270
订阅者
无数据24 小时
-17 天
-330 天
帖子存档
270
Հոգևոր-մշակութային պարտությանը հետևեց ռազմաքաղաքական պարտությունը:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/zq0VvbugfiY?si=WNikKamYZANH8wft
270
Մաշտոցը ժողովուրդ փրկեց, Նարեկացին ժողովուրդ դաստիարակեց, Կոմիտասն ազգ կերտեց...
...քանզի ,ի տարբերություն փոքր մարդկանց, Մեծերը մարդկանց հաճելի լինելու համար չեն գործում,այլ Աստծուն:
#սրբազանիխոսքը
270
Կարևորն այն չէ, թե ո՛ր ուժերն են սկսում հեղափոխությունը, կարևորն այն է, թե ովքե՛ր են այն կանգնեցնում. վերջիններս էլ որոշում են պրոցեսի ելքը:
1927 թվականին նման միտք է արտահայտում արևմտյան հասարակագետներից մեկը, երբ արևմտյան թերթերի գլխագրերում հայտնվում է Լև Տրոցկու նկարը, որով գուժում էին Տրոցկու աքսորը:
Արևմտյան քաղտեխնոլոգները վերջին հեղափոխությունն արեցին 1990-1991 թվականներին Ռուսաստանում «Ազատական(լիբերալ) հեղափոխությամբ», սրանից հետո գործի դրվեց Տրոցկու գաղափարներով տարված, պետություններ քանդող մի նոր «ճարտարապետի»՝ Ջին Շարփի գունավոր հեղափոխությունների մեթոդը, որը միտված է կազմաքանդելու բոլոր պետական ինստիտուտները և պետությունները մատնելու կատարյալ, բայց վերահսկելի քաոսի, որպեսզի պայմանական ստալիններ չծնվեն, պետություններն էլ միշտ լինեն ցնցման մեջ, կամ ինչպես իրենք են ասում պերմանենտ հեղափոխության ներքո:
Գունավոր հեղափոխությունները հիմնականում գործարկվել են հետխորհրդային տարածքում, իրենց լեզվով՝ Ռուսաստանի ազդեցության գոտիներում(գունավոր հեղափոխություն փորձարկվել է նաև Չինաստանում՝ 2011 թվականի «Հասմիկների հեղափոխություն»):
Նպատակը՝ Ռուսաստանին զրկել իր ազդեցության գոտիներից, առանց որի Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալ որպես գերտերություն:
Արևմուտքի(անգլոսաքսեր և վերազգային կամպանիաներ) պայքարի հիմքում ընկած է փափուկ ուժը(sowt power), որպեսզի շատ սեղմ և հասկանալի նկարագրենք, թե ինչ է փափուկ ուժը, կստացվի նման ձևակերպում. տեղեկատվական-հոգեբանական ազդեցությամբ քարոզել այնպիսի մշակույթ, որի արդյունքում քաղաքացիներն իրենց կամքով, առանց պարտադրանքի կանեն գունավոր հեղափոխություն՝ քանդելով իրենց տները, զոհելով սեփական զավակներին:
Ռուսաստանն արևմտյան փափուկ ուժին հակադրում է կոշտ ուժը((hard power) քաղաքական մարմինների վարքագիծը ձևավորելու համար օգտագործում է ռազմական և տնտեսական միջոցներ), որը կիրառելու առաջատարն է գրեթե երկու դար:
Այս առճակատումների արդյունքում հիմնականում թյուր կարծիք է ձևավորվում, որ պրոցեսը սկսվել է ռուսական կողմից:
Այստեղ պետք է հիշել գրառման առաջին պարբերությունը:
Այժմ նորից գունավոր հեղափոխությունը բախել է Ռուսաստանի դուռը, սակայն չի կարելի Ղազախստանը դիտարկել միայն ռուսական ազդեցության գոտի: Ղազախստանը Միջին Ասիայի սիրտն է, իսկ Միջին Ասիան Արևմուտքի արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկի՝ Բժեզինսկու նկարագրած «Մեծ շախմատային խաղատախտակն է», որին ով տիրեց, նա էլ կդառնա աշխարհում հեգեմոն:
Ղազախստանը Ռուսաստանի կողմից անցած տարվա դեկտեմբերի 23-ի՝ Արևմուտքին ներկայացված ուլտիմատման քայլ ձիով պատասխանն էր Ռուսաստանին վերջինիս կողմից, նաև ստուգիչ քայլ էր, թե արդյոք Ռուսաստանն այդքան լուրջ է տրամադրված իր ներկայացրած ուլտիմատմանը, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանն արձագանքեց էլ ավելի լուրջ:
Արևմուտքի պլանները մասամբ «խառնեց» էրդողանյան Թուրքիան, որի «կիսահղի» գործողությունները խաղին այլ ընթացք տվեցին (չի լինում, որ տարիներով Սեդատ Պեկեռ և Ձիկի Արման աճեցնես, հետո երկուսից էլ հրաժարվես):
Աշխարհին տիրանալու պրոցեսը նոր թափ է հավաքել, ամենայն հավանականությամբ երկրորդ մեծ թատերաբեմը կլինի Թուրքիան իր ազդեցության գոտիներով:
08.01.2022թ.
270
...ես իմ դիրքը պահում եմ…
Ի՞նչն է խանգարում, որպեսզի Միքայել Սրբազանը նշանակվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ(դիրքապահ):
#սրբազանիխոսքը
270
Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը.
Նախ և առաջ՝
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Ձեզ և մեզ մեծ աւետիս
Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգով:
Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության:
Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով:
Հիրավի, հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին:
Եվ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում: Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմիցս է հաղթահարել:
Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը և ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո: Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները:
Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց,
Ձեզ և մեզ մեծ ավետիս:
Օրհնությամբ՝ Միքայել արք. Աջապահյան
194-րդ օր ապօրինի բանտարկության
06.01.26
#սրբազանիխոսքը
270
«Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա»:
Մատթեոս 6:33
«Խնդրեցեք և Աստծուց կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք և կբացվի ձեզ համար, որովհետև, ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է և ով որ բախում է, բացվում է նրա առաջ»:
Ղուկ 11:9-10
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
Ձեզ և մեզ մեծ Ավետիս
270
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
270
«Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա»:
Մատթեոս 6:33
270
«Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա»:
Մատթեոս 6:33
270
Այսօր Հայկականության ախտաբանի՝ Միքայել Արքեպիսկոպոս Սրբազանի ծննդյան օրն է:
Օրհնյալ է Ձեր ծնունդը Միքայել Սրբազան, Աստված Ձեզ զորություն տա, որպեսզի պատերազմեք բարի պատերազմում և արժանանաք արդարության պսակին:
270
Եկեղեցու տոնացույցով այսօր նշվում է Սուրբ Ստեփանոս նախավկայի՝ առաջին մարտիրոսի հիշատակության օրը:
Սուրբ Ստեփանոսը Եկեղեցու սիրելի սրբերից է, առաջին մարտիրոսը Քրիստոսի համար:
Պսակավորը չէր վախենում քահանայապետերից և իշխանավորներից, վկայում էր Քրիստոսի՝ ճշմարիտ Մեսիա լինելու մասին, ինչը գրգռում էր չարակամների զայրույթը , և նրան մեղադրեցին Աստծուն և Մովսես մարգարեին հայհոյելու մեջ:
Օրենսգետները և քահանաները նրան ատյան են տանում, որտեղ նա կրկին վկայում է Հիսուսի՝ խոստացյալ Մեսիան լինելու մասին:Տեսնելով Պսակավորի անհողդողդ լինելը՝նրան քաղաքից դուրս են տանում և քարկոծելով սպանում:
Նման պատմություն մեր օրերում ենք տեսնում Միքայել Սրբազանի նկատմամբ, նույն բովանդակությամբ՝ այլ ձևով:
Աստծուն և Մովսես մարգարեին հայհոյելը փոխարինվել է «հեղաշրջման կոչով», քարկոծելը՝ կալանք՝ վատ պայմաններով:
270
Խոսել ենք վայրի կապիտալիզմի կործանարար հետևանքների, միայն սպառող մարդու և հակամշակութային ահաբեկչության մասին:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/IAENKjDYsBY?si=ihwxQh8qZsSSyxjN
270
Խորքային իշխանությունների 5-րդ և 6-րդ շարասյունները:
Ամբողջական հաղորդման հղումը՝ https://youtu.be/DxX6t4z70AE?si=CrchuIqZjhaGF_TV
270
«Բոլոր չարիքները մարդու մեջ, մտնում են տգիտությունից»:
Եղիշե (5-րդ դար)
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/O-qcXWKFufI?si=bHOBGKsmYJRqrNIa
270
Նախորդ գրառումս փակեցի, քանզի ԵՄ առանցքային չինովնիկ Կայա Կալլասն ավելի անկեղծ էր գտնվել մեր հանդեպ, և կոնկրետ օրինակով էր խոսել այն մասին, ինչի մասին գրեթե մեկ տարի խոսում ենք՝ հանիրավի մեղադրվելով որոշ ընդդիմադիրների կողմից, այն բանի համար, որ մանրամասն ներկայացնում ենք, թե ինչ բարդ ընտրություններ են լինելու, և պետք չէ համեմատել տիմ ընտրությունները համապետական ընտրությունների հետ, քանի որ տիմ ընտրությունները դա ներքաղաքական գործընթաց է, իսկ համապետականը՝ աշխարհաքաղաքական:
Ստորև կտեղադրեմ խոսքը, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի «ինքնիշխան» արտահերթ կամ հերթական համապետական ընտրություններ են մեզ սպասվում:
Կայա Կալլասի խոսքը՝ «Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»:
270
«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալլաս
Այս մասին գրեթե մեկ տարի խոսում ենք, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հավաքական Արևմուտքն ուղիղ մասնակցություն է ունենալու սպասվող արտահերթ կամ հերթական համապետական ընտրություններին:
270
Մի կրակոց ու Փաշինյանի խաղաղության օրակարգը կփլի․ նա ուզում է 30 տարի մնալ իշխանության:
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/KJj56qhrSts?si=KmSNHDhjK4sKPhFK
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
