ch
Feedback
Cube Invest

Cube Invest

前往频道在 Telegram

Հրապարակումները տեղադրված են տեղեկատվական նպատակներով և չեն հանդիսանում ներդրումային խորհրդատվություն։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 📞 +374 11 800 810 🌐 cubeinvest.am

显示更多
352
订阅者
+124 小时
+57
+2230
帖子存档
Շնորհակալություն news.am - ին անդրադարձի համար։ 🚀🙌🏻 https://news.am/hy/news/1044374

📊 Մակրոտնտեսություն (18/06/2026) 🇺🇸 ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը պահպանել է տոկոսադրույքը տարեկան 3.5–3.75% մակարդակում։ 2026 թվականի միջին գնաճային կանխատեսումը բարձրացվել է 2.7%-ից մինչև 3.6%, իսկ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2.2%։ 📈 ՕԱԷ-ն, OPEC-ից դուրս գալուց հետո, կարող է մինչև 2027 թվականը նավթի արդյունահանումն ավելացնել մինչև 5 մլն բարել օրական, ինչը 730 հազար բարելով ավելի է, քան 2025 թվականին։ 🇪🇺 Եվրոգոտում մայիսի արդյունքներով գնաճը կազմել է տարեկան 3.2%, ինչը 0.2 տոկոսային կետով բարձր է նախորդ ամսվա համեմատ։

🌍 Շուկայի տենդենցներ (18/06/2026) 🌍 📈 Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones՝ -0.98% (51493) • S&P 500՝ -1.21% (7420) • S&P 500 ֆյուչերս՝ +0.83% • Nikkei 225՝ +1.2% (70528) • KOSPI՝ +1.58% (8864) • Shanghai Composite՝ +0.40% (4108) 🛢️ Ապրանքային շուկաներ • Ոսկի՝ $4317/ ունցիա • Brent նավթ՝ $79.1/ բարել • WTI նավթ՝ մոտ $75.4/ բարել

📊 Մակրոտնտեսություն (17/06/2026) 🇨🇳 Չինաստանում արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 4.5%-ով տարեկան կտրվածքով, իսկ գործազրկության մակարդակը կազմել է 5.1% (ապրիլի 5.2%-ի դիմաց)։ 🇺🇸 ԱՄՆ-ի Ռազմավարական նավթային պաշարներում (SPR) նավթի ծավալը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 8.9 մլն բարելով՝ հասնելով 340 մլն բարելի։ Սա ամենացածր ցուցանիշն է 1983 թվականից ի վեր։ 🇬🇧 Մեծ Բրիտանիայում գնաճի տեմպը կազմել է ամսական 0.3% և տարեկան 3.7%: Սա 1.3 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

🌍 Շուկայի տենդենցներ (17/06/2026) 🌍 📈 Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones՝ +0.64% (51,600) • S&P 500՝ -0.57% (7,511) • S&P 500 ֆյուչերս՝ +0.23% • Nikkei 225՝ -1.2% (68,755) • KOSPI՝ +2.11% (8,727) • Shanghai Composite՝ -0.11% (4,092) 🛢️ Ապրանքային շուկաներ • Ոսկի՝ $4327/ ունցիա • Brent նավթ՝ $78.2/ բարել • WTI նավթ՝ մոտ $76/բարել

🌍 Շուկայի տենդենցներ (17/06/2026) 🌍 📈 Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones՝ +0.64% (51,600) • S&P 500՝ -0.57% (7,511) • S&P 500 ֆյուչերս՝ +0.23% • Nikkei 225՝ -1.2% (68,755) • KOSPI՝ +2.11% (8,727) • Shanghai Composite՝ -0.11% (4,092) 🛢️ Ապրանքային շուկաներ • Ոսկի՝ $4327/ ունցիա • Brent նավթ՝ $78.2/ բարել • WTI նավթ՝ մոտ $76/բարել

🌍 Շուկայի տենդենցներ (16/06/2026) 🌍 📈 Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones՝ +0.92% (51,671) • S&P 500՝ +1.65% (7554) • S&P 500 ֆյուչերս՝ -0.12% • Nikkei 225՝ +0.25% (69494) • KOSPI՝ +1.68% (8689) • Shanghai Composite՝ -0.24% (4087) 🛢️ Ապրանքային շուկաներ • Ոսկի՝ $4314/ ունցիա • Brent նավթ՝ $82.7/ բարել • WTI նավթ՝ մոտ $80.4/բարել

📊 Մակրոտնտեսություն (15/06/2026) 🇯🇵 Սպասվում է, որ հունիսի 16-ին Bank of Japan-ը հիմնական տոկոսադրույքը կբարձրացնի 25 բազիսային կետով (0.25 տոկոսային կետով)։ 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Bank of England-ը մտադիր է կրճատել իր պարտատոմսերի պորտֆելը։ Պարտատոմսերի առաջարկի աճը մասամբ կչեզոքացվի նոր թողարկումների կրճատմամբ, որի մասին հայտարարվել էր ավելի վաղ։

🌍 Շուկայի տենդենցներ (15/06/2026) 🌍 📈 Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones՝ +0.7% (51202.26) • S&P 500՝ +0.5% (7431.46) • S&P 500 ֆյուչերս՝ +1.28% • Nikkei 225՝ +5.12% (69402) • KOSPI՝ +5.21% (8547) • Shanghai Composite՝ +1.12% (4076.6) 🛢️ Ապրանքային շուկաներ • Ոսկի՝ $4321.2/ ունցիա • Brent նավթ՝ $83.6/ բարել • WTI նավթ՝ մոտ $80.6/բարել

Google-ը բանակցություններ է վարում Samsung Electronics-ի հետ՝ իր հաջորդ սերնդի «Icefish» ծածկանունով չիպի մի մասի արտադրությա
Google-ը բանակցություններ է վարում Samsung Electronics-ի հետ՝ իր հաջորդ սերնդի «Icefish» ծածկանունով չիպի մի մասի արտադրության շուրջ։ Google-ը նախատեսում է համագործակցել թայվանական TSMC-ի հետ, որը կարտադրի չիպի հիմնական մասը, մինչդեռ Samsung-ը կարտադրի առանձին բաղադրիչ, որը կօգնի չիպը միացնել հիշողությանը (memory)։ Արտադրության մեկնարկը նախատեսվում է 2028 թվականին։

🤩 Հունիսի 12-ին՝ միջազգային բորսաներում ցուցակվելուց անմիջապես հետո, հնարավորություն կունենաք ձեռք բերել SpaceX-ի բաժնետոմսե
🤩 Հունիսի 12-ին՝ միջազգային բորսաներում ցուցակվելուց անմիջապես հետո, հնարավորություն կունենաք ձեռք բերել SpaceX-ի բաժնետոմսերը Cube Broker Pro-ում։ Հաշիվ բացելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ 🌐 https://cubeinvest.am/blank Եթե արդեն ունեք հաշիվ, համալրե՛ք Ձեր հաշիվը նախապես և եղե՛ք առաջինների թվում, ովքեր ձեռք կբերեն SpaceX-ի բաժնետոմսերը։ 😎 Տվյալ հրապարակումը տեղադրված է տեղեկատվական նպատակով և չի հանդիսանում ներդրումային խորհրդատվություն։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Պարսից ծոցի երկրների ինքնիշխան ներդրումային հիմնադրամները հայտեր են ներկայացրել SpaceX-ի IPO-ի շր
Լրատվամիջոցների տվյալներով՝ Պարսից ծոցի երկրների ինքնիշխան ներդրումային հիմնադրամները հայտեր են ներկայացրել SpaceX-ի IPO-ի շրջանակում բաժնետոմսեր ձեռք բերելու համար։ Սաուդյան Արաբիայի Public Investment Fund (PIF)-ը և Քուվեյթի Kuwait Investment Authority-ն ներկայացրել են 1-5 մլրդ դոլարի գնման հայտեր։

📊 Մակրոտնտեսություն (11/06/2026) 🇮🇷 Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներից հետո։ Նեղուցի փակումը, ըստ պաշտոնական հայտարարությունների, պայմանավորված է ԱՄՆ-ի «թշնամական գործողություններով»։ 🇺🇸 ԱՄՆ-ում մայիս ամսվա արդյունքներով գնաճը արագացել է՝ կազմելով 0.5% ամսական և 4.2% տարեկան արտահայտությամբ։ Երկու ցուցանիշներն էլ համապատասխանել են շուկայի կանխատեսումներին։ 🇨🇦 Կանադայի կենտրոնական բանկը պահպանել է իր հիմնական տոկոսադրույքը՝ 2.25% մակարդակում։

🌍 Շուկայի տենդենցներ (11/06/2026) 🌍 📈 Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones՝ -1.87% (49,918.78) • S&P 500՝ -1.62% (7266.99) • S&P 500 ֆյուչերս՝ +0.44% • Nikkei 225՝ +0.11% (64,251) • KOSPI՝ +0.43% (7763.95) • Shanghai Composite՝ -0.41% (3976.87) 🛢️ Ապրանքային շուկաներ • Ոսկի՝ $4,088.4/ ունցիա • Brent նավթ՝ $93.4/ բարել • WTI նավթ՝ մոտ $90.5/բարել

Ըստ լրատվամիջոցների՝ SpaceX-ի բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկը IPO-ի շրջանակում գերազանցել է առաջարկը։ SpaceX-ի IPO-ն նախատես
Ըստ լրատվամիջոցների՝ SpaceX-ի բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկը IPO-ի շրջանակում գերազանցել է առաջարկը։ SpaceX-ի IPO-ն նախատեսված է հունիսի 11-ին:

📊 Մակրոտնտեսություն (10/06/2026) 🇨🇳 Չինաստանում սպառողական գների աճը մայիսին կազմել է 1.2% տարեկան արտահայտությամբ (տ/տ)։ Միևնույն ժամանակ, ամսական արտահայտությամբ գները նվազել են 0.1%-ով։ 🇩🇪 Գերմանիայում արդյունաբերական արտադրության ծավալը ապրիլին աճել է 0.4%-ով ամսական արտահայտությամբ (ա/ա)։ 🇺🇸 ԱՄՆ-ում երկրորդային անշարժ գույքի շուկայում վաճառված բնակարանների և տների քանակը մայիսին կազմել է 4.17 մլն, ինչը 3.2%-ով գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը։

🌍 Շուկայի տենդենցներ (10/06/2026) 🌍 📈 Համաշխարհային ինդեքսներ • Dow Jones՝ +0.17% (50,872.11) • S&P 500՝ -0.26% (7,386.65) • S&P 500 ֆյուչերս՝ -0.29% • Nikkei 225՝ -1.66% (64,330) • KOSPI՝ -4.5% (7,730.82) • Shanghai Composite՝ -0.58% (3987) 🛢️ Ապրանքային շուկաներ • Ոսկի՝ $4,207.3/ ունցիա • Brent նավթ՝ $91.3/ բարել • WTI նավթ՝ մոտ $88.1/բարել

Ամերիկյան NVIDIA ընկերությունը հայտարարել է Հարավային Կորեայում մի շարք համագործակցությունների մասին՝ տեխնոլոգիական խոշոր ընկ
Ամերիկյան NVIDIA ընկերությունը հայտարարել է Հարավային Կորեայում մի շարք համագործակցությունների մասին՝ տեխնոլոգիական խոշոր ընկերությունների՝ SK Hynix-ի և Naver-ի հետ։ Այս համագործակցությունների նպատակն է ապահովել արհեստական բանականության (AI) զարգացման համար անհրաժեշտ հիշողության չիպերի մատակարարումը, ինչպես նաև ընդլայնել ընկերության հաճախորդների շրջանակը։ Գործարքների ֆինանսական պայմանները չեն հրապարակվել։

Լրատվամիջոցների տվյալներով՝ եթե Օրմուզի նեղուցը վերաբացվի, նավթային ոլորտին սպասվում է աննախադեպ իրադարձություն․ կվերսկսվի շո
Լրատվամիջոցների տվյալներով՝ եթե Օրմուզի նեղուցը վերաբացվի, նավթային ոլորտին սպասվում է աննախադեպ իրադարձություն․ կվերսկսվի շուրջ 10,000 նավթահորի աշխատանքը, որոնք դադարեցված են եղել 100 և ավելի օր։ Դրանց բաժին է ընկնում համաշխարհային նավթի արդյունահանման մոտ 15%-ը։

📊 Մակրոտնտեսություն (09/06/2026) 🇯🇵 Ճապոնիայի ՀՆԱ-ն (Համախառն ներքին արդյունքը) I եռամսյակում աճել է 0,5%՝ եռամսյակ առ եռամսյակ (ք/ք)։ Ցուցանիշը համընկել է կանխատեսումների հետ։ 🇩🇪 Գերմանիայում արդյունաբերական պատվերների ծավալը ապրիլին նվազել է 3,8%՝ ամիս առ ամիս (ա/ա)։ Կանխատեսվում էր 2,2% նվազում։ 🇨🇳 Չինաստանի առևտրային հաշվեկշիռը մայիսի արդյունքներով կազմել է 105,4 մլրդ ԱՄՆ դոլար՝ ապրիլի 84,8 մլրդ ԱՄՆ դոլարի դիմաց։