449
المشتركون
-124 ساعات
-67 أيام
-1530 أيام
أرشيف المشاركات
449
Repost from N/a
Կինը չի հեռանում հանկարծակի. դա մի գործընթաց է, որի սկիզբը տղամարդը միշտ բաց է թողնում: Դու հայտնաբերում ես նրա հեռացումը մանրուքներում... Սկզբում նա դադարում է շտկել անկողինը, հետո՝ վարագույրը, ու չի կտրում հացը, այլ դնում է ամբողջական: Նա սկսում է հեռանալ սեփական մարմնից: Սկզբում դու չես զգում նրա օծանելիքի, հետո՝ մազերի ծաղկային բույրը: Կինը չի հեռանում հանկարծակի: Կինը նախ հեռանում է այն ամենից, ինչ կառուցել է, փրկել ու սիրել... Նա նախ հեռանում է այն անձից, որից զրկվել է սիրելու ընթացքում, հետո միայն նրանից, ում սիրել է: Ու հեռանալիս, դռան մոտ կանգնած, այլևս չի դողում: Հեռանում է՝ իր սիրելի գիրքն ու վերջին հիշողությունը թողնելով մահճակալին, իր հետ տանելով վատնված ակնկալիքները... Ինձ էլ են լքել, սիրելիս: Եվ ես նույնպես լքել եմ: Ես նույնքան հիմար եմ եղել, որքան յուրաքանչյուրը, ով սիրել է նրան, ով կցանկանար սիրել մեկ ուրիշին: Շատ քչերն են ընդունակ արժանապատիվ հրաժեշտ տալու: Նա, ում մանկական տարիքում տրված սերը պայմանական է եղել, նա սովոր է արժեզրկելու բնավորությունդ, սովորություններդ, մարմինդ: Նա, ում ասել են՝ սիրում եմ, և որպես ապացույց գիրկն են առել, սովոր է վեհացնելու, շոյելու և խնամելու: Եվ ուրեմն մի՛ թող, որ քեզ սիրեն պայմաններով՝ եթե նիհարես, եթե չաղանաս, եթե փոխվես, եթե համապատասխանես... Սրանք սիրո բառեր չեն, սրանք առևտրի պայմաններ են, և այդ առևտուրը երբեք արդար չի լինելու: Սերը չի գալիս պայմաններով, այն ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Այն մարմնով, որ կրում է անցյալդ, քո յուրաքանչյուր քայլի ու ցավի պատմությունը: Այն մարմնով, որ իր վրա ունի աշխարհի խաչմերուկները, սերը, որ տվել ես, ներքին կռիվների հետքերն ու սպիները: Եթե մի օր կանգնես մարդու դիմաց, որը կասի, որ սիրում է քեզ, մինչդեռ քո մարմնին կնայի որպես խնդրի, թող որ նա հավետ գնա: Եվ քո կյանքում տեղ չկա նրանց համար, ովքեր սիրել են միայն պայմանավորվածությամբ: Սերը սկսվում է այնտեղից, որտեղ մարդը տեսնում է քեզ՝ առանց շտկելու ցանկության: Կյանքում ճիշտ սիրո մասին ոչ ոք չի խոսում. դրա մասին գրքերը լռում են, ֆիլմերը՝ խաբում: Սերը չի նետում սիրտդ մայթեզրին՝ ուրիշների ոտքերի տակ, ու չի թողնում քեզ լացել մի մարդու համար, ով գնալուց օրեր անց մոռանալու է, թե ինչ գույն ունեին աչքերդ... Դու արժանի ես ավելիին, քան բարձն է՝ արցունքներից թրջված: Սիրտը քո ներսում գտնվող միակ բանն է, որ չպետք է նվիրես, այլ միայն փոխանակես հավասար արժեքով…
Աննա Առաքելյան
449
Repost from ժամանակին
ընտրիր կյանքը։ գիշերները քնել, մարդկանց պատճառով չանհանգստանալ, չկարոտել ու վիրավորանք չպահել։ ընտրիր աշխատանքը, ինքնազարգացումը, որևէ մեկից անկախ լինելը, քո անհատականությունը, ճանաչել իրական քեզ ու քո հնարավորությունները։
ընտրիր հանգստությունը, երաժշտություն առանց ասոցիացիաների ու հիշողությունների, մարդկանցից չհիասթափվելը, քո կյանքի գլխավոր հերոսը լինելը։ ընտրիր չհարցնել ուրիշների կարծիքը։ վերջապես ընտրիր քեզ։
449
Repost from N/a
тот кому ты действительно нужен, никогда не будет ставить себя в положение,когда сможет потерять тебя
449
Repost from N/a
Ամեն բան ու ամենքին, որ ես կորցրել եմ. շնորհակալություն ազատագրման համար...
ԱՅԳ
449
ничего страшного, если вашему сердцу нужно больше времени, чтобы принять то, что уже известно вашей голове
متاح الآن! بحث تيليغرام 2025 — أهم رؤى العام 
