Ազգային ճակատ
前往频道在 Telegram
📈 Telegram 频道 Ազգային ճակատ 的分析概览
频道 Ազգային ճակատ (@armnationalfront) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 11 592 名订阅者,在 政治 类别中位列第 4 461,并在 亚美尼亚 地区排名第 183 位。
📊 受众指标与增长动态
自 невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 11 592 名订阅者。
根据 24 七月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 -261,过去 24 小时变化为 -8,整体触达仍然可观。
- 认证状态: 未认证
- 互动率 (ER): 平均受众互动率为 13.39%。内容发布后 24 小时内通常能获得 10.78% 的反应,占订阅者总量。
- 帖子覆盖: 每篇帖子平均可获得 1 552 次浏览,首日通常累积 1 250 次浏览。
- 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 23。
📝 描述与内容策略
作者将该频道定位为表达主观观点的平台:
“Ազգային ճակատի տեղեկատվական հարթակ 🇦🇲”
凭借高频更新(最新数据采集于 25 七月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 政治 类别中的关键影响点。
11 592
订阅者
-824 小时
-567 天
-26130 天
帖子存档
11 592
+9
⚡️Համահայկական միասնության խորհրդանիշ. Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) սկաուտները երթով անցան Երևանի փողոցներով
🔷13-րդ Համահայկական ՀՄԸՄ-ական բանակումի հարյուրավոր մասնակիցներ ուրբաթ օրը հանդիսավոր երթով անցան Երևանի փողոցներով` Մատենադարանից հասնելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոն։
🔷Երթին մասնակցում էին շուրջ 900 ՀՄԸՄ-ի սկաուտներ աշխարհի 23 երկրներից, որոնք Հայաստան էին ժամանել միջազգային բանակումին մասնակցելու համար։
🔷Հայաստանի և ՀՄԸՄ-ի դրոշներով, սկաուտական համազգեստով մասնակիցներն անցան Երևանի կենտրոնական փողոցներով՝ վերածելով երթը համահայկական միասնության, ազգային ինքնության և սկաուտական ոգու խորհրդանշական դրսևորման։
📸301 | Դավիթ Ղահրամանյան
@armnationalfront
11 592
⚡️Ընտրական իրավունքը «խժռեց» միահեծան իշխանությանը
🔷«Ընտրական իրավունքի սահմանափակումները` միահեծան իշխանության պայմաններում» թեմայով քննարկման մասնակիցներն ակցիա են իրականացրել։
@armnationalfront
11 592
⚡️Իրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին
🔷Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների համոզմամբ՝ անհատների գործողությունները չեն կարող վտանգի տակ դնել այն ամուր կապերը, որոնք դարերի ընթացքում ձևավորվել են Հայաստանի և Իրանի միջև՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային ու մարդկային մակարդակներում:
@armnationalfront
11 592
⚡️«Հայկական ժամանակը», «բարենորոգվելով», լրատվամիջոցից վերածվել է Եկեղեցու դեմ հերթապահ բամբասանքների «բեսեդկայի»
🔷Ասես բոլոր խոսողների սցենարիստը նույն մարդն է, իսկ բառապաշարը վերցված է մեկ ընդհանուր՝ վաղուց մաշված պահոցից։
🔷Այս անգամ խոսափողը տրամադրվել է սույն պարոնին , որը, կարծես, որոշել է, թե «արվեստագետ» կոչումը բավարար արտոնագիր է՝ Եկեղեցու հասցեին հերյուրանք, կեղծիք ու բամբասանք հնչեցնելու համար՝ իրեն բնորոշ անպարկեշտ ու գռեհիկ մեկնաբանություններով հանդերձ։
🔷Կարելի էր բացատրել, թե ինչ են նշանակում «ուղղափառ», «կաթողիկե» և «առաքելական» հասկացությունները։
🔷Բայց բացատրությունն իմաստ ունի այնտեղ, որտեղ մարդը եկել է հասկանալու, ոչ թե եթերային ձևաչափով վերարտադրելու մոտակա գինետան սեղանի շուրջ ծնված հերթական ցնդաբանությունը։
🔷Եվ խնդիրը ամենևին խելքի պակասը չէ։ Պարզապես սթափ դատողության նշույլ գտնելն այս խոսքի մեջ նույնքան դժվար է, որքան՝ փաստը «Հայկական ժամանակի» եթերներում։
🔷Ի վերջո, սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում, գռեհկությունը՝ համարձակություն, իսկ արվեստագետի կենսագրությունը՝ անպատասխանատվության ինդուլգենցիա։
🔷Խոսափողը կարող է ուժեղացնել ձայնը, բայց, ավաղ, չի կարող մեծացնել ասվածի արժեքը
Տեր Զարեհ քահանա Աշուրյան
@armnationalfront
11 592
⚡️Եկատերինբուրգում գտնվող Wildberries-ի պահեստի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել
🔷Ըստ լրատվամիջոցների՝ պատճառը խոցված ԱԹՍ-ի բեկորների անկումն է։
@armnationalfront
11 592
⚡️ՀՀ-ն ՌԴ շուկան կորցնելու դեպքում կարող է զրկվել պանրի արտահանման եկամուտների 83%-ից
🔷Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ամբողջ մատակարարումը։
🔷2025 թվականի արդյունքներով համաշխարհային շուկաներում պանրի մատակարարումից Հայաստանի եկամուտը կազմել է 16,4 միլիոն դոլար։
🔷Ընդ որում՝ դրանից 13,5 միլիոնը ստացվել է Ռուսաստան արտահանման հաշվին։
🔷Այսպիսով, ռուսական շուկան ապահովել է հայկական պանրի արտահանման շահույթի 83%-ը։
🔷Ռուսաստանը ոչ միայն Հայաստանից պանրի խոշորագույն գնորդն է, այլև միակ երկիրը, որը կայուն կերպով ամեն ամիս միլիոնավոր դոլարների հայկական պանիր է ներմուծել։
🔷2025 թվականին հայկական պանրի մյուս խոշոր գնորդներն են դարձել ԱՄՆ-ն (1,8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,9 հազար դոլար)։
@armnationalfront
11 592
⚡️Վրաստանում արդեն 2-րդ օրն անընդմեջ լայնածավալ հոսանքազրկումներ են
🔷Ըստ ԶԼՄ-ների` այժմ առանց էլեկտրականության են մնում Թբիլիսին և ևս մի քանի քաղաքներ, այդ թվում՝ Օզուրգեթին, Փոթին և Ռուսթավին:
🔷Դադարեցվել է մետրոյի աշխատանքը և գնացքների երթևեկությունը:
🔷Վրաստանի մայրաքաղաքի որոշ շրջաններում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել պոմպակայանի էլեկտրազրկման պատճառով:
@armnationalfront
11 592
⚡️Եմենը հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի օբյեկտներին
🔷«Հութիներ» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ուժերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել սաուդյան Encelia և Layla նավթային լցանավերին։
@armnationalfront
11 592
⚡️Ֆրանսիայի դեսպանատանը 12 մարդ վարակվել է
🔷Նախարարությունը բացահայտեց, որ 7-ի մոտ հայտնաբերվել է Salmonella spp։
@armnationalfront
11 592
⚡️Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով
🔷Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանի՝ ավելի քան 12 ժամ տևած հարցաքննությունն ավարտվել է։
@armnationalfront
11 592
⚡️ՔԿ-ի մոտ ժամեր շարունակ սպասող աջակիցները նրան դիմավորեցին «Ծառուկյա՜ն» վանկարկումներով
@armnationalfront
11 592
⚡️Գագիկ Ծառուկյանի՝ ավելի քան 12 ժամ տևած հարցաքննությունն ավարտվել է
🔷Նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:
@armnationalfront
11 592
⚡️Ադրբեջանի խորհրդարանն ԱՄՆ Կոնգրեսին մեղադրել է հայամետ գործունեության համար
🔷Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) բողոք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից H.R. 9087 օրինագծում ընդունված փոփոխության կապակցությամբ, որը կոչ է անում անմիջապես ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող հայերին։
@armnationalfront
11 592
⚡️«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
@armnationalfront
11 592
⚡️Իսրայելի բանակը հարված է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին
🔷«ՑԱԽԱԼ-ի և ՇԱԲԱԿ-ի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն) ուժերը հարվածներ են հասցրել և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքային օբյեկտներն ամբողջ Գազայի հատվածի մի քանի շրջաններում, ներառյալ զենքի պահեստները և ստորգետնյա ենթակառուցվածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
@armnationalfront
11 592
🔴Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից
🔷Դատարանի բալում հավաքվածները նրան ողջունում են ծափերով
@armnationalfront
11 592
🔴Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց
🔷Դատավորը արձանագրեց` չի կարող պահվել անազատության մեջ առանց ԱԺ համաձայնության։
🔷Դատարանը գտնում է, չի կարող կիրառվել կալանք, այլընտրանքային խափանման միջոցն էլ չի կիրառվում։
@armnationalfront
11 592
⚡️«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 3 ամիս ժամկետով
@armnationalfront
11 592
⚡️Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը
🔷Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
@armnationalfront
11 592
⚡️Բյուրեղավանում խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
🔷Դրանք պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։
ՀՎԱԿ
@armnationalfront
