2 430
订阅者
-124 小时
-27 天
-2930 天
帖子存档
🍏📲 Ի՞նչ առավելություններ ունեն Apple-ի նոր պրոդուկնտները` iPhone 15, iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max, Apple Watch և այլն։
🤩 Կայացավ Apple-ի Wonderlust ցուցադրությունը։
🟢 Ընկերության ամենասպասված նորությունը iPhone 15-ի նորարարություններն էին՝ լիցքավորիչի համար ընդհանուր ընդունված (USB-C) միակցիչին անցումը։
🟢 Ուշագրավ էր նաև սմարթֆոնի Dynamic Island-ի կտրվածքը՝ սենսորների ու տեսախցիկի մոդուլները տեղակայումը, որի միջոցով հնարավոր է իրականացնել զանգերի ընդունում, պատվերների վերահսկում և այլն:
🟢 Բավական մեծ փոփոխություններ են կրել նաև iPhone 15 pro-ն և pro max-ը՝ նոր Titanium Design ոճով, որը գերազանցում է նախորդներին իր արագությամբ և հզորությամբ, բայց միաժամանակ նաև ամենաբարակ և ամենաթեթև սմարթֆոնն է։
🟢Ցուցահանդեսին ներկայացվել են smart watch-երի նոր մոդելներ՝ թարմացված պրոցեսորներով, նոր հնարավորություններով և հզոր մարտկոցներով։
🟢Apple-ը նաև կներկայացրեց iOS օպերացիոն համակարգերի թարմացումները՝ iOS 17, iPadOS 17, macOS Sonoma և watchOS 10։
#ACATechNews #TechNews #Apple #Wonderlust
🤖 Ո՞ր քաղաքում կանցկացվի հայկական խոշոր ՏՏ իրադարձությունների շարքն այս տարի։
📢 Tech Week 2023-ը այս տարի տեղի կունենա Վանաձորում: Նպատակը համայնքային զարգացումն է, փորձի փոխանակումը և երիտասարդների զինումը գիտելիքներով ու հմտություններով։
Միջոցառումներին կմասնակցեն հայկական ՏՏ և բիզնես ոլորտի ներկայացուցիչները, կքննարկեն տեխնոլոգիաների զարգացումները և մարզային զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը։ 🚀
Tech Week Vanadzor-ի կազմակերպիչները Zealous, The Crowdfunding Formula և The Factory ընկերություններն են։
📆 Երբ` Սեպտեմբերի 29 - Հոկտեմբերի 1
📍 Որտեղ` Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ
#ACATechNews #TechNews #TechWeek
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
