ch
Feedback

不要被骗子欺骗!Telemetrio 会找到并标记这些频道 👉 如果想查看标记,请订阅

Frontline news by David Torosyan/ Ռազմաճակատային լուրեր Դավիթ Թորոսյանից

Frontline news by David Torosyan/ Ռազմաճակատային լուրեր Դավիթ Թորոսյանից

前往频道在 Telegram

Banak.info կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ներկայացնում է լուրերը ռազմաճակատից

显示更多

📈 Telegram 频道 Frontline news by David Torosyan/ Ռազմաճակատային լուրեր Դավիթ Թորոսյանից 的分析概览

频道 Frontline news by David Torosyan/ Ռազմաճակատային լուրեր Դավիթ Թորոսյանից (@frontline_news) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 16 360 名订阅者,在 新闻与媒体 类别中位列第 13 255,并在 亚美尼亚 地区排名第 126 位。

📊 受众指标与增长动态

自 невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 16 360 名订阅者。

根据 13 十月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 -220,过去 24 小时变化为 -5,整体触达仍然可观。

  • 认证状态: 未认证
  • 互动率 (ER): 平均受众互动率为 33.45%。内容发布后 24 小时内通常能获得 14.16% 的反应,占订阅者总量。
  • 帖子覆盖: 每篇帖子平均可获得 5 477 次浏览,首日通常累积 2 319 次浏览。
  • 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 77。

📝 描述与内容策略

作者将该频道定位为表达主观观点的平台:
“Banak.info կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ներկայացնում է լուրերը ռազմաճակատից”

凭借高频更新(最新数据采集于 14 十月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 新闻与媒体 类别中的关键影响点。

16 360
订阅者
-524 小时
-417 天
-22030 天
帖子存档
Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ © ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ©ԱԱԾ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։ © ՀՀ ՊՆ

Հավերժ փառք, հանուն հայրենիքի մարտնչած և նահատակված բոլոր մարտիկներին 🙏

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է): Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ © ՀՀ ՊՆ

Մեր տղերքի սրտերը, որ պատերազմի ժամանակ կենսաբանորեն դադարեցին բաբախել, հավերժ բաբախելու են Արցախի հողում։ Արցախը լոկ հիշողություն չէ, այլ կենդանի ցավ ու հավերժ հավատ։ Զոհվածների արյունը մեզ պարտավորեցնում է, որ տեղի ունեցածը երբեք չմոռացվի։ Արցախը մեր ճշմարտությունն է, որից երբեք չենք հրաժարվելու։ Աստված մեզ պետք է մի օր նորից օրհնությամբ և զորությամբ առաջնորդի դեպի «Հարսանիք լեռներում-2»։

4 տարի առաջ այս օրերին թշնամին հարձակվել էր միանգամից մի քանի ուղղություններով։ Ծանր կորուստների գնով, թշնամու մխրճումը կանգնեցվեց։ #հավերժ_Փառք հայկական բանակի մարտիկներին, որ ընկան այդ մարտերում։ Հիշելը պարտավորություն է և գնահատանք անցյալի նկատմամբ։

Հրթիռային կայանքների փաթեթային և հատ-հատ լիցքավորում | Ռազմական բառարան # 18

Հրթիռային կայանքների փաթեթայի՞ն թե հատ-հատ լիցքավորում ( անոնս)

Կետային և մակերեսային խոցում | Ռազմական բառարան # 17

Անոնս | Կետային և մակերեսային խոցում

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ © ՀՀ ՊՆ

Ոչնչացնել, վնասազերծել և վնասել | Ռազմական բառարան # 16 (ամբողջական հաղորդում)

Ոչնչացնել, վնասազերծել և վնասել | Անոնս | Ռազմական բառարան # 16

Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։ Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ: © ՀՀ ՊՆ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո: © ՀՀ ՊՆ

Հրամանատարական կետ և դիտակետ (ամբողջական թողարկում) | Ռազմական բառարան # 14

Անոնս | «Դիտակետ և հրամանատարական կետ»

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ © ՀՀ ՊՆ

Նոր եթերաշրջանի նկարահանումները սկսեցինք 🪖📸