890
订阅者
-224 小时
-67 天
-1630 天
帖子存档
Բոլորիս հետ լինում ա չէ՞, որ մեզ թվում ա, որ մեր հետ ոչ մի լավ բան չի կատարվում կյանքի ինչ-որ փուլում 🥲 ուզում եմ իմանամ Ձեզ ինչի՞ վրա եք կենտրոնացնում էդ պահերին, որ չթուլանաք ու ո՞նց եք անցկացնում Ձեր էդ մտքերը ))
Կգրե՞ք, որ խնդրեմ)
Էլի ուղղակի կարդալու անանուն նամակներ կլինեն, հանգիստ գրեք 🤍
https://ngl.link/yerremyann1
+1
🩵
Էրեխեք, պետք ա կիսվեմ, որ պատկերացնեք՝ ինչքան երջանիկ եմ ու լցված լավ էմոցիաներով։
Էսօր պապայիս ու ախպորս ծնունդն էր՝ երկու ամենակարևոր տղամարդկանց, որ ես ունեմ։ Համն իմ կյանքի ամենաուրիշ սերն ա, իմ ամեն ինչն ա։ Չգիտեմ՝ ես ինչքան օրհնված եմ, որ ունեմ մեծ ախպեր ու հենց Համին ունեմ իմ կյանքում։ Ես շատ երջանիկ եմ, իրոք։ Համն իմ կյանքում բոլորից առաջ ա։ Ես տան մեջ անդադար ասում եմ, որ Համին սիրում եմ ամենաշատը, ամենաուրիշ սիրով։ Մի Համ կա աշխարհում՝ մի հատիկ էս տեսակի մեջ, ու իմ Համն ա։ Հիմա ահավոր լացելով եմ գրում՝ այ, էդքան եմ ես սիրում իրեն։ Ուր նստում եմ՝ ասում եմ, որ Համն իմ ութերորդ հրաշալիքն ա։
Իսկ էսօր մենք երեք աղջիկներով որոշել էինք, որ փոքր ծնունդ ենք անելու՝ գնալու ենք հինգ հոգով, բայց կազմակերպել էինք մեծ ու շատ սիրուն ծնունդ։ Ամեն մի մանր դետալ մտածել էինք, որ իդեալական անցնի, ու անցավ ամենաաաաիդեալականը՝ մեր պատկերացրածից էլ ավելի։
Էս պահի իմ էմոցիաները մենակ ծնունդի մասին չեն, որ ամեն տարի կարա լինի ու անցնի սենց լավ։ Ուզում եմ ասեմ, որ էս օրվա համար, որ միասին լինենք, լիքը ժամանակ ա պետք եղել։ Չեմ ուզում խորանամ, բայց ինձ ճանաչող մարդկանց մի տոկոսը գիտի, թե ինչքան դժվար ա եղել անգամ պատկերացնել։ Բայց ունենք էն, ինչ ունենք, ու դրա համար ես անսահման երջանիկ եմ ու անսահման շնորհակալ։
