784
المشتركون
-124 ساعات
لا توجد بيانات7 أيام
+630 أيام
أرشيف المشاركات
784
Ես այնքան եմ հոգնել բաժանումներից,
որ մյուս անգամ ցտեսության փոխարեն կասեմ՝
հավանաբար մյուս անգամ
կամ մի ուրիշ կյանքում.
| Սելինա |
784
ես
պարզապես ուզում եմ
փրկվել
Քեզ չունենալու երկրաշարժից
ու ապրել
անվրդով,
անթախիծ,
անսպասում.
784
Մայրս ասում է`
մի նեղվիր, կգա անշուշտ։
Ավաղ չգիտի՝
ես եմ կորածն այս պատմության.
| Ռեզա Քազեմի |
784
Գնացել ես,
ու միայնակ թեյ խմելը
ամենակարևոր ճգնաժամն է այս տան,
ու Մերձավոր Արևելքի
հիմարները դեռ նավթի համար են կռվում.
| Փուռիա Ալամի |
784
Ի՞նչ է պետք մարդուն
Սիրո մեջ հզոր լինելու համար.
Ավաղ,
Շատ չնչին,
հասարակ մի բան`
քիչ սիրել
Եվ կամ...բնավ չսիրել...
| Գևորգ Էմին |
784
...իսկ ես հիմա այնքան եմ ուզում՝
ինձ վերցնես ու տանես մի տեղ,
որտեղ ինձ չեմ կրծի ներսից,
որտեղ կպարզվի այս մշուշը,
որտեղ դու կլինես ավելի իրական, քան երբևէ,
ավելի մտերիմ, քան երբևէ.
| Վ. Սամուել |
784
...ու ամենքի մեջ մի ինչ-որ բան կա քո ժպիտից,
ու ամենքի մեջ ներկա-բացակա է քո անունը,
և ամենքն ամենքին ու ինձ ճանաչում են,
և ամենքն ամենքին ու ինձ բարևում են,
և իմ ու նրանց միջև դու ձեռք ես երկարող,
և ժպիտ ես նորից իմ ու նրանց միջև,
և հեռու ես.
Դու հեռու ես, հեռու ես, հեռու ես, սիրելիս.
| Արարատ Մկրտումյան |
784
Կարդացել,
գրել եմ հարյուրավոր բառեր`
քեզ այլևս չկարոտելու:
Բռնել եմ օտար մատներ
և ամեն հպումի մեջ,
գրողը տանի,
ամեն հպումի մեջ քեզ փնտրել:
Երգեր լսելիս վերհիշել եմ քեզ,
կրկնել բոլոր բառերը` քեզ ասելու,
և կրկնել քեզ ներելը:
Ամեն անգամ քեզ տեսնելիս վերսկսել ես ներսումս,
և վերսկսել է ցավը քեզնից մնացած.
#Գայա
784
I would try to change
Things that killed our love.
You should give me a chance
This can't be the end.
