782
订阅者
+124 小时
无数据7 天
-130 天
帖子存档
782
Ամենասարսափելին ամենևին էլ քեզ գրելը չէ, այլ այն, որ ոչինչ չի մնում այլևս գրելուց բացի.
| Գևորգ Համբարձումյան |
782
Եվ ովքե՞ր են այս մարդիկ,
ասա ինձ,
մինչև հիմա
դեռ մերկ,
մինչև հիմա
տխուր
և միամտորեն հավատացող,
որ անվախճան է այս օրը
բոլոր օրերի մեջ,
և բոլոր օրերի մեջ
իրենք են ծնվելու
և ծնվելու են մերկ։
Ես գիտեմ`
մի օր բանաստեղծություն եմ գրելու
առանց բառերի,
առանց ամենասովորական բառերի
անգամ
և նույնիսկ
առանց մեղեդու։
Բայց ասա ինձ՝
ովքե՞ր են այս մարդիկ՝
այդքան նման
այդ չգրված երգին.
նրանք շատ են,
իսկ ես ընդամենը
մի երգ եմ գրելու,
և այն էլ
ոչ
նրանց մասին։
| Արարատ Մկրտումյան |
782
Քո բացակայությունը շրջափակում է ինձ,
ինչպես պարանը` կոկորդին,
ինչպես ծովը, որտեղ խորտակվում են.
| Բորխես |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
