238
订阅者
+124 小时
无数据7 天
无数据30 天
帖子存档
Գրողին բոլոր չգրած նամակներդ,
Չնվիրած ծաղիկներդ,
Չտված համբույրներդ ու չասածդ բառերը..
Քեզ մի բան չեմ ներում՝ քո չեղած տեղով, իմ ամբողջ եղածը ո՞նց քեզնով արիր։
**
Սյու Դալյան - Ձեռք չտաս
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա⚡
Վ.Տերյան
— Մեր մեջ ասած, գիտե՞ք՝ աշխարհիս ամենասարսափելի բանը որն է: Հավատացնում եմ Ձեզ, այն, որ ամեն ինչ ի վերջո սովորություն է դառնում, անգամ, այսպես կոչված, զմայլանքները:
— Նույնիսկ պատերազմը
— Նույնիսկ ցա՛վը: Նույնիսկ մա՛հը:
Էրիխ Մարիա Ռեմարկ
<<Ես այնքան շատ զգացի, որ սկսեցի ընդհանրապես ոչինչ չզգալ>>❤️🩹
Ֆյոդոր Դոստոևսկի
Ամենածանր հիասթափությունը գալիս է ոչ թե այն ժամանակ, երբ քեզ ստում են, այլ երբ հասկանում ես, որ ամբողջ կյանքում հավատացել ես մի պատմության, որը երբեք ճշմարիտ չի եղել։🫀
#ցավ
Անցյալից ոչինչ մի վերցրու հետդ: Ոչինչ: Հետ նայել ևս պետք չէ. դա միայն հոգնեցնում ու ջախջախում է:💫
Էրիխ Մարիա Ռեմարկ
«Սիրիր մերձավորիդ»
Աստվա՛ծ իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, այլ ուժ` ամեն օրվա համար։ Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը։
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ ընթանա:✨
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
Ինձ գերեց ,տարավ,խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց,բուրմունքն՝ ուրիշին🦔
Համո Սահյան
Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց.
Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,
Այնքան՝ ցավով՝ խելքի գալիս,
Տարբերում ենք մամուռ - կանաչ,
Էժան և թանկ,
Սեր և դյութանք:
Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,
Եվ հավատանք,
Որ մենք կյանքում
Բախտի՜ նման նրանց գտանք:✨
Սևակ
Եթե դու ապրես հարյուր տարի,
ես կուզեմ ապրել հարյուրից մեկ օր պակաս.
որ երբեք չապրեմ
մի օր առանց քեզ…🤍
Արտիստ Սողոմոնյան
Կամ մարդկությունը վերջ կդնի պատերազմին, կամ էլ պատերազմը վերջ կդնի մարդկությանը :❤️🩹
Ջոն Քենեդի
Սրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ, ինչ կլինի
Հանկարծ հայտնվես
Եվ թեկուզ իսկույն
Դարձյալ չքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել:
Հովհաննես Թումանյան
Քո շունչը՝ իմ ամենաքաղցր կախվածությունն է,
քո հայացքը՝ իմ ամենախենթ խաղաղությունը։🫂
Է՜, քնել՜, քնել......
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր,
Ու չմտածեմ ոչնչի մասին:🫀
Եղիշե Չարենց
