849
订阅者
-124 小时
-47 天
-1130 天
帖子存档
849
Առավոտյան աղջամուղջում լսվում էր թռչունների դայլայլը։
Երբ բոլորը շտապում են աշխատանքի կամ փորձում լուծել իրենց նախաճաշի և այլ կենցաղային հարցեր, Արթուրը փորձում էր լուծել իր սուրճ խմելու խնդիրը։ Դանդաղ ու քնաթաթախ քայլելով հասավ Երևանի կենտրոն, իսկ ավելի կոնկրետ՝ Կասկադի սրճարաններից մեկը, որից, չգիտես՝ ինչու, առաջին անգամ որոշեց օգտվել։
Դրամարկղի մոտ կանգնած էր սևազգեստ, սևահեր մի գեղեցկուհի, որի դեմքին արդեն այս օրվանից հոգնած կիսաժպիտ կար։
Արթուրը մոտեցավ ու ասաց.
— Բարև ձեզ։
— Hello.
Զարմացավ Արթուրը։
— Can I order one Americano?
— Yes, of course. Big or small?
— Մեծ, է՜ big-big.
— Sugar or without sugar?
— No sugar.)
— Milk or alternative milk?
— Without milk.
— 1400 dram.
— Can I pay?
— Yes.
Արթուրը քարտով վճարեց 1400 դրամը, իսկ սևազգեստ սևահերը շրջվեց ու ասաց.
— Արմե՛ն, մի հատ Americano սարքի, էլի…
)
849
Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները ստանան որակյալ և անվճար կրթություն, դիտեք այս հոլովակը։
https://youtu.be/Jm0nhq9V1lo?si=7kHjns5YRJlSJ4zI
849
Մայիսի 29-ին Կինոմոսկվայում կկայանա հայ կինոյի ամենասպասված ու ամենաէմոցիոնալ ֆիլմերից մեկի՝ «Կարինե»-ի վերականգնված և թվայնացված տարբերակի առաջնային ցուցադրությունը։
Եկեք իրար հետ գնանք կինո նայելու։
Տոմսերի համար անցեք հղումով։ 👇🏼
https://www.moscowcinema.com/am/ongoing/karine
849
Վերջապես ստեղծեցինք մի պրոդուկտ, որը կօգնի ձեր աշխատակիցներին կտրվել առօրյա հոգսերից, վերականգնել էներգիան ու վերադառնալ աշխատանքի նոր մոտիվացիայով։
Մենք կազմակերպում ենք թիմային բացահայտումներ դեպի Հայաստանի ոչ այնքան հայտնի, բայց տպավորիչ վայրեր, որտեղ մարդիկ ոչ միայն հանգստանում են բնության գրկում, այլ նաև ստեղծում են իրական կապեր, ջերմ հիշողություններ ու ուժեղ թիմային մթնոլորտ։
Սա պարզապես հանգիստ չէ․ սա ներդրում է ավելի էներգիայով, մոտիվացված ու միասնական թիմ ունենալու մեջ։
Հղումը 👇🏼
https://gitakerttours.com/
849
Չեմ քաղաքականացնում, չնայած թեման քաղաքականա։ Կամ չէ՛, ավելի շատ երևույթ, որը ուղիղ կապ ունի մեր հետ։ Երևույթ, որը ոչ միայն ես չեմ կարողանում հասկանալ, այլև հարցերա առաջացնում, մինիմում այն մասին, թե ինչու էին մարդիկ այդքան հաշտ։
Սրանից մոտ 20 տարի առաջ, հստակ չեմ հիշում թվերով թե երբ էր, բայց հստակ հիշում եմ՝ ես դեռ փոքր էի ու ապրում էի Արարատի մարզի գյուղերից մեկում՝ մի մռայլ տանը։ Տունը էնքան խավար էր, որ լույսը վառում էինք, բայց սենյակը չէր էլ լուսավորվում։
Լուսահոգի հորաքույրս մի օր տեսա իր սենյակից դուրս եկավ՝ սիրուն հագնված, ծայրահեղ վառ գույների մեջ շպարված։ Լավ հիշում եմ, որ շրթներկի գույնը բռնացրել էր իր շապիկի վրայի անմոռուկների գույնի հետ։
— Ես գնացի, — ասաց նա և դուրս եկավ։
Ես էլ մնացի տանը մենակ, քանի որ տատիկս գնացել էր «դաշտը ջրելու»։
Մի 2 ժամ հետո եկավ՝ ուրախ, առևտուր արած․ հնդկաձավար, մի քանի հատ ձու, խտացրած կաթ (էն որ կապույտ պիտակով էր, ու վրան նապաստակ կար)։ Դե ես փոքր էի ու չէի հասկանում ինչ է կատարվում։
Երեկոյան էլ տատիկը եկավ տուն։ Տատիկս էլ 70 անց «բայեվոյ» կին էր։ Երբ բացեց սառնարանը, միանգամից նկատեց ներսի փոփոխությունը։
— Աղջի՛ Գեղանուշ, էս որտեղի՞ց։
— Մամ, փող էին բաժանում, Սվետի հետ հազիվ հասանք վերջի պահին։ Ինձ 5000 հասավ, Սվետին՝ 10։
— Լավի, լավի…
Ու էդ պահին իմ ուղեղի մեջ տագնապի լույսը վառվեց։ Մաման ու պապան ինձ միշտ սովորեցրել են, որ գումարը պետքա քո քրտինքով վաստակես, ու թեթև փողը միշտ թակարդի մեջա։
Դրա համար ամբողջ կյանքում ես հանգիստ եմ քնել, որովհետև ոչ մի կոպեկ չեմ վերցրել, եթե իմ քրտինքը մեջը չկա։
Համաձայն եմ այն մարդու հետ, ով մտածելուա, որ լուսահոգի հորքուրիս ու ինչ-որ Սվետի ֆոնի վրա ես ինձ դրական կերպար եմ սարքում։ Բայց ես ուզում եմ, որ իմ սիրելի ընթերցողը իմ նման գլուխը բարձին հանգիստ դնի՝ իմանալով, որ իր օրրանը, իր պետությունը, իր երկիրը 10.000 դրամով չի ծախել եսիմ ում։
Չնայած, եթե հավատամ մեր դիմացի հարևան Նորիկ ձյաձային, ում կյանքի հետաքրքրությունը ձուկ բռնելու մեջ էր, նա ասում էր, փողը իր արժեքը կորցրելա։ Այդ պատճառով ենթադրում եմ՝ հիմա ստավկաները ավելի բարձր են։ Բայց կապ չունի…
Ես շատ եմ լսել, որ ասում են․ «էս աշխարհում ամեն ինչ վաճառվում ու գնվումա»։ Մի պահ մտածում էի՝ այդ արտահայտության մեջ ճշմարտություն կա։
Բայց եթե հիմա մի քիչ ձևակերպումը փոխեմ, կասեմ այսպես․
«էս կյանքում ամեն ինչ վաճառվումա, բացի Հայաստանի Անկախ Հանրապետությունից»։
Լավ երազներ )
849
Ի դեպ, ինքս իմ մեջ միաձայն որոշել եմ, որ ոչ միայն Դիմաց լեռ ենք գնալու, այլ նաև Մաթոսավանք և Ջուխտակ վանք էլ ենք գնալու։
Մանրամասների համար կարող եք գրել @gitakertt
849
Այսօրվա արշավը հերթական անգամ ապացուցեց, որ ամենալավ օրերը սարերում են 🏔️
Շնորհակալ ենք բոլոր մասնակցողներին՝ ջերմ մթնոլորտի ու լավ էներգիայի համար։
Շուտով շարժվում ենք դեպի Դիմաց։
Միանալու համար կարող եք գրել մեզ @gitakertt
849
Մի օր ներքին ձայնս հետս կապի դուրս եկավ ու ասաց․
— Արթուր, դու ասելիք ունես, ու ճիշտ կլինի, որ «էն» գիրքը գրես։
Սկսեցի մտածել՝ ե՞ս։ Ի՞նչ ասելիք կարամ ունենամ։ Ինչ էլ ունեմ, վիդեոներով ասում եմ էլի։ Բայց ներքին ձայնը ավելի զորեղ գտնվեց…
Երբ առաջին տողը սկսեցի գրել, ընթացքում հարց առաջացավ․ հիմա որ գրեմ, տենաս ինչքա՞նով կարամ ծախեմ։
Էջը՝ «ճղի՛ շպրտի»։
Երկրորդ էջը լցնելուց նորից եկավ հարցը․ բա որ չառնե՞ն։
Նորից՝ «ճղի՛ շպրտի»։
Երրորդը գրելուց պատկերացնում էի ինձ բեմի վրա նստած, ու իմ առջևում լիքը մարդ, ու ես էլ կիսվում եմ իմ էմոցիաներով։ Մարդիկ հարցնում են․
— Այս նախադասությունը գրելիս ի՞նչ նկատի ունեիք։
Ես էլ պատասխանում եմ ծանր, խորիմաստ ձայնով, որ ամբողջ իմաստը նրա մեջ ա, որ դուք պետք ա հասկանաք նենց, ոնց դուք եք պատկերացնում…
Մի խոսքով, առանց ճղել-շպրտելու մի 5 էջ գրել էի ու դեռ կգրեի, բայց որոշեցի քնեմ, որովհետև ուշ էր։
Առավոտը արթնացա։ Կարդում եմ ու մտածում, որ էս թուղթը ափսոս ա, որովհետև բառերը փչացրել էին։ Ինձ ճշմարտություն թվացող «տգեղ» իմաստների մեջ Արթուր չկար։ Սա անցյալ գիշերվա իմ փառամոլ մտքերն էին, որոնք, եթե շարունակեի կարել թղթին, վերջում ստանալու էի այն մարդուն, որը բեմին նստած էր։
Բայց այ, ներքին ձայնս նենց էլ ականջ էր շոյում․ ասում ա
— Արթուր, գազ տուր, մոտդ թույն ստացվում ա, սեմուշկի պես չրթելու են գրքերդ։
Ճղի՛ շպրտի։
849
Տենաս՝ էս «ընդամենը 2.000.000 դոլար» ասողները տեսե՞լ են՝ էդ ինչքան ա։
2.000.000 դոլար աշխատած մարդը երբեք չի ասի «ընդամենը», որովհետև գիտի՝ թե դա ինչ տքնաջան աշխատանքի արդյունք ա։
