ԼՐԱՏՎԱԿԱՆ
قناة بسيطة
📈 نظرة تحليلية على قناة تيليجرام ԼՐԱՏՎԱԿԱՆ
تُعد قناة ԼՐԱՏՎԱԿԱՆ في القطاع اللغوي الأرميني لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 65 682 مشتركاً، محتلاً المرتبة 4 110 في فئة الأخبار والوسائط والمرتبة 18 في منطقة أرمينيا.
📊 مؤشرات الجمهور والحراك
منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 65 682 مشتركاً.
بحسب آخر البيانات بتاريخ 02 نوفمبر, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار -769، وفي آخر 24 ساعة بمقدار -56، مع بقاء الوصول العام مرتفعاً.
- حالة التحقق: غير موثّقة
- معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 19.15%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 6.99% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
- وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 12 577 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 4 594 مشاهدة.
- التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 62.
📝 الوصف وسياسة المحتوى
يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
“Xosnak.am”
بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 03 نوفمبر, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة الأخبار والوسائط.
65 682
المشتركون
-5624 ساعات
-1227 أيام
-76930 أيام
أرشيف المشاركات
65 676
Քանի որ ինձ է ուղղված, պատասխանում եմ։
Դու ընտրվելով էլ չես փրկվելու։
ՆԱՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
65 676
Խոսնակ լրատվականն առաջիկա օրերին ներկայացնելու է Նոյեմբերյանի համայնքապետի թեկնածուի կողմից նախընտրական կաշառք տալու վերաբերյալ փաստեր։
Ինչպես նաև տարատեսակ այլ հանցավոր գործողութություններ, որոնք կատարվել են պաշտոնական դիրքի չարաշահմամբ, որոնց հետևանքով համայնքին հասցվել են ահռելի վնասներ:
#ՎարդանՂուկասյան
#ԱրսենԱղաբաբյան
65 676
Ո՞վ չգիտի, որ Մանե Թանդիլյանը Ռուբեն Վարդանյանի սիրուհին է եղել և, ըստ այդ պնդումների, հենց այդ հարաբերությունների արդյունքում դարձել է վերջինիս կուսակցության՝ «Ապրելու երկիր»-ի նախագահը։ Իսկ «Իշխանություն» ֆիլմը, ըստ շրջանառվող պնդումների, նկարահանվել է Վարդանյանի սիրելի Մանեի համար՝ պատվերով։
Այսուհետ հրապարակվելու է «Ապրելու երկիր» կուսակցության անդամների անձնական կյանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ անուններով և ազգանուններով։
Եթե մտել ենք իրար հողերը, եկեք մտնենք նաև տները։ Մենք, ի վերջո, հյուրասեր ազգ ենք, չէ՞։
65 676
Ո՞վ չգիտի, որ Մանե Թանդիլյանը Ռուբեն Վարդանյանի սիրուհին է եղել և հենց այդ հարաբերությունների արդյունքում դարձել է վերջինիս կուսակցության՝ «Ապրելու երկիր»-ի նախագահը։ Իսկ «Իշխանություն» ֆիլմը նկարահանվել է Վարդանյանի սիրելի Մանեի համար՝ պատվերով։
Այսուհետ հրապարակվելու է «Ապրելու երկիր» կուսակցության անդամների անձնական կյանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը՝ մինչև համայնքապետեր և ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող անձինք՝ անուններով և ազգանուններով։
Եթե մտել ենք իրար հողերը, եկեք մտնենք նաև տներ։ Մենք, ի վերջո, հյուրասեր ազգ ենք, չէ՞։
65 676
Թե որտեղ և ով է ընդերք պայթենցում սեփական բիզնեսի համար, կհանրայնացնենք ավելի ուշ, իրավապահների ուշադրությունը կհրավիրենք այս անօրինականությանը, իսկ հիմա խոսենք հետևանքների մասին։👇
Համայնքային հողն առանց օրինական հիմքի զբաղեցնելն ու դրա վրա առանց շինարարության թույլտվության խանութ կառուցելը օրենքի խախտում է։ Նման արարքի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, իսկ ինքնակամ կառույցը ենթակա է օրենքով սահմանված կարգով ապամոնտաժման։
Ավելին, եթե հաստատվի պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կարող է առաջանալ նաև քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև 4 տարվա ազատազրկում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով։🍾🥂
65 676
+1
Ահա թե ինչ են խոսում Նոյեմբերյանի համայնքապետի երկու թեկնածուները ծանոթ-բարեկամների շրջանում։
Արսեն Աղաբաբյան․
— Դե, կամ պիտի նստեմ, կամ մարզպետի համար աշխատեմ։ Ուրիշ ձև չկա։
Ի դեպ, Աղաբաբյանը մարզպետի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է։
Հատկանշական է, որ ՔՊ-ի բազմաթիվ հին աջակիցներ Աղաբաբյանի հետ աշխատել չեն ցանկանում, սակայն ՔՊ-ի թեկնածուին ու նրա թիմին շատ ավելի վատ են վերաբերվում։ Պատճառը հենց սա է։
Իսկ ի՞նչ է խոսում ՔՊ-ի թեկնածու Մխիթար Խաչիկյանն իր ընդդիմադիր ընկերների շրջանում։
Հիշեցնենք, որ Խաչիկյանը շատ կարճ ժամանակ առաջ Սրբազան շարժման ակտիվ մասնակիցներից էր։
— Օգնեք՝ անցնեմ։
— Ո՞նց ես պատկերացնում։ Դու ՔՊ ես, մենք՝ ընդդիմադիր։ Ո՞նց կարող ենք քեզ օգնել։
— Ի՞նչ անեմ, որ հասկանաք՝ ով եմ։ Վարչապետի նկարը ճղեմ, գցեմ գետնին, որ տեղը բերեք։
Իհարկե, Նոյեմբերյանի ընտրությունը վատագույնի և ավելի վատագույնի միջև է։ Եվ, այնուամենայնիվ, երկուսից մեկն ընտրվելու է։
Բայց Շարունակելի…
65 676
Քանի որ Տավուշի մարզպետը հայտարարեց Նոյեմբերյանի ՔՊ թեկնածուի անունը, հարկ ենք համարում տեղեկացնել բնակչությանը, որ մարզպետը ներքին պայմանավորվածություն ունի Ընդդիմադիր Արսեն Աղաբաբյանի հետ, այսպես ասած Արսեն Աղաբաբյանն այնուամենայնիվ պառկեց ՔՊ-ի տակ հանուն իր ապագայի։
Իսկ Մխիթար Խաչիկյանը իրեն աջակցելու բոլոր լրատվականների առաջարկները մերժում է, այսինքն այս պահին ավելի շատ դրածոի դեր է խաղում, ու ՔՊ-ի իրական թեկնածուն ՔՊ-ի տակ պառկած Արսեն Աղաբաբյանն է։
65 676
+3
Իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը տեղյա՞կ է, թե ինչ պայմանավորվածությունների մեջ է Արսեն Աղաբաբյանը, թե՞ մենք հրապարակայնորեն տեղեկացնենք։
65 676
‼️Հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 00:31-ին Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի՝ Գորայք և Սառնակունք գյուղերում, 2-3 բալ ուժգնությամբ։
65 676
Եթե ինչ, իմացեք, որ Մասիսի շրջանում աղբահանության հարցի լուծման մասին սկսել են մտածել միայն այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ խնդիրը չլուծելու դեպքում այդ շրջանում Սերժ Սարգսյանի անուն-ազգանունով ու նկարով աղբամաններ են տեղադրվելու, և դրանց լուսանկարները հայտնվելու են համացանցում։
Առնվազն, նախկինների ներկա մնացուկներ ջան, սա մի՛ վերագրեք նախընտրական աշխատանքի կամ առհասարակ աշխատանքի։
Եթե հաշվենք, թե աղբահանության համար բյուջեով նախատեսված որքան գումար եք թալանել, ապա այդ գումարով առնվազն Դավիթ Համբարձումյանի՝ Մասիսի առանձնատան արժեքը կստանանք։
ՀՀ քաղաքացի
65 676
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի առաջարկով ավագանին համաձայնություն է տվել համայնքային գույքը 4 տարի ժամկետով վարձակալության տալ Աղաբաբյանի օգնականի ընկերությանը: Արսեն Աղաբաբյանը պայմանագիր է կնքել օգնականի ընկերության հետ: Համայնքի ղեկավարի զավակները հաշվառված են նույն հասցեում, ինչ օգնականը: Սակայն, երբ ընկերության տնօրեն է դարձել համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին, վարձակալության 4 տարի ժամկետը դարձել է 25 տարի:
ՀԵՏՔ
https://hetq.am/hy/article/174954
65 676
Նոյեմբերյանի ընդրիմադիր համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, ով հանդիսանում է Ապրելու երկիր կուսակցության անդամ, որոշել է ազգի տված հրակերից 180 000 դրամ գումարը իր կուսակցականների կերուխումի համար հատկացնել։
Սիրելի Նոյեմբերյանցիներ, մինչ ՀՀ-ն զարգանում է, իսկ Նոյեմբերյանը սովետական պատկեր ունի, իբր ընտրված համայնքապետը ձեր տված հարկերով քեֆ է անում։
Հաջորդիվ կհանրայնացնենք գաղտնի խոսակցություն ձայնագրության տեսքով, որտեղ Աղաբաբյանը ամենավերջին հայհոյանքներն է տալիս այն անձին, ում թիմի անդամի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել։
#ԱզատելՆոյեմբերյանըթալանչինախկինից
#Շարունակելի
65 676
❗️❗️❗️ Արագածոտնում մի խումբ տղաներ շանտաժով 13-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություններ են կատարել. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած քստմնելի դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջին 2-3 ամսվա ընթացքում Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ և այդ ամենը շարունակական են դարձրել՝ աղջնակին շանտաժի ենթարկելով։
Աշտարակի ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերել և կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ կան ձերբակալվածներ։
65 676
Խոսնակ Լրատվականի տեղեկություններով Վարդան Վարդանյանի պաշտոնանկության պատճառը անձնական է եղել։ Հարկ եղած դեպքում Խոսնակ Լրատվականը կհանրայնացնի նաև այդ տեղեկությունը իր ողջ մանրամասներով։
65 676
Մեր տեղեկություններով, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վարդան Վարդանյանն ազատվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդականի պաշտոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեր ունեցած բացառիկ տեղեկություններով, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը մարտի մեկի գործով մեղադրյալ է:
65 676
Խոսնակ Լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ Վարդան Վարդանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է։
65 676
«Խոսնակ» լրատվականը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Արաքս խոշորացված համայնքի Մեծամոր գյուղում, ուսուցչուհի Անգին Ավագյանի կողմից բռնության ենթարկված աշակերտ Արման Սահակյանի հայրիկին է մոտեցել ուսուցչուհու հորեղբոր որդին և սպառնալիքներ հնչեցրել։
Լուսանկարում ուսուցչուհին է, ով ծնողներին պնդմամբ ծեծի է ենթարկել աշակերտին, վիրավորել նրան և դա արել պարբերաբար։ Նկատենք, որ ՀՀ ՔԿ-ում արդեն իսկ հարուցված է քրեական գործ՝ «Հոգեկան ներգործության դեպքի առթիվ» ։
Այս պահին Արաքս խոշորացված համայնքի Մեծամոր գյուղում կա վախի մթնոլորտ։ Մի կողմում բռնություն գործադրած ուսուցչուհին և նրա շրջապատն են, մյուս կողմում բռնության զոհ երեխան և նրա ծնողները։
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։
65 676
«Խոսնակ լրատվական»-ի հրապարակումից հետո ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչուհու կողմից 11 ամյա աշակերտ Արման Սահակյանին ծեծի ենթարկելու և նրան պարբերար անպատվելու գործով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Հոգեկան ներգործության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», - հայտնում է ՔԿ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում, ըստ ծնողների, ովքեր դիմել են «Խոսնակ» լրատվականին, երկու ուսուցիչ ծեծի են ենթարկել 11-ամյա աշակերտ Արման Սահակյանին։
Դեպքի մասին տեղյակ են դպրոցի տնօրենը և ոստիկանությունը, սակայն, ըստ ծնողների, ուսուցիչը շարունակում է աշակերտի նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնություն գործադրել։
Այս ամենի ֆոնին ծնողները երեխաներին չեն կարողանում դպրոց ուղարկել։
