749
订阅者
+124 小时
+27 天
+3830 天
帖子存档
749
❗️Սիրելի՛ ուսանող,
➡️ Հայտնում ենք, որ մեկնարկել է «ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթը, որին դիմելու հնարավորություն ունեն Երևանի պետական համալսարանի բոլոր ֆակուլտետներում, ինստիտուտներում և կրթական ծրագրեր իրականացնող կենտրոններում առնվազն 4 կիսամյակ սովորած և ընթացիկ կիսամյակին նախորդող երկու կիսամյակներում բարձր կամ գերազանց առաջադիմություն (16 և բարձր ՄՈԳ) ցուցաբերած ուսանողները։
‼️ Մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման կարգին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://vk.cc/cwmss5
🔗 Հայտադիմումն անհրաժեշտ է լրացնել մինչև ս.թ. մայիսի 2-ը՝ ժամը 18։00-ն՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://vk.cc/cwmslY
749
‼️ Համացանցում տարածվում են տեղեկություններ, որոնք վարկաբեկում են ֆակուլտետի անունը և ֆակուլտետի դասախոսներին։
❗️Խնդրում և պահանջում ենք չտրվել նման սադրանքների։
749
😂 IAM Industry Day-ը խոստանում է լինել տպավորիչ, հետաքրքրական և չափազանց օգտավետ։
🔗 Օրվա ընթացքում սպասվում են.
💬 կոնֆերանս՝ նվիրված ՏՏ ոլորտի բազմազանությանը, ակադեմիական կրթության կարևորությանը և այլ արդի թեմաներին(պարտադիր գրանցումով),
✉️ Գրանցման հղումը՝
https://t.me/iamindustry_bot
🆕 էքսպո, որի ընթացքում կցուցադրվեն մի շարք ՏՏ ընկերությունների թափուր աշխատատեղերը, իրենց ոլորտում առկա աշխատանքային հնարավորությունները։
#iam_sc
749
👋 ACA-ն մեկնարկում է Introduction to Machine Learning and Data Science դասընթացը։
👉 Դասընթացի ծրագիրը բաղկացած է 3 բաժնից՝ մաթեմատիկայի,2 ծրագրավորման և մեքենայական ուսուցման։
📊 Ուսումնասիրվելու է վիճակագրություն, օպտիմիզացիա, գծային հանրահաշիվ, python syntax, տվյալների հետ աշխատելու այնպիսի գործիքակազմեր, ինչպիսիք են՝ numpy և pandas, ինչպես նաև մեքենայական ուսուցման հիմնական ուղղությունները։
🔗 Գրանցվելու կամ մանրամասների համար կարող ես անցնել հղումով՝ https://vk.cc/cvby5c
749
🎙 «Արի՛ մրցենք» առաջնության մշակութային փուլի հայտագրման մեկնարկը տրված է։
➡️ Եթե ցանկանում ես ներկայացնել ԻԿՄ ֆակուլտետը մեգաառաջնությունում, ապա շտապի՛ր լրացնել հայտը հետևյալ մրցութաձևերով՝
🟢 ազատ ոճի երգ,
🟢 ազատ ոճի պար,
🟢 ժողովրդական երգ,
🟢 ժողովրդական պար,
🟢 գեղանկարչություն:
🔗 Հայտը` https://vk.cc/cuU1Ws
📣 Արի՛ միասին գնանք դեպի հաղթանակ։
749
⚡️ «Մտքի Զարկ» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է ՏՏ ոլորտի դասընթացներ : Դասընթացները անվճար են,բարեգործական հիմունքներով՝ առաջնահերթությունը տալով
պատերազմի մասնակիցներին, վիրավորում կամ հաշմանդամություն ունեցող կամավորներին և զինվորներին, ինչպես նաև զոհվածների ընտանիքների անդամներին, այդ թվում՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։
📣 Կրթական ծրագրերը լինելու են հետևյալ 2 ուղղվածություններով ՝
1) Արհեստական բանականություն (AI), մեքենայական ուսուցում (ML) և խորը ուսուցում (Deep learning) - տևողությունը 1 տարի
2) Կիբեռանվտանգություն - տևողությունը 3-6 ամիս
🌐 Դասընթացները անցկացնելու են ոլորտի փորձառու և պրոֆեսիոնալ դասախոսները
💥 Եթե ունեք պատասխանատվության բարձր զգացում , նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն, ապա կարող եք դիմել հետևյալ հղմամբ ՝ https://vk.cc/cuvQh7
❗️Հայտերի ընդունման վերջնաժամկետը ՝ 15.02.2024
749
🎉 Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հարգելի ուսանողներ
🎇 Սրտանց շնորհավորում եմ Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թող Ձեր օրերը լինեն նույնքան պայծառ ու հագեցած, որքան Ձեր գրած կոդերը: Թող Ձեր գիշերները լինեն նույնքան անվերջ, որքան Ձեր ծրագրերի ցիկլերը, բայց միևնույն ժամանակ՝ հաջողակ:
🎆 Թող Ձեր յուրաքանչյուր նախագիծ կազմվի առանց սխալների, և թող յուրաքանչյուր քննություն հաջողությամբ անցնի, ինչպես լավ գրված ալգորիթմը: Թող Ձեր ապագան նույնքան կանխատեսելի լինի, որքան Ձեր սիրելի մաթեմատիկական խնդրի արդյունքը:
🌲 Հիշեք, որ համակարգչային գիտության աշխարհում յուրաքանչյուր սխալ նոր լուծում գտնելու հնարավորություն է: Թող Ձեր «bug»-երը դառնան Ձեր հաջողության «feature»-ները նոր տարում:
🎄 Թող Ձեր կյանքի օպերացիոն համակարգերը միշտ աջակցեն բազմաֆունկցիոնալ աշխատանքին, և թող Ձեր երազանքները միշտ կազմվեն առանց սխալների: Թող յուրաքանչյուր ներդրում Ձեզ մոտեցնի հաջող ավարտին:
🎄 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ապագա կոդի վարպետներ և տեղեկատվական համակարգերի ճարտարապետներ:
749
📈 Հաջողություն բոլորին գալիք քննություններին։
🔍 Հավատացեք Ձեր գիտելիքներին և հիշեք այն ջանքերը, որոնք Դուք ներդրել եք պատաստվելիս։
749
🧠 ԻԿՄ ՈՒԽ արտաքին կապերի հանձնաժողովը շարունակում է ստեղծել ինքնազարգացման նոր հնարավորություններ։
📈 «Իմացի'ր ավելին» սեմինարների շրջանակներում այս անգամ տեղի կունենա հանդիպում “Magnus Hub”-ի ղեկավար և տեխնիկական հավաքագրող Էլիզ Մելքոնյանի հետ։
🤩 Առցանց սեմինարի ընթացքում կբացահայտենք արդյունավետ CV և LinkedIn պրոֆիլ կազմելու գաղտնիքները, հարցազրույցներին ճիշտ ներկայանալու ձևերը, և կստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանները։
Այսպիսով, սեմինարը տեղի կունենա
🗓 դեկտեմբերի 15֊ին՝ ժամը 20։00-ին
📍Zoom հարթակում
🤍 Սիրով` ԻԿՄ ՈւԽ
#iam_sc #իկմ_արտաքին_կապեր
749
🧠 Մասնագիտական ուղղվածության մեջ հմտանալու համար փորձի, գիտելիքների փոխանակումն ու մոտիվացիան, թերևս, ամենակարևորն են։
🔼 «Իմացի'ր ավելին» սեմինարների շարքի հյուրն այս անգամ IQ Soft-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Ներսես Խաչատրյանն է։
🔥 Շարունակենք զարգացնել մեր գիտելիքներն ու աշխատանքային հմտությունները «Իմացի'ր ավելին» սեմինարների շարքում։
📣 Հանդիպում ենք նոյեմբերի 29֊ին, ժամը 14։30 ՈւԽ նիստերի դահլիճում։
