270
订阅者
无数据24 小时
-17 天
-330 天
帖子存档
270
Գրառումը երկու տարվա է, բայց ավելի արդիական և տեսանելի, մի «խնդիր կա»՝ Տավուշի ռազմավարական բարձունքները հանձնվեց սահմանազատման անվան տակ:
270
Սուրբ Աստված, սուրբ և հզոր,
Սուրբ և անմահ,
Որ հարեար ի մեռելոց,
Ողորմեա՜ մեզ։
«Եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, և տակավին նույն մեղքերի մեջ եք։
Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան՝ յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, և ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստյանը.»
(Ա կորնթացիներին 15:16-17-22-23)
Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
270
Սուրբ Աստված, սուրբ և հզոր,
Սուրբ և անմահ,
Որ խաչեցար վասն մեր,
Ողորմեա՜ մեզ։
Առանց Խաչյալի ոչինչ չենք կարող:
#սրբազանիխոսքը
270
Ծաղկազարդ՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդով սկսվում է տարվա ամենակարևոր յոթօրյակը՝ Չարչարանաց Շաբաթը՝ զղջման, ներման, վերափոխման, հավատն ամրապնդելու օրեր:
Ավետարանական տողերի փոխարեն նախընտրեցի կյանքի-մահվան և տառապանքի խորհրդի ուղղափառ մեկնիչից՝ Դոստոևսկուց տողեր մեջբերել, որտեղ նույնիսկ կենցաղային օրինակով մտորելու առիթ է տալիս, թե ինչպիսի դժոխքում կլինեինք առանց Նրա:
Հատվածը «Կարամազով եղբայրներ» վեպից է.
«-Հասկանու՞մ ես, առաջ ես այս տարակույսներից ոչ մեկը չունեի, բայց այս ամբողջը թաքնված էր իմ ներսում: Գուցե հենց դրա համար էլ հաճախ հարբում էի, կռվում, կատաղում, որովհետև անծանոթ գաղափարներ էին ալեկոծվում իմ մեջ: Դրանց հագուրդ տալու համար էի կռվում, զսպելու համար, ճնշելու համար: Իվանը Ռակիտին չէ, նրա մեջ գաղափար է թաքնված: Իվանը սֆինքս է և լռում է, միշտ լռում է: Իսկ ինձ Աստծո հարցն է տանջում: Միայն դա է տանջում ինձ: Հապա, եթե չկա՞ Նա: Հապա՞, եթե ճիշտ է Ռակիտինը, որ դա արհեստական մի գաղափար է մարդկության մեջ: Եթե Աստված չկա, ուրեմն մարդն է երկրի, տիեզերքի պարագլուխը: Հոյակա՜պ է: Բայց թե ինչպե՞ս է մարդն առաքինի լինելու առանց Աստծու: Ահա՛ խնդիրը: Ես անընդհատ այդ եմ մտածում: Որովհետև՝ ո՞ւմ է սիրելու այդ դեպքում մարդ արարածը: Ո՞ւմ է նա շնորհակալ լինելու, ո՞ւմ համար է երգելու իր օրհներգությունը: Ռակիտինը ծիծաղում է: Ռակիտինն ասում է, որ կարելի է առանց Աստծու էլ սիրել մարդկությանը: Է՜, փսլքնոտ ցանցառը միայն կարող է այդպես պնդել: Իսկ ես չեմ կարող այդ բանը հասկանալ: Ռակիտինի համար հեշտ է ապրելը. գիտե՞ս ինչ ասաց այսօր: «Ավելի լավ կլինի, որ մարդու քաղաքացիական իրավունքների ընդլայնման համար աշխատես, կամ էլ գոնե ջանաս, որ մսի գինը չբարձրանա. դրանով ավելի պարզ ու անմիջական սեր ցուցաբերած կլինես մարդկության հանդեպ, քան թե փիլիսոփայություններով»: Է՜հ, ես էլ դրա պատասխանը տվեցի: «Իսկ դու, եթե Աստված չունես,-ասացի,- դեռ ինքդ էլ մի բանով կբարձրացնես մսի գինը, եթե ձեռքիցդ գա, և կոպեկի վրա մի ռուբլի կշորթես»: Բարկացավ: Որովհետև ի՞նչ է վերջապես առաքինությունը, պատասխանի՛ր ինձ խնդրեմ, Ալեքսեյ: Առաքինությունն ինձ համար մի բան է, չինացու համար՝ ուրիշ բան, ուրեմն հարաբերական է դա: Կամ էլ գուցե ո՞չ: Հարաբերական չէ՞: Փշոտ հարց է: Չես ծիծաղի, եթե ասեմ, որ երկու գիշեր չեմ քնել դրա երեսից: Ես հիմա զարմանում եմ միայն, թե ինչպե՞ս մարդիկ ապրում են աշխարհում և ոչինչ չեն մտածում դրա մասին: Ունայնությու՜ն: Իվանն Աստված չունի: Գաղափար ունի: Իմ սահմաններից դուրս է: Բայց լռում է Իվանը: Կարծում եմ՝ մասոն է նա: Հարցրի իրեն՝ լռում է»:
270
Հոգևոր Հայրենիք՝ Հայ Առաքելական Եկեղեցի, նյութական Հայրենիք՝ Հայաստան աշխարհ:
#սրբազանիխոսքը
270
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչում է Անառակի կիրակի, որում պատմվում է Ավետարանի ամենագեղեցիկ առակներից մեկը՝ «Անառակ որդու առակը»:
Դարձյալ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. "Հա՛յր, տո՛ւր ինձ ունեցվածքիցդ ինձ հասնող բաժինը"։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց ու այնտեղ իր ունեցածը վատնեց՝ անառակությամբ ապրելով։ Եվ երբ ամբողջն սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ։ Եվ գնաց, այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, և սա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ Եվ սթափվելով՝ ասաց. "Քանի՜ վարձկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ հորս մոտ գնամ ու նրան ասեմ. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ. ինձ քո վարձկաններից մե՛կն արա"։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Եվ որդին նրան ասաց. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ"։ Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։ Բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց"։ Եվ սկսեցին զվարճանալ։ Իսկ նրա ավագ որդին դաշտում էր։ Մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։ Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե ի՛նչ է այդ։ Նա էլ ասաց նրան. "Եղբայրդ եկել է, հայրդ էլ պարարտ եզ մորթեց, որովհետև նրան ողջ և առողջ ընդունեց"։ Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը, դուրս ելնելով, աղաչում էր նրան։ Իսկ նա հորն ասաց. "Ահա այսքան տարի է, ինչ ծառայում եմ քեզ և քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ եզ մորթեցիր"։ Հայրն ասաց նրան. "Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է։ Բայց պետք է ուրախ լինել ու խնդալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց"»։
Ղուկաս 15:11-32
270
Այժմ դուք ևս թոթափե՛ք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը և խեղկատակությունը ձեր բերաններից: Մի՛ ստեք միմյանց: Ձեր վրայից հանե՛ք հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը՝ նորոգված գիտությամբ, իր Արարչի պատկերի համաձայն:
Կողոսացիներին 3:8-10
270
Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի, նորոգվե՛ք ձեր հոգով ու մտածելակերպով, դարձե՛ք նոր մարդ, որ ստեղծված է Աստծու պատկերի համաձայն, ապրե՛ք արդարությամբ, սրբությամբ ու ճշմարտությամբ:
Եփեսացիներին 4:22-24
270
«Վասն հավատո, վասն հայրենյաց»:
Այս գաղափարի շուրջ կարող է միայն համախմբում լինել:
#սրբազանիխոսքը
270
Հարյուր քառասունհինգ տարի առաջ՝ 1881 թվականի փետրվարի 9-ին մահացավ դասական պահպանողականության հայր և լիբերալիզմի(բաբելոնիզմի) անհաշտ թշնամի Ֆյոդոր Դոստոևսկին:
Շատերն էին հիշել Դոստոևսկու հիշատակման օրը՝ տարբեր մտքերով, նման նպատակ էլ ինձ մոտ էր առաջացել, բայց չէի կարողանում կողմնորոշվել, թե որ միտքն ավելի արժեքավոր և հետք թողնող կլինի մեր օրերում: Պրպտումներն այնքան տևեց, որ օրը փոխվեց, բայց մինչ օրվա փոխվելը մի քանի կադր տեսա Միլանում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերից, որտեղ չէր կարող բաբելոնյան սիմվոլիկայի պակաս լինել, բայց աչք ծակողը հավատի հետ «մրցող» բանականության խորհրդանիշ հնգաթև աստղն էր:
Այս սիմվոլը հիմք հանդիսացավ, որպեսզի մահվան օրվա հիշատակի տողերը լինեն «Կարամազով եղբայրներ» վեպից.
«Մինչև իսկ այժմ իրագործելի է այս բանը, բայց այսօր դա հիմք է կծառայի մարդկանց ապագա հոյակապ միավորման, երբ մարդն այլևս ոչ թե ծառա պիտի փնտրի իր համար և ոչ թե պիտի ցանկանա ծառա դարձնել իր նման մարդկանց, ինչպես այժ, այլ ընդհակառակը՝ ինքն իր ամբողջ էությամբ պիտի ձգտի ծառա դառնալ բոլորին, կատարելով պատվիրանն ավետարանի: Ու մի՞թե երազ է այն, որ ի վերջո մարդն իր ուրախությունը գտնի լուսավորման ու գթասրտության արի գործեր կատարելու մեջ, և ոչ թե դաժան հաճույքների՝ որկրամոլության, անառակության, գոռոզության, սնապարծության և նախանձամտորեն իրար գերազանցելու, ինչպես այժմ: Հաստատապես հավատում եմ, որ երազ չէ այդ, և որ մոտ է ժամանակը: Ծիծաղում են ու հարցնում՝ ե՞րբ է գալու ժամանակն այդ և գալո՞ւ է արդյոք: Իսկ ես մտածում եմ, որ մենք, օգնությամբ Քրիստոսի, ի կատար կածենք գործն այդ վսեմ: Եվ որքա՜ն գաղափարներ են եղել երկրի վրա, մարդկային պատմության մեջ, գաղափարներ, որոնք մինչև, իսկ տասը տարի առաջ աներևակայելի լինելով՝ հանկարծ ի հայտ են եկել, երբ հասել է խորհրդավոր ժամանակը դրանց, ու տարածվել են ամբողջ երկրի երեսին: Այդպես և պիտի լինի մեզ մոտ, ու պիտի ճառագե աշխարհին ժողովուրդը մեր, և պիտի ասեն մարդիկ.«Քարն այն, որ մերժել էին հիմնադիրները, դարձավ անկյունաքարը կառույցի»: Իսկ հեգնողներին կարող ենք հարց տալ. եթե երազ է ձգտումը մեր, ապա դուք ինքներդ ե՞րբ պիտի բարձրացնեք ձեր կառույցը և արդար գոյավիճակ ստեղծեք՝ լոկ բանականությամբ ձեր, առանց Քրիստոսի: Եվ եթե պնդում էլ են նրանք, թե իրենք են, որ առաջ են գնում դեպի միավորումը մարդկանց, ապա նրանցից լոկ ամենապարզամիտներն են, որ ճշմարտապես հավատում են այդ բանին, այնպես, որ նույնիսկ կարելի է զարմանալ այդ պարզամտության վրա: Հիրավի, նրանք ավելի են հրապուրվում ցնորական երազանքներով, քան մենք: Մտածում են արդար գոյավիճակ ստեղծել, բայց, մերժելով Քրիստոսին, Ի ՎԵՐՋՈ ԱՅՐԱՄԲ ԵՆ ՈՂՈՂԵԼՈՒ ԱՇԽԱՐՀԸ, վասնզի արյունն արյուն է բերում, և սուր բարձրացնողը սրով պիտի ընկնի: Եվ եթե չլիներ խոստումը Քրիստոսի, այդպես էլ կբնաջնջեին իրար՝ մինչև վերջին երկու մարդն ի վերա երկրի: Այս վերջին երկու մարդը ևս, անսալով իրեն հպարտության, չէին կարողանա զսպել միմյանց, այնպես որ վերջինը կոչնչացներ վերջընթերին, ապա և ինքնիրեն: Եվ կկատարվեր այդպես, եթե չլիներ խոստումը Քրիստոսի, թե ի սեր խոնարհների ու հեզերի պիտի կարճեցվեն օրերն այդ»:

Գուցե հարց առաջանա և ներքաղաքական անբովանդակ իրականությունից զատ այլ կողմ նայենք:
Վերջին տարիներին ամեն պատեհ-անպատեհ առիթի խաղաղությունից խոսող և միայն խաղաղության ճանապարհով գնացող իշխանությունը վերջին մի քանի օրերին դարձել է տարբեր տեսակի զենքերի գովազդի գործակալ, իսկ օրն ավարտում է հետախուզական անօդաչուի ցուցադրմամբ ամենաբարձր մակարդակով:
270
Տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, Հայաստանն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ, քանի որ գործոնից վերածվել է գործիքի, առաջնահերթություն է Ադրբեջանը, որը պատրաստվում է Ռուսաստանի և Իրանի դեմ:
Փոխնախագահ Վենսի այցելության նպատակը Հայաստանին ԱՄՆ-ի գործիքի կարգավիճակում պահելն է, իսկ պահելու միջոցը գործող իշխանությունների վերարտադրությունն է արտահերթ/հերթական ընտրություններով:
270
«Մենք»-ը, այն մարդիկ են, ովքեր անկեղծ կարծում են, որ հոգևոր-մշակութային դաշտում առանցքային կերպար է Միքայել Սրբազանը:
Պետք է «երեմիաներին» լսել, և ոչ «անանիաներին»:
270
Մահանալ չցանկացող Pax Americana-ի և նոր ծնվող Pax Sinica-ի մասին և այս ամենի համատեքստում Հայաստանը:
Հարկ է նշել՝ բոլոր «pax-երի» արմատը Pax Babylonica-ն է, իսկ Հայկականությունը, Հայոց առաքելությունը և պատմությունը սկսվում է Բաբելոնին անհնազանդությամբ, պատերազմով և հաղթանակով:
...այլապես Հայկն ի՞նչի համար նետահարեց ոսոխ Բելին...
Ամբողջական հաղորդումը՝ https://youtu.be/MRu2gE634m0?si=hzMMqiBL_Bc9eEEg
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 