781
订阅者
+124 小时
无数据7 天
-130 天
帖子存档
781
Այս փողոցներում, ուր ես դեռ քայլում եմ
տարիների հաշիվը կորցրած,
դու գուցե անցնում ես առանց հետ նայելու.
| Ադի Ալյեն |
781
Հարց չկա, ավարտենք այս ամենը, բայց եթե ինչ-որ բան զգաս մի օր, իմացիր`
ես չափազանց քաղաքավարի եմ սիրո մեջ․ եթե ինձ չեն հիշում,
մոռանում եմ․
| Ծով alizé |
781
ՎԱՂԸ ՁՅՈՒՆ ԿԳԱ
Պիտի լիներ այսպես,
պիտի լիներ տխուր,
պիտի լիներ տխուր
մի սենտիմենտալ աշուն:
Օրորվեին պիտի տերևները
ու լինեին սոսկալի դեղին
և խարույկ պիտի դառնային մի օր,
ու բոցը բարձրանար երկինք:
Ես պիտի քայլեի փողոցով
սոսկալի, սոսկալի մենակ,
և տրամվայները պիտի անցնեին`
լույսերը պայծառ վառած:
Եվ դու պիտի անցնեիր փողոցով
աչքերդ զարմանալի կապույտ.
և
այս
ամենի
վրա
վաղը ձյուն կգա
| Հովհաննես Գրիգորյան |
781
ՎԱՂԸ ՁՅՈՒՆ ԿԳԱ
Պիտի լիներ այսպես,
պիտի լիներ տխուր,
պիտի լիներ տխուր
մի սենտիմենտալ աշուն:
Օրորվեին պիտի տերևները
ու լինեին սոսկալի դեղին
և խարույկ պիտի դառնային մի օր,
ու բոցը բարձրանար երկինք:
Ես պիտի քայլեի փողոցով
սոսկալի, սոսկալի մենակ,
և տրամվայները պիտի անցնեին
լույսերը պայծառ վառած:
Եվ դու պիտի անցնեիր փողոցով
աչքերդ զարմանալի կապույտ.
և
այս
ամենի
վրա
վաղը ձյուն կգա
| Հովհաննես Գրիգորյան |781
...քո գնալուց հետո
ես սաստիկ տխուր եմ,
և այն միտքը,
որ կիսատ-պռատ ես կատարվել,
ինձ սպանում է
ինչպես ձկանը
հենց իր ջրում.
| Անի Հակոբջանյան |
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
