969
订阅者
+124 小时
无数据7 天
-330 天
帖子存档
Էսօր շատ հավես օր էր, որովհետև ամբողջ օրը անցել ա կոմֆորտ մարդկանց հետ հավես թեմաներ քննարկելով : Ու ինչքան էլ էսօր մենակ մնալ էի ուզում լիքը ծիծաղել եմ ու թեթևացել իրանց շնորհիվ 🤍 Օրեր են լինում, որ դու ինչքան էլ կենսուրախ աղջիկ ես միևնույն ա գնում ես աշխատանքի ու որոշում, որ պետք ա նստես առանձին ու մենակ ուրիշ շարքում ու ամբողջ օրը գիրք կարդաս քո համար ) Կամ էս օր չի, ուղղակի շրջան ա, որ ես էլի ուզում եմ մենակ մնամ շատ: Չգիտեմ երեխեք : Ամեն դեպքում օրը շատ հավես էր, ավարտը օրվա հատկապես 🌧️
Today’s mood 🌟
Ժամանակս չի հերիքում կիսվեմ Ձեզ հետ էս ընթացքում կարդացածս գրքերով, բայց ինչքան հանարավոր ա շատ եմ փորձում կարդալ, որ հնարավորինս կտրվեմ ժամանակից 🙈 Վոյնիչի Բոռ-ը շատ եք առաջարկել, էսօր դա սկսեցի 🫶🏻
+4
Բարև Ձեեեզ իմ սիրելիներ 🤍 Լավ օր եմ մաղթում ու լի՜քը ժպիտ բոլորիիիս 🫶🏻 Ժպտացե՜ք դե 😂🫂
+1
Կարող եք նաև սրտիկել այս աղջնակիիիին🌟
https://www.instagram.com/p/C63-8nOsSLp/?igsh=MXNkbmhiazViY2F4cA==
Լիքը բան չեմ պատմել Ձեզ պարզվեց 😂🫱🏻🫲🏼
Հետո Էլենիս ծնունդն էր, անմիջապես հաջորդ օրը : Ինձ թվում ա էստեղ իմաստ ու միտք չկա ասելու, թե ինչքան շատ եմ ես սիրում իրան, ինքն էդ գիտի ու ահավոր ուրախ եմ, որ ունեմ Էլեն 🌟 Գնում եմ Էլենի ծնունդին ու պարում, խմում, երգում և ուրախանում ենք շատ 😂🥹 Ահավոր սիրում եմ նայել Էլենի տժիկները, էն, թե ոնց ա պարում ու վայելում պահը : Ինչքան թեթև ա ու չծանրացնող տեսակ : Մի խոսքոոով մի հրաշալի օր էլ էդ օրն ա լինում Էլենիս շնորհիվ ու գալիս եմ տուն 🌟 Շա՜տ ունեի էս երկու օրերի կարիքը ու հնարավորինս լավ են անցել: 🌟
Ինչ բաց էի թողել, պատմեցի 😂🫶🏻
Գնացինք նաև Շաքիի ջրվեժ, ահավոր սիրուն էր 🥹 ես չէի եղել թվարկածս տեղերում երեխեք ու ինձ շա՜տ հավես էր: Այսինքն եղել եմ մի քանի տեղում, բայց փոքր ժամանակ ու չէի հիշում: Ահավոր պետք էր էս օրը էս սիրուն հիշողությունների համար 🤍 Բացի էդ ապշելու սիրուն ա իմ Հայաստանը, ամեն ծառով, խոտով, սարով հիացել եմ ու ապշել: Ամեն երկու րոպեն մեկ ասել եմ, թե ինչքաաա՜ն սիրուն ա էն տեսարանները, որ տեաել եմ ... գժվելու չափ 🥹 Օրվա վերջում գնացինք գինու համտեսի՝ Արենի գինու գործարան🍷 Գիտեք, գինի շատ եմ սիրում ու փորձեցի տարբեր մրգային գինիներ, որ երբեք չէի փորձել, շաաաատ հավանեցի: Հետո շրջայց ունեցանք ու աշխատակիցը պատմեց մեզ խաղողի, գինու, գործարանի ու լիքը հավես ու հետաքրքիր նրբությունների մասին : Օրինակ ես չգիտեի, որ գինին պետք ա պահել բերանում ամբողջական համային փունջը զգալու համար, նոր կուլ տալ: Կամ, որ բաժակը ճիշտ բռնում են ամենատակից՝ ափով 🫴🏻🍷 ու սենց շատ հավես բացահայտումներից հետո եկանք հետ մի կերպ, որովհետև չէինք ուզում 😂 Մի խոսքով անսահման Սեր մի օր, էլի ապրելու օր 🫶🏻
+5
Գորիսից Սեր տեղ էլ չգիտեմ 🤍
…
Օրեր առաջ Գորիսում էի ու դրախտավայր ա ուղղակի, կապրեի ես Գորիսում միշտ, այ տենց սիրել եմ երեխեք 😂Էդ օրը հատկապես սիրելու էր, շաաաատ բոլոր առումներով: Գնացել ենք Խնձորեսկ՝ Ճոճվող կամուրջ առաջինը: Վայ շաաաաաատ հավես ա, անսահմաաաան: Ինձ թվաց կվախենամ, բայց նույնիսկ կանգնել էի կամուրջին ու օրորում էի, ուրախանում 😂😂 Հավես էր իրոք շաաաատ: Այցելեցինք էն քարանձավերը, որտեղ մարդիկ բնակվել են նախկինում: Հետո գնացինք Տաթևի ճոպանուղի 🥹 Շաաաաատ հավես էր էլի ու բարձր երեխեք ու դե ամենաերկար ճոպանուղին ա, բոլորս գիտենք: Էնքան սիրուն էր անձրևին ներսում լինելը, էնքան շատ էմոցիաներ եմ ապրել էդ պահին: Հետո Տաթև Գյուղ, որտեղ շատ հավեսով կապրեի ես միշտ : Տաթևի վանք գնացինք, ամենահետաքրքիր պատմություններին ծանոթացանք վանքի վերաբերյալ ու ոչ միայն : Եղանք ամենասիրուն տեղերում նաև ու ես ամբողջ օրվա ընթացքում համարյա ոչինչ չեմ նկարել: Ավելի ճիշտ ամեն տեղում մի նկար, հիշողության համար: Պատկերացրեք ուղղակի ինչքան հավես օր ա եղել, որ կադրեր չունեմ, ափսոսել եմ վայելելուս ժամանկից խլեմ ու նկարեմ 😂
- Շող գիտե՞ս, դու սկսել ես անընդհատ ավելի ուժեղ փայլել, գնալով ավելի շատ, իսկ էդ մարդը գնալով ընկնում ա, խամրում ու կորցնում իրան ) Ու դու դրա համար պետք ա մենակ ուրախ լինես, որովհետև քո կյանքի ոչ մի դժվարություն քեզ չփոխեց, չկործանեց ու չկորցրեց քո տեսակը: Դու միշտ էդ ցավից փոխվում ես դեպի ավելի լավը, ուժեղը, կայունը ու դեպի ավելի լուսավորը 🫴🏻
Էս երևի էն միտքն էր, որն ինձ հիմա անընդհատ հենց նույն ձև ասում ու բացատրում են իմ ամենատարբեր ընկերները: Ինձ մեղավոր չզգալու, մարդու իրական դեմքը տեսնելու, ճանաչելու ու հիասթափելու համար: Ու ավելի շատ գնահատելու ու սիրելու էն տեսակը, որ ունեմ: Ու իրոք գիտե՞ք, որ հիշում եմ ինչերի միջով եմ անցել ու ոչմիբան չի փոխվել իմ մեջ դեպի վատը, ապշում եմ մի պահ ) 😂 ընկերներիցս մեկը մի տարի առաջ ասեց "ես քո փոխարեն արդեն սկսել էի վատ բաներ անել" ուղղակի որովհետև իրոք մարդու կյանքում դժվարությունները կարան էնքան մեծ լինեն ու էն չափ կոտրեն մարդուն, որ կորցնի իրան ) բայց ոչ ինձ : Ես մնացի նույնը, առաջ էլ, հիմա էլ, միշտ էլ: Ես էլի շատ դժվար, շատ էմոցիոնալ ու ծանր եմ տանելու խնդիրներս, բայց տանելու եմ էնքան մինչև իրանք հոգնեն ինձնից ու գնան (խնդիրներս էլի, ինքնակամ) 😂😂😂 Ու ամենակարևոր բանը եկեք ասեմ Ձեզ, էդ Ձեր տեսակը պահելն ա..., միշտ ամեեեեեն պարագայում պահեք Ձեզ նենց ոնց Դուք կաք ուղղակի 🫂 Թույլ մարդիկ են ձևանում, անում հատուկ բաներ "ուժեղ" երևալու, բայց հակառակը ավելի են գցում իրանց ներքև իրանց պրիմիտիվ վիճակներով ու փորձերով 🌟 Բարի գիշեր Ձեզ իմ շատ սիրելիներ, բարիիիի գիշեր 😂
+4
Therapy … 🌊
…
Ես հասկացել եմ մի բան, որ ես ինձ լիարժեք հանգիստ, թեթև ու կտրված եմ զգում բնության գրկում: Դրա համար ունեի փոքր արձակուրդ (5 օր), որից ցավոք սրտի մենակ 1 օրը ստացվեց տրամադրել բնությանը, բայց էդ մի օրվա համար էլ անսահման երջանիկ եմ 🦋 Գնացել էի Գորիս ու սիրահարվել մինչև վերջ, կպատեմ էսօր 🙈 կարճ ասած ամենալավ ու սիրուն արձակուրդս էր էս տարվա ) Ու վերջ, մինչև ամառ էլ չեմ ունենալու արձակուրդ, շատ եմ հանգստացել արդեն 😂🫱🏻🫲🏼 հիմա պետք ա աշխատեմ անդադաաաար՝ ամենասեր ամառը ստեղծելու ու ունենալու համար : Որոշել եմ Հայաստանի ամենասիրուն տեղերում լինեմ, ամենախենթ բաները անեմ ու ոչ միաայն … 🌊 Շատ աշխատել ա պետք շա՜տ ու գիտեմ, որ կկարողանամ: Մի խոսքով էնքան շատ եմ սիրում իմ ներսի անսպառ էներգիան, ուժը, մոտիվացիան, ու էն կյանքը, որ ամեն օր կամաց-կամաց ստեղծում եմ իմ համար 🩵🫱🏻🫲🏼
Ամենաէմոցիոնալ փուլն ա իմ կյանքի, ամենավատ էմոցիաներից մինչև ամենաաալավերը 🎀 բայց գրկում եմ հեսա ինձ ու հազարավոր բառերի փոխարեն ասեմ Ուտեմ քեզ Շող ու քնեմ ) 💖 Ապրես, որ դիմանում ես ամենաուժեղը 🫱🏻🫲🏼
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
