ch
Feedback

不要被骗子欺骗!Telemetrio 会找到并标记这些频道 👉 如果想查看标记,请订阅

Բաց նամակ 📜

Բաց նամակ 📜

前往频道在 Telegram

կապ- @admofchannelss_bot

显示更多
未指定国家未指定类别
1 295
订阅者
-1024 小时
-277 天
-34630 天
帖子存档
💗Սիրով ներկայացնում եմ «DP Smart Bot» ծրագիրը։ 😂Սա նոր հնարավորություն է զարգանալու, աշխատելու մեր հզոր թիմում և ունենալու հավելյալ եկամտի հնարավորություն😈 💙Մենք փնտրում ենք ակտիվ ու նպատակասլաց մարդկանց, ովքեր պատրաստ են նոր քայլ անել դեպի հաջողություն🐚 🔹Եթե հետաքրքրեց՝ գրեք @Aviidea

Բաց նամակ ժամանակին։ Երբ ես հանգստանում եմ՝ վազում ես, երբ աշխատում եմ՝ կանգնում ես։ Քո երկակի ստանդարտները հոգնեցրին։ Խնդրում եմ արագացնել երկուշաբթիները և դանդաղեցնել ուրբաթ երեկոները։🥹

Բաց նամակ առավոտին։ Հարգելի առավոտ, ես քո դեմ անձնական ոչինչ չունեմ, բայց դու միշտ գալիս ես ամենաանհարմար պահին։ Կարելի՞ է գոնե մեկ անգամ սկսվել ժամը 12-ից հետո։🫤

Բաց նամակ իմ սառնարանին։ Հարգելիս, խնդրում եմ երեկոյան 21։00-ից հետո ինձ չկանչել ձեզ մոտ, և չգայթակղել. մենք ընդամենը ընկերներ ենք։ Շնորհակալություն։💙

Բաց նամակ հանգստյան օրերին։ Դուք անցնում եք ավելի արագ, քան ես հասցնում եմ հասկանալ ձեր գոյությունը։ Խնդրում եմ հեռանալուց առաջ գոնե զգուշացրեք։ 🎶❤️

Բաց նամակ ամռանը։ Սիրելիս, ես քեզ ողջ ձմեռ կարոտով սպասել եմ, բայց դու արդեն չափն անցար։ Ես ուզում էի տաքանալ, ոչ թե հալվել կամ գոլորշիանալ։ Դրսում +40 աստիճանը եղանակ չէ, դա դժոխքի դեմո-տարբերակն է։ Խնդրում եմ հիշել, որ ես մարդ եմ, այլ ոչ թե տապակվող կարտոֆիլ։☀️❤️‍🔥

💎Փնտրո՞ւմ ես գումար աշխատելու տարբերակ 💵 DP Smart-ում քեզ սպասում են՝ 🌎Մասնակցություն աշխարհի տարբեր երկրների մարդկանց հետ
💎Փնտրո՞ւմ ես գումար աշխատելու տարբերակ 💵 DP Smart-ում քեզ սպասում են՝ 🌎Մասնակցություն աշխարհի տարբեր երկրների մարդկանց հետ 🤝Ուժեղ թիմ և մշտական աջակցություն 🎁Նվերներ ծրագրի կանոնների համաձայն 📱Պարզ և հարմար աշխատանք Telegram-ի միջոցով 🚀Զարգանալու և առաջ շարժվելու հնարավորություն ✉️Գրիր անձնական նամակով և իմացիր մանրամասները։ Telegram: @Aviidea

Բաց նամակ «ես քեզ ասում էի» ֆրազայի սիրահարներին։ Ձեր մարգարեական տաղանդը ոչ մեկին պետք չէ, երբ ամեն ինչ արդեն ձախողվել է։🤩

Բաց նամակ զարթուցիչիս։ Քո ձայնի մեջ հարգանքի ու կարեկցանքի դեֆիցիտ կա։ Խնդրում եմ ինձ արթնացնել ոչ թե «հրդեհ է սկսվել» տոնայնությամբ, այլ մեղմ, օրինակ՝ բանկային փոխանցման ձայնով։💓

Բաց նամակ կյանքիս․ Ես քեզ խնդրել էի հետաքրքիր լինել, ոչ թե ամեն օր սյուժեի շրջադարձ անել։🤩

Բաց նամակ 5 րոպեից երկար ձայնայիններ ուղարկողներին․ Դա ձայնային հաղորդագրություն չէ, դա արդեն փոդքասթի նոր թողարկում է։🎙️

Բաց նամակ կյանքի փորձություններին. ընդունելությունն ավարտված է, դիմումները դեռևս չեն ընդունվում։❌

Բաց նամակ սուրճիս․ Դու իմ առավոտների պաշտոնական հովանավորն ես, իմ «Restart» կոճակը։ Առանց քեզ իմ օպերացիոն համակարգը չի բեռնվում... և անգամ զարթուցիչն է ինձ խղճում։🧋

Բաց նամակ իմ սրտին․ Խնդրում եմ, այս անգամ ընտրությունը ուղարկիր ուղեղիս` հաստատման։🫀

Բաց նամակ իմ գաղտնիքներին․ Խնդրում եմ, մնացեք այնտեղ, որտեղ ես ձեզ դրել եմ։🗒

Բաց նամակ Face ID-ին․ Մի օր լավ ճանաչում ես ինձ, մի օր՝ կարծես առաջին անգամ ես տեսնում։🤷‍♀️

Բաց նամակ ղեկավարիս․ Ես աշխատակից եմ, ոչ թե բազմաֆունկցիոնալ սարքավորում։🤖

Բաց նամակ հայելուն. առավոտյան մի եղիր այդքան անկեղծ, մի քիչ նրբանկատ գտնվիր։🪞

Բաց նամակ տատիկիս. ես արդեն կերել եմ... այո, հաստատ։😀

Բաց նամակ ուշացողներին. մենք արդեն հասցրել ենք ծերանալ սպասելիս։🌟