782
订阅者
无数据24 小时
+17 天
-230 天
帖子存档
782
Ճչում էր հոգիս՝ հիվանդ ու տկար.
Ստվերները լուռ օրորվում էին.
Ու լուռ էի ես.
Չկայիր.
Չեկար...
| Չարենց |
782
Բարձրագույն կրթություն, չորս գիրք, հարյուրավոր հոդվածներ, և այս ամենով հանդերձ` դեռ սխալներ եմ անում կարդալիս.
դու գրում ես.
֊բարի լույս,
իսկ ես կարդում եմ.
֊սիրում եմ քեզ...
| Մահմուդ Դարվիշ |
782
Քո չսիրելուց կարող են ծնվել նոր սերեր`
ավելի գեղեցիկ,
ավելի ամուր,
ավելի երկարաժամկետ...
#Գայա
782
Ես էս հայրենքից
գլուխ չեմ հանում,
բայց երդվում եմ՝ չեմ էլ ուզում գլուխս հանել էս հայրենիքից…
| Եր Կար |
782
Իսկ հետո, օրեր և ամիսներ հետո երբ չարչարվում էի ու ոչինչ չէի կարողանում գրել, հասկացա, որ իմ ամենակարևոր բառերն արտասվել եմ...
| Հովհաննես Գրիգորյան |
782
Ես քեզ չեմ սիրում.
Պարզապես երբ դու հիվանդ ես լինում,
ես երազում եմ քո դեղը լինել,
Քո ցավը վերցնել իմ մարմնի վրա
և հանգիստ լինել,
որ անցավ ես դու...
| Ջեմմա Նուրիջանյան |
782
...չգիտեմ քանի տարեկան եմ
բայց ինչքան ինձ հիշում եմ պատերազմ է…
Ինձ թվում է մենք ստեղծված ենք կորցնելու համար.
Ամենաերջանիկ պահին
ամենականաչ
ամենախաղաղ
ամենատաք օրերից հետո մենք միշտ կորցնում ենք
ամենաթանկը
ամենակարևորը
ամենահարազատը...
Ու մարդիկ էնքան երջանիկ են.
Մեզ կերակրում ու
ջուր են տալիս
գրկում են
սանրում մեր մազերը
հետո թալանում են
մերկացնում
Կտրտում
վառում ու քամուն տալիս.
Իսկ աշխարհն էնքան հանգիստ է աչքերիս մեջ նայում կարծես ոչինչ չի պայթել…
Ես չգիտեմ թե մենք երբ ենք ծնվել
բայց գիտեմ որ մեռնել չենք կարողանում…
| Հենրի Արամյան |
782
...ինձ էլ են հավերժական սիրով սիրել էս կյանքի անվերջ թվացող ճանապարհին
ու իջել հաջորդ կանգառում…
| Վիլո Մաթոսյան |
782
...ու եթե անգամ սխալ էր մեր պատմությունը,
ու ես վրիպեցի,
ու ես կորցրի ամեն բան` գեղեցիկ բառեր ասելու հնարավորությունից մինչև վերջին լացը,
ինչո՞ւ այսքան ժամանակ անց չեմ ջնջում քո ոտնահետքերն իմ սրտից,
ինչո՞ւ չեմ թողնում քեզ, եթե թողել եմ ձեռքդ,
ինչո՞ւ ես դեռ սիրելի,
այսքան սիրելի,
այսքան, այսքան սիրելի...
#Գայա
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
