999
订阅者
-124 小时
-57 天
-2630 天
帖子存档
999
Бог был рядом в трудные минуты
Я вижу,как через трудности Он меняет меня, мой характер
Спасибо тебе мой Бог 🙏🏽✝️
999
Repost from 𝟘𝟘𝟚
Որովհետև մեզ չսովորեցրին բաց թողնելու ու գլուխը բարձր հեռանալու արվեստը: Չսովորեցրին այն չափման միավորը, որով մարդիկ բաժանվում են իրարից: Մեզ չասացին կյանքի տարբեր էտապներում հանդիպող դժվարությունների մասին։ Չասացին ինչպե՞ս հաղթահարել ցավը, մենակության հարվածները, հիասթափությունները: Չասացին,բայց մենք մաշկի վրա զգացինք,որ հեռացողի համար նույնպես դժվար է։ Ոչ ոք չասաց չասված խոսքերի կարևորությունը ու մենք կարևորներին դրանք չասելու համար էլ կորցրեցինք: Մեզ ասացին. «Եթե սիրում է կվերադառնա» ու մենք սկսեցինք սպասել։ Ասացին, որ սիրելիներին պատահական են հանդիպում կյանքում, մենք էլ յուրաքանչյուր պատահականություն ճակատագիր համարեցինք: Երբ մնացինք միայնության ճիրաններում մեզ ասացին, որ դա է ձեր ճակատագիրը, իսկ մենք լուռ համակերպվեցինք դրա հետ։ Ասացին, որ ամեն ինչ լավ է լինելու, յուրաքանչյուր վիճակում փրկության դուռ միշտ կա, մենք ոչինչ չարեցինք, սպասեցինք այնքան մինչև այդ դուռը ինքն իրեն բացվի։ Մեզ տողեր տվեցին յոթ ու կես կարոտի մասին, մենք անմիջապես սիրելիի աչքերը հիշեցինք։ Մեզ թևեր տվեցին երազանքներին հասնելու համար, բայց կես ճանապարհին թևաթափ արեցին...❤️🩹
