270
订阅者
无数据24 小时
-17 天
-330 天
帖子存档
270
Թրամփն անվանափոխեց «Պաշտպանության նախարարությունը», այլըևս «Պատերազմի նախարարություն» կկոչվի, թերևս տնտեսությունն էլ անցում կատարի պատերազմի տնտեսության:
Աննախադեպ ոչինչ տեղի չի ունեցել, անցած դարի 30-ականներին նույնը Ռուզվելտի դեմքով էին անում խորքային պետության(deep state) կառավարիչները:
1929-1932 թթ. մեծ ճգնաժամն Ամերիկան կարող էր մարսել միայն համաշխարհային պատերազմով. 1935-ի թվականին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, նախագահի թեկնածու Ֆրանկլին Ռուզվելտը սնանկացած ֆերմերներին հուսադրում էր, որ ամեն ինչ լավ է լինելու՝ «ֆերմեր Ջոն, դառնալու է ռազմարդյունաբերող Ջո և ավելի մեծ լիություն է գալու Ամերիկայում, քան նույն դարի 20-ականներին էր»:
Համաշխարհային քաղաքականությունը թևակոխում է պայքարի ավելի սուր և տաք փուլ՝ վերջին հնգամյակ(շատերն այս մեծ կռիվը՝ միաբևեռ աշխարհն ընդդեմ բազմաբևեռ աշխարհի, բաժանում են երեք փուլի՝ 2015-20, 2020-25, 2025-30):
270
Բազմաբևեռ աշխարհի կայացման փաստից հետո, Իրանը պետք է ընտրություն կատարի՝ կամ գնում է մեծ պատերազմի, կամ թույլ է տալիս «գունավոր հեղափոխություն»:
270
Պետք է գիտակցենք, որ մենք սխալներ ենք ունեցել, որի պատճառով ենք այս թշվառության մեջ. սեփական տկարությունները և թուլությունները տեսնելու մասին է խոսքը:
#սրբազանիխոսքը
270
+1
Առաջին նկարը կարելի է վերնագրել բազմաբևեռ աշխարհի կայացում, երկրորդն ամերիկյան երազանքի ֆիասկո, բայց երկրորդ նկարում նաև տեսնում ենք, որ Արևմուտքը հեշտությամբ չի նահանջելու և իր հետևից թողնելու է արյուն և ավեր:
270
Կրթությունն առանց դաստիարակության չարիք է, իսկ դաստիրակության արմատը հոգևոր է:
2․Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը,3․ ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝4․ պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար,5․ որպէսզի, դրանք լսելով, իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ,6․ թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ:
Առակներ 1-2:6
270
Ինչպես «շահեցինք» այս ամենը և ինչի հետևանք է այս իշխանությունը:
«Թե ինչու ենք հասել այս թշվառությանը:
Մեր համազգային ողբերգությունները՝ մեր համազգային բացթողումների, սխալների, մեղանչումների, հակաքրիստոնեական ընթացքի պատճառ է:
Մեր առաքելությունը ժխտելու պատճառ է, իսկ ինքնության ժխտումն ինքնին մեղք է, որովհետև մեր ինքնությունը մենք չենք ստեղծում, մենք այդ ինքնությամբ ծնվում ենք, դա ձեռքբերովի չէ, դա տալիս է Աստված»:
#սրբազանիխոսք
270
Հոգևոր պատերազմից դասալիք ենք, մենք հոգևոր պատերազմից խուսափել, փախել ենք, չենք ուզում հոգևոր պատերազմ մղենք, քանի որ խիստ նյութականացված ենք հոգևոր պատերազմը մեզ հասկանալի չէ:
Հիմա ինչպես մի զինվոր, որը Հայրենիքի գաղափար չունի, ազգի գաղափար չունի, և իրեն տանում են պատերազմ, իր առաջին մտածումն ի՞նչ է, ինքը չի հասկանում այդ պատերազմը, երբ չի հասկանում ի՞նչ պետք է անի, փախնի այդ պատերազմից, դառնա դասալիք:
Նույնը մենք ենք հոգևոր պատերազմում:
#սրբազանիխոսքը
270
«Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծո կամքը, ինքը կհասկանա, որ Աստված այդպես է կամեցել, որ ես ծառայեմ այս աշխարհագրական միջավայրում երկնքի արքայությունը ստեղծելու և պահելու, պահպանելու համար: Այդ է իմ առաքելությունը: Այս է Հայկական լեռնաշխարհ կոչվածը, Հայկական կենսատարածք կոչվածը երկնքի արքայությունը հաստատելու համար է իմ առաքելությունը, ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում բարեկեցիկ ապրելը, իմ առաքելությունն այս տարածքում բարեկեցիկ ապրելու միջոցով հոգևոր՝ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը, վերջիվերջո մի միջավայր ստեղծել այս երկրի վրա, որտեղ երկնքի թագավորության մանրակերտը կա:
Սա է հայի առաքելությունը, այլապես ինչի՞ համար Հայկը նետահարեց Բելին»:
Միքայել Սրբազան
270
Սա է Հայոց ազգային գաղափարախոսությունը, Հայկական երազանքը, Հայկականության անկյունաքարը:
«Ցանկացած հայ մարդ, երբ որ փնտրի Աստծո կամքը, ինքը կհասկանա, որ Աստված այդպես է կամեցել, որ ես ծառայեմ այս աշխարհագրական միջավայրում երկնքի արքայությունը ստեղծելու և պահելու, պահպանելու համար: Այդ է իմ առաքելությունը: Այս է Հայկական լեռնաշխարհ կոչվածը, Հայկական կենսատարածք կոչվածը երկնքի արքայությունը հաստատելու համար է իմ առաքելությունը, ոչ թե Հնդկաստանում կամ Չինաստանում բարեկեցիկ ապրելը, իմ առաքելությունն այս տարածքում բարեկեցիկ ապրելու միջոցով հոգևոր՝ երկնքի արքայությունը, Աստծո արքայությունը, վերջիվերջո մի միջավայր ստեղծել այս երկրի վրա, որտեղ երկնքի թագավորության մանրակերտը կա:
Սա է հայի առաքելությունը, այլապես ինչի՞ համար Հայկը նետահարեց Բելին»:
#սրբազանիխոսքը
270
Մեր առաքելության ճանապարհի երեք մեծ հաջողությունները՝ Հայկի նետը, 301 թվականը և 451 թվականը:
Զատիկ կղզու բնակիչները և Հայոց առաքելությունից շեղված հայերը:
#սրբազանիխոսքը
270
Չորրորդ Հայաստանը երրորդ ճանապարհ չունի, կամ լինելու է Թուրքիայի ազդեցության գոտում(որը որոշ ժամանակ անց ունենալու է վիլայեթի կարգավիճակ),կամ ազատ և անկախ:
Հիմա արագացված գործընթաց է գնում դեպի վիլայեթացում գնացող Հայաստանի համար, և այս համատեքստում «նոր Հայաստանի» համար նոր վարչապետ և նոր կաթողիկոս են պատրաստում:
Եկեղեցահալած և սևագործ Նիկոլն ամեն կերպ օժանդակում է նոր կաթողիկոսի գործընթացին, որպեսզի որպես բոնուս օրակարգից հանվի նոր վարչապետի գործընթացը:
270
«Տե՛ր, դատի՛ր նրանց, ովքեր դատում են ինձ,
Մարտնչի՛ր նրանց դեմ, ովքեր մարտնչում են իմ դեմ»:
Սաղմոս 34:1
...ես ցավում են ձեզ համար:
#սրբազանիխոսքը
270
Հետաքրքիր իրավիճակ է Հավաքական Արևմուտքի առանցքային պետություններից Իսրայելում. համազգային գործադուլ է, մոտ կես միլիոն քաղաքացիներ դուրս են եկել փողոց, նման իրավիճակում Նեթանյահուն երկու ճանապարհ ունի հրաժարական՝ կամ արտաքին ճակատ, ինչպես մի քանի անգամ ապացուցվել է՝ Նեթանյահուն ընտրում է երկրորդ տարբերակը:
270
«Եղբայրնե՛ր, չարչարանքների եւ համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով»:
Հակոբոս 5:10
«Բազմաթիվ հոգևորականների անցած ճանապարհով եք ինձ անցկացնում։ Այն է՝ հանիրավի դատապարտվել, հալածվել և ազատազրկման մեջ գտնվել:
Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ տվեց հնարավորություն հասկանալու, թե ինչպես կարելի է անազատության մեջ լինել լիակատար ազատ։ Չկա մի վայր, որտեղ Աստված ներկա չէ, այդ ինչպե՞ս պետք է մեկուսացնեք ինձ, որ զրկվեմ Աստծո ներկայությունից»:
Միքայել Սրբազան
270
Մարդկության պատմության մեջ ամենածանր ոճիրներն արվել են ժողովրդի անունից՝ «ժողովրդի համար» լոզունգով:
Ո՛՛վ հայ ժողովուրդ, ծանր հանցանքը կրկին մեր վզին են փաթաթում: Հիմա ավելի պարզ փորձեմ շարադրել ստորև:
Տեսեք ինչ կարողացավ անել Հավաքական Արևմուտքը Հարավային Կովկասում իր հիմնական խաղացող Ադրբեջանի համար:
Աշխարհում կան տարածքներ, որ աշխարհաքաղաքական առումով շատ զգայուն են. Հայաստանը նույնպես ունի նման տարածք՝ Սյունիքը:
Սյունիքը պետք էր Արևմուտքին թուրանական աշխարհն իրար կապելու և միաժամանակ Ռուսաստանին ու Իրանին մեկուսացնելու համար:Եթե այս գործողությունն աներ Ադրբեջանը ռազմական ճանապարհով, կվտանգվեր իրենց հիմնական խաղացողի տարածքային ամբողջականությունը՝ ընդհուպ մասնատում:
Այս սցենարից խուսափելու համար Արևմուտքը գործի դրեց իր ամենաարդյունավետ և կործանիչ գործիքը՝ փափուկ ուժը, որով հայ ժողովրդի «ընտրած» իշխանությունն իր ձեռքով և «ինքնիշխան» իրավունքով Ադրբեջանին միացրեց Թուրքիային՝ դե յուրե կայացնելով թուրանական աշխարհը:
Կհիշեք ՝ Նիկոլը հաճախ է նշածիս մասին ուղիղ խոսել՝ասելով՝ եթե կառավարությունը սխալվում է, ուրեմն ժողովուրդն է սխալվում, քանի որ ժողովուրդն առանց ընտրակաշառքի «ազատ» և «արդար» ընտրություն է արել, այսպիսով կառավարությունն ինչ հակապետական և հակահայկական գործարք անի ,պատասխանատուն ժողովուրդն է:
Արդյունքում ժողովրդի անունից Նիկոլն առժամանակ լուծեց իր ֆիզիկական անվտանգության հարցը մինչև հաջորդ ֆորս մաժոր, որի ժամանակ Ադրբեջանը կփորձի իր խմելու ջրի հարցը լուծել:
270
Հոգևոր հեղափոխություն, վերադարձ աստվածակենտրոնության:
Եկեղեցին այդ անվանում է մեղքի գերություն. իրական ազատությունն Արարչի կամքը կատարելն է:
#սրբազանիխոսքը
