ch
Feedback
Armenian Code Academy

Armenian Code Academy

前往频道在 Telegram

Ամեն ինչ Tech-ի ու Non-Tech-ի մասին:

显示更多
2 393
订阅者
+124 小时
-77
-1330
帖子存档
🖇️Միացե՛ք JetBrains Java Night-ին՝ Tagir Valeev-ի հետ՝ Java Champion, OpenJDK-ի ներդրող և <<100 Java սխալներ և ինչպես դրանցից խուսափել>> գրքի հեղինակ։ 🔎Երեկոյի ընթացքում կուսումնասիրենք իրական Java կոդի հատվածներ՝ սխալներով և կքննարկեք, թե ինչպե՞ս կարող են ժամանակակից գործիքներն ու տեխնիկան օգնել ձեզ խուսափել նմանատիպ խնդիրներից։ Անկախ նրանից՝ դուք Java ծրագրավորող եք, թե աշխատում եք այլ OOP լեզուներով, ինչպիսիք են C#-ը կամ C++-ը, այս միջոցառումը ձեզ կտա գործնական խորհուրդներ՝ ավելի մաքուր և անսխալ կոդ գրելու համար։ 📌Գրանցվելու համար անցեք 👉 հղումով

⚡1991-ին Թիմ Բերներս-Լին ստեղծեց աշխարհում առաջին վեբ կայքը, և այն մինչ օրս հասանելի է օնլայն։ Կայքը կարող եք տեսնել info.cern.ch հասցեով և այնտեղ բացատրվում է, թե ինչպես է աշխատում World Wide Web-ը (WWW)։ Այս անչափ պարզ, տեքստային էջը դարձավ վեբ կայքերի ստեղծման սկիզբը և հենց այստեղից սկսվեց համաշխարհային ցանցի հեղափոխությունը։ 🚀💻

Ինչու պետք չէ օգտագործել “Password123” (և ինչ օգտագործել դրա փոխարեն) 🔓Հաքերները գերհնարավորություններ չունեն, նրանք ուղղակի օգտվում են թույլ գաղտնաբառերից։ Եվ զարմանալի է, որ մարդիկ դեռ օգտագործում են password123, qwerty և նմանատիպ հաջորդականությամբ գաղտնաբառեր։ 🚨 Ի՞նչն է վտանգավոր -Թույլ գաղտնաբառը հաքերը կարող է կոտրել 1 վայրկյանից էլ քիչ ժամանակում։ -Տվյալների արտահոսքերի 81%-ը տեղի է ունենում թույլ կամ գողացված գաղտնաբառերի պատճառով։ -2024-ի ամենատարածված գաղտնաբառերը 123456, password և admin-ն են եղել։ Եթե կարծում եք, որ ձեր ծննդյան տարեթիվը կամ շան անունը անվտանգ գաղտնաբառ է, ապա հիշեք՝ սոցիալական մեդիայի օգնությամբ դրանք գուշակելը հաքերների համար բավականին հեշտ գործ է։ 🧐 Ինչպե՞ս պաշտպանվել -Միացրեք two-factor authentication (2FA) Նույնիսկ եթե ինչ-որ մեկը գողանա ձեր գաղտնաբառը, առանց հավելյալ պաշտպանության մուտք գործել չի կարողանա։ -Օգտագործեք գաղտնաբառերի կառավարիչ (Password Manager) Դուք չեք կարող հիշել տասնյակ բարդ գաղտնաբառեր, բայց 1Password-ը կամ Bitwarden-ը կարող են անել դա ձեր փոխարեն։ Խուսափեք այս սխալներից👇 🚫 Մի կրկնեք նույն գաղտնաբառը տարբեր կայքերում։ 🚫 Մի օգտագործեք պարզ հաջորդականություններ՝ abcd, 1234։ 🚫 Մի գրեք ամբողջական բառեր, հաքերներն արդեն ունեն գործիքներ դրանք գուշակելու համար։ Ժամանակն է ստուգել ու փոխել ձեր գաղտնաբառերը 🚀

Աշխատանքի հնարավորություն՝ որպես Sales Outreach Specialist GoPeak-ում։ Պահանջվող Հմտություններ՝ -Բարձր հաղորդակցման հմտություններ։ -Հետևողականություն -Google Sheets-ի և database management-ի բազային գիտելիքներ։ -SEO և թվային մարքեթինգի բազային գիտելիքներ (նախընտրելի է)։ -Python ծրագրավորման լեզվի գիտելիքները կդիտվեն, որպես առավելություն։ Մանրամասների և դիմելու համար անցեք 👉 հղումով

🚀Հայաստանի տեխնոլոգիական շուկայի տարեկան վերլուծությունը պատրաստ է։ ⚡️ Մեծ ոգևորությամբ ձեզ ենք ներկայացնում Armenian Tech Market Insights 2025-ը, որում վերլուծվել, համեմատվել և ամփոփվել են բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ տեխնոլոգիական շուկայում նախորդ տարվա ընթացքում։ 🔍 ACA-ի, Step Consulting-ի և Technological Education Foundation-ի համատեղ վերլուծության արդյունքում ստացել ենք ոլորտի համապարփակ պատկերը՝ առանձնացնելով զարգացման միտումները և ոլորտի այժմյան առաջատարներին։ 💡 Անկախ նրանից՝ ներդրող եք, գործատու թե մասնագետ, հետազոտությունը կտա ձեզ կարևոր տեղեկատվություն՝ Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտի մասին։ 👉 Տեսնել վերլուծությունը

GOOGLE-ի աշխատանքի 5-րոպե դադարեցումը հանգեցրեց համաշխարհային ինտերնետային տրաֆիկի 40% նվազեցման 🌍📉 Քանի՞ անգամ եք մտածել, թե որքան կարևոր է GOOGLE-ը համաշխարհային ինտերնետի համար: 2013 թվականին տեղի ունեցավ մի պատահար, որը ցույց տվեց, թե որքան կախված է ամբողջ ինտերնետը այս ընկերությունից։ Մոտ 5 րոպե GOOGLE-ի բոլոր հիմնական ծառայությունները՝ GOOGLE Search, Gmail, YouTube և այլ ծառայություններ, դադարեցին աշխատել: Այս ընդհատման հետևանքով համաշխարհային ինտերնետային տրաֆիկը նվազեց մոտ 40%-ով:

VXSoft-ը փնտրում է արագ արձագանքման թիմի ծարգրավորողի (technical support) 🧑‍💻 Գլխավոր պահանջներից են՝ - Համակարգչային գերազանց գիտելիքները, - Հաճախորդների տեխնիկական սպասարկման որոշակի փորձը, - Խնդիրների լուծման, բանավոր և գրավոր հաղորդակցության ամուր հմտություններ և այլն - դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 10 Մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն hr@vxsoft.com էլ. հասցեին

🤔 Արհեստական Բանականությունը կարողանում է նաև մտքեր կարդալ Նյարդային ինտերֆեյսները այլևս գիտաֆանտաստիկա չեն։ Neuralink և Synchron ընկերությունները մշակում են ուղեղ-համակարգիչ ինտերֆեյսներ (BCI), որոնք կարող են բառացիորեն ընթերցել ձեր մտքերը։ 🌟Պատկերացրեք, որ կարող եք կառավարել ձեր հեռախոսը, գրել էլ. նամակներ կամ խաղալ վիդեոխաղեր՝ պարզապես մտածելով։

🖥Chartrics Software Solutions LLC-ում պահանջվում է QA Specialist։ 📌Պահանջվող որակավորումները` -1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ -Ծրագրային ապահովման թեստավորման մեթոդների և SDLC-ի լավ հասկացում -C# ծրագրավորման լեզվի, Selenium-ի և SQL-ի իմացությունը ցանկալի է -Ուժեղ վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու հմտություններ -Շարունակական զարգացման ձգտում՝ սովորելով, կիրառելով և աճելով Մանրամասների համար անցեք 👉 հղումով

AI-ի «Հալյուցինացիաները». երբ արհեստական բանականությունը ստեղծում է կեղծ տեղեկատվություն Արհեստական բանականությունը (AI) արագորեն փոխում է բովանդակության ստեղծման գործընթացը, բայց այն միշտ չէ, որ տալիս է ճշգրիտ տեղեկատվություն։ Երբեմն AI-ն կարող է ստեղծել համոզիչ, բայց իրականությունից հեռու բովանդակություն, ինչն էլ հայտնի է որպես AI հալյուցինացիա։ 🔹 Ինչպե՞ս է դա տեղի ունենում AI մոդելները սովորում են մեծածավալ տվյալներից՝ հիմնվելով դրանց մեջ եղած օրինակների վրա։ Սակայն, եթե տվյալները թերի կամ կողմնակալ են, մոդելը կարող է ստեղծել հավանական թվացող, բայց սխալ արդյունքներ։ 🔹 Ինչպիսի՞ հետևանքներ կարող են լինել ⚠️ Կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկատվություն լրատվամիջոցներում ⚠️ Սխալ ախտորոշումներ բժշկական ոլորտում ⚠️ Մոլորեցնող կամ անճշտություն պարունակող AI-ով գեներացված հաշվետվություններ 🔹 Ինչպե՞ս կարելի է պայքարել այս երևույթի դեմ Մշակողները շարունակում են կատարելագործել AI մոդելները՝ նվազեցնելու սխալների հավանականությունը, սակայն 100%-անոց հուսալիության հասնելը դեռևս բարդ խնդիր է։

Deep Origin Challenge-ը վերադարձել է։ Միացեք մարտահրավերին Երևանի գրասենյակում՝ մեկ օր անցկացնելու առողջ մրցակցության և համագործակցության մթնոլորտում՝ ստեղծելով արդյունավետ մեքենայական ուսուցման մոդելներ փոքր թիմերով։ Մրցանակային ֆոնդը մինչև $3000 է։ Դուք հնարավորություն կունենաք հանդիպելու արհեստական բանականության և դեղագործական հետազոտությունների ոլորտի նորարար առաջնորդներին։ ⚛️Ուշադրություն․ քիմիայի խորքային գիտելիքներ ունենալը պարտադիր չէ, սակայն շեշտը դրվելու է մոլեկուլային մոդելավորման վրա՝ օգտագործելով AI։ Վերջնաժամկետը՝ մարտի 16։ Գրանցվեք հիմա։👉 https://www.deeporigin.com/events/deep-origin-challenge-2025

Internship-ի հնարավորությամբ Full-Stack Development դասընթաց՝ Munich Ventures-ի և ACA-ի կողմից 🚀 ⚡️Մեկնարկում ենք 3 ամիս տևո
Internship-ի հնարավորությամբ Full-Stack Development դասընթաց՝ Munich Ventures-ի և ACA-ի կողմից 🚀 ⚡️Մեկնարկում ենք 3 ամիս տևողությամբ դասընթաց՝ internship-ի հնարավորությամբ՝ նախատեսված սկսնակ ծրագրավորողների համար, ովքեր ունեն Computer Science-ի և JavaScript-ի հիմնային գիտելիքներ։ 📌Դասընթացը կենտրոնանում է PHP-ի, Laravel-ի, Vue.js-ի հիմնական սկզբունքների վրա։ Ինչու՞ դիմել ծրագրին 👇 ▫️Կզարգացնես հմտություններդ ու կունենաս մասնագիտական աճ ▫️Կունենաս մինչև 100% կրթաթոշակ ստանալու հնարավորություն ▫️Լավագույն ուսանողների համար Internship՝ պրակտիկ փորձ ձեռք բերելու համար 📌 Ձևաչափը՝ հիբրիդային ⏳ Տևողություն՝ 3 ամիս, շաբաթական 7 ժամ 🗣 Լեզու՝ հայերեն Բաց մի՛ թող հնարավորությունը. դիմի՛ր և զարգացրո՛ւ հմտություններդ իրական նախագծերի օգնությամբ 🎯 Գրանցման հղումը 👉 https://bootcamps.aca.am/munichventures

ACA-ի ուսանող աղջիկները պատմել են իրենց անցած ուղու, խոչընդոտների ու նպատակների մասին ✨
+4
ACA-ի ուսանող աղջիկները պատմել են իրենց անցած ուղու, խոչընդոտների ու նպատակների մասին ✨

📢 Spesna-ն փնտրում է QA մասնագետի՝ սկսնակ (junior) մինչև միջին (mid) մակարդակի: Անհրաժեշտ որակներ👇🏻 - Մենուալ և ավտոմատացված թեստավորման հմտություններ (ավտոմատացման փորձ չունենալը էական չէ) - Ուշադրություն մանրուքներին և վերլուծական մտածողություն - Թիմում աշխատելու հմտություններ և ակտիվ մասնակցություն պրոցեսներին Առաջարկվող առավելություններ👇🏻 - Սովորելու և աճելու հնարավորություն - Բարյացակամ ու աջակցող թիմ - Հետաքրքիր ու նորարարական նախագծեր 📩 Դիմելու համար՝ contact@spesna.com 🖇 LinkedIn-նյան էջ՝ Spesna

Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակի հետ իրականացվող «Ներդրումային գրագիտության զարգացում» նախագծի շրջանակում կազմակերպում ենք տեղեկատվական հանդիպումներ համալսարաններում, որտեղ կխոսենք մի շարք կարևոր թեմաներից` -Ինչու՞ են ներդրումները կարևոր և ինչպե՞ս կատարել դրանք -Ինչո՞ւ է «բարձի տակ պահած» գումարը ժամանակի ընթացքում կորցնում իր արժեքը -Ի՞նչ ներդրումային գործիքներ կան և ինչպես ընտրել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր 📊 -Ինչպե՞ս կազմել ճիշտ ներդրումային պորտֆել -Որտե՞ղ և ինչպե՞ս գնել արժեթղթեր Ո՛չ ձանձրալի թվեր, ո՛չ «ավանդական» դասախոսություններ. պրակտիկ և ընկերական զրույց ներդրումների ու այս ոլորտի վերջին զարգացումների մասին։ Մի լավ շփվելու ու հարցեր տալու հնարավորություն էլ կունենանք:😎 Հանդիպում ենք՝ 📍Բրյուսով-ում՝ Մարտի 5-ին, ժամը 12:00-ին, Նիստերի փոքր դահլիճ 📍ԵՊՀ-ում՝ Մարտի 6-ին, ժամը 14:30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահ (գրադարանի մասնաշենք, 1-ին հարկ) Խնդրում ենք պարզապես նախապես գրանցվել այս հղումներով՝ 👇🏻 🔗Բրյուսով - Գրանցման հղում 🔗ԵՊՀ - Գրանցման հղում

👀 Մարդը օրական միջինում տեսնում է 4000-10,000 գովազդ! Սոցիալական մեդիան, որոնողական համակարգերը և կայքերը անընդհատ մեզ են հրամցնում բովանդակություն, ինչի հետևանքով մեր ուղեղը սովորել է անտեսել գովազդների մեծ մասը։ Այս պատճառով է, որ ներգրավվածության վրա հիմնված մարքեթինգը (ինֆլուենսեր մարքեթինգ, պատմությունների միջոցով գովազդ, ինտերակտիվ բովանդակություն) դառնում է ավելի տարածված։ Բրենդները պետք է գրավեն օգտատերերի ուշադրությունը՝ այլ ոչ թե պարզապես <<գնեն>> այն։ 🚀📱

🖥ENIAC-ը, առաջին ընդհանուր նշանակության համակարգիչը, որը կառուցվել է 1945 թվականին, կշռում էր 30 տոննա և զբաղեցնում էր 28մ քառակուսի տարածք: Այն աշխատում էր հիմնականում մաթեմատիկական հաշվարկներ կատարելու համար և կարիք ուներ մեծ տարածքի ու հզորության: 🚀Այսօր, 70 տարի անց, սմարթֆոնները, որոնք միլիոնավոր անգամ ավելի արագ ու հզոր են, տեղավորվում են մեր գրպաններում: Նման տեխնոլոգիական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչքան արագ են զարգանում գիտությունը և տեխնոլոգիաները:

📌Երբ արհեստական բանականությունը սկսեց գրել իր սեփական կոդը Սկզբում ամեն ինչ կանխատեսելի էր․ AI-ը բարելավում էր կոդը՝ դարձնելով այն ավելի արագ, մաքուր և օպտիմալ։ Բայց հետո ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Այն սկսեց ստեղծել կոդ, որը ոչ ոք չէր կարող հասկանալ։ Ոչ Python էր, ոչ JavaScript, ոչ էլ C++։ Սա ինչ-որ նոր բան էր։ 🤔Ամենահետաքրքիրն այն էր, որ այն աշխատում էր՝ կատարյալ։ AI-ը ստեղծել էր իր սեփական ծրագրավորման լեզուն՝ մեզ անհասկանալի, բայց անթերի ֆունկցիոնալությամբ։

🖥Junior DevOps Engineer-ի թափուր հաստիք BostonGene Technologies-ում։ 📌Հիմնական պահանջներից են՝ -Բակալավրի աստիճան՝ համակարգչային գիտությունների, ինժեներության կամ հարակից ոլորտում։ -Առնվազն 2 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ։ -Առաջադրանքների ավտոմատացման հմտություններ Bash և Python ծրագրավորման լեզուներով։ -Լինուքսի գերազանց իմացություն և նրա գործիքների վարժ կիրառում։ -Ինքնուրույն աշխատելու կարողություն և երկարաժամկետ հետազոտական առաջադրանքներով զբաղվելու պատրաստակամություն։ 📍Մանրամասների և դիմելու համար անցեք 👉 հղումով

Կարո՞ղ ես պատկերացնել մի ծրագրավորման լեզու, որը կառավարում է կայքեր, բջջային հավելվածներ, սերվերներ, արհեստական բանականություն, խաղեր ու նույնիսկ... տիեզերանավեր։ 🚀💡 Միգուցե արդեն կռահել էիր՝ խոսքը JavaScript-ի մասին է։ Ինչու՞ է JavaScript-ը ամենուր 🤯 ✅ Վեբ կայքեր – Քո այցելած գրեթե բոլոր կայքերը աշխատում են JavaScript-ով։ ✅ Բջջային հավելվածներ – React Native, Ionic, Flutter, թույլ են տալիս գրել բջջային հավելվածներ։ ✅ Սերվերային ծրագրավորում – Node.js-ը թույլ է տալիս նույն լեզվով գրել թե՛ frontend, թե՛ backend։ ✅ AI ու մեքենայական ուսուցում – TensorFlow.js-ը թույլ է տալիս աշխատել նեյրո ցանցերի հետ հենց բրաուզերում։ ✅ Խաղեր և VR – Three.js, Babylon.js ու այլ գրադարաններ տանում են JavaScript-ը 3D աշխարհ։ 📌 1995-ին JavaScript-ը ստեղծվեց ընդամենը 10 օրում։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ այն կդառնա աշխարհի ամենապահանջված լեզուն։ Մեկ ծրագրով կարելի է աշխատել տարբեր հարթակներում, ինչը խնայում է ժամանակը, ռեսուրսները ու դարձնում JavaScript-ը անփոխարինելի։ 🙌🏻 Իսկ դու կարող ես սկսել սովորել JavaScript ՝ միանալով մեր մեկնարկող խմբին այստեղ