887
订阅者
无数据24 小时
-27 天
-1530 天
帖子存档
+4
Ժամը 11-ին քնել եմ գիշերը զարմանալի կերպով ու արթնացել եմ 6-ից, պարզվեց էնքան շուտ եմ քնել, որ չեմ լսել անգամ, որ անձրև ա գալիս ու լինզաներս էլ չեմ հանել, էնքան շուտ ու միամիտ եմ քնել: Հիմա աչքերի ցավով նստած եմ էլի ու նոր հասկացա, որ ես էսօր օֆֆ եմ ... ու նորից երկար չքնեցի, բայց դե ունենաք այն ինչ ունենք 🧚🏻
Այսպիսիիի բարի լույս Ձեզ 🫧
Ու սենց պատմում եմ, հիշեցի, որ էնքան ցրված եմ ու անուշադիր, որ մոռացա գնամ փոքր նվերիկս վերցնեմ, նոր գամ տուն, ինչ-որ վիկտորինայում հաղթողների մեջ ես էլ կայի) Լավ սա վաղը, եթե հիշեմ: Ու եկել եմ տուն, տեսել, որ էլի մենակ եմ ու էլի նույն վիճակը 😂 մտածում էի հիմա ու՞մ ասեմ, որ ուզում եմ լացեմ, եթե մենակ եմ ու տենց եկա ալիք 🫧
Ահագին թեթևանում եմ, որ գրում եմ ստեղ, ապրեք, որ կարդու եք 🫂
Ես էլի եկել եմ կիսվելու ) 🧚🏻
Սիրում եմ շատ էս անկյունը ու, որ միշտ ինչ վիճակում էլ լինեմ գալիս եմ ստեղ ...
Էնքան ծանր վիճակներ են սկսել մոտս, 4-5 օր ա կլինի էս վիճակում եմ ու ամեն օր ավելի շատ քան նախորդ օրը: Էսօր ամեն ինչ ազդել ա վրաս, աշխատանքի տեղում գնացածս առաջին վայրկյանից անընդհատ ասել եմ "վայ ոնց եմ նեռվայնանում", "հեսա լացս կգա արդեն", "ես հոգնել եմ երեխեք" ու սենց հազար հատ նախադասություն անընդհատ մինչև լանչ ) Մի պահ ուղղակի արդեն աչքերս լցրած, բայց ինձ զսպելով պտտվել եմ կողքից աղջկան ասել, որ ուզում եմ լացեմ ... էնքան ես չէի էդ պահին, ես միշտ իմ էմոցիաները մաքսիմալ պահում եմ, բայց էսօր մի կերպ ա էդ եղել, իրոք բան չէր մնացել, որ անջատեմ համակարգիչը ու նստեմ լացեմ )
Ու ինչքան լավ ա, որ կան մարդիկ, ովքեր տանում են քո բոլոր նվնվոցները: " Շող սպասի, հեսա կգնանք լանչ, կցրվես, սպասի " : Ու դուրս եկանք, երեխեքի հետ սկսեցինք ցինիկանալ ու միացավ իմ մեջ էլի պոզիտիվ Շողերը: Հարցազրույցներ էի վերցնում ինչ-որ 😂🧚🏻 հետո էլ ընկերներիս հրաժեշտի հյուրասիրությունն էր, գալիս եմ համովիկներ ուտում, գինի խմում և այլն )
+1
Այսօրվա մասին շատ բան չկա պատմելու, բայց պատմեմ 🫧
Էլի 6-ից արթուն եմ ու չուզելով պատրաստվում էի, որ գնամ հիվանդանոց: Վերջը գնացի, ամեն ինչ լավ էր, բացի էն, որ հեմոգլոբինս ցածր ա ու մյուս խնդիրն էլ եկեք չասեմ 🤍 Ամեն դեպքում եկա տուն 11-ին ու մինչև հիմա սենյակում լիքը պառկել, լացել ու մտածելուց հետո հասկացա, որ շա՜տ ուրախ եմ, որ ամեն դեպքում գնացի հիվանդանոց, որովհետև ինչքան էլ փոքր լինի խնդիրը ավելի լավ ա իմանալ դրա մասին ու զբաղվել դրանով քան լինել անտեղյակ: Հիմա ինչ-որ խառը հոգեվիճակ ա, բայց ամեն ինչ կանցնի ու ավելի լավ կլինի ես ինձ գիտեմ:
Օրվա միակ հաճելի պահը եղել ա ախպորս տուն գալը, ինձ լիքը պաղպաղակ ու շոկոլադ էր բերել էլի, ասում ա արյուն հանձնած կլինես, լիքը շոկոլադ կեր դու, ու չմտածեեես, ամեն ինչ հաստատ շատ լավ ա լինելու: Ու հերթով կարդացել ա բոլոր ստուգումներիս թղթերը, բոլորը հատիկ-հատիկ ու մեկն էլ նկարել ա, որ իրա ծանոթ բժշկին ուղարկի, չնայած որ մի քանի անգամ ասեցի, որ տարբեր բժիշկներից արդեն ճշտել ենք, մեկա ինքը իրա ձևով միշտ )) Վայ չգիտեմ առանց Համի ուշադրության ու հոգատարության ինչ էի անելու 🫂
