2 994
订阅者
-224 小时
-17 天
-5030 天
帖子存档
2 994
Քիչ առաջ ստացանք դասախոսն ուսանողի աչքերով հարցման տվյալների ընդլայնված տարբերակը՝ ներառյալ ուսանողների տեքստային մեկնաբանությունները Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կիսվել են իրենց կարծիքով։ Հավատացնում եմ՝ յուրաքանչյուր բարի խոսք, որ դուք նշել եք, երկար ջերմացնում են ձեր դասախոսին, և յուրաքանչյուր քննադատություն՝ օգնում մեզ ճիշտ ուղղությամբ փոփոխվելու, դառնալու առավել թարախային, ուշադիր, գիտակ։ Նաև հարցեր կան գնահատման կերպի վերաբերյալ։ Այստեղ իրոք անելիքներ կան, ձեր դատողությունները հասկանալի են, ընդունելի։
Հարցմանը չմասնակցածները սակայն շատ են։ Սիրելի ուսանողներ, մի ափսոսեք ձեր ժամանակը, լավին՝ լավ, վատին՝ վատ ասեք ձեր կարծիքը։
Մեր մարմինը լավ է գործում, երբ լավ է գործում հետադարձ կապը։ Եթե այն չի գործում, եթե մենք ձեր կարիքներին ականջալուր չինինք, կամ դուք՝ պատշաճ կերպով մեզ չասեք, թե ինչն էր ձեզ պակասում՝ էլ որտեղից շարժվենք առաջ։
Բոլորիդ շնորհակալություն։
2 994
Տեղադրեցի քաղցկեղի նյութերը։ Մաղթում ենք խորաթափանց ուսումնասիրություն ու հավես քննարկումներ
https://pathphys.livejournal.com/158793.html
2 994
Բորբոքման միջնորդների խաղը․ (Շնորհակալություն Լևոն և Սերո)
https://learningapps.org/watch?v=puzgzgy9j22
Առջևոում նոր խաղեր խաղեր, մտքեր ու թելեր կան, քիչ անց կտեղադրենք
2 994
Հասանք բորբոքմանը` մեր սիրելի ախտաբանական պրոցեսին: Այս թեմայով մի քանի պոստ կանենք: Առայժմ հրապարակում ենք ուսումնական նյութերը.
https://pathphys.livejournal.com/158170.html
2 994
Տեղադրեցի նաև գենետիկ խանգարումների ախտաֆիզիոլոգիայի նյութերը․
https://pathphys.livejournal.com/156937.html
2 994
Մեր խմբակի հերթական / այս ուսումնական տարվա առաջին հանդիպման մասին․
Շատ հավես ա անցնում, անպայման եկեք
2 994
Բնորոշումների թեման շարունակելով, հարցրեցին
- Հիվանդությունը, առողջությունը և նորման հասկացանք, իսկ ինչ է մարդը։
Հիշեցի Պլատոնի ու Դիոգենեսի բանավեճը։ Պլատոնը պնդում է, որ դա երկու ոտանի մերկ արարած է։ Դիոգենը գնում է տուն, մի հավ է փիտրում, բերում գցում է սեղանին ու ասում՝ ահա Պլատոնի մարդը։ Պլատոնը վերցնում է գրիչն ու խմբագրում է բնորոշումը, ավելացնելով ․․․ տափակ եղունգներով։
2 994
Տեղադրեցի ընդհանուր նոզոլոգիայի նյութերը․
https://pathphys.livejournal.com/156295.html
Տենց էլ չիմացա՝ առողջության մեխանիզմները ֆիզիոլոգիայի թե պաթֆիզի ուսումնասիրման ծիրոմ են։
2 994
Դիպուկահարն ու ֆերմերը
Դիպուկահարը (ում մոտիվացիայի մասին դեռ կխոսենք) կրակում է թիրախին այնպես, թր թիրախի վրա ամեն հաջորդ կրակոցը կպնում է նախորդից 5 սմ հեռավորության վրա։ Թիրախի վրա բնակվող երկչափ բնակչությունը տարիներ անց ձևավորում է մի խելացի հանրություն, իսկ նրանց գլխավոր կոսմոլոգիական թեզի համաձայն աշխարհում ամեն 5 սմ մեկ անցք է գոյանում։
Խորամանկ ֆերմերը բուծում էր իմաստուն հնդկահավերի։ Նրանցից մեկը սկսեց նկատել օրինաչափություն՝ ամեն օր ժամը 11-ին նրանց ուտելիք էին բերում։ Նոյեմբերյան մի գեղեցիկ հինգշաբթի, երբ իմաստուն հնդկահավը որոշում է բացահայտել իրենց աշխարհի օրինաչափությունը, ֆերմերը հանգուցալուծում է իրավիճակը։
Հարցեր․ Ո՞ր սահմաններում է ճշմարիտ մեր գիտելիքը։ Ի՞նչ պետք է մտածի պաթոֆիզիոլոգը։ Ի՞նչ էր մտածում Հեյֆլիկը։ Արդյո՞ք մենք էլ ունենք այսպիսի սահմաններ։
2 994
Զրուցեցինք գիտության, պաթֆիզի, բժշկականի ու սիրած գրքերի մասին։ Պարզվեց, որ Դավիթը ոչ միայն բազմատաղանդ երիտասարդ է, այլև շատ հաճելի զրուցակից։
https://www.youtube.com/watch?v=ahwGtTjZtwA
2 994
Շատ սիրուն գործ են արել ճապոնացիները․
փաստորեն ավտոնոմ նյարդային համակարգը այնքան էլ ավտոնոմ չի․ և սա լավ նորություն է նրանց համար, ովքեր մեդիտացիային լուրջ են վերաբերում։ Ստացվում է, որ առաջային գոտևոր կեղևը կարող է բրադիկարդիա առաջացնել։ և գուցե ճիշտ մարզվելու դեպքում կարելի է սիրտը հանգստացնել։
