ch
Feedback
Lilit’s community

Lilit’s community

前往频道在 Telegram
3 155
订阅者
无数据24 小时
-77 天
-3430 天

数据加载中...

标签云
无数据
有任何问题?请刷新页面或联系我们的客服
进出提及
---
---
---
---
---
---
吸引订阅者
一月 '25
一月 '25
+8
在0个频道中
十二月 '24
+14
在0个频道中
Get PRO
十一月 '24
+23
在0个频道中
Get PRO
十月 '24
+145
在0个频道中
Get PRO
九月 '24
+261
在0个频道中
Get PRO
八月 '24
+2 943
在0个频道中
日期
订阅者增长
提及
频道
19 一月0
18 一月0
17 一月0
16 一月0
15 一月0
14 一月+1
13 一月0
12 一月+2
11 一月+2
10 一月+1
09 一月0
08 一月0
07 一月+1
06 一月0
05 一月0
04 一月+1
03 一月0
02 一月0
01 一月0
频道帖子

2
Motherly-ի հետազոտության համաձայն՝ տանը մնացող մայրերի 60%-ը ևս մեղքի զգացում ունեն, քանի որ չեն աշխատում։ Մայրերի 78%-ը ճնշվում են՝ փորձելով համապատասխանել հասարակության կողմից սահմանված «կատարյալ» և անիրատեսական մայրության պահանջներին։ Մեկ այլ մեղքի զգացում առաջացնող գործոն երեխաների հաջողության ապահովումն է։ ✨Մի ձգտեք կատարյալ մայր լինել, քանի որ դա պարզապես հնարավոր չէ։ ✨Սահմանեք առողջ սահմաններ. մայր լինելը չի նշանակում անդադար զոհողության գնալ։ ✨Խուսափեք համեմատվելուց. սա ամենաշատն է խորացնում մեղքի զգացումը։ Յուրաքանչյուր մայրության փորձ եզակի է, և ձեր ճանապարհը՝ նույնպես։
2 065
3
Հենց մեր ժամանակաշրջանի մայրերն են ամենաշատը ձգտում լավագույնը լինել իրենց երեխաների համար, սակայն վիճակագրությունը ցույց է տ
Հենց մեր ժամանակաշրջանի մայրերն են ամենաշատը ձգտում լավագույնը լինել իրենց երեխաների համար, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ հենց նրանք էլ ունեն ամենամեծ մեղքի զգացումը։ BabyCenter-ի կողմից անցկացված հարցումը ցույց է տալիս, որ մայրերի 94%-ը ապրում են մեղքի զգացումով։ Օհայո նահանգի համալսարանի կատարած հետազոտության համաձայն՝ ինստագրամի օգտատերերը 25%-ով ավելի շատ են տառապում մայրական մեղքի զգացումից, քանի որ նրանք մշտապես համեմատվում են մյուսների հետ և դրա արդյունքում իրենց անլիարժեք զգում: Instagram-ը խորացնում է մեղքի զգացումը մայրերի մոտ. «Կատարյալ» ընտանիքներ, մաքուր տներ, բիզնես, անհավանական չափանիշներ. սա անհամաչափ տարբերություն է ստեղծում սպասելիքների և իրականության միջև, ինչն էլ հանգեցնում է մեղքի զգացումի։ Gender & Society, Pew Research Center հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատող մայրերի 70%-ը մեղքի զգացումով են ապրում, քանի որ բավականաչափ ժամանակ չեն կարողանում տրամադրել իրենց երեխաներին։
1 870
4
Երեխա և ծնող սահմանները կառուցելու ամենապարզ օրինակները 😻
Երեխա և ծնող սահմանները կառուցելու ամենապարզ օրինակները 😻
3 294
5
Generation Z (ծնված 1997–2012) Ի տարբերություն միլենիալների, Gen Z-ը երբեք չի ապրել առանց սմարթֆոնների, սոցիալական մեդիայի կամ ինտերնետի։ Նրանք բավականին լավ են տիրապետում նոր տեխնոլոգիական միտումներին։ Այս սերունդն ավելի բաց է հոգեկան առողջության մասին խոսելու հարցում, քան նախորդները։ Նրանք ակտիվորեն արտահայտվում են տագնապի, դեպրեսիայի մասին՝ նպաստելով այս խնդիրների հանրային քննարկմանը։ Generation Z-ը ֆինանսապես ավելի զգուշավոր է, քանի որ ականատես է եղել միլենիալներից շատերի ֆինանսական դժվարություններին :D Նրանցից շատերն առաջնահերթ են համարում խնայողությունները և վաղ տարիքում ձգտում են ֆինանսական գրագիտություն ձեռք բերել։ Generation Z-ն ավելի հաճախ է բարձրաձայնում սոցիալական խնդիրները, ներառյալ՝ ռասայական արդարությունը, գենդերային հավասարությունը, շրջակա միջավայրի պահպանությունը։ Generation Z-ն ավելի շատ է զբաղվում ֆրիլանսով, բիզնեսներ հիմնելով։ Նրանք գնահատում են անկախությունը և ավելի քիչ են ձգտում ավանդական 9-ից 6-ն աշխատելուն։ Generation Alpha (ծնված 2010–2025) Generation Alpha-ն մեծանում է տեխնոլոգիաներով լի միջավայրում և համարվում է ամենատեխնոլոգիական սերունդը։ Այս սերունդը մեծանալու է՝ ականատես լինելով արհեստական բանականության, անհատականացված ուսուցման համակարգերի և խելացի տների զարգացմանը։ Նրանք առաջին սերունդն են, որ իրենց առօրյայում ունեն ձայնային օգնականներ (օրինակ՝ Siri կամ Alexa): Gen Alpha-ն համաշխարհային միգրացիայի և մշակութային զանազանության աճի պատճառով համարվում է ամենաբազմազանը ռասայական և էթնիկ առումով։ Բժշկական տեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ Generation Alpha-ն ենթադրվում է, որ կապրի 100 տարեկանից բարձր՝ դարձնելով նրանց ամենաերկարակեցը։ Համաշխարհային շուկաներին հասանելիության շնորհիվ այս սերունդը ակնկալվում է, որ կունենա ուժեղ ձեռնարկատիրական ոգի՝ երիտասարդ տարիքից ստեղծելով և ղեկավարելով բիզնեսներ։ Generation Alpha-ի առօրյայում ռոբոտները կարևոր դեր կխաղան՝ սկսած տնային օգնականներից մինչև ռոբոտ ուսուցիչներ կրթական ոլորտում։ Կենսատեխնոլոգիաների առաջընթացի շնորհիվ Generation Alpha-ն կօգտվի այնպիսի նորարարություններից, որոնք զգալիորեն կդանդաղեցնեն ծերացման գործընթացը։
3 943
6
Millennials (ծնված 1981-1996) Միլենիալներն առաջին սերունդն են, որ ականատես են եղել համացանցի, սոցիալական մեդիայի, սմարթֆոններ
Millennials (ծնված 1981-1996) Միլենիալներն առաջին սերունդն են, որ ականատես են եղել համացանցի, սոցիալական մեդիայի, սմարթֆոնների, Google-ի և Facebook-ի ստեղծմանը։ Ներկայումս այս սերունդն է կազմում աշխարհում աշխատուժի գերակշիռ մասը, ինչը նրանց դարձնում է տնտեսությունը և աշխատանքային միջավայրը ձևավորող կարևոր ուժ։ Այս սերունդն ավելի գիտակցված է առողջության հարցերում, օրինակ՝ առողջ սննդի առումով։ Սա ամենակրթված սերունդներից է, ունենալով բուհ ավարտածների ամենաբարձր ցուցանիշը։
2 645
7
Դանիայի կրթական համակարգը դասվում է աշխարհում լավագույնների շարքին։ Դանիայում կրթությունը՝ սկսած դպրոցից մինչև համալսարան, ան
Դանիայի կրթական համակարգը դասվում է աշխարհում լավագույնների շարքին։ Դանիայում կրթությունը՝ սկսած դպրոցից մինչև համալսարան, անվճար է, ներառյալ բարձրագույն կրթությունը։ Դանիան աշխարհի ամենաբարձր գրագիտության մակարդակ ունեցող երկրներից է։ Դանիացիները հայտնի են որպես ակտիվ ընթերցողներ: Բնակչության գերակշիռ մասը պարբերաբար օգտվում է գրադարաններից: Դանիական դպրոցները կենտրոնանում են ստեղծագործական, վերլուծական մտածողության, այլ ոչ պարզապես փաստերն անգիրելու վրա, առաջնահերթություն են տալիս աշակերտների բարեկեցությանը՝ քիչ սթրես և աշակերտակենտրոն ուսուցում: Ի դեպ Դանիան նաև ընդգրկված է աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում։
3 171
8
✨Երբ երեխան հուզված է և բացասական էմոցիաներ է ապրում, նրա ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ինքնապաշտպանության համար, ավելի է ակտիվանում, և արդյունքում նա չի կարողանում արդյունավետ տրամաբանել կամ լուծում գտնել իրավիճակին: Այդ պահին կարևոր է հանգստացնել երեխային, ինչի արդյունքում կակտիվանա ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է տրամաբանելու և վերլուծելու համար: Հենց այդ ժամանակ էլ հարկավոր է երեխայի ուշադրությունը ուղղել խնդրի լուծումներ գտնելուն և իրավիճակի շուրջ տրամաբանելուն: Այս գործընթացը պարբերաբար կիրառելու արդյունքում երեխան սկսում է հասկանալ և կառավարել սեփական հուզական դրսևորումները, և ուղեղի ճիշտ հատվածն ակտիվացնելով՝ արդյունավետ կողմնորոշվել: ✨Երբ երեխան ուժեղ հուզական վիճակում է, նա հաճախ չի հասկանում, թե ինչ է զգում, ինչի արդյունքում իր զգացմունքներն ավելի ծանր են թվում: Օրինակ՝ երբ երեխան բարկացած է կամ վախեցած, բայց չի կարողանում ճշգրիտ նկարագրել իր զգացմունքները, դրանք ավելի մեծ ու անտանելի են իրեն թվում: Սակայն երբ երեխան անվանում է իր զգացմունքները, դրանք դառնում են ավելի կառավարելի: Եթե, օրինակ, ձեր երեխան վախեցած է կամ տխուր, դուք կարող եք նրան օգնել՝ հարցնելով. «Ի՞նչ ես հիմա զգում»: Երբ երեխան արտահայտում է իր զգացմունքները, դրանք կարծես կորցնում են իրենց ուժը, և երեխան ավելի հեշտ է կառավարում դրանք: Այս գործողությունը ոչ միայն օգնում է երեխաներին ավելի լավ հասկանալ իրենց ներսում տեղի ունեցողը, այլև սովորեցնում է, որ զգացմունքները պարզապես հուզական վիճակներ են, որոնք կարելի է կարգավորել՝ ճիշտ ճանաչելով ու անվանելով դրանք: Այս գործընթացը հնարավորություն է տալիս երեխային զգալ, որ ինքը վերահսկում է իր հուզական աշխարհը, ինչը նրան դարձնում է ավելի վստահ և էմոցիոնալ կայուն: ✨Կարևոր է երեխային ինքնուրույն և տրամաբանող դաստիարակել՝ մշտապես ակտիվացնելով ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտավոր առաջադիմության և որոշումներ կայացնելու համար։ Երբ երեխան չի օգտագործում իր տրամաբանական մտածողությունը, այն չի զարգանում։ Երեխային պարբերաբար հարկավոր է խնդիրներ և առաջադրանքներ տալ, որոնք պահանջում են վերլուծություն: Օրինակ՝ երբ ինչ-որ բան չի ստացվում, կարելի է ասել. «Արի մտածենք, թե ինչպես կարող ենք սա լուծել»: Երեխային կարևոր է ներգրավել նաև որոշումների կայացման մեջ, նույնիսկ եթե դրանք փոքր որոշումներ են։ Օրինակ. «Այսօր ի՞նչ ես ցանկանում հագնել» կամ «Ինչպե՞ս կցանկանաս այս երեկոն անցկացնենք»: Սա օգնում է երեխային զարգացնել ընտրելու և իր ընտրության հետևանքները հասկանալու հմտությունները: Շատ օգտակար են նաև այն խաղերը, որոնք խթանում են երեխայի մտածողական հմտությունները, օրինակ՝ տրամաբանական գրքեր, շախմատ կամ հանելուկներ:
3 417
9
«The Whole-Brain Child» բեսթսելեր գիրքը գրվել է նյարդահոգեբանության ոլորտում ամենահեղինակավոր գիտնականներից Դանիել Սիգելի և հ
«The Whole-Brain Child» բեսթսելեր գիրքը գրվել է նյարդահոգեբանության ոլորտում ամենահեղինակավոր գիտնականներից Դանիել Սիգելի և հոգեբանական գիտությունների դոկտոր Թինա Բրայսոնի կողմից։ Գիրքն առաջարկում է երեխաների ուղեղի և հուզական ինտելեկտի զարգացմանը վերաբերող 12 արդյունավետ ռազմավարություն: Ստորև կիսվել եմ ձեզ հետ գործողություններով, որոնք կօգնեն երեխայի ուղեղի ճիշտ հատվածները ակտիվացնել՝ բարդ իրավիճակներում ճիշտ լուծում գտնելու համար։
2 779
10
Կարևոր է նաև բալիկին բացատրել, թե ինչ է մթությունը, ինչու է առհասարակ մթնում ու ներկայացնել դրա անվտանգ լինելը, ինչը երեխայի վախերն ինչ որ չափով կփարատի: Նաև ճիշտ է երեխայի հետ քննարկել և համոզվել, որ սենյակում մթության մեջ իրեն վախեցնող առարկաներ չկան։ Ժամանակին զուգահեռ կարելի է նվազեցնել լույսը՝ օգնելով երեխային դանդաղ ադապտացվել մթության մեջ քնելուն։ Կարող եք նաև դրական ասոցիացիաներ ստեղծել մթության հետ, մթությունը դարձնել զվարճալի՝ օրինակ ստվերային տիկնիկների խաղեր կազմակերպել կամ լուսարձակ սթիքերներ փակցնել։ Դե իսկ դուք եղեք համառ ձեր մոտեցման մեջ ու համբերատար 🫶🏻
1 748
11
Երեխայի սենյակում թույլ լուսավորություն ապահովելը կթեթևացնի նրա վախը, քանի որ սենյակն ավելի տեսանելի է դառնում և երեխան չի վա
Երեխայի սենյակում թույլ լուսավորություն ապահովելը կթեթևացնի նրա վախը, քանի որ սենյակն ավելի տեսանելի է դառնում և երեխան չի վախենում անծանոթ ստվերներից։ Թույլ լույսը նաև հանգստացնող միջավայր է ստեղծում բալիկի համար ու ամրապնդում է իր ապահովության զգացումը։ Գիշերվա ընթացքում վեր կենալիս ևս երեխան սենյակում ավելի հեշտ է կողմնորոշվում։ Քնելուց առաջ գիրք կարդալը կամ հանգիստ երաժշտությունը երեխային նույնպես օգնում են խաղաղվել և արդյունքում քունը երեխայի մոտ դադարում է ասոցացվել միայն վախի հետ։ Երեխայի հետ իր վախերի մասին զրուցելիս կարող եք միասին գտնել վախի կոնկրետ պատճառները ու տալ դրանց լիարժեք բացատրություն, ինչն էլ օգնում է երեխային զգալ, որ իրեն լսում են, հասկանում և ուժեղացնում: Զրույցի արդյունքում միասին կարող եք քննարկել գործողություններ, որոնք կօգնեն բալիկին ավելի քիչ վախենալ մթությունից (օրինակ սիրելի խաղալիքն իր անկողնում թողնելը):
1 888