մտքապտույտ🌪️:
الذهاب إلى القناة على Telegram
834
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
+87 أيام
-2030 أيام
أرشيف المشاركات
սաղ ռադ արեք,հլը ինչ թույն եղանակա,մարդ փաթաթվի տաք վերմակով,նստի պատուհանագոգին ու մոռանա ամե՜ն-ամե՜ն ինչ …
էմոցիոնալ կառուսե՞լ
մի նստեք,ամենասխալ պահին,երբ կլինի ամենավերևում,ուզելու ես ցած նետվել ու չես կարողանալու,երբ իջնելու ա ներքև,որ կանգնի քեզ դրախտա թվալու վերելքը,ասելու ես դե ոչինչ որ մի պահ բան կար էն չէր,զատո՜ վերևից տեսարանը սիրուն էր))
դու շարունակելու ես մնալ էտ կառուսելի մեջ,մնալու ես այնքան,որ կառուսելի կանգնելու պահին իջնելը դադարելուա ընտրություն լինելուց ու վերածվելուա կախվածության,քո ձեռքերը կպած են մնալու բռնակներից,քո միտքը կապված ա լինելու ցավոտ տեսարանի հետ:
զզվում եմ ու չգիտեմ,ոնց բացատրել,որ հասկանում եմ )))
գիտես դու էդպես էլ չգնացիր,գնալու համար նախ գալ էր պետք,իսկ մենք երբեք իրար ընդառաջ չեկանք:սխալ ժամանակ էր,հիմա հասկանում եմ,որ ճիշտ էր այդ սխալ ժամանակը։ինձ համար ճիշտ էր։
էսօր երկար եմ նայել մատներիցդ մինչև պարանոց ձգվող արտահայտիչ կապույտ երակներիդ,քարտեզի էիր նման:
Ես միշտ եմ սիրել ձեռքերդ,հատկապես երբ մի տեղ բախտ է վիճակվել ձեռքերովս բախվելու դրանց:
Ու ամենից ավելի ատում եմ,երբ դիպչում են ձեռքերիդ։
Չեմ խանդում,վերանում եմ:
Տարբեր բաներ են,ոչինչ է խանդը դրա դիմաց։
Ձեռքերիդ դիպչելն էլ արվեստ ունի,հպարտությամբ ու անկասկած եմ ասում,երբեք ոչ ոք չի երիզելու արտահայտիչ կապույտ երակներդ այնպես ինչպես ես մտքում,ինձ պես մտքում ոչ ոք չի նայելու 4 մետր այն կողմ սեղանին դրված,խաչված ձեռքերիդ ու չի պատկերացնելու թե դրանք ինչպես են գրկում…իսկ ո՞րն է դրանց գրկելու արվեստը,իսկ դրանք լատինատառ,տառասխանելով տեքստեր հավաքելուց բացի թղթե նամակներ գրու՞մ են։
գուցե ուրիշների համար գրում են…ու ուրիշները սիրու՞մ են ձեռքերդ,իսկ դու նրանց ինչպես ես գրկում…հա՜,կարող էի իմանալ,դու ինձ ընդառաջ եկել ես։չուզեցի՞:երազու՜մ էի,բայց քո երազանքը չէի։
արի պատկերացնենք մի խոհանոց,որտեղ շաբաթը մեկ մի բաժակ է կոտրվում,տարբեր գույների,տարբեր արժեքների ու բազմաձև զարդանախշերով,ու արի պատկերացնենք որ խանութներում բաժակներն իրենք են որոշում գնա՞լ գնորդի հետ ու հայտնվել նրա խոհանոցում թե՞ ոչ։
Ինձ խանութի աշխատողները պատմել են,որ դու սովոր ես սիրուն բաժակներ կոտրել,դրանք քեզ քիչ ժամանակ են ծառայում,ու ա՜յ քեզ մարդ արարած,դու հասարակ ոչինչ երբեք չես գնում:
չեկա քո խոհանոց,ինչքան էլ ուզում էի ,որ թեյ խմեինք միասին:չեկա քո խոհանոց,ոչ թե որովհետև ինձ էլ կկոտրեիր,այլ որովհետև դու երբեք չէիր հավաքում հատակի հին բաժակների կտորները։
Դու ինձ չէիր կոտրի,ինձ ճանաչելը քեզ խելագարի պես սիրել կտար թեյը,ոչ ամեն երեկո,ոչ ամեն առավոտ,այլ միշտ ու հավերժ:
Չեկա քո խոհանոց,ես վախեցա,չէ,չէիր կոտրի ինձ,բայց գուցե հատակի փշրանքներին նայելով ինքս ինձ ցած ընկնեի սեղանի ծայրից…
չե՜մ մեծամտանում,դու կսիրեիր ինձ,միայն թե գուցե էլ ես չսիրեի:
հեռվից նայելիս սիրուն ես,ի՞նչ գիտեմ երակներիցդ ներս ինչ կա,իսկ եթե հոսեի ու երբ հասնեի սրտիդ….կանգ առներ սիրտդ)
իսկ եթե…իսկ եթե հոգուդ քաղցրության պես երակներիդ տիեզերքներն էլ եմ հորինում…
մարդուն սիրելու համար միշտ չի որ պետքա փոխադարձ ստանալ նույնը
դիմացս նստած ուսիդ ա հենված ուրիշը,թքած,ինքն էնքան չի ճանաչում քեզ,էնքա՜ն հիմարա,որ աչքերիցդ հանումա ակնոցը…
ես էնքան հիմար եմ,որ մոռանում եմ բառերս,որ կորում եմ իրականությունից,որ դողում եմ անիրական )
ակնոցդ ձեռքից կվերցնե՞ս
հիշու՞մ ես,մի երկու օր առաջ գիշերը,երբ երկար ժամանակ անց եկար,ասացի,որ կյանքումս շատ բան է փոխվել,որ շուռ է եկել կյանքս գլխիվայր ու դեպի լավը
մոռացիր,գլխիս էր շուռ գալիս,չէի նկատել )
միքիչ շուտ արթնանալ
շուտ հասնել տեղ
չանցնել մայթի եկեղեցու մոտով
ներս մտնել ու հենվել պատերին
ի՞նչ աղոթել
ի՞նչ բառերով
իսկ միթե նա աղոթքս չգիտի
իսկ միթե հարկ կա խոսելու
փարվել պատերին,սպասել թե ինչպես կօգնեն,ի՞նչ ձեռքերով կգրկեն,կգրկե՞ն
Եթե կյանքում ինչ-որ հարցի շուրջ շատ կտրուկ ասում ես՝ «ես դա երբեք չեմ անի», ուրեմն ավազե ժամացույցդ շուռ տուր, քո հետհաշվարկը սկսվեց...
դուք նույն օրն էիք ծնվել ու գուցե և նույն ժամին,ու ձեր միջև ընդամենը 2 տարի էր..հավասար 2 տարի…
ես առանց վարանելու հավատում եմ,որ գտել եմ կորցրածս,որ չգրկածս հոգուն գտել ու գրկել եմ…
ես չե՞մ սխալվում …
իսկ դու՞,դու գրածս կարդացե՞լ ես (
դե գիտես ինչ,մի օր ամեն ինչ իսկապես լավ կլինի կյանքումս,
լավ համալսարաններ,
լավ աշխատանք,
լավ ընկերներ,
իրականացած երազանքներ,
ինձնով հպարտացող ծնողներ
բայց ինձ թվումա ես էլի նայելու եմ հետ՝մանկություն,քեզ՝դիմացս կանգնած ուրիշին նայելիս
ե՞ս ու ուրիշը՞
ինչի՞ բոլորի մոտ էտ ընտրության մեջ ես հաղթեցի բացի քո դեպքում:
ու ինչի քեզ
աչքերդ փառահեղ կանաչ են..
տիեզերական գույն է,ո՞նց է էտ գույնը մեջդ տեղավորվել…
ո՞նց է փոքրությունդ մի ողջ տիեզերք տեղավորել զմրուխտե աչքերումդ…
ու անցնու՜մ ենք իրար կողքով՝լուռ,անտարբեր,անհայացք,
ամեն մեկիս հուր
սրտերում՝ուրի՜շ կարոտ,ուրի՜շ երազ,
ու անցնու՜մ ենք,
չկա ոչինչ,
անծանոթներ ենք դարձյալ
Միայն թե այս անծանոթին
պատրաստ էի կյանքս տալ:
ու անցնում ենք իրար կողքով
ես քո սիրով,դու՝ուրիշի
այ թե հնար լինել բախտին իմաց տալու
որ չի՜ սիրի հեգ պատանուդ ինձ պես գերի ո՜չ մի աղջիկ
ու անցնում ենք
ես չգիտեմ նկատեցի՞ր ինձ արդյոք
միայն գիտեմ՝
սրտիս միջով զարկեր անցան այնպե՜ս փութով
ու քայլում ենք մենք մայթերով
ու գրկում եմ ես հոգիդ
հոգիս ապրեր քո այդ մարմնում
կգրկե՜ի անհարց,անմիտ:
ու գրկում են ինձ մայթերը
սառը մարդիկ մայթերի
ես չեմ նայում քեզ պես հպարտ
քեզ պես վերից ես չե՜մ նայում աշխարհին
ես քայլերս փոխփոխելով չգիտեմ էլ ու՞ր գնամ
ախ կյանքը քեզ ո՜նց անվարան
իմ թևքերից առա՜վ տարա՜վ
ու անցնում ես
եկեղեցին լուռ փարվե՜լ է նույն մայթին
իր պատերը լսե՜լ են միշտ անվարան,
թե որքան են իմ շուրթերից հոսել անբառ աղոթներ
դեպի հոգիդ,դեպի սիրտը քո վառման:
ու խաչում են մեզ մայթերը
ոչինչ չկա ասելու
խաչել է մեզ սոսկ իմ սերը
ու քարկապն ենք լոկ քանդում )
