781
订阅者
+124 小时
无数据7 天
-130 天
帖子存档
781
...կան մարդիկ, ովքեր նվիրում են ծաղիկներ,
և կան նրանք, ովքեր ստիպում են ծաղկել.
տարբերությունը մեծ է.
| Ֆրիդա Կալո |
781
..իսկ ես հիմա այնքան եմ ուզում՝
ինձ վերցնես ու տանես մի տեղ,
որտեղ ինձ չեմ կրծի ներսից,
որտեղ կպարզվի այս մշուշը,
որտեղ դու կլինես ավելի իրական, քան երբևէ
ավելի մտերիմ, քան երբևէ.
| Վիկտորիա Սամուել |
781
Մտածում եմ բաների մասին, որ չեմ ասել, բաների մասին, որ հստակ չեմ ասել, բաների մասին, որ պիտի կրկնեի նորից ու նորից, դարձյալ ու դարձյալ, ինչպես հարակրկնություն.
Այս քայքայումը, որ դու կարող ես գնացած լինել առանց իմանալու, որ սիրում եմ քեզ.
| Թոմաս Սթրանդ |
781
Ես ուզում եմ կուչ գալ ու գոռալ ուրիշի երկնքում.
֊Ես այլևս քեզ չեմ փնտրում.
Հիմա երջանի՞կ ես.
| Լոլա Լդովա |
781
...ուսդ ինձ համար խաղաղության սահմանը չեղավ,
ու ես չիմացա՝ ինչպես են գլուխն աշխարհից ազատում ու հոգին զատում ցավից՝ սիրելիի ուսին հենվելով.
#Գայա
781
...և հիմա ինչո՞ւ ես գալիս
ու ոտքդ սրտիս դնում,
ի՞նչ է քեզ ցավն իմ տալիս,
ինչո՞ւ ես գալիս, գնում.
|Ծով alizé |
781
Repost from Dear •
Հարիֆ մարդիկ կան, է, որ ոչ մեկին չեն ատում, բոլորի մեջ ընկերներ ունեն, ցանկացածի հետ կարող են նստել ու առնվազն խոսել ծովի մասին էլ, երկրի մասին էլ, հոգու մասին էլ,
որ ամեն ինչ նկատում են ու ժպտում հույսով, որ վատը ժպիտից կանհետանա, լավն էլ կամրապնդվի,
որ շատ են լացում, բայց անտեսանելի տեղերում, անվկա...
Այ էդ մարդկանց բարի լույս, ձեր ցավը տանեմ։
| Հովիկ Աֆյան |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
