782
订阅者
无数据24 小时
+17 天
-230 天
帖子存档
782
Թող կորչեն բոլորը, ովքեր նեղացրել են քեզ...
Դու ի վերջո ներել ես նրանց. ուրեմն նրանք այլևս կարևոր չեն...
782
ես երկիր ունեմ
իմ երկրին միշտ կրակում են
իմ երկիրը կրակում ա միշտ
գարուն-ամառ
աշուն-ձմեռ
դու հավանաբար երջանիկ ես
որևէ սրճարանում նստած
որևէ խոտին պառկած
որևէ երկրի մի տանը
որովհետև դու չունես
երկիր
որին կրակում են
որը կրակում ա միշտ
| Հաս Չախալյան |
782
ինձ տուն տար մա
լվա դեմքս
և երբ գրականությունը իմ ետևից գա
ասա, որ ես հոգնել եմ շատ
ասա, որ ես մենակ եմ շատ
ասա, որ ես հետ եմ գնում
և իմ մանկությունը
թողած
դեղինի մեջ՝
մեղրի ու մեզի, արևի ու ոսկու
ասա
եղավ
լավագույն սկիզբը
ու վատագույն սկիզբը եղավ
ասա, որ ինձ կերան
ասա, որ ես չկամ
ասա թող ինձ քեզ մոտ թողնի մա
ասա թող ես դառնամ պստլիկ շարժուն մեղու
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ
բզզամ ու չերևամ
| Հասմիկ Սիմոնյան |
782
Կյանքում գոնե մի անգամ պիտի թքած ունենաս ամեն ինչի վրա,
գոնե մի անգամ պիտի ինքդ քեզ ու մյուսներին հաշիվ չտաս արարքներիդ համար,
գոնե մի անգամ, մի օրով, մի ժամով պիտի ապրես էս անիծյալ կյանքը...
| Էդգար Կոստանդյան |
782
Հավատալ, որ սա էլ կանցնի,
որ սա էլ հավերժ չէ,
Որ ի վերջո առաջվա պես կամ գուցե ավելի ուժեղ սիրեմ կյանքն իր բոլոր կողմերով...
#Գայա
782
Ամեն արցունքիս ժամանակ կողքիս լինեիր, գլուխս հենեի ուսիդ և իմանայի, որ հենարան ունեմ երկրի վրա և ոչ երկնքի։
Ամեն չգիտեցածս բացատրեիր երկար֊բարակ,
սովորեցնեիր արագ կազդուրվել, սիրել կյանքը, առանց որևէ վախի` բռնել դիմացինի ձեռքը։
Կողքիս լինեիր, երբ բոլորից փախչում եմ. նրանցից փախչեի և գայի քեզ մոտ։
Դու լինեիր և մեջքս ամուր պահելու պատճառ չունենայի, իմանայի, որ քո ամրությունը մինչև կյանքի վերջի րոպեն հերիքելու է։
Լինեիր, ուղղակի լինեիր այս գրողի տարած երկրի վրա,
և գուցե այդքան արցունքիս ծնունդը զուր լիներ,
որ զուր չլիներ կյանքը քո բացակայության րոպեներին...
#Գայա
782
Լացիր, աղջիկ, տուր ազատության քո ապրումները...
Գուցե չկա ոչինչ ավելի, որ քեզ օգնել կարողանա...
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
