cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

MyInvest | Investment Blog

Ներդրումները քո ափում Բացահայտիˊր ներդրումների աշխարհը Ամերիաբանկի ներդրումային պաշտոնական բլոգում ու մեզ հետ սկսիˊր դեպի ներդրումների շուկա տանող քո ճանապարհը: 📱 ameria.me/myinvest 📞 010 513169 ✉️ [email protected] 🔗 ameriabank.am 🤝 fininfo.am

إظهار المزيد
مشاركات الإعلانات
2 288
المشتركون
+424 ساعات
+47 أيام
+3330 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

📊 #բաժնետոմսեր #նորություններ 🟢 Շուկայի բացմանն ընդառաջ 👇 🇹🇼#TSM = +3.2% TSMC-ի բաժնետոմսերը նոր պատմական առավելագույն են արձանագրել։ Շուկայի մասնակիցները ակնկալում են, որ հաջորդ շաբաթ ընկերությունը բարձր շահույթը փաստող հաշվետվություն կհրապարակի։ 🇺🇸#MORF = +75% Eli Lilly-ն (#LLY) պատրաստվում է գնել Morphic-ը 3․2 միլիարդ դոլարով։ 🇺🇸#NVDA = +0.7% Nvidia-ի գործադիր տնօրենը վերջին 3 շաբաթվա ընթացքում վաճառել է ավելի քան 200 միլիոն դոլարի բաժնետոմսեր։ 🇺🇸#COP = -0.26% ConocoPhillips-ը դիմել է դատարան Արկտիկայում հորատումն արգելող Բայդենի ծրագիրը դադարեցնելու համար։ 🇺🇸#BA = +0.9% Boeing-ը մեղավոր է ճանաչվել 2 ավիավթարում 737 MAX-ի մասնակցությամբ։ Բաժնետոմսերի ներկայիս մակարդակը զարմանալի բարձր է թվում՝ հաշվի առնելով խնդիրների բազմազանությունը։
إظهار الكل...
👍 2🔥 2
Photo unavailableShow in Telegram
#Հարցեր ❓Դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը նշանակում է 📌 Ճիշտ պատասխան՝ Գումարը բաշխել տարբեր տեսակի, ոլորտների և երկրների արժեթղթերի միջև։ Դիվերսիֆիկացիան պորտֆելի կառուցման կարևոր սկզբունքներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Այն ռիսկերը նվազեցնելու միջոց է, երբ գումարը ոչ թե ամբողջությամբ ներդնում ենք մեկ արժեթղթի մեջ, այլ գնում ենք տարբեր արժեթղթեր՝ դրանով իսկ խուսափելով միայն մեկ ընկերության ռիսկը կրելուց, քանի որ մի ընկերության բաժնետոմսերի անկումը կարող է փոխհատուցվել մեկ այլ ընկերության բաժնետոմսերի աճով: Սակայն, այստեղ կարևոր է հաշվի առնել մի հանգամանք, որ պորտֆելը դիվերսիֆիկացնելը դեռևս չի նշանակում պարզապես տարբեր արժեթղթեր գնել: Անհրաժեշտ է ընտրել հնարավորինս իրար հետ չկոռելացված, այսինքն միմյանց հետ չկապված ոլորտներ, ընկերություններ և արժեթղթեր, քանի որ, օրինակ՝ նույն ոլորտի ընկերություններից մեկի անկման դեպքում հնարավորությունը մեծ է, որ կտուժեն նաև մյուսները: ❓Նշվածներից ո՞րն է պարտատոմսի բնութագրիչ 📌 Ճիշտ պատասխան՝ Պարտատոմսի դիմաց ներդրողը որոշակի պարբերականությամբ կայուն եկամուտ է ստանում։ Եթե խոսքը գնում է ներդրումից որոշակի պարբերականությամբ կայուն եկամուտ ստանալու մասին, ապա առաջին հերթին անհրաժեշտ է դիտարկել պարտատոմսերը, որոնց պարագայում ներդրողը որոշակի, որպես կանոն կիսամյակային կամ եռամսյակային պարբերականությամբ ստանում է ֆիքսված տոկոսագումար՝ արժեկտրոն՝ հաշվարկված պարտատոմսի անվանական արժեքի նկատմամբ։ Պարտատոմսի անվանական արժեքը պարտատոմսի շրջանառության ժամանակ չի փոխվում անկախ ընկերության ֆինանսական արդյունքից, և պարտատոմսերի մարումը նույնպես կատարվում է անվանական արժեքով։ Ի տարբերություն բաժնետոմսերի, պարտատոմսերում նեդրրողները ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունք չեն ստանում։ ❓ Շուկայական կապիտալիզացիան 📌 Ճիշտ պատասխան՝ Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի գումարային շուկայական արժեքն է։ Շուկայական կապիտալիզացիան ցույց է տալիս կազմակերպության արժեքը ֆոնդային բորսայում: Կապիտալիզացիայի հաշվարկը շատ պարզ է` բաժնետոմսի շուկայական գինը բազմապատկվում է տվյալ ընկերության բաժնետոմսերի քանակով:
إظهار الكل...
3👌 2🔥 1
Photo unavailableShow in Telegram
🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500 🟢 Ուրբաթ ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 0․54%, 0.90% և 0.17% համապատասխանաբար: S&P 500 և Nasdaq 100 ֆոնդային ինդեքսները շարունակել են նոր պատմական բարձունքներ նվաճել, պարտատոմսերի եկամտաբերության անկման ֆոնին: 📊 Դինամիկան պայմանավորված էր NON-FARM PAYROLLS ցուցանիշի հրապարակմամբ։ Գյուղատնտեսական ոլորտից զատ աշխատատեղերը հունիսին ավելացել են 206 հազարով, ինչը մի փոքր ավել էր +190 հազար կոնսենսուսի գնահատականից: Այնուամենայնիվ, շուկաների ուշադրությունը կենտրոնացած էր նախորդ երկու ամիսների տվյալների զգալի վերանայման վրա, ինչը հանգեցրեց ցուցանիշների նվազմանը գումարային -111 հազարով։ Սա նշանակում է, որ, հաշվի առնելով վերանայումները, զբաղվածության իրական աճը կազմել է ընդամենը +95 հազար։ Այսպիսով արձանագրվել է գործազրկության մակարդակի աճ ԱՄՆ-ում՝ մինչև 4․1%, ինչը ամենաբարձր մակարդակն է վերջին երեք տարվա ընթացքում։ Գրաֆիկը ցույց է տալիս, որ գործազրկության մակարդակի աճի միտում է նկատվում (Տե՛ս նկարը 👇)։ 🏦 Գործազրկության ներկայիս աճի միտումը, հավանաբար, կշարունակվի՝ հաշվի առնելով զսպող դրամավարկային քաղաքականությունը: Շուկայի մասնակիցները ակնկալում են, որ ԴՊՀ-ը կմիջամտի վերջինս թույլ չտալու համար։ Տոկոսադրույքների ավելի վաղ նվազման հավանականությունը աճել է, քանի որ հակառակ դեպքում ԴՊՀ-ը կարող է ժամանակ չունենալ կայունացնելու տնտեսությունը: Գործազրկության աճը սովորաբար հանգեցնում է երկրում ընդհանուր սպառման նվազմանը, որն իր հերթին հանգեցնում է ՀՆԱ-ի նվազմանը և հետևաբար՝ ռեցեսիայի: Ֆոնդային շուկաները գրեթե միշտ արձագանքում են նման սցենարներին անկումով, երբեմն բավականին զգալի: 🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝ 🇪🇺 Եվրագոտի - Sentix Investor Confidence (հուլ․) - 12:30 🇬🇧 Հասկել (ԿԲ) - 15:00 🇺🇸 ԱՄՆ - գնաճի սպասումներ (հուն․) - 19:00
إظهار الكل...
👍 3 1🔥 1
Photo unavailableShow in Telegram
❓ Շուկայական կապիտալիզացիանAnonymous voting
  • 📌 Ընկերության դրամային բալանսում առկա կանխիկ փողի մեծությունն է։
  • 📌 Ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի գումարային շուկայական արժեքն է։
  • 📌 Ընկերության հասույթի մեծությունն է։
0 votes
1
❓ Նշվածներից ո՞րն է պարտատոմսի բնութագրիչAnonymous voting
  • 📌 Պարտատոմսի անվանական արժեքը փոփոխվում է՝ կախված ընկերության շահույթի մակարդակից։
  • 📌 Պարտատոմսը ներդրողին իրավունք է տալիս մասնակցել ընկերության կառավարմանը։
  • 📌 Պարտատոմսի դիմաց ներդրողը որոշակի պարբերականությամբ կայուն եկամուտ է ստանում։
0 votes
1
❓ Դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը նշանակում էAnonymous voting
  • 📌 Ամբողջ գումարը ներդնել մեկ ընկերության արժեթղթերում։
  • 📌 Գումարը բաշխել տարբեր տեսակի, ոլորտների և երկրների արժեթղթերի միջև։
  • 📌 Ներդրումներ կատարել օտարերկրյա արժեթղթերում։
0 votes
1
🇺🇸 #Շուկաներ #դիտարկում #SP500 🟢 Չորեքշաբթի ամերիկյան առևտրային նստաշրջանի փակմանը S&P500, NASDAQ Composite, DOW ինդեքսները արձանագրեցին հետևյալ դինամիկան՝ 0․51%, 0.88% և 0.06% համապատասխանաբար: S&P 500 և Nasdaq 100 ֆոնդային ինդեքսները նոր պատմական առավելագույններ են արձանագրել, պարտատոմսերի եկամտաբերության անկման ֆոնին: 📊 Չորեքշաբթի ԱՄՆ-ի սպասվածից թույլ մակրովիճակագրությունը ամրապնդել է սպասումները, որ Դաշնային պահուստային համակարգը կսկսի նվազեցնել տոկոսադրույքները այս տարի: ADP Nonfarm Employment-ը հունիսին կազմել է 150 000, մինչ ակնկալվում էր 163 000: ԱՄՆ-ում գործազրկության նպաստների առաջին հայցերը շաբաթական կտրվածքով աճել են 4 հազարով՝ հասնելով 238 000: Շաբաթական շարունակվող գործազրկության նպաստները աճել են 26 հազարով՝ հասնելով 1,858 միլիոնի, ինչը երկուսուկես տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Այս ցուցանիշները վկայում են սպասվածից ավելի թույլ աշխատաշուկայի մասին: 📊 ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը մայիսին աճել է մինչև 19 ամսվա առավելագույն մակարդակը՝ հասնելով -75․1 միլիարդ դոլարի՝ ապրիլի -74․5 միլիարդ դոլարի դիմաց։ Սա երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի համար բացասական գործոն է։ ԱՄՆ-ի գործարանների պատվերները (Factory Orders) մայիսին անսպասելիորեն նվազել են -0․5% ամսական կտրվածքով, մինչ ակնկալվում էր աճ +0․2%-ով, սա ամենամեծ անկումն էր վերջին 4 ամսվա ընթացքում: Հունիսին ԱՄՆ-ի ծառայությունների ոլորտում գործունեությունը վերջին 4 տարում ամենակտրուկ անկումն է արձանագրել։ ISM ծառայությունների ինդեքսը նվազել է մինչև 48․8 մակարդակը 55․3-ից, ինչը ցածր է 52․7-ի սպասումներից: 🏦 Հունիսի 11-12-ի FOMC հանդիպման արձանագրությունները ցույց տվեցին, որ ԴՊՀ-ի պաշտոնյաները չէին ակնկալում, որ խելամիտ կլինի նվազեցնել տոկոսադրույքները, քանի դեռ համոզված չեն, որ գնաճը նվազման ուղին կշարունակի մինչև նպատակային 2%-ը։ 🟢 Այսօր հրապարակվող տնտեսական ցուցանիշները՝ 🇺🇸 ԱՄՆ - այսօր շուկան փակ է լինելու - անկախության օր 🇪🇺 Լէին (ԵԿԲ) - 13:00 🇪🇺 Մաքքոլ (ԵԿԲ) - 13:35 🇪🇺 ԵԿԲ հանդիպման արձանագրություններ - 15:30
إظهار الكل...
👍 3 1🔥 1
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.