Sofi Mkheyan
前往频道在 Telegram
Sofi Mkheyan Armenian Pop Singer https://instagram.com/sofimkheyan?igshid=j5atoe87zvk8 https://www.facebook.com/Sofi.Mkheyan/ www.sofimusic.am
显示更多658
订阅者
无数据24 小时
-17 天
-230 天
帖子存档
658
#աննկարագրելիէմոցիաներ ենք բերել ձեզ 🤍
Շնորհակալություն յուրաքանչյուրիդ,որ կաք մեր կյանքում 💫
658
Ես այն երջանիկն եմ, ում կյանքը զարդարում է Նազենի Հովհաննիսյան ընկերը ,քույրը, հարազատ հոգին... ) ❤️
Քո ծնունդը անչափ կարևոր է իմ ու իմ ընտանիքի համար:Օրհնված ենք մենք,որ ունենք Քեզ....Ահավոր սիրում եմ...) Շնորհավոր 🌹 #happybirthday #oneandonly #friend @nazenihovhannisyan
658
𝐏𝐚𝐫𝐤 𝐁𝐫𝐢𝐝𝐠𝐞 Open Air-ի բացօթյա, ջրային համերգները շարունակվում են 💦
Հուլիսի 26-ին հյուրընկալում ենք ամենավառ երգչուհի Սոֆի Մխեյանին՝ Relax Project-ի հետ ։✨
Ֆանտաստիկ էներգիայով համերգ ՝ անմիջապես ջրի մեջ։ Պարելու ենք, թրջվենք ու ստեղծենք ևս մեկ վառ հիշողություն այս ամառ։
Ամրագրման և մանրամասների համար՝
📞094380606
📍Լենինգրադյան 1/6 #ParkBridge
658
Այսօր Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերի հիշատակության օրն է
Ս. Նունեն և Ս. Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ:
Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»:
Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն:
Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որը պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323 թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում:
Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին:
Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով Ս. Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:
658
Այսօրվա ամոթալի դեպքերին ականատես լինելուց հետո չեմ կարողանում ուշքի գալ ու կենտրոնանալ անելիքներիս վրա: Նման սրբապղծությունը պետական ծառայողների կողմից աներևակայելի մի բան էր: Խոսքերն այլևս անիմաստ են, լրջորեն գործելու ժամանակն է:
Երազեք մարդուց պատժվել, Աստծո դատաստանն ավելի խիստ է լինելու:
658
Repost from Narine Manukyan
Մարդիկ ջան, կարևոր է‼️
Hayk Mkrtchyanը շատ տեղին գրառում է արել, բավական է, պարտակաություններ կան, որ պետք է պետությունն անի, թողեք, որ անեն,մի մասնակցեք դրամահավաքներին, իրերի հավաքագրմանը, մարզպետարանները պետք է աշխատեն՝ մեր տված հարկերն էլ ՏԵՂ ՀԱՍՆԵՆ 👇🏻
❗️❗️❗️ Ուշադրություն❗️❗️❗️
Ի՞նչ պետք է անեն համայնքային սոցիալական ծառայությունները հեղեղների (վարարումների) դեպքում
1. Հեղեղների (վարարումների) ընթացքում՝
✅Կազմակերպել խմելու Ջրի և սննդամթերքի մատակարարում այն մարդկանց համար, ովքեր մնացել են հեղեղի գոտում մինչ նրանց տարհանումը
✅Առողջության պահպանման առաջնային օղակի հետ փոխհամաձայնեցված հավաքել այն դեղորայքի և աջակցող միջոցների պաշարը, որ կարող է անհրաժեշտ լինել սուր կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող տվյալ համայնքում բնակվող անձանց համար
✅տարեց, հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց վիճակի ստուգում, ովքեր չեն կարող ինքնուրույն տեղաշարժվել, տարհանվել, մնացել են տանը հեղեղի ողջ ընթացքում
✅մարդկանց տարհանման օգնություն, եթե ԱԻՆ աշխատակիցները բավարար չեն
✅ հեղեղից տուժած մարդկանց ժամանակավոր տեղավորման կազմակերպում
✅ հեղեղներին արձագանքելու միջոցների մասին նյութերի ստեղծում և տարածում, որը ներառում է հեղեղի դեպքում առաջնահերթ գործողությունների նկարագրությունը
✅ փրկարարական անձնակազմի հետ արագ խորհրդակցում ՝ ինքնուրույն տարհանվելու դժվարություններ ունեցող անձանց օգնության կարգի ու նրանց տարհանման մեթոդների մասին
✅ժամանակավոր բնակության և սննդի կետերի կազմակերպում
✅դեղորայքի, սննդի, ջրի, տեխնիկական սարքավորումների պաշարի ստուգում, որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակի ընթացքում
✅ տարհանված բնակչության տեղափոխման օգնություն տրանսպորտային միջոցներով, եթե տեղափոխվող ցանկանում է տեղավորվել այլ համայնքում իր բարեկամի/ ընկերոջ տանը
1. Հեղեղների (վարարումների) ավարտից հետո՝
✅Տուժած մարդկանց որոշում/ցուցակագրում, որոնք կարիք ունեն օգնության
✅տուժած մարդկանց տեղափոխում ավերված շենքերից տարհանումից հետո
✅կամավորների հավաքագրում տուժածներին հայտնաբերելու, սննդամթերք և ջուր տեղափոխելու, դեղորայք հասցնելու համար
✅նյութական օգնության հավաքում բնակարան կորցրած մարդկանց համար՝ ժամանակավոր կացարանի կամ ճգնաժամային բնակարան վարձելու դրանցում բնակվելու համար
✅կամավորական կետերի ստեղծում, որտեղ կարող են դիմել մարդիկ, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել բնական աղետի պատճառով
✅կորած մարդկանց որոնման օգնություն
✅հարազատների որոնման օգնություն այն մարդկանց համար, ովքեր հայտնաբերվել են հեղեղից հետո
✅ հոգեբանական թեժ գծեր մասին տեղեկատվության տրամադրում բնակչությանը
Սոցիալական ծառայողը պետք է ստուգի յուրաքանչյուր տուժածին, եթե վերջինս տեսնում է սոցիալական ծառայողի անհրաժեշտություն. սոցիալական ծառայողը պարզում է , արդյոք բնակարանը ամբողջական է, անհրաժեշտ են սննդամթերք:
🛑Հ. Գ. Իհարկե կանեին մեր համայնքային սոցիալական աշխատողները/ ծառայությունները, եթե մենք ունենայինք նրանց Հայատանում ընդհանրապես.
