968
订阅者
+224 小时
-17 天
-430 天
帖子存档
3) Հենց Ձեր տեսակ մարդկանց համար եմ գրում գիտե՞ք ... ինչքան էլ երկար գրեմ, գիտեմ որ շատ շատերը կարդալու են 🫂 ախր ես գիտեմ ու շնորհակալ եմ է բոլորի՜դ 🪄
1) 🥹🥹🥹🥹🥹 Շնորհակալ ենք շաաաա՜տ 🫂
2) Նայեք հայելու մեջ անընդհատ, կանցնի: Լուրջ շատ նայեք, ինչքան շատ նայեք էդքան շուտ կհասկանաք ինչքաաան սիրուն ստեղծագործություն եք Դուք, ինչքաաաան ուրիշ ա Ձեր ամեն ինչը մյուսներից ու հասկացեք թե ինչքաաան շնորհակալ եք, որ Ձեզ յուրահատուկ ու տարբեր ա ստեղծել Աստված ... 🤍
Հա, մենք բոլորս ունենք կոմպլեքսներ, էդ հիվանդության պես ա գալիս մտնում մեջդ ու ստիպում որ դու չսիրես քեզ կամ քո մեջ մի բան չսիրես ու վատագույն դեպքում ատես էդ ) բայց էդ բուժվող հիվանդություն ա ու հիմնականում էդ հիվանդությունը մեր գլխում ա ու մենք մենակ կարանք էդ բուժենք հասկանալով մեր ուրիշ սիրունությունը էս մեծ աշխարհում : Տեսնելով, հասկանալով, սիրելով ու գնահատելով մեր ամեն սանտիմետրը ... Հենց բուժեք ինքներդ Ձեզ կհասկանաք ինչքան հեշտ ա նայել դրսում որևէ աղջկա շատ ուրիշ սիրուն ու ուղղակի սիրել էդ աղջկան իր սիրունությանմբ, ինքներդ Ձեզ իր հետ համեմատելուց կամ թեկուզ ձեր մեջ մտածելուց ու ձեզ քննադատելուց առաջ : Հենց սկսեք սիրուն տեսնել ու զգալ Ձեզ, աշխարհն էլ եք սիրուն տեսնելու ու զգալու 🤎
Եկեք ֆիքսենք, որ ես ոչ մեկի հանդեպ երբեք չեմ փոխվում, մենակ մի դեպքում կարամ փոխվեմ, երբ տվյալ մարդու հետ ինչ-որ բան էն չգնա հարաբերություններում: Անտանելի շատ չեմ սիրում, երբ մարդիկ ապրում են ԵՆԹԱԴՐՈւԹՅՈւՆՆԵՐՈՎ :
Օրինակ ենթադրում են, որ դու սառել ես կամ փոխվել(չեն հարցնի երբեք էդ քեզ ուղիղ, այլ կենթադրեն իրանց մեջ) մտածում են էլ չես գրում, առանց հասկանալու որ առաջ էլ շատ հազվադեպ ես գրել, բայց բոլոր հանդիպումներին միշտ ներկա ես եղել ու մասնակից, նույնիսկ շատ ժամանակ դու ես կազմակերպել 😂 Դե հիմա չես գրում, քո տեսակն ա տենց, բայց սիրում ես բոլոր ընկերական հանդիպումները : Ես մարդկանց չեմ հանում իմ կյանքից ուղղակի, մարդիկ գնում են : Նստում ենթադրում են ինչ-որ իրանց հարմար բան ու որոշում չշփվել ու որ ամենախնդալունն ա պատճառը քո մեջ են գտնում😂💁🏼♀️ Եթե մարդկանց տենց հարմար ա, ինձ առավել ևս լուրջ 🙈 Հասկացել եմ մի հատ շատ սիրուն բան ու ամեն օր ավելի շատ եմ հասկանում, որ պետք չի անել ամեն ինչ մարդկանց համար, սպառվել, մտածել, հարմարացնել, ստեղծել, աջակցել իրանց տարբեր ոլորտների զարգացմանը ) Պետք ա թողել ամեն մարդ իրանով անի էդ, որ երբ քո չարչարանքների վրա թքած ունենան հանկարծ, քեզ ոչմիգրամ չցավի 🙈 Ու չգիտեմ, փորձում եմ զգույշ լինել մարդկանց մոտ թողնելուց ... շատ զգույշ ու ուշադիր : Ինձ մանկապարտեզ պետք չի իմ շրջապատում, պետք ա մարդիկ հասուն մտածողություն ունենան ու վերջ, մենակ էդ հերիք ա ✨
Բավականին նյարդայնացա էս հարցերից, որովհետև երկու հարցն էլ իրար հաջորդում էին ու տպավորություն էր, որ մի մարդ ա գրել, բայց ինչևէ 🐒
Ուրախ եմ շատ, որ Դուք իմ ալիքում ֆիքսում եք մարդկանց, նու էդ նորմալ ա, որովհետև ես շատ անկեղծ կիսվել եմ միշտ իմ ընկերների հետ անցկացրած ուրախ ու տխուր ժամանակով : Հիմա պատասխանելով առաջին հարցին ուզում եմ ասեմ, որ շատ դեպքերում շատ հարաբերություններ փչացրել են իմ հոգեվիճակը ու ես փորձել եմ կամ նվազեցնել շփումը կամ կրճատել կամ ժամանակ վերցնել հասկանալու համար էդ մարդու հետ արժի՞ գնալ առաջ թե չէ ) Ես ընկերության մեջ համ պարզ եմ շատ համ բարդ ... Պարզ էն առումով, որ միշտ ինձնից եկող ամեն ինչ անում եմ, հարաբերությունները պահող ամեն ինչ ձեռնարկում եմ: Բարդ էն առումով որ շատ նուրբ սահմաններ ունեմ միշտ գծած ու չեմ սիրում որ անցնում են սահմանը՝ օրինակ համբերատարությանս : Չգիտեմ ոնց բայց մարդկանց թվում ա ես փոխվում եմ կամ հեռվանում եթե մեկի հետ հարաբերություններս լավանում են կամ հակառակը ինչ-որ պահի դադարում :
Եկեք ֆիքսենք, որ ես ոչ մեկի հանդեպ երբեք չեմ փոխվում, մենակ մի դեպքում կարամ փոխվեմ, երբ տվյալ մարդու հետ ինչ-որ բան էն չգնա հարաբերություններում: Անտանելի շատ չեմ սիրում, երբ մարդիկ ապրում են ԵՆԹԱԴՐՈւԹՅՈւՆՆԵՐՈՎ :
Օրինակ ենթադրում են, որ դու սառել ես կամ փոխվել(չեն հարցնի երբեք էդ քեզ ուղիղ, այլ կենթադրեն իրանց մեջ) մտածում են էլ չես գրում, առանց հասկանալու որ առաջ էլ շատ հազվադեպ ես գրել, բայց բոլոր հանդիպումներին միշտ ներկա ես եղել ու մասնակից, նույնիսկ շատ ժամանակ դու ես կազմակերպել 😂 Դե հիմա չես գրում, քո տեսակն ա տենց, բայց սիրում ես բոլոր ընկերական հանդիպումները : Ես մարդկանց չեմ հանում իմ կյանքից ուղղակի, մարդիկ գնում են : Նստում ենթադրում են ինչ-որ իրանց հարմար բան ու որոշում չշփվել ու որ ամենախնդալունն ա պատճառը քո մեջ են գտնում😂💁🏼♀️ Եթե մարդկանց տենց հարմար ա, ինձ առավել ևս լուրջ 🙈 Հասկացել եմ մի հատ շատ սիրուն բան ու ամեն օր ավելի շատ եմ հասկանում, որ պետք չի անել ամեն ինչ մարդկանց համար, սպառվել, մտածել, հարմարացնել, ստեղծել, աջակցել իրանց տարբեր ոլորտների զարգացմանը ) Պետք ա թողել ամեն մարդ իրանով անի էդ, որ երբ քո չարչարանքների վրա թքած ունենան հանկարծ, քեզ ոչմիգրամ չցավի 🙈 Ու չգիտեմ, փորձում եմ զգույշ լինել մարդկանց մոտ թողնելուց ... շատ զգույշ ու ուշադիր : Ինձ մանկապարտեզ պետք չի իմ շրջապատում, պետք ա մարդիկ հասուն մտածողություն ունենան ու վերջ, մենակ էդ հերիք ա ✨
1) Հա, կարճատես եմ ու + տեսողական մի քանի այլ հիվանդություն ևս, բայց հավատացնում եմ ինձ սենց էլ շատ լիարժեք եմ զգում ու լավ, մինչև էն պահը երբ կկարողանամ ինձ համար վիրահատության հնարավորություն ստեղծել ու բացի էդ երբ կգա դրա տարիքը, 18-ում բժիշկն արգելեց էդ ուղղությամբ մտածել 🐒 Լինզաները զուտ ավելի լավ տեսնելու համար են 🪄
2) Շատ բան չեմ սիրում, բայց դա մի կողմ, էս պահին KFC կուտեի 🫠🍟
1) Ինձ թվում ա պարտադիր կանոն ա որ ինձ խառը ժամանակ եք միշտ տեսնում ու ես միշտ ապշումմմմ եմ, ոնց եք Դուք ինձ տեսնում հերիք չի մի հատ էլ ճանաչում 😂🥹 բայց էդ մտքից ամեն անգամ երջանկանում եմ 🪄
Հա Նարեկի հետ եմ եղել վստահաբար 🫂
2) Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանից սիրելիներ 🤍
Նալբանդյան փողոց 4/1 հասցեում 🫶🏻 ( Մետրոյի հարևանությամբ )
1) Քեզնից պետք ա սկսես ու էն մտքից, որ դու իրոք ուզում ես կյանքդ փոխել ... 🤎
Երեխեք ես մի շատ պարզ ճշմարտություն եմ հասկացել, որ մեր կյանքը, մեր շուրջ գտնվող ամեն երևույթ կախված ա մեր մտքերից ու մեր վերաբերմունքից՝ էդ ամեն ինչին: Մենք ու մեր կյանքը մեր մտքերի արտացոլումն ա ) Դու պետք ա հստակ հասկանաս ի՞նչն ես ուզում փոխես, ինչի՞ էս ուզում փոխես ու ի՞նչ կտա դա քեզ ... Հենց հասկանաս հստակ քայլերով կարաս գնաս դեպի էդ փոփոխությունը ... Կարևորը ուզես ու մտածես էդ ամենի շուրջ, քայլեր ձեռնարկես ուղղակի ուզելու փոխարեն 🤍
2) Աաաաա 🥹 ուրախացաաա շատ: Չեմ ալարում բացարձաաակ, կարծում եմ էս շուտ եք գրել, որովհետև մի շաբաթ կլինի նոր գրքով չեմ կիսվել ... Ուրախ եմ, որ հավանել եք ու կարդացել: Գրքերը գնել պետք չի սիրելինեեեեր, կարող եք գրադարանում գրանցվել ու վերցնել 🪄 Ես էդ բոլորը գրադարանից վերցնում շուտ կարդում եմ ու վերադարձնում 🫂
Հաջորդ գիրքը Ագաթա Քրիստիից կլինի ... 🤍 Ճիշտն ասած դետեկտիվի հետ նենց կապ չունեցող մարդ եմ 😂 բայց կկարդամ ու կկիսվեմ 🪄 Հուսով եմ կհավանեմ: Մոտ օրերս կկիսվեմ էդ գրքով 🙈
1) Իհարկե մենք կարող ենք ծանոթանալ ու շփվել սիրելիկներս, բայց ինձ հետաքրքրում ա ի՞նչ ա ձեզ հետաքրքրում մարդու մեջ որ ցանկանում եք ընկերանալ հետը, նու ի՞նչ ա անհրաժեշտ Ձեզ օրինակ ընկեր ընտրելու/համարելու համար ... 🤎
2) Վայի խառը շատ 🪄 Հումորային կարճ սերիալներ կամ Կարգին բան ու էս բոլորը զուտ հաց ուտելու ժամանակ 😂 մենակ էդ ժամանակ կարամ նայեմ ) Գործի տեղն էլ եթե Նարեկի հետ չեմ լանչում ու ոչ էլ ընկերներիս էլի ինչ-որ սիթքոմ գտնում եմ նայելու :
Ի դեպ լավ բաներ հաստատ կարող եք խորհուրդ տալ, նույնիսկ եթե հայերեն չլինեն, բայց շատ խնդալու էլի գոհ կլինեմ 😂🪄
Հ.գ Երկրորդ նկարում ալիքիս էսթետիկ գույները >>>>
1) Վայի ամենասիրելի գույները իմ սպիտակն ա ու բյեժի բոլոոոո՜ր երանգներն են, բոլոոոոր 🤎 Գունային համադրություններից ինձ մոտ հենց սպիտակ/բյեժ կտեսնեք շատ, սև ու սպիտակն էլ անսահման շատ սիրում եմ համադրել 🪄 ու առհասարակ սպիտակը բոլոր բաց երանգների հետ համադրելի ա սիրուն 🫂
2) Ալիքիս բոլոր երգերը 🫶🏻 Ինչ սիրում եմ, թողնում եմ էստեղ պարտադիր :
Ասյօօօր քավելու եմ բոլոր մեղքերս ու պատասխանեմ բոլոր բաց թողած նամակներին 😂 անցած անգամ թողեցի հարցումներ ու կորա, խոստանում եմ այս անգամ չկորել 🫂
https://ngl.link/ssiimpllee1 🐒
现已上线!2025 年 Telegram 研究 — 年度关键洞察 
