1 671
订阅者
-324 小时
+107 天
+1130 天
帖子存档
1 671
«Ցայգը» հաղթել է Շիրակի մարզում ռադիոհեռարձակման մրցույթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
35 տարվա պատմություն ունեցող «Ցայգ» հեռուստառադիոընկերությունն իր գործունեության նոր փուլ է մտնում։ Շիրակի մարզում լսողական ծրագրի հեռարձակման նոր հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթող է ճանաչվել «Ցայգ» ՍՊԸ-ն։ Մարզային հեռարձակման ոլորտում տասնամյակների փորձ ունեցող ընկերությունն այսպիսով հնարավորություն է ստանում հեռուստաեթերին և սոցիալական մեդիային զուգահեռ զարգացնելու նաև սեփական ռադիոհեռարձակումը։ Երկու մասնակիցներն էլ հաղթահարել են սահմանված 46,6 միավոր անցողիկ շեմը, սակայն միավորների տարբերությունը զգալի է եղել։ «Ցայգը» հավաքել է 112 միավոր, իսկ «ՍԻԹԻՖՄ»-ը՝ 76։ Արդյունքում 36 միավորի առավելությամբ հաղթող է ճանաչվել «Ցայգ» ՍՊԸ-ն։
1 671
200 ուսանող կստանա կրթաթոշակ․ մեկնարկել է մրցույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիաբանկի նախաձեռնությունների նպատակն է երիտասարդներին տրամադրել ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև կրթական, մասնագիտական և սոցիալական զարգացման հնարավորություններ՝ նպաստելով նրանց ներուժի բացահայտմանն ու ապագա մասնագիտական հաջողություններին։
1 671
Ինչպե՞ս են քաղաքական պայքարում հակառակորդին նվաստացնելու համար օգտագործվում հաշմանդամությունն ու գենդերային խարանը, և ո՞վ է իրականում վճարում այս ատելության խոսքի «հաշիվը»: Լենա Հովհաննիսյանի հետ #բացտեքստով խոսել ենք այն մասին, թե ինչպես է խարանը դառնում քաղաքական զենք և անտեսանելի հարված հասցնում հասարակության խոցելի խմբերին:
Այսօր, ժամը' 19:30-ին
#ՑԱՅԳ-ի եթերում
#ԲացՏեքստով
#Tsayg
