887
订阅者
+124 小时
-37 天
-1530 天
帖子存档
Էմոցիաները հաղթահարելու լավագույն միջոցը միշտ իմ մոտ գրելն ա եղել, ու երևի միշտ էլ կմնա տենց… 🤍 Եկեք գրեմ։
Ինչքան արագ ու անկանխատեսելի բան ա, չէ՞, կյանքը։ Անդադար ինչ-որ նոր փոփոխություններ, նոր իրադարձություններ, որոնք պետք ա հասցնես հասկանալ ու մարսել, թե չէ հետ կմնաս, ու անընդհատ նորերը կկատարվեն։ Ինչ-որ անդադար էմոցիոնալ ալիքներ են՝ ուրախության, տխրության, հիասթափության ու սենց լիքը… Ու բոլորին պետք ա հասցնես հարմարվել, ու էդ էմոցիաներից չփլվել։ Կամ էլ՝ փլվելուց հետո մաքսիմալ արագ պետք ա հավաքես քեզ՝ ամեն անգամ մի քիչ ավելի ուժեղ, մի քիչ ավելի իմաստուն, մի քիչ ավելի զգուշավոր…
Ու միշտ կլինեն բաներ, որոնք չես հասկանա կամ ուշ կհասկանաս, չես հարմարվի կամ ուշ կհարմարվես։ Ու էս ամեն ինչի մեջ ամենակարևորը՝ սեփական «ես»-ը չվնասելն ա։ Որովհետև ամեն ինչ կարող ա մեզ վնասել, ու գոնե մենք ինքներս պիտի փորձենք մեզ քիչ տանջել՝ ամեն ինչ հասկանալու, ամեն ինչի հետ հաշտ լինելու համար։
Բաց թողնենք 🤍
Վատ էմոցիաներով չլցվենք։
Ամեն ինչ լավ ա։
Ամեն ինչի պատասխանը՝ վաղ թե ուշ, ստանալու ենք՝ համ մենք, համ բոլորը։ Ոչ մի լավ ու վատ բան անպատասխան չի մնում։ Իմացեք։
Ես շատ բան չեմ հասկանում կյանքից, երևի ընդհանրապես չեմ հասկանում։ Բայց գիտեմ, որ կան սահմաններ, որոնք չպետք ա հատել, ու կան արժեքներ՝ մարդկային, որոնք միշտ-միշտ պետք ա պահել։)
Կներեք էմոցիոնալ ես-իս։ Այսօրվա համար այսքանը 🧚🏻
Ուղղակի վերցրու հեռախոսը և ինչ-որ մեկին գրի․ «Սիրում եմ քեզ շատ»
Ու աշխարհը ավելի բարի կդառնա 🎀
🪩
Եկեք Ձեզ երեկվա մասին պատմեմ 🌟 Երեկ Summer Fest 25-ն էր, ու կարծում եմ՝ 99%-ը գնացել էին Լիլիթի համար 😂 Ու ես էլ, հա :)
Իմ համերգը դեռ տանից էր սկսվել՝ բոլոր երգերի տակ վիդեոներ նկարելով ու երգելով 💃🏼
Լիլիթին լսում եմ ինչ ինձ հիշում եմ։ Հենց սկսել ա գիտակից տարիքս, սկսել եմ լսել, սիրել, հատուկ անգիր անել բոլոր երգերը ու 60 անգամ նայել բոլոր համերգները։ Երևի ամեն նոր դուրս եկող երգի հետ ասել եմ՝ «Լավ, էս աղջիկը ինչի՞ համերգ չի անում Հայաստանում 😭», ու անհամբերությամբ սպասել եմ, որ մի օր կլինի։
Եվ…
ու…
բայց…
սակայն 😂
Summer Fest-ի էջում հենց բացվեց տոմսերի վաճառքը, միանգամից՝ 1 վայրկյան հետո առա տոմս, որ անպայման լինեմ ու գոռալով երգեմ 🥰։ Բայց խնդիրը էն էր, որ կամ չպետք ա գնայի, կամ գնայի Սոսի հետ 😂 Ավելի հավանական էր, որ չեմ գնա, որովհետև Սոսը չի սիրում համերգներ, էդ մարդկանց շատությունը, իրար կպած կանգնելը, անհարմար տոթը 😩
Բաաաաաաաայց՝ փոխարենը ինձ անսահման սիրում ա ու եկավ հետս 🙈 Ու մենք էլ ամեն ինչ արեցինք, որ նախորդ նշածս անհարմարություններից զերծ մնանք։
Խնդալու ա, բայց՝ գրկես սիրածդ մարդուն ու բարձր երգես՝ «Իմ սրտիիիիիին ասաաաա, որ գոնեեեե սիրելլլլ եսսսս» 😂 ու նմանատիպ տխուր երգեր։
Բայց մեկա՝ անսահման հավես էր, անսահման ուրախ էր։ Լիլիթը ֆանտաստիկ էր ու հա՝ լավագույնը բոլոր ժամանակների։ Վայ շարժումները, միմիկաները, ընթացքում խոսքերը, հավես, ու որ վերջում ինչ-որ մեկի ծնունդն էլ բեմում արեց 💕😭🫠
Իսկ ես՝ զուտ ամբողջ համերգը վայելեցի՝ ձայնալարերս խզելու աստիճան գոռալով երգեցի ու մաքսիմալ լավ էմոցիաներով եկա տուն 🪩
