cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

DigiSupport - Թվայնացում

Այստեղ կծանոթանաք թվայնացման վերաբերյալ վերջին նորություններին, սպասվող միջոցառումներին, կրթական նախաձեռնություններին։ Հարթակի նպատակն է Թվայնացման Ռազմավարության շուրջ պետական և մասնավոր հատվածների հաղորդակցման և համագործակցության բարելավումը։ #BSC #CIPE

إظهار المزيد
مشاركات الإعلانات
553
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-17 أيام
-430 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Photo unavailableShow in Telegram
💥Առցանց վաճառքով հետաքրքրված ձեռնարկատերերի համար #Միջոցառում։ Ապրիլի 3-ին Ozon marketplace-ը կանցկացնի իր առաջին ֆորումը Հայաստանում ձեռներեցների համար՝ COM.E ON FORUM Yerevan: Ֆորումի ընթացքում Ozon-ը կկիսվի Հայաստանում իր զարգացման ծրագրերով և կպատասխանի ձեռներեցների հիմնական հարցերին։ ✅Ֆորումին կարող եք մասնակցել Offline կամ Online ձևաչափերով։ Օրակարգին ծանոթացե՛ք այս հղումով։ Շտապե՛ք գրանցվել այս հղումով։
إظهار الكل...
4
💥 «Արհեստական բանականության (AI) գործիքները աշխատավայրում» թեմայով ԱՆՎՃԱՐ առցանց #Դասընթաց Արմավիրի մարզի երիտասարդների համար։ Դասընթացի ընթացքում ✔️ կծանոթանաք արհեստական բանականության գործիքներին, դրանց տեսակներին և կիրառության առանձնահատկություններին ✔️ կկարողանաք ստեղծել պրոդուկտներ՝ ամբողջովին կիրառելով արհեստական բանականության գործիքներ ✔️ կսովորեք ChatGPT-ի հետ շփման առանձնահատկությունները ❓Ովքե՞ր կարող են մասնակցել․ > Արմավիրի մարզի 15-29 տարեկան երիտասարդները, որոնք հետաքրքրված են արհեստական բանականության գործիքակազմով։ > Մեկնարկը ՝ ապրիլի 20 > Տևողությունը՝ 10 ժամ ❗Դասընթացին մասնակցելու համար շտապե՛ք գրանցվել մինչ ապրիլի 15-ը։ Մանրամասներին ծանոթացեք այստեղ։
إظهار الكل...
Fund for Armenian Relief, Inc

📢 🖥 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարվում է «Արհեստական բանականության (AI)...

👍 3
💥 InTech Armenia Ամենամյա տեխնոլոգիական #Միջոցառում կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 19-ին։ Միջոցառման նպատակն է միավորել ՏՏ համայնքի ներկայացուցիչներին, բացահայտել ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանում բիզնեսի կարիքները։ 1⃣Միջոցառման առաջին հատվածում տեղի կունենա «Shaping the Future of Business: Harmonizing AI, Cybersecurity and Digital Advancements» թեմայով պանելային քննարկում։ 2⃣Երկրորդ հատվածում կլինի շնորհանդես․ միջազգային ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն տեխնոլոգիական աշխարհի վերջին նորարարությունները։ 🔗 Միջոցառման մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ https://fb.me/e/1Y46NodXp
إظهار الكل...
InTech Armenia 2024

Networking event in Yerevan, Armenia by Noventiq Armenia on Friday, April 19 2024

👍 1 1
Photo unavailableShow in Telegram
#Միջոցառում Պանելային քննարկում Հայաստանում կանանց հզորացման վերաբերյալ Պանելային քննարկումը նպատակ ունի ստեղծել երկխոսության և համագործակցության հարթակ կին ձեռներեցների համար։ Մանրամասների համար՝ https://fb.me/e/5FfGZjEoT
إظهار الكل...
3
Photo unavailableShow in Telegram
🕵 2023 թ․ տվյալները ցույց են տալիս, որ կիբերանվտանգության խախտումների 74% պայմանավորված է մարդկային գործոնով։ Քանի որ բիզնես միջավայրի թվայնացման հետ մեկտեղ ավելանում է կիբերհարձակումների և տվյալների արտահոսքի հավանականությունը, մենք առաջարկում ենք ուսումնասիրել և կիրառել «Բիզնեսի թվային անվտանգության ուղեցույցը», որի միջոցով կարող եք քարտեզագրել Ձեր կազմակերպության առկա տեղեկատվությունը և, նվազեցնելով մարդկային գործոնը, ապահովել դրանց անվտանգությունը։ 🔗 Վերոնշյալ ԱՆՎՃԱՐ ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/yzQ09 *Ուղեցույցը մշակվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից՝ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակում։
إظهار الكل...
👍 4👏 1
💥Իմփաքթ Հաբ Երևանն իրականացնում է շրջանաձև տնտեսության վերաբերյալ անվճար #Դասընթաց։ CIRCO Business Design Track-ը ինտերակտիվ եռօրյա դասընթաց է ՀՀ-ում գրանցված փոքր և միջին ձեռնարկությունների համար: ❓Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը: Շրջանաձև տնտեսությունը մի համակարգ է, որը զբաղվում է թափոնների վերածվող նյութերի քանակի կտրուկ նվազման գործով և կենտրոնացած է վերականգնվող բնության վրա: Շրջանաձև տնտեսության մեջ ապրանքներն ու նյութերը շրջանառության մեջ են պահվում այնպիսի գործընթացների միջոցով, ինչպիսիք են սպասարկումը, վերաօգտագործումը, վերանորոգումը, վերամշակումը և կոմպոստացումը։ Դասընթացի տևողությունը՝ 3 ամբողջական օր ❗Շտապե՛ք գրանցվել մինչև մարտի 18-ը ներառյալ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
إظهار الكل...
CIRCO Business Design Track - CirculUP!

CIRCO Business Design Track-ը շրջանաձև տնտեսության մասին ինտերակտիվ եռօրյա դասընթաց է փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այն կօգնի ձեզ բացահայտել նոր հնարավորություններ և ձեր բիզնեսը դարձնել ավելի կայուն, էկոլոգիապես մաքուր և միևնույն ժամանակ շահութաբեր:

👍 3
🕵 2023-ի դեկտեմբերին ընդունվել են ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)-ի աջակցությամբ մշակված հայեցակարգը ներառում է 3 ռազմավարական ուղղություն՝ 📌Հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով, 📌Փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա, 📌Բարձրացնել իրազեկումը և մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն։ Մանրամասներին ծանոթացեք հետևյալ տեսահոլովակում։
إظهار الكل...
👍 2
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ աշխատանքային հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ քաղաքականության 2024 թվականի ինդեքսի և Հայաստանում ՓՄՁ թվայնացման խթանման հետ կապված հարցերը։ 💥Աշխատանքային խմբի այս ձևաչափով հանդիպումը հնարավորություն տվեց բացահայտել Հայաստանում ՓՄՁ-ների` թվային վերափոխման մարտահրավերներն ու առաջնահերթությունները: 🤝Միջոցառմանը մասնակցել են պետական, մասնավոր և կրթական հատվածների մի շարք ներկայացուցիչներ։
إظهار الكل...
Photo unavailableShow in Telegram
🤔 Ի՞նչ է առցանց առևտրի հարթակը կամ e-commerce-ը։ Ինչպե՞ս ընտրել առցանց առևտրի հարթակ։ Ինչպե՞ս իրականացնել արդյունավետ առցանց վաճառքներ։ «Առցանց վաճառքի հարթակներ» ուղեցույցում ներկայացված են վերոնշյալ բոլոր հարցերի պատասխանները։ Ուղեցույցը հարստացված է կիրառելի քայլաշարերով, օժանդակ թվային լուծումների և հարթակների մասին տեղեկություններով։ Վերոնշյալ ԱՆՎՃԱՐ ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/adiD8 *Ուղեցույցը մշակվել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կողմից՝ Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակում։
إظهار الكل...
👍 3
Photo unavailableShow in Telegram
🤝 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսին «Հայաստան» միասնական տաղավարով։ Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են ոլորտի առաջատարները, ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները։ 💥Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն: Փետրվարի 26-29-ը, Բարսելոնա քաղաքում անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։ Ավելին՝ https://www.mwcbarcelona.com/about
إظهار الكل...
3👍 1