778
订阅者
-324 小时
-67 天
-630 天
帖子存档
778
մենք գրում էինք, որ մոռանանք։
մենք բարձրակրունկներ էինք հագնում, որ կտկտոցը շեղի։
մեր սանրվածքն էինք փոխում, որ մոռանանք։
փոխում էինք անուններս։
փոխում էինք սիրելիներին։
մենք խմում էինք, որ մոռանանք։
հաջորդ օրը խմում էինք՝ երեկվա արածները չհիշելու համար։
մենք գնում էինք, որ մոռանանք։
վերադառնում էինք, որ համոզվենք՝ մոռացել ենք։
մենք կատուներ էինք պահում,
որ սիրելու բան ունենանք։
որ մեր ծնկներին ինչ-որ ծանրություն իջնի։
մենք սիրահարվում էինք, որ նախորդներին մոռանանք։
որ անցած լինի։
մեզ գիշերներին էինք տալիս,
որ տների մասին մոռանանք։
մենք քնում էինք, որ գիշերներն անցած լինեն։
մենք ինչ ասես անում էինք, որ մոռացնել տանք մեզ։
ու, թարսի պես, հիշվում էինք։
մենք բարձրակրունկները հանում էինք,
որ կտկտոցները ականջ չծակեն։
փոխում էինք աննուններս։
փոխում էինք սիրելիներին։
ու մեր ծնկներին նոր ծանրություններ էին իջնում,
որ ծանր նստեն մեզ վրա։
որ ծանրանան մեր փեշերին։
որ խմենք։
…որ մոռանանք բոլոր երեկները...
| Լուսանե |
778
Սիրեցի նրան,
երբ գիտեի,
որ կկորցնեմ,
բայց սիրեցի,
որովհետև առանց այդ սիրո ես ինքս ինձ չէի գտնի...
| Ներուդա |
778
...փրկիր ինձ բաժակներից դատարկ,
դատարկ զրույցներից,
էս քաղաքից անկուշտ,
էս սեթևեթ սիրուց...
| Լուսանե Ջալալյան |
778
Ես քեզ չեմ ասել այս մասին,
բայց եթե նույնիսկ ոչինչ չստացվի,
ես կուզեմ վազել քեզ մոտ
և ընկնել քո մեծ գիրկը՝
որպես միակ տեղ,
որտեղ ամեն ինչ ինձ մոտ է
և մտերիմ...
| Victoria Samuelle |
778
Հիշեք` այս աշխարհում չկա այնպիսի մի գրկախառնություն,
որը վերջիվերջո չթուլանա...
| Բրոդսկի |
778
Իմ ու քո միջև ահագին տարածք կա,
այնինչ մենք ուզում ենք համբուրվել...
| Տանյա Հովհաննիսյան |
778
Այդպես նայում է հավատացյալը սրբապատկերին,
աղվեսը` խաղողին,
կամ երևի
Ռոմեոն Ջուլիետային...
| Մահարի |
778
Այդպես նայում է հավատացյալը սրբապատկերին,
աղվեսը` խաղողին,
կամ երևի
Ռոմեոն` Ջուլիետային...
| Մահարի |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
