782
订阅者
+124 小时
+27 天
-230 天
帖子存档
782
Ի՞նչ են քեզ ասել հոգուդ ավերումից մեկ րոպե առաջ,
ո՞վ էիր դու, երբ քեզ ոչ ոք չհասկացավ,
ո՞վ չգրկեց քեզ հույսիդ վերջին պահին.
Ինչո՞ւ ես տխուր էսքան, դողացող ձեռքերով, սիրուն-սիրուն, երկար մատներով.
Տեղ-տեղ քերծված, սպի ունեցող մաշկդ ո՞վ թողեց,
չդիպավ...
| Արփի Ստեփանյան |
782
Էս էջը էնքան ծանր ա, բայց, մեկ ա, շրջի.
Իսկ էջը երբ ծանր ա, քեզ ինքը կարա շուռ տա.
| Միշո |
782
...ես քեզ տեղը տեղին չսիրեցի.
ես ծնողներիդ չիմացա,
չուզեցի, որ ընկերներդ իմանան ինձ.
|ես քեզ չդիմացա|
ես քեզ սրճարաններով քարշ չտվեցի,
խանութներով քարշ չտվեցի,
հոգսս քաշել չտվեցի.
ինձ հասնելու համար
քեզ տնից չհանեցի երևանյան շոգին.
քեզ մտքիցս չհանեցի...
| Լուսինե Ջալալյան |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
