270
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
لا توجد بيانات7 أيام
-330 أيام
أرشيف المشاركات
270
Արևմուտքն ընդդեմ մնացյալի՝ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ մեծ պատերազմը գնալով ահագնանում է ու սրվում:
Այս ամենի տրամաբանությունից մարդիկ անկեղծորեն, սրտացավորեն կամ սառը դատողությամբ փորձում են հասկանալ մեզ սպասվողը և Հայաստանն ինչ ելքով դուրս կգա այս մեծ պատերազմից՝ գտնվելով երկու մեծ ճակատների էպիկենտրոնում(Ռուսաստան,Իրան):
Վերը նշված մարդիկ հիմնականում պետությունների ուժեղ և թույլ կողմերը հաշվում են ռեալ պոլիտիկի տեսանկյունից՝ արհամարհելով հիմնականը՝ հասարակության մեջ թևածող ոգին՝ մարտի դաշտում խիզախողը, ավելի մատչելի ասված՝ ժամանակակից անօդաչուի հետևից «ուռա առաջ» գոռացող զինվորը:
Հիմնականը բացակայում է այս պայքարում հիմնական խաղացողի՝ Արևմուտքի մոտ, Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդն այլևս իրականություն է», բայց միայն Արևմտյան աշխարհում: Արևմուտքը մահանում է ներսից և մնացել է միայն արտաքին «փայլը», որն էլ շատերին ստիպում է Արևմուտքին գերագնահատել, բայց գլխավորը՝ այս փաստը նաև պետք է թույլ չտա թերագնահատել եռագլուխ հրեշին:
Հիմա գանք մեզ. տասնյակ տարիներ մեզ մատուցվել է արևմտյան մշակույթը՝ մեզանում արմատացնելով անարդարություն և անբարոյականություն, ինչն էլ մեր կորուստների և ձախողումների պատճառն է և եկեղեցահալած իշխանություններ ծնողը՝ Նիկոլի գլխավորությամբ, վերջինս էլ մեզ անզեն է թողնում դեպի մեզ եկող թշնամիների դեմ՝ պատրաստելով նոր ցեղասպանության:
Վերը շարադրվածից ծագում է գլխավոր հարցը՝ մեզ ելք մնու՞մ է: Ելքը հարյուր տարի առաջ(նույն իրավիճակում) ձևակերպել է ամենայն հայոց բանաստեղծը՝ Թումանյանը.
«Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:
270
Ըստ հիմնական խաղացողների աղբյուրների միջանցքի երկարությունը պետք է լիներ 32 կմ, եկեղեցահալած իշխանության ներկայացուցիչներից՝ մասնավորապես ՀՀ նախագահից իմանում ենք, որ դառել է 42 կմ և ուղիղ ասվում է բացվելու է Սյունիքի դարպասները, որով առաջին փուլում կդառնա ազատ տնտեսական գոտի ապա կանջատվի Հայաստանից:
Այս տրամաբանությամբ կարող է փոխվել ադրբեջանցի «փախստականնների» թիվը, որը նախնական 300 հազար է եղել:
270
Նկատելի է, թե ինչպես են ընդդիմադիր կեցվածքով դիրքավորված տեղական լիբերալները սկսել մեղադրել Միքայել Սրբազանին՝ անուղղակիորեն արդարացնելով եկեղեցահալած իշխանություններին:
Այս թեմայով մտադիր է որևէ բան գրելու, այն էլ ֆեյսը հիշեցրեց երկու տարվա գրառում, որը փաստում է վերոհիշյալների անփոփոխ բնույթի մասին:
Միքայել Սրբազանը խղճի և ճշմարտության բանտարկյալ է, ով(կամ ովքեր), հակառակն են մատուցում՝ եկեղեցահալած են և հակահայկականության մարտիկ:
270
Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք:
Մատթեոս 17:5
Շնորհավոր Քրիստոսի Պայծառակերպության տոն:
270
Սա մի տարվա վաղեմության գրառում է, իսկ երեկ արդեն Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասեց, որ վարկի հարցը լուծվել է(Հավաքական Արևմուտքը միջանցքի հարցը լուծել է), և երկաթգծի շինարությունը կսկսվի, Թուրքիան երկաթգծով կմիանա Ադրբեջանին Սյունիքի տարածքով:
«Սա ամենից լավ հասկանում է Նիկոլը»:
270
Արևմուտքի կողմից շեփորահարվող ցավոտ զիջումներն են՝ միջանցքը և 300 000-ից ավել ադրբեջանցի փախստականները, որից հետո Նիկոլի տերերը կազատվեն նրանից, և նրա սափրված տարբերակը կբերեն:
Սա ամենից լավ հասկանում է Նիկոլը. «կեցցե հեծանիվը» այս համատեքստում պետք է դիտարկել:
270
Հավաքական Արևմուտքն ընդդեմ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի:
Իրան-Իսրայել ճակատ:
Աշխարհաքաղաքական լրահոսը գնալով հաստատում է այն լուրը, որ հուլիսի 9-ի Թրամփ-Նեթանյահու փակ հանդիպմանը Իրանի դեմ գործողություն անելու նոր՝ 60-օրյա ժամկետ է սահմանվել:
Այս գործողությունը 12-օրյա պատերազմի ավելի ընդգրկուն տարբերակն է լինելու, որի նպատակը կրկին նույնն է լինելու՝ հոգևոր-ռազմական էլիտայի գլխատումը(Իրանի քաղաքական էլիտան հաշտ է Արևմուտքի հետ), բայց ցանկացած փոքր գործողություն կարող է վերաճել լայնամասշտաբի՝ կախված հակառակ բևեռի առանցքային խաղացողների ներգրավվածության աստիճանից:
Աշխարհաքաղաքական այս իրողության համատեքստում՝ եկեղեցահալած, թրքասեր իշխանությունները թեժացնում են հայ ժողովրդի գլխավոր միավորիչ ուժի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարը՝ նպատակ դնելով հասնել ընդհուպ ներքին բախումների, որպեսզի աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններից չօգտվի Հայաստանը՝ վնասելով Ադրբեջանին:
Իրանի դեմ գործողությունների ժամկետը կարելի է հասկանալ այն դեպքում, եթե հստակ լինի, թե որ օրվանից է տրվել 60-օրյա ժամկետը(ենթադրենք՝ մեկնարկի օրը տրվել է հուլիսի 15-ին, ապա պետք է այդ օրվանից հաշվել վաթսուն օր):
270
«Տանջանքն ու ցավը միշտ էլ պարտադիր են լայն գիտակցության ու խոր սրտի համար։Մեծ մարդիկ աշխարհում պետք է մեծ տխրություն զգան»։
Դոստոևսկի
Դժբախտ չենք, այդ է ամբողջ հարցը:
#սրբազանիխոսքը
270
«Հայաստանը Թուրքիային, Արցախը(նաև Սյունիքը) Ադրբեջանին(Իսրայելին)». սա է եղել մեզ համար նախատեսված Արևմուտքի պլանը, որի ամբողջական կատարմանը խանգարում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ռուսաստանը:
Նույնն է տեղի ունենում Սիրիայի հետ, Սիրիան բաժանվում է Հավաքական Արևմուտքի շահերը սպասարկող Իսրայելի և Թուրքիայի միջև:
Եթե ստացվի այնպես, որ վերջիններս՝ Իսրայելը և Թուրքիան չկարողանան իրականացնել Հավաքական Արևմուտքի կամքը Մեծ Մերձավոր Արևելքում, նրանց կփոխարինի գրեթե հիսուն միլիոնանոց Քուրդիստանը՝ Արևմուտքի կողմից կառավարելի քաոսի մեջ պահելով ամբողջ Արևելքը:
270
Սիրիան էլ ուզեց «խաղաղության խաչմերուկ» դառնալ և թուրքի հետ առևտուր անել բաց ճանապարհներով, հիմա «վայելում» է առևտրից ստացված «հարկն ու մաքսը»:
Ցանկացած հասարակություն, որտեղ լավ ապրելը կուշտ փորն է, այդ հասարակության ապագան ցեղասպանվելն է:
270
Մեր հիվանդությունը:
Հավաքական Արևմուտքին Հայաստանի գոյությունը պետք չէ:
Մենք գլխացավանք ենք՝ ամերիկյան, բրիտանական և իսրայելական շահերի համար:
Հաղթանակից հղփացանք՝ մոռանալով, որ հիվանդ ենք:
#սրբազանիխոսքը
270
Ինչու՞ է Հավաքական Արևմուտքի և վերջինիս գործակալների թիրախում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
#սրբազանիխոսքը
270
Դոստոևսկին իր «Կարամազով եղբայրները» վեպում նրանց հավաքական կերպարն ամփոփեց Սմերդյակովի մեջ, վեպի հրապարակումից կես դար անց, մասնագիտական գրականության մեջ հայտնվեց «սմերդյակովշչինա»(մարդիկ ովքեր ատում են այն ազգին՝ որի մաս են համարվում իրենք և այն պետությունը որտեղ ապրել և ապրում են) տերմինը:
#սրբազանիխոսքը
270
Նիկոլի օրակարգը չի կարող փոխվել, նույնն է՝ ամեն կերպ հանել տարածաշրջանից Ռուսաստանին, դա կլինի մեր 120 հազար հայրենակիցներին շրջափակման մեջ պահելու գնով, Արցախը, Սյունիքը, Սևանը, անգամ Երևանը հանձնելով, թե Հայ ազգի նոր ցեղասպանությամբ, Նիկոլի համար էական չէ, նա իր օրակարգից չի կարող շեղվել, քանզի լավ գիտի շեղվողների վերջը:
270
Եսակենտրոն մարդիկ չեն կարող միավորվել:
Միակ լուծումը՝ եսակենտրոնությունից անցում Աստվածակենտրոնության:
#սրբազանիխոսքը
