780
المشتركون
+224 ساعات
-47 أيام
-330 أيام
أرشيف المشاركات
781
Դուք հասկանո՞ւմ եք` ես հազար օր շարունակ սիրել եմ ձեզ.
Ես հիմա մենակ եմ շատ, բայց ոչ այն պատճառով, որ կորցրի ձեզ.
Ես կորցրի ձեր հանդեպ ունեցած աստվածայինը.
781
Քեզ գտնելու մասին է այս կյանքը, որտեղ կորցրի քեզ մի փոքրիկ հեռավորության վրա` երկրից երկինք ձգվող...
#Գայա
781
Հիշեք` մարդիկ կան, որոնք իրենց արժեքն իմանալու համար կարիք ունեն ձեզ ցավ պատճառելու։
| Մհեր Արշակյան |
781
Պատկերացնո՞ւմ ես, թե ինչքան ենք տանջվել մարդ մնալու համար,
բայց մեզ ընդունել են էնպիսին, ինչպիսին իրենք կան.
| Վիլո Մաթոսյան |
781
...և ո՞ւմ կամքով է, որ կյանքում ամենն ունի իր վերադարձը.
Հազար օտար աչքերի մեջ գտնես նրա հայացքը.
781
Ասաց․
֊Գիտե՞ս՝ կանայք կան, որոնց անհնար է մոռանալ։
Նրանցից բաժանվում են,
նրանց ատում են,
նրանց հետ կռիվ են տալիս մի ամբողջ կյանք,
բայց նրանց երբեք չեն մոռանում.
| Ռուզան Ազիզյան |
781
Քեզ չի սիրելու
կանաչ աչքերով էլ ոչ մի աղջիկ,
էլ ոչ երկինքն է թվալու անափ,
ոչ հեռուն՝ մոտիկ.
Քանի դեռ ուշ չէ,
մի կատու ճարիր` խոսել իմացող,
իսկ ինքդ լռիր:
Ամեն առավոտ
ծաղկամաններդ կջրես անխոնջ,
վանդակների մեջ կերը կփոխես,
իսկ երբ հոգնես,
պատուհանիդ մոտ կնստես հուշիկ
և վարագույրիդ փեշը ետ ծալած
աչքդ փողոցին՝ կընկնես մտքի մեջ…
– Թե լիներ կանաչ աչքերով աղջիկ,
կսիրեի՞ր, տեր իմ,– կհարցնի կատուն, –
դու կասես՝ այո:
– Եվ նա կլիներ անչափ գեղեցիկ,
հմուտ սիրո մեջ, – կասեր նույն կատուն, – դու կասես՝ այո:
– Կանցներ փողոցով և երկինքն իսկույն կթվար անափ,
իսկ հեռուն՝ մոտիկ, –
դու կասես՝ այո
և կվերջանա օրը հենց այստեղ
և դու կքնես մի անվերջ գիշեր
ու չես արթնանա,
ինչքան համոզեն.
| Հովհաննես Գրիգորյան |
781
Բոլոր ժամանակների իմ հանգստություն,
երկրաշարժերը չեն դադարում հոգիս փլատակների ենթարկել,
ու այդ հողի տակ խեղդվում է սերը,
խեղդվում եմ, Սեր իմ.
#Գայա
781
Բոլոր ժամանակների իմ հանգստություն, երկրաշարժերը չեն դադարում հոգիս փլատակների ենթարկել,
ու այդ հողի տակ խեղդվում է սերը,
խեղդվում եմ, Սեր իմ.
#Գայա
781
Միայն թե խնդրում եմ,
հաջորդ բոլոր կյանքերում էլ
ինձ կին ստեղծիր,
որ նորից կարողանամ վայելել
մայրամուտի հետ եկող բույրը,
սուրճի փափկությունը,
ոտքը ոտքին գցած` աչքերը փակ արև խմելը։
Հաջորդ կյանքերում էլ ինձ կին ստեղծիր,
որ ամեն ամիս մի քանի օր մեռնեմ դանդաղորեն,
իսկ հետո վերածնվեմ ամենակրքոտ ցանկություններով ու
վայելեմ կին լինելը․ հագնեմ
սև ու թեթև զգեստը, կարմիր շրթներկի մեջ թաթախվեմ ու
մեկ ժամ անիմաստ քայլեմ փողոցներում սիրահարվելով կյանքին։
Հաջորդ կյանքերում էլ ինձ կին ստեղծիր,
որ գոռամ, թե ում են պետք էդ տղամարդիկ, իսկ երեկոյան
գրկեմ նրան ու պարեմ անձրևի տակ՝
չմտածելով վաղը ջերմության մեջ արթնանալու մասին,
իսկ հաջորդ առավոտ
նրա հետ էլ վիճեմ ու էլի չհասկանամ, թե
ում են պետք,
ում են պետք,
ում են պետք։
Հաջորդ կյանքերում էլ ինձ կին ստեղծիր,
որ խմած ժամանակ զուգարանում երեք անծանոթ
կանանցով իրար ամենակարևոր խորհուրդները տանք,
ապշենք միմյանց գեղեցկությունից ու
հետո չհիշենք դրա մասին․
ախր, գոնե մի կյանքում պետք է
լինել կին,
որ հասկանաս ուժը ներսիդ,
որ հասկանաս, թե
ինչքան կապ չունես բոլոր էն դերերի հետ, որոնք քեզ
տրվում են ամեն պատահած առավոտվա հետ։
Միայն թե խնդրում եմ, հաջորդ բոլոր կյանքերում էլ ինձ կին ստեղծիր,
որ չդադարեմ ասել, թե ինչքան բարդ է լինել կին,
հատկապես առավոտյան,
երբ բոլորն ուզում են խոսել հետդ,
իսկ դու չես հասկանում՝ ամանները լվանաս, վերացնես կապիտալիզմը,
թե՞ սուրճ խմես վեմակիդ տակ։
| Արփի Ստեփանյան |
781
Repost from Dear •
Էն աղջկա, ով ամեն օր խնամված ու արդուկած վերնաշապիկով գալիս ա
մի փոքրիկ խանութ գործի, որը փողոցի վրա ա,վաճառում ա ծխախոտ,հաց, բուլկի...բայց ամեն օր նույն խնամվածն ա.
Էն աղջկա, ով.
֊Գիտեինք տղա ա, բերինք. աղջիկ էր, դրա համար երրորդն ունեցանք, որ տղա ունենանք, մեզ պահի։
Ով մեծացել ա (էդ միամիտ ծնված աղջիկը) ու տուն ա պահում, փոքր եղբորն ապահովում, մոր ու հոր դեղերն ու մնացած ամեն ինչ.
Էն աղջկա, ով ամենաշատնա աշխատում, բայց.
֊Աղջիկ ա, թող աղջկա աշխատավարձ ստանա, աղջկա համար կասմետիկայի փող ըլնի հերիքա.
Էն աղջկա, ով տան մեծն ա, ով պատասխանատու ա բոլորի հաջողությունների ու անհաջողությունների համար, ով առանց հարցնելու ոչ մի համով բան չի ուտում բոլորդ կերե՞լ եք, կարա՞մ ուտեմ։ Ով ամենաշատն ա ստանում ու ամենաքիչն ա ծախսում իր սեփական կարիքների համար.
Էն աղջկա, ով.
֊Պապ դու արդեն մեծ ես, մի՛ աշխատի, ես սաղ կանեմ, հիմա ի՞նչ անենք, որ տղա չես ունեցել.
Էն աղջկա, ով իր ամբիցիաներով առաջ ա գնում, սուպերաշխատասեր ու խելացի։ Ողջ օրը սեքսիստ զզվանքների հետ պայքարում ա լավ աշխատելու համար, բայց.
֊Մի՛ մոռացի, որ աղջիկ ես, քեզ համեստ պահի։ Արա, էս ո՞վ ա էսի, լրիվ տեղը չի բերում.
Էն աղջկա, ով հայր չունի ու ողջ կյանքը մոր տառապանքն ա տեսել։ Բայց հավատում ա սիրուն, տղամարդկանցից չի զզվում ու երազում ա իր առողջ ընտանիքի մասին.
Էն աղջկա, ով երեխա ա ունեցել ու պայքարովա հասնում ամենատարրական բաներին, որովհետև.
֊Քեզնից ի՞նչ մեր։ Դու չգիտես, տո՛ւր մենք կանենք։
Բայց չի հանձնվում ու ողջ օրն անցնում ա պատերազմելով իր կանացի ու մայրական իրավունքների համար, որ երեխեն ամենալավը ստանա.
Էն աղջկա, ով հիսունն անց ա, ում աչքերում էնքան չարաճճիություն ու սեր կա, ով ծիտ ա, բայց մեկ-մեկ մոռանումա դրա մասին.
Էն աղջկա, ով լավ ա սովորում ծնողների համար ու որովհետև ստացվում ա, բայց երազում ա պարուհի դառնա ու ճզմելով իր երազանքը` պարապում ա, որ դիմի ժող, որովհետև.
֊Արա ի՞նչ պարող, էդ էր մնում պակաս.
Էն աղջկա, ով 70 անց ա, կյանքից բան չհասկացավ, որովհետև ծնվեց, ապրեց տասը տարին մեկ մեռնող ու հարություն առնող Հայաստանում, բայց երազանքն աչքերում ռադիո ա լսում, տվ նայում, մեկ-մեկ պամադա ա քսում, իջնում հացի.
Գտեք ձեզ... բոլոր աղջիկների մարտի ութը շնորհավոր։ Դուք եք աշխարհը, դուք վերջն եք, դուք կհաջողեք միշտ ու ամենուր. 🤍
| Stefani Harutyunyan |781
Այլևս ոչինչ չի փլվի,
չեմ փլվի այլևս,
ու չեն լինի երկրաշարժեր,
այլևս ոչինչ չի քանդվի,
ու հոգուս ոչ մի անկյունում չեն ճաքի պատերը...
#Գայա
781
Ուզում եմ մի անգամ էլ հանդիպել քեզ,
խաղաղվել,
համոզվել, որ այլևս չպիտի տեսնվենք.
| Կովալջի |
781
And now, I don't know why he wouldn't say goodbye,
but then it seems I had seen it in his eyes.
I hoped he'd never left me.
I'll never say goodbye.
781
...ու կանայք վազեր են ջարդում պատին,
տղամարդիկ հարբում են,
ու ոչ ոք չի գտնում էն միակին.
բոլորս մի եզակի ճակատագրի թակարդում ենք,
ոչ ոք երբևէ չի գտնում էն միակին:
Քաղաքի աղբանոցները լցված են,
աղբամանները լցված են,
գժանոցները լցված են,
հիվանդանոցները լցված են,
գերեզմանոցները լցված են,
ուրիշ ոչինչ լցված չէ.
| Չարլզ Բուկովսկի |
781
Հոգնել ես:
Հասկանում եմ:
Ամենքն են հոգնել:
Եվ քանի դեռ
քնած են բառերը,
վե՛ր կաց
ու մի երգ գրի՛ր
առանց
այդ
բառերի...
| Արարատ Մկրտումյան |
Գրողների միջազգային օր
781
Ներիր, սեր իմ,
ես Զեմֆիրան չեմ ու
չեմ կարող քեզ համար
բոլոր երգերս զոհել
ու ոչ էլ
Եսենինն եմ, որ
ձեռքիդ թեթև դիպչելու և
մազերիդ աշնանային երանգի համար
թողնեմ գրելը․
բայց ամեն տողի մեջ դու ես,
ամեն դարակի մեջ դու ես,
ամեն զգեստի մեջ դու ես,
ամեն շունչ-արտաշունչի մեջ դու ես,
ամեն աղոթքի մեջ դու ես․
ամէն, ի վերջո։
Ու ոչ էլ խոսք եմ տալիս սանրվել քեզ համար,
ու ոչ էլ կհրաժարվեմ շաքարից,
ու այլևս ոչ մեկի համար ռեժիմս հարամ չեմ անի։
Եվ ես գնում եմ,
որովհետև արհամարհելու խաղն ինձ մոտ
ավելի լավ է ստացվում,
երբ ինձնից երես են թեքում։
Քեզ քաղցր երազներ,
որովհետև միակ տեղը, ուր դու ինձ կտեսնես,
երազներդ են.
| Արփի Ստեփանյան |
781
Դու իմ գարնան առավոտ, ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազատ, սրտիս մոտ, ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
| Չարենց |
متاح الآن! بحث تيليغرام 2025 — أهم رؤى العام 
