ch
Feedback
Ameriabank CJSC

Ameriabank CJSC

前往频道在 Telegram

Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, ուր կգտնես կյանքի որակը բարելավելու թվային լուծումներ, մեզ հետ նաև կբացահայտես ֆինանսական գրագիտության աշխարհը 💚 📞 010/012 561111 🔗 https://ameriabank.am ✉️ info@ameriabank.am ℹ️ https://ameria.me/m/bio

显示更多
7 730
订阅者
-124 小时
+77
+2030
帖子存档
🔐 Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները
🔐 Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները

🟩 Ծախսի՛ր ավելի քիչ, քան աշխատում ես 1960թ. Սթենֆորդի համալսարանում անցկացրին «Զեֆիրային փորձ»: Գիտնականները մի խումբ երեխաների առաջարկեցին զեֆիրներ և նշեցին, որ մի քանի րոպեով կբացակայեն սենյակից: Երբ վերադառնան, նոր զեֆիրներ կտան նրանց, ովքեր կզսպեն և իրենց մոտ եղածները չեն ուտի: Երեխաների միայն մեկ երրորդը կարողացավ զսպել իրեն և ստանալ նաև երկրորդ կտորը: Տարիներ անց այս երեխաները ավելի բարձր ցուցանիշ գրանցեցին նաև կյանքի մյուս ոլորտներում 📈 Սեփական ցանկությունները զսպելն ու գումար խնայելը ֆինանսական անկախության անցնելու հիմնական բանալիներից մեկն է: 🟩 Սկզբում բավարարի՛ր բազային կարիքները Երբ գումար խնայելիս պետք է ընտրություն կատարես կացարան ունենալու և մեքենա գնելու միջև, բնականաբար պետք է առաջնային ընտություն տալ կեցության հարցին: 🟩 Խուսափի՛ր սպոնտան գնումներից Գովազդի համաշխարհային շուկայի բյուջեն գերազանցում է 700 մլրդ դոլարը: Այդ գումարի զգալի մասն օգտագործվում է քեզ  սպոնտան գնումների դրդելու համար 🛒 Դրանից խուսափելու համար պետք է պլանավորել ծախսերը՝ առանձնացնելով պարտադիր վճարները, սննդի, զվարճանքների և մյուս կատեգորիաների համար հատկացվող գումարները: 🟩 Հաշվի՛ առ ոչ միայն ապրանքի գումարը, այլև դրա հետագա ծախսերը ✈️ Եթե գումար ես խնայում ճամփորդության համար, հիշի՛ր, որ  ճամփորդության մեկնելու համար բավարար չէ միայն հյուրանոցի և ինքնաթիռի տոմսի գումարը, պետք է  նկատի ունենալ մի շարք այլ ծախսեր ևս, ինչպիսիք են՝ էքսկուրսիաները, հուշանվերները, ժամանցային միջոցառումները և այլն:   🟩 Հսկի՛ր ծախսերդ Կա երկու հանելուկ. որտեղի՞ց է հայտնվում փոշին և ո՞ւր է անհետանում գումարը 🤔 Վերջինը կառավարելու համար գրի՛ առ ծախսերդ: Այս կերպ կբացահայտես խնայելու մի շարք նոր հնարավորություններ: 🟩 Գտի՛ր եկամուտի պասիվ աղբյուրներ Խելացի մարդը ինքն է աշխատում գումար, իսկ իմաստուն մարդու համար գումարն է աշխատում 💰 Եթե արդեն կարողացել ես որոշակի խնայողություններ կատարել, ապա գտի՛ր միջոցներ դրանք ներդնելու համար: Իսկ թե որտեղ կարող ես ներդնել, կարդա՛ այստեղ: 🟩 Ապահովի՛ր ֆինանսներիդ անվտանգությունը Ֆինանսներդ ապահով են, երբ զեղծարարների ձեռքը չի կարող հասնել դրանց: Պահի՛ր միջոցներդ անկանխիկ տարբերակով, իսկ Մոբայլ բանկինգի համար մտածի՛ր ուժեղ գաղտնաբառ 🔐MyAmeria հավելվածը ներբեռնի՛ր այստեղ:

photo content

3️⃣ «Все яйца в одной корзине» - Բոլոր խնայողությունները մի պահոցում։ Պետք չէ բոլոր խնայողական միջոցները պահել մեկ վայրում. ցանկալի է մի մասը պահել հաշվեհամարին, մի մասով ներդրումներ կատարել, մյուս մասն էլ պահել խնայողական հաշվի կամ ավանդի տեսքով: 4️⃣ Տրվել համընդհանուր խուճապի։ Պետք չէ տրվել հոսանքին և գնել դոլար, երբ գնում են բոլորը և հակառակը: Ֆինանսական հաջողությունը խիստ անհատական է: 5️⃣ Ներդրումներ կատարել կասկածելի բիզնես նախագծերում։ Խոսքը այն նախագծերի մասին է, որոնցից ընդհանրապես գաղափար չունես: Որպեսզի այս հարցում չսխալվես, կարող ես ծանոթանալ մեր կողմից առաջարկվող ներդրումային ծառայություններին՝ ստանալով նաև մեր պրոֆեսիոնալների խորհրդատվությունը: Մանրամասներին կարող ես ծանոթանալ մեր կայքում՝ 🔗 https://ameriabank.am/investment 6️⃣ Օգտվել զեղչերից կամ հատուկ առաջարկներից։ Բիզնեսները պարբերաբար զեղչեր են կազմակերպում և ակցիաներ առաջարկում իրենց հաճախորդներին: Պետք է օգտվել դրանցից: Օրինակ, ձմռանը ամառային հագուստ գնելը ավելի ձեռնտու է: Մեր հատուկ առաջարկներին կարող ես ծանոթանալ այստեղ` 🔗 https://ameria.me/40dITxm 7️⃣ Գրի չառնել ծախսերը։ Ծախսերի հանդեպ հսկողությունը կօգնի կառավարել բյուջեն և հասկանալ, թե ուր են գնում գումարները: Այսպես հատկապես հեշտ է կառավարել առօրյա ծախսերը:

💰 Փողը մեր նպատակներին և երազանքներին հասնելու միջոց է: Իսկ որո՞նք են այն սխալները, որոնք ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են
💰 Փողը մեր նպատակներին և երազանքներին հասնելու միջոց է: Իսկ որո՞նք են այն սխալները, որոնք ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են մեզ մեր նպատակներից 🤔 1️⃣ Չմտածել խնայողություններ կատարելու մասին։ Ցանկալի է, որ ընտանիքում յուրաքանչյուրն  իր խնայողական միջոցներն ունենա: Փորձագետներն ասում են, որ ցանկացած անկանխատեսելի իրավիճակի պատրաստ լինելու համար անհրաժեշտ է ունենալ դրամական բարձիկ։ Դրա հիմնական մասը ավելի լավ է պահել բանկում՝ խնայողական հաշիվների ու ավանդների տեսքով: Պահանջվող գումարը կուտակելու համար պետք է ամեն ամիս մի կողմ դնել ստացված եկամուտի առնվազն 10%-ը։ 2️⃣ Ապրել հնարավորություններից վեր։ Սա այն մարդկանց խնդիրն է, որոնք չեն կարողանում խնայողություններ կատարել: Նման մարդիկ հիմնականում ծախսում են ավելի շատ, քան աշխատում են: Ծախսերի և եկամուտների համակարգումը ամեն ինչի բանալին է, ու կարևոր չէ, թե դու ինչքան ես վաստակում։ Անհրաժեշտ է կազմել բյուջե, հակառակ դեպքում դու երբեք դուրս չես գա այդ փակ շրջանից։

🚀 Digitec. Օր 3-րդ 💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփ
+9
🚀 Digitec. Օր 3-րդ 💚 Շնորհակալություն, որ այս երեք օրերին մեզ հետ էիք ու Digitec էքսպոյի ձեր պտույտը սկսում էիք հենց մեր սփեյսից՝ /\ կետից 😊 Տեխնոլոգիական այս տոնը իրականություն դարձավ առաջին հերթին ձեր շնորհիվ։ 💚 Շնորհակալություն մեր բոլոր խոսնակներին, որ կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով։ 💚 Շնորհակալություն ձեզ, որ միացաք Zleenk նախագծին աջակցելու մեր նախաձեռնությանը։ 🚴 💚 Շնորհակալություն, որ մեր 🚀 𝑨 𝑺𝒑𝒂𝒄𝒆 սենյակը օրվա բոլոր ժամերին այդքան մարդաշատ էր, ու այն ոգեշնչեց ձեզ նույնքան, ինչքան մեզ՝ այն ստեղծելիս։ 💚 Շնորհակալություն մեր աստղային հաղորդավարներին՝ Անիին, Գարիկին ու Սոսին։ 📸 Իսկ հիմա վայելեք օրվա տրամադրությունն ու լավ պահերը մեր լուսանկարիչների աչքերով։

✅ Գևորգի հետ անցանք տուն գնելու առաջին օնլայն ճանապարհով՝ estate.ameriabank.am հարթակով, իսկ հետո իմացանք, որ Ամերիաբանկի automarket.ameriabank.am հարթակի միջոցով հնարավոր է մեկ օրում մեքենա գնել ու ավտովարկ ստանալ՝ առանց բանկ գալու։ ✅ Շավարշը խոսեց տվյալների անվտանգության կարևորության մասին, իսկ Արտուշը ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների դերը ներդրումներ կատարելիս։ 🤝 Մեր A Talks-ում այսօր հարթակ էինք տրամադրել նաև մեր գործընկերներին, որովհետև համոզված ենք, որ միայն համախմբման շնորհիվ կարող ենք փոփոխություն բերել։ 🚴 Շնորհակալոււթյուն, որ միացել էիք մեզ նաև A Motion-ի գոտում։ Հեծանիվները վարելով՝ դուք լուսավորում էիք համաստեղությունները ու կուտակում միավորներ, որոնք մենք կվերածենք գումարի ու ձեր անունից կփոխանցենք «ռեԱրմենիա» հարթակում ներկայացված Zleenk նախագծին։ 👋 Կհանդիպենք վաղը նույն վայրում՝ մեր A Space-ում։ Մենք ուզում ենք, որ դուք էլ մասնակցեք մեր խաղարկություններին։ 📱 Մինչ վաղը, իսկ հիմա դիտեք մեր տաղավարի բազմաթիվ այցելուների սթորիները, որոնցով մենք կիսվել ենք մեր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում։

Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում 💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էի
+9
Մեր A Space-ի 2-րդ օրվա պտույտը Digitec-ում 💚 Մեր տաղավարն այսօր այնքան այցելու ուներ, որ, թվում է, դուք բոլորդ մեզ հյուր էիք եկել՝ լսելու մեր խոսնակներին ու Գարիկ Պապոյանին, հեծանիվ վարելու ու միանալու մեր ԿՍՊ ծրագրերին և հիացական հայացքով դուրս գալու մեր A Space տիեզերական գոտուց: 😍 Եթե ամեն դեպքում դուք մեր այցելուների թվում չէիք, ամփոփենք Digitec-ի երկրորդ օրը։ ✅ Գայանեն պատմեց, թե ինչպես է իր ամենօրյա աշխատանքում բացահայտում հաճախորդների կարիքները, օգնում գտնել ծառայություններ, որոնք բարելավելու են նրանց կյանքի որակը։ ✅ Ինչպես պաշտպանել տվյալներն ու ինֆորմացիան. այս մասին պարզ բառերով ու շատ նկարագրական պրեզենտացիայով ներկայացավ մեր թիմակից Արմենը։

🚴 A Motion-ի հատվածում այսօր հեծանիվ վարողների, համաստեղությունները լուսավորողների ու դպրոցականների համար ստեղծված «Զլինկ» անվճար կրթական հարթակի համար նվիրաբերություն անողների պակաս չկար: 🌍 Հիշո՞ւմ եք, որ ասում էինք, թե A Space հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Մենք այցելուների տպավորությունները տեսնելու համար հետևեք @Ameriabank ու @Aspace ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերին: Նրանք կիսվել են իրենց տպավորություններով, մենք՝ նրանց: 📱⌚️Ի դեպ, չմոռանաք մեր սփեյսի խաղարկությունների մասին: Դուք ունեք երկու օր՝ մեր սփեյս գալու և խաղարկությունների մասնակիցը դառնալու համար: Պայմանները թողնում ենք այստեղ` 🔗 https://ameria.me/3Jb01hq 🔗 https://ameria.me/3F2C3lW

A Space-ը Digitec-ում 💚 Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space Ի՞նչ էր այսօր կատար
+9
A Space-ը Digitec-ում 💚 Եկեք ամփոփենք թեք տոնի 1-ին օրը Բոլոր նրանց համար, ովքեր այսօր չէին եկել A Space Ի՞նչ էր այսօր կատարվում Digitec-ի մեր ֆինտեք միջավայրում: Նախ ասենք, որ սփեյսը բաղկացած է 4 գոտուց` MyAmeria, A Talks, A Space ու A Motion: Այսօր A Talks-ում ելույթներով հանդես էին գալիս Ամերիացիներն ու մեր գործընկերները: 🎤 Գևորգ Պողոսյանը, ով ներկայացնում է «ռեԱրմենիա» հարթակը, պատմեց, հարթակի ու Ամերիաբանկի հետ համագործակցության մասին: Եթե ավելին եք ուզում իմանալ հարթակի մասին, այստեղ թողնում ենք հղումը, մտեք, կարդացեք և ոգեշնչվեք այն նախագծերով, որոնք իրականություն են դառնում Հայաստանում մեր բոլորի համախմբման շնորհիվ` https://rearmenia.com/hy/ 🎤 Մեր գործընկերուհի Ռուզաննան ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր ստեղծել պրոդուկտ, որ իրապես քոնն է, Նարեկը պատմեց թվային փոխակերպման մարտահրավերների մասին, Կարենն անդրադարձավ թվային ծառայություններին` որպես ՓՄՁ արդյունավետ կառավարման գործիք, իսկ այսօրվա A Talks-ի մեր վերջին խոսնակը` Կարեն Մխիթարյանը կոտրեց բանկի IT–ի մասին ստեղծված բոլոր կարծրատիպերն ու միֆերը:

🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁 🔗 Պայմաններին ծանոթանա
🍏 A Space-ում կընկնի երկու խնձոր: Մեկը` MyAmeria-ից օգտվողներին, մյուսը` A Space-ում նկարվողներին 🎁 🔗 Պայմաններին ծանոթանալու համար անցի՛ր հղումով` https://ameria.me/3IXHfsq

Գարիկը՝ A Space-ում 💚 Մանրամասները՝ Գարիկի ուղերձում 👇

Գարիկը՝ A Space-ում 💚 Մանրամասները՝ Գարիկի ուղերձում 👇

📱 𝑴𝒚𝑨𝒎𝒆𝒓𝒊𝒂 Մեր առաջին անակնկալը MyAmeria-ի օգտատերերի համար է։ Թո՛ղ քո տվյալները Ամերաբանկի տաղավարում, մարտի 3-ից 25-ը ներառյալ MyAmeria-ով կատարի՛ր առնվազն 1 գործարք ու մասնակցի՛ր iPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը։ Սպասի՛ր վիճակախաղի մասնակցության քո անհատական կոդին և արդյունքների ամփոփման մանրամասներին: 🚀 𝑨 𝒔𝒑𝒂𝒄𝒆 Մենք ենք մեր A կետը: Մեր տաղավարի այս հատվածի մասին բառերով պատմել չենք կարող: Սա պետք է տեսնել ու զգալ: 🎤 𝑨 𝒕𝒂𝒍𝒌𝒔 Մեր սփեյսի այս հատվածը քննարկումների ու զրույցների համար է: Օրվա բոլոր ժամերին կարող ես միանալ մեզ ու լսել ոլորտի էքսպերտներին` մեր խոսնակներին: 🚴 𝑨 𝑴𝒐𝒕𝒊𝒐𝒏 Այստեղ երկու էլեկտրական հեծանիվ կտեսնես: Նստի՛ր ղեկին, միացի՛ր մեր սփեյսի պտույտին: Հեծանիվները վարելով՝ դու կկարողանաս լուսավորել համաստեղությունները ու միանալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրականացվող մեր ծրագրերին: Բա որ մեր սփեյսի դեսպաններին տեսնես 😍 Փոքրիկ հուշում, դու նրանց շատ ես սիրում 😉 Հիմա ի՞նչ, գալի՞ս ես #DigiTec Անպայման արի՛ ու գտի՛ր մեր տաղավարը: Թեքը լեռներում, ֆինթեքը` A space-ում 💚

📆 Մարտի 10-12-ն արի Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Նե՛րս մտիր: Նայի՛ր շուրջդ: Տեսնո՞ւմ ես A Space-ը 🌌 Արի՛, դա
📆 Մարտի 10-12-ն արի Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Նե՛րս մտիր: Նայի՛ր շուրջդ: Տեսնո՞ւմ ես A Space-ը 🌌 Արի՛, դա մեր տաղավարն է, մեր ֆինտեխ միջավայրը: Արի՛ պատմենք, թե ինչ է կատարվելու մեր A Space-ում:

🤷🏻‍♀️ Ո՞րն է անվանական տոկոսադրույքը Վարկ վերցնելիս մենք գումարը վերադարձնում ենք ֆինանսական կառույցին՝ վճարելով նաև կուտակված տոկոսները: Տարեկան անվանական տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում է տոկոսային վճարումների չափը: Վարկի անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է կազմում վարկի տարեկան տոկոսագումարը, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ: 🤷🏻‍♂️ Ո՞րն է փաստացի տոկոսադրույքը Բացի գումարի վրա հաշվարկվող տոկոսներից, բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները վարկ տրամադրելիս սահմանում են նաև տրամադրման և սպասարկման միջնորդավճարներ, որոշ վարկերի դեպքում նաև կատարում են գրավադրվող գույքի գնահատում, ապահովագրություն և այլն, որոնք լրացուցիչ ծառայություններ են և ենթական են պարտադիր վճարման: Ահա տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:  Մնա՛ մեր ալիքում, քանի որ մեր հաջորդ նյութերում ներկայացնելու ենք տոկոսագումարների վճարման կարգը 🤩

☺️ Ասա՛, որ վերնագիրը կարդալիս ուրախացար, քանի որ հիմա վերջապես կկարողանաս տարբերակել անվանականը փաստացիից ու վարկ վերցնելիս
☺️ Ասա՛, որ վերնագիրը կարդալիս ուրախացար, քանի որ հիմա վերջապես կկարողանաս տարբերակել անվանականը փաստացիից ու վարկ վերցնելիս մանրամասն կուսումնասիրես առաջարկը: Վարկերի առաջարկի մեջ հրապարակվում է երկու տոկոսադրույք՝ անվանական տոկոսադրույք և փաստացի տոկոսադրույք:

✅ Անվտանգություն. ի տարբերություն ֆիզիկական քարտերի՝ թվային քարտը կորցնելու ռիսկը ցածր է։ Թվային քարտերն օգտագործում են գաղտնագրման առաջադեմ տեխնոլոգիաներ՝ տեղեկատվությունը պաշտպանելու համար։ Նույնիսկ սմարթֆոնի կորստի դեպքում երկքայլ անվտանգության և թոքենիզացիայի տեխնոլոգիաները գրեթե անհնար է շրջանցել: ✅ Էկոլոգիապես մաքուր. թվային քարտերը էկոլոգիապես մաքուր են, քանի որ չեն պահանջում ֆիզիկական կրիչներ, տպագրություն և առաքում: ✅ Հիգիենա․ անհպում վճարումները թույլ են տալիս նվազեցնել ֆիզիկական կոնտակտն ու վարակների տարածման հավանականությունը։ ✅ Հեշտ տրամադրում. նոր թվային քարտի տրամադրումը տևում է առավելագույնը 1 օր՝ ի տարբերություն պլաստիկ քարտերի՝ 3-5 աշխատանքային օր։ ✅ Խնայող. թվային քարտերը չեն պահանջում քարտերի տպագրության և փոստային առաքման ծախսեր: Ի դեպ, MyAmeria հավելվածով թվային քարտ պատվիրելն անվճար է և չունի սպասարկման վճար։ Շտապի՛ր պատվիրել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով քո թվային քարտը MyAmeria հավելվածով: 🔗 MyAmeria հավելվածը կարող ես ներբեռնել այստեղ՝ https://ameria.me/3KMHPMo 👩‍💻 Քանի որ ավելի ու ավելի շատ բիզնեսներ ու ծառայություններ են տեղափոխվում առցանց միջավայր, հավանական է, որ մոտ ապագայում թվային քարտերը կշարունակեն մեծ տարածում ստանալ:

Թվային քարտի առավելությունները Բլոգի հեղինակ` ChatGPT 🤖 AI-ին հարցուփորձ անողն ու թարգմանողը` Ամերիա թիմ 💚 💳 Թվային կամ #d
Թվային քարտի առավելությունները Բլոգի հեղինակ` ChatGPT 🤖 AI-ին հարցուփորձ անողն ու թարգմանողը` Ամերիա թիմ 💚 💳 Թվային կամ #digital քարտերը վերջին շրջանում մեծ տարածում են ստացել բազմաթիվ առավելությունների շնորհիվ: ✅ Հարմարավետություն. թվային քարտերը կարող ես պահել հեռախոսում կամ համակարգչում: Սա հատկապես հարմար է ճանապարհորդելիս կամ միջազգային վճարումներ կատարելիս, երբ մի քանի արժույթով քարտեր պահելու անհրաժեշտություն կա։ Իսկ անհպում վճարման տեխնոլոգիաները ընդհանրապես նվազեցնում են ֆիզիկական քարտի անհրաժեշտությունը։

🌏 Մակաո (64.3%) 🇲🇴 Մակաոն պորտուգալական նախկին գաղութներից մեկն է և գտնվում է Հոնկոնգի մոտակայքում: Չինաստանի հարավ-արևելքում գտնվող հատուկ կարգավիճակով կառավարվող այս քաղաքում տարեկան միջին եկամուտը կազմում է մոտ 💵 129 000$ և մարդիկ միջինում խնայում են այդ եկամուտի մոտ 64.3%-ը: 🌏 Կոնգոյի Հանրապետություն (61.4%)🇨🇬 Այս պետությունը պետք չէ շփոթել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ: Կոնգոյի Հանրապետությունում մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն կազմում է մոտ 3400$ ՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության 1100$-ի համեմատությամբ: Կոնգոյի Հանրապետությունը նավթի 🛢️ զգալի արտահանում ունի, ինչն օգնում է բացատրել թե՛ նրա` մեկ շնչին բաժին ընկնող բարձր եկամուտը, թե՛ խնայողությունների ավելի բարձր մակարդակը, քան ԿԺԴՀ-ում: 🌏 Կատար (58.1%)🇶🇦 Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է ինչպես բարձր միջին եկամուտով` 96,000$, այնպես էլ նավթի արտահանմամբ: 🌏 Իռլանդիա (57.6%) 🇮🇪 Իռլանդիայի համախառն ներքին խնայողությունները, որոնք կազմում են ՀՆԱ-ի 57,6%-ը, տպավորիչ են` նույնիսկ հաշվի առնելով երկրի մեկ շնչին բաժին ընկնող բարձր ՀՆԱ-ն՝ մոտ 88,000 ԱՄՆ դոլար: 🌏 Բրունեյ (54.5%)🇧🇳 Բրունեյը Ինդոնեզիայի և Մալազիայի մերձակայքում գտնվող նավթով հարուստ փոքր երկիր է: Բրունեյն ունի մոտ 65,000 ԱՄՆ դոլար միջին եկամուտ գնողունակության հավասարության պայմաններում, ինչն էլ ապահովում է խնայողությունների բարձր մակարդակը՝ 54,5%: Այս խնայողությունների մի մասն իրականացվում է Բրունեյի ներդրումային գործակալության կողմից, որը պատասխանատու է երկրի ինքնիշխան հարստության հիմնադրամի (SWF) կառավարման համար: Այս շարքում հաջորդ պետություններն են Սինգապուրը (53.8%), Լյուքսեմբուրգը (53.4%), Գաբոնը (52.2%), ԱՄԷ-ը (47.8%), Չինաստանը (44.9%): Եթե ամփոփենք, կարող ենք նշել, որ. 👇 ✔️ Կապ կա տնտեսական աճի, եկամուտների և խնայողությունների տեմպերի միջև։ ✔️ Նավթային հարստությունը ևս պայմանավորում է խնայողությունների ավելի բարձր ցուցանիշներ: ✔️ Համեմատաբար ցածր հարկերը ևս իրենց ազդեցությունն են թողնում համախառն ներքին խնայողությունների բարձր ցուցանիշի վրա: