780
المشتركون
-324 ساعات
-67 أيام
-630 أيام
أرشيف المشاركات
780
Կգամ,
միայն թե տար
հեռու
ստից,
ձևերից,
պատերազմներից,
Հայրենիքներից,
անկապ սերերից,
Հեռու տար,
ուղղակի,
առանց հարցերի։
Միայն թե փրկիր,
Հենց այդպես,
գրքերիդ պես վերցրու
ու տար ինձ...
| Victoria Samuelle |
780
...բայց սա նրա պատճառած վերջին ցավն է,
որից տառապում եմ այսքան,
ու սա էլ վերջին տողն է,
որ գրում եմ հիմա.
| Պաբլո Ներուդա |
780
Ամեն ինչ անցավ.
Ականջներիս մեջ կռվի առաջին որոտը մնաց,
և սրտիս վրա այնքան ընկերներ թաղելուց հետո
այսքան ապրելուս ամոթը մնաց,
և ուրիշ ոչինչ։
| Սահյան |
780
Չընդհատվող բացակայությանդ արանքում ես ամեն օր մաքրում եմ ինձ ու քեզ կապող պարանի փոշին
և հիշում` որքան հրաշալի էր կյանքը, երբ դու կայիր.
#Գայա
780
Հետապնդում է
ու չի հասկանում,
որ մենք չենք սիրում հետապնդողին,
որ մենք սիրում ենք ու գերվում նրան,
ում դուր չենք գալիս.
| Սևակ |
780
Ուզում եմ հենց քեզնից լսել,
կարո՞ղ ես ինձ անձամբ ասել,
որ դու հաշտվել ես,
որ չկաս․
| Ծով alizé |
780
Եվ մի օր, երբ ամեն ինչ փոխված կլինի,
մենք կհիշենք էս դժվար օրերը,
ու թե ոնց ելքը գտնվեց էն ժամանակ,
երբ հույսը լրիվ կորած էր թվում։
| Marine Petrossian |
780
Նստիր կողքիս,
հոգիս,
ու ինձ պատմիր
քո ունեցած բոլոր կանանց մասին,
իսկ իմ մասին
լռիր,
շնչիր թեթև.
| Լուսանե |
780
...քո սերը չորացրել է իմ մաշկը
և խոռոչներ է թողել սրտիս,
և իմ ոտքերը ցավում են,
որովհետև ես թափառել եմ քո հետևից,
ու գլխումս եմ քարշ տվել`
ցավից մինչև ցավ,
կարիքից` կարիք,
«ես քեզ սիրում եմ»ից մինչև
«քո սերը մռմռում է մաշկիս».
այն պահից ինչ գնացել ես,
էլ չգաս.
متاح الآن! بحث تيليغرام 2025 — أهم رؤى العام 
