780
订阅者
+224 小时
-47 天
-330 天
帖子存档
780
Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ երջանկությունն այն է, երբ ունես մեկին, ում կարող ես գրկել)
| Մարկ Արեն |
780
Հաճախ երկու մարդու միջև ընկած տարածությունը կարող է չափվել այն հայացքների քանակով,
երբ նայում են իրար
ու ոչինչ չեն զգում.
| Ֆրանցիսկո |
780
Խեղճանալ քեզ հետ,
կատակի տալ ցավը,
բացահայտել, որ կարոտ բառը բառարանում անգամ անհականիշ է...
| Ադի Ալյեն |
780
...և որքան կուզեք աղավնիներ բաց թողեք, միևնույն է,
խաղաղությունը բերում են արծիվները։
| ՆԵՄՐՈՒԹ |
780
Հետո նա կարծես մոռացավ իմ գոյությունը.
Կավիճով գրված անուն էի` մաքրեց իր գրատախտակից.
| Վարդգես Պետրոսյան |
780
Ամեն ինչ ճիշտ է.
Ինձ թողեցիր, երբ ամենաշատը բռնելու կարիք ունեի,
և նորից գտար,
երբ ինչ-որ մեկն արդեն գտել էր ինձ.
Ամեն ինչ ճիշտ է.
| Զարուհի |
780
Քեզ կորցնելը նման էր կորցնելու ամենասիրելի բանաստեղծությունները, որոնցով ես սիրում էի կյանքը,
իմ Ամենահեռու, բայց երբևէ մոտ եղածներից Ամենամոտ...
#Գայա780
Մի օր ես քեզ համար օղի կլցնեմ ու կպատմեմ, որ սերն ամենասովորական ու մարդկային հոգատարություն է միայն, ոչինչ ավելի։
Կպատմեմ, որ բոլորը ովքեր սիրել են ինձ, գեղեցիկ աչքեր են ունեցել, խնամված հոգի ու դատարկ գլուխ։
Դու կժպտաս կամ չես ժպտա, կծիծաղես կամ չես ծիծաղի, բայց ուշադիր կլսես, որովհետև ես լավ եմ պատմում։ Որովհետև ինձնից լավ ոչ մեկ չի պատմի։
Դու ինձ կպատմես, որ ինչ-որ մեկը հանել է քեզ իր մտքից, վիժել է սեփական էությունն ու ապրում է մի տանը, որի պատուհաններից ներս միշտ լույս է վառվում, բայց դուրս նայող չկա։
Իսկ ես քեզ կսովորեցնեմ չխանգարել մարդկանց.
| Էդգար Կոստանդյան |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
