🌶 ՈՒՐԻՇ ՖՈՒՏԲՈԼ 🇦🇲 URISH FOOTBALL ⚽️ NEW CHANNEL
前往频道在 Telegram
Մեր 8 տարվա քրտնաջան աշխատանքը արգելափակվել է տելեգրամի կողմից։ Բայց մենք վերադառնում ենք ավելի ուժեղ։ Youtube - https://www.youtube.com/@UrishFootball Insta - https://www.instagram.com/Urish.Football TikTok - https://www.tiktok.com/@urishfootball
显示更多未指定国家未指定类别
2 435
订阅者
-324 小时
+107 天
+13230 天
帖子存档
Մաթեուս Այաշը հեռանում է Նոայից։
Լա՞վ ֆուտբոլիստ էր Այաշը։ Միանշանակ լավն էր։ Բարձրակարգ հարձակվող։
Վնասվածքները շա՞տ խանգարեցին նախորդ մրցաշրջանում։ Այո՛, շատ խանգարեցին։
Այաշը միգուցե ամենակայուն ֆուտբոլիստը չէր անցած մրցաշրջանում, բայց մի ֆուտբոլիստ էր, ում աչքերը խաղադաշտ մտնելուց վառվում էին, ով փորձում էր ու ձգտում էր անել առավելագույնը, անգամ այն ինչ իր ուժերից վեր է։
Հաջողություն եմ մաղթում Մաթեուսին իր կարիերայի հաջորդ փուլում։
😈 @urishfootballmedia
#Noah
Repost from Karen Rafayelyan ⚽️
Էսօր խոսելու ենք ընտրություններից ու մեր ԵԱՏՄ գործընկեր Ղազախստանի հավաքականի հետ ընկերական խաղից 🔥😆
Շատ քաղաքականացված եթեր է լինելու 😅
Առաջին համարների բանավեճից իզուր ներվայնանալու եք, դրա տեղը մեզ նայեք 🫣
Միացե՛ք 21:00 🔴
https://youtube.com/live/Q8qg1YAIKlo?feature=share
+1
😖 Ալեքսանդր Լովեն և Էբենեզեր Պրինցն ավարտում են իրենց ելույթներն Ուրարտուի կազմում։ Ֆուտբոլիստները ակումբին միացել էին 2025 թվականի ամռանը։
😈 @urishfootballmedia #Urartu
🚨⚠️ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ՝ «Մանչեսթեր Սիթիի» հայտարարություն։
«Իսպանիայից Էրլինգ Հոլանդի ապագայի վերաբերյալ լուրերը ՍԽԱԼ են»։
«Սա տեղի ունենալու որևէ հնարավորություն չկա, և չկա որևէ պայմանագրային կետ, որը դա հնարավոր կդարձնի»։
«Մենք քննարկում ենք մեր խաղացողի կերպարի այս համատեքստում օգտագործման համար իրավական գործողությունների դիմելու հնարավորությունը»։
⚡️ @urishfootballmedia
Ֆաբրիցիո ջան, թող քնենք էլի 🤦♂️
Կոնատեն էլ տվեց Ռոմանոն 🔥🔥🔥
⚡️ @urishfootballmedia
Ռիկելմե 🗣️
«Մոուրինյոն իմ մարզիչը չէ։ Ժոզեն անցյալ է։ Նա իմ ծրագրերի մեջ չէ»։
«Ամեն ինչ կանեմ, որ Ռոդրին խաղա Մադրիդում»
⚡️ @urishfootballmedia
🩶 Նիկո Պասի վերականգնումը ընթացքի մեջ է։
Նա կմասնակցի Աշխարհի առաջնությանը։
⚡️ @urishfootballmedia
Այս 🏆 ԱԱ-ի ժամանակ մրցավարների գործը զգալի շատանալու է։ Էտքան հաշվարկ ոնց են անելու՝ վայկենաչափ ա պետք լինելու։
Հուսով եմ մրցավարները աշխատավարձերը «աշխատանքի ծավալի» ավելացման հետ մեկտեղ ևս բարձրացրել են։
⚡️ @urishfootballmedia
⚡️ 💥 Էդուարդ Սպերցյանի խաղալին համարը Հայաստանի հավաքականում փոխվել է։ Այժմ Էդոն հանդես է գալու 🐈⬛ համարի ներքո 🇦🇲
⚡️ @urishfootballmedia
#Հավաքական #Havaqakan
Հելդեր Ֆերեյրան՝ YoHealth Ամսվա Սիրտ 🏆
«Նոայի» հարձակվողը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast Sports-ի մեկնաբանների քվեարկության արդյունքում։
29-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը փայլուն մայիս անցկացրեց՝ օգնելով իր թիմին կարևոր միավորներ վաստակել առաջնության եզրափակիչ հատվածում՝ հեղինակելով նաև 2 գոլ 🇵🇹🔥
Շնորհավորում ենք ֆուտբոլիստին և ակումբին։
Ահա լավագույն եռյակը՝
🥉 Մոմո Տուրե («Ալաշկերտ»)
🥈 Հենրի Ավագյան («Փյունիկ»)
🥇 Հելդեր Ֆերեյրա («Նոա»)
#ՀՊԼ #Noah
Միայն 8️⃣ երկրի է հաջողվել նվաճել Ֆուտբոլի աշխարհի գավաթը։
Կլինի արդյոք նոր անուն այս ցանկում, թե ոչ՝ կիմանանք հուլիսի 19:
🏆մեկնարկին մնաց 8 օր։
⚡️ @urishfootballmedia
1️⃣0️⃣0️⃣0️⃣-Ն ԱՆՑԱՆՔ ✔️🔥
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ 😈
Սանդրո Պերկովիչը՝ Fastex Ամսվա Մարզիչ 🏆
«Նոայի» գլխավոր մարզիչը ճանաչվել է Fastex Պրեմիեր լիգայի մայիս ամսվա լավագույնը՝ երկրպագուների, սպորտային լրագրողների և Fast Sports-ի մեկնաբանների քվեարկության արդյունքում։
Խորվաթ մասնագետի գլխավորությամբ թիմն անցկացրեց տպավորիչ շրջան. «Նոան» տոնեց 4 հաղթանակ և գրանցեց 2 ոչ-ոքի։ Վաստակած 14 միավորներով թիմն ունի նախորդ ամսվա լավագույն արդյունավետության ցուցանիշն առաջնությունում🔥
Շնորհավորում ենք մարզչին և ակումբին։ 🤝🦅
Ահա լավագույն եռյակը՝
🥉Մանուել Տուլիպա («Արարատ-Արմենիա»)
🥈Վահե Գևորգյան («Ալաշկերտ»)
🥇Սանդրո Պերկովիչ («Նոա»)
#ՀՊԼ #Noah
⚡️ @urishfootballmedia
Լիվերպուլն 🏴 ու Կոմոն 🇮🇹 օգոստոսին ընկերական խաղ կանցկացնեն Էնֆիլդում։
Մի քանի տարի առաջ նման դիմակայություն պատկերացնելն անգամ խենթություն կթվար
😈 @urishfootballmedia
Դենզել Դումֆրիսը փաստորեն ոչ միայն արագ վազում է, այլ նաև արագ կարողանում է կողմնորոշվել և որոշումներ կայացնել։
⚡️ «Լիվերպուլում» շատ զայրացած է Դենզել Դամֆրիսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Նրանք կարծում էին, որ գրեթե ապահովել են նրա տրանսֆերը, բայց հենց որ «Ռեալ Մադրիդը» միացավ մրցավազքին, հոլանդացի պաշտպանը անմիջապես մերժեց նրանց առաջարկը և ամբողջությամբ հեռացավ բանակցություններից, հաղորդում է Radio Marca-ն։
⚡️ @urishfootballmedia
Repost from ԳՈԼԱԿՏԻԿԱ ⚽️
Մարսելոյին որդին՝ Էնցոն , Իսպանիայի Մ17 հավաքականի իր թիմակիցների հետ կրկնել է հայտնի Bin Challenge-ը , որը 2018 թ․ արել էր Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստների հետ։ Այդ ժամանակ Էնցոն ընդամենը 8 տարեկան էր։
⚡️ ՄԻԱՑԻՐ ՈՒՐԻՇ ՖՈՒՏԲՈԼԻ ՆՈՐ ԱԼԻՔԻՆ
🚨 ՄԱՐԿՈ ՍԻԼՎԱ 🏴➡️🇵🇹
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թ. հունիս, ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
⚡️ @urishfootballmedia
🚨 45 Մլն € + Բոնուսներ 😳
Էդերսոնն «Ատալանտայից» ուղևորվում է Մանչեսթեր
⚡️ @urishfootballmedia
🚨 Լիվերպուլը բանավոր համաձայնության է հասել Անդոնի Իռաոլայի հետ 🏴
Կողմերը պատրաստվում են կնքել 2 տարվա պայմանագիր։
⚡️ @urishfootballmedia
