Repost from N/a
Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտությամբ։ Սաղմոս 145։18
09 أبريل, 21:14
24 مايو, ~13:35
Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտությամբ։ Սաղմոս 145։18
Բայց առանց հավատի անհնար է Նրան հաճելի լինել. որովհետև Աստծուն մոտեցողը նախ պետք է հավատա, թե Աստված կա, և Նա վարձահատույց է լինում Իրեն փնտրողներին։ Երբայեցիներին 11։6
Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ ⚡ Փիլիպպեցիներին 4:13
Մատթեոս 5։3
Իմ կարծիքով հարմարվելն էլ ընտրություն է։ Այո, կան բաներ, որ մեր կարողությունից վեր են, այսինքն՝ չենք կարող փոխել մեր կարողությամբ, ինչքան էլ ցանկանանք, բայց բաներ էլ կան, որ մենք ենք ընտրում այս աշխարհում մեր կյանքը, և այդ ընտրությունից է կախված մեր կյանքը։ Իհարկե, եթե մենք ընտրենք սպիտակ թե սև հագնենք, մենք դրա մեջ հոգևոր վնաս չենք կրի։ Այո, և կան դեպքեր, որ մեր սխալ և վատ ընտրությունների պատճառով մեր ցանածն ենք հնձում, մեր տնկած ծառից ենք օգտվում, և հիմնական խնդիրը նա է, որը բերում է մեզ սխալ ընտրության։ Մեր եսն է, որ ասում է՝ «ես գիտեմ, ես հասկանում եմ, թողեք ես ընտրեմ»։ Իհարկե, բնական է, երեխան, որ ծնվում է, հո իմաստուն չի ծնվում և սխալներ է թույլ տալիս՝ չհասկանալով, բայց շատ կարևոր է, թե երեխան ինչպես է մեծանում՝ միայն հասակով, թե իմաստությամբ էլ, որը կօգնի նրան ճիշտ և առողջ կերպով որոշումներ կայացնել։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք Աստծու հետ շփվելով մեծանանք Աստծո իմաստությամբ և լավ բաները ընտրենք մեր կյանքում, որի համար մենք ավելի շնորհակալ կլինենք Աստծուն, կուրախանանք, քան կտխրենք։