ar
Feedback
Աստվածաշունչն Ամեն Օր

Աստվածաշունչն Ամեն Օր

الذهاب إلى القناة على Telegram

Այս էջը Աստվածաշունչն ամեն օր կարդալու և Աստուծո Խոսքը սովորելու մասին է՝ համաձայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ուղղափառ դավանության։ Միացեք միասին կարդանք Աստվածաշունչը։ Էջը վարում է Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ՝ Արմեն Հարեյանը։

إظهار المزيد

📈 نظرة تحليلية على قناة تيليجرام Աստվածաշունչն Ամեն Օր

تُعد قناة Աստվածաշունչն Ամեն Օր (@ahareyan) في القطاع اللغوي الأرميني لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 18 875 مشتركاً، محتلاً المرتبة 4 214 في فئة الدين والقيم الروحية والمرتبة 114 في منطقة أرمينيا.

📊 مؤشرات الجمهور والحراك

منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 18 875 مشتركاً.

بحسب آخر البيانات بتاريخ 05 سبتمبر, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار -186، وفي آخر 24 ساعة بمقدار 2، مع بقاء الوصول العام مرتفعاً.

  • حالة التحقق: غير موثّقة
  • معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 13.10‎%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 7.19‎% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
  • وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 2 472 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 1 357 مشاهدة.
  • التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 160.

📝 الوصف وسياسة المحتوى

يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
Այս էջը Աստվածաշունչն ամեն օր կարդալու և Աստուծո Խոսքը սովորելու մասին է՝ համաձայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ուղղափառ դավանության։ Միացեք միասին կարդանք Աստվածաշունչը։ Էջը վարում է Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ՝ Արմեն Հարեյանը։

بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 06 سبتمبر, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة الدين والقيم الروحية.

18 875
المشتركون
+224 ساعات
+87 أيام
-18630 أيام
أرشيف المشاركات
Թվերի 33-րդ գլխում պատմվում է թէ քանի տարեկան էր Ահարոնը երբ մահացավ։ Հարց (խնդրում եմ ուշադիր)։ Եգիպտոսից դուրս գալուց հետո քանի՞ տարի անց Ահարոնը մահացավ։
Anonymous voting

Ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիքը հասնի ձեզ։ Ողջույն բարեկամներ։ Երեկ, որ կարդում էինք Թվերի 32րդ գլուխը, այնտեղ 23-րդ համարի տակ այսպիսի խոսք է ասում Մովսեսը, եթե այս բանը չանեք, ապա մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և "ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիքը հասնի ձեզ։" Ստեղ լիքը, լիքը մտածելու բան կա։ Որ երբ որ չարիք է գալիս, առաջին բանը որ պետք է անել, ապա դա մեղքերը հիշել, ճանաչել ու դրանց համար զղջալն է, և անմիջապես խոստովանել։ Ու որ երբ որ մեղք ես գործում, սպասիր չարիքի։ Դա մի օր կհասնի քեզ։ Սիրելի ժողոուրդ, ատելով ատեք մեղքը։

🔔 Երբ ղեկավարը հզորների առջև վախկոտ է, իսկ սեփական ժողովրդի հանդեպ՝ չար, ամբարտավան ու անողոք, դա ուժի նշան չէ, այլ ներքին տկարության։ Նա խոնարհվում է այնտեղ, որտեղ պետք է արժանապատիվ լինի, և հպարտանում այնտեղ, որտեղ կոչված է ծառայելու։ Այդպիսի իշխանավորը հզորների առաջ դառնում է հնազանդ, իսկ անպաշտպանների առաջ՝ բռնակալ։ Ճշմարիտ առաջնորդի ուժը սեփական ժողովրդին ճնշելու մեջ չէ, այլ նրա ցավը կրելու, նրա արժանապատվությունը պաշտպանելու և հզորների առջև նրա շահերը անվախ ներկայացնելու մեջ։ Եկեղեցու սուրբ հարերը վստահորեն տալիս են դրա բնորոշումը: ⛪️ Տեր Պսակ քհն. Մկրտչյան «Ով մեղք է գործում, նրանից Աստված հեռու է, և այդ պատճառով չարը նրա սիրտը լցնում է վախով, ու նա մշտապես ապրում է տանջալից երկյուղի մեջ»: ⛪️ Սուրբ Եփրեմ Ասորի

Առավոտյան սիրտս շատ տխուր էր՝ թէ մեր ազգի ընդհանուր այս վիճակի համար, թէ մեր կորուստների ու անապաշխար մնալու համար, թէ մեր հպարտության ու ագրեսիայի համար, ու թէ նաև Ապարանի ողբերգական վթարի ու զորհերի համար։ Ես հասկանում եմ, որ հոգևոր մեծ պատերազմ է գնում։ Անտեսանելի պատերազմ։ Ու որ պետք է համբերել և Քրիստոսին հնազանդ կյանք ապրել։ Միայն բարիով պետք է հաղթել չարին։ Ու այդպես դիմանում եմ այն Մնացորդացի հետ, ովքեր հավատարիմ են մնացել մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսին ու իրենց վարքով պահում են իրենց Մկրտության ուխտը։ Գիտեմ, որ այդ տեսակը ի վերջո հաղթելու է, բայց դա չի նմանվելու այս աշխարհի հաղթանակներին։ Այս հաղթանակը երկնքի մասին է, հավիտենական կյանքի մասին է։ Այս հաղթանակը Աստծո Արքայության մասին է։ Բայց այսօր, օրվա ընթացքում տեղի ունեցավ մի բան, որ ինձ ավելի ուրախացրեց ու մտածում ես, դեռ ամեն ինչ կորած չի։ Մամուլից կարդացի որ ահավասիկ երրորդ դատավորն էլ ըստ էության չհամաձայնեց քննել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը։ Ես չգիտեմ իրական պատճառները, բայց փաստն այն է, որ հազար ու մի ուժ ձգտում են բզկտել հայկական Քրիստոնեական ինքնությունը։ Եվ ահավասիկ 3րդ դատավորն է, որ ըստ էության ասում է "ես չեմ դատի Ամենայն Հայոց Կաթողիկոսին։" Մի անտեսանելի ձեռք 3րդ անգամ արգելակում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործի քննությունը։ Որովհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը միայն Գարեգին Բ, կամ Վազգեն Ա, կամ Ներես Շնորհալի անունով մարդիկ չէն, այլ դա աստվածահաստատ Մայր Աթոռ է Հայաստանի սրտում՝ Սուրբ Էջմիածնում։ Ու թէ ինչպիսի կյանք է ապրում Կաթողիկոսը իմ գործը չի, ես նրա դատավորը չեմ։ Նրա դատավորն էլ, պաշտպանն էլ Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ես չեմ։ Փառք Աստուծո, որ այս ծանր օրերին թասիբի նման բաներ դեռ կան մեր ազգում։ Իսկ մենք եկեք միշտ խնդրենք Աստուծո Սուրբ Հոգին մեր անձերի ու մեր ժողովրդի վրա, որպեսզի կյանք ունենանք Քրիստոսով, ու այս երկրի վրա էլ միաբան լինենք, իրար միս չուտենք։ Որովհետև Տերը տալիս է իր Սուրբ Հոգի նրանց, ովքեր խնդրում են։ Ավետարան ըստ Ղուկասի 11․13։

Ողջույն սիրելի բարեկամներ։ Այս գրառման տեքստը տեսեք հաջորդիվ։
Ողջույն սիրելի բարեկամներ։ Այս գրառման տեքստը տեսեք հաջորդիվ։

Թվերի 32-րդ գլխում Ռուբենի ու Գադի ցեղերը եկան Մովսեսի ու Եղիազարի մոտ ու առաջարկեցին այն վայրերը որ Տերն արդեն հանձնել էր Իսրայելացիներին տրվեին իրենց ցեղերին։ Այս երեք տարբերակներից ո՞րն է ավելի ճիշտ ներկայացնում Մովսեսի ԱՌԱՋԻՆ ՌԵԱԿՑԻԱՆ։
Anonymous voting

«Թվեր» գրքի 32-րդ գլուխը (եբրայական բնագրում՝ 32:1–42) ներկայացնում է Իսրայելի ժողովրդի պատմության ամենից պատասխանատու և հոգեբանորեն լարված պահերից մեկը։ Հորդանան գետի արևելյան կողմում գտնվող Հազերի ու Գաղաադի արգավանդ հողերը գրավելուց հետո, Ռուբենի և Գադի ցեղերը (հետագայում նաև Մանասեի ցեղի կեսը), տեսնելով այդ տարածքների հարմարությունը իրենց մեծաքանակ անասունների համար, դիմում են Մովսեսին, Եղիազար քահանայապետին և ժողովրդի իշխաններին՝ խնդրելով իրենց ժառանգությունը հատկացնել Հորդանանից արևելք և իրենց չանցկացնել գետի մյուս կողմը։ Ըստ եկեղեցու հայրերի մեկնությամբ՝ այս գլուխը բացահայտում է եղբայրական միասնության, երկրավոր հարմարավետության գայթակղության, պատասխանատվության և Աստծո առաջ տրված ուխտերի սրբության խորհուրդը։ Եկեք այսօր կարդանք Թվերի 32-րդ գլուխը, իսկ քիչ անց այստեղ կտեղադրեմ այդ գլխից օրվա հարցը։

Մեր ազգը 1000 կողմից հարձակման տակ է։ Հիմա նոր հարձակում է սկսվել, ստի մի նոր տեսակ։ Ֆեյսբուքում, Վաթսապում և այլ սոցիալական ցանցերում ստեղծվում են էջեր ու խմբեր որտեղ Հայ Առաքելական Եկեղեցականի հագուստով ու տեսքով արհեստական բանականության սուտ "քահանաները" մարդկանց հրավիրում են Աստվածաշունչ սովորելու։ Սրանք իրական չեն, պատրաստված են արհեստական բանականությամբ և չեն պատկանում Հայ Առաքելական Եկեղեցուն։ Սրանք ասում են հաճելի բաներ, այլ ոչ թէ ճշմարտությունը։ Սրանք խափում են, քանի որ մեր եկեղեցուն չեն պատկանում։ Բայց նայում եմ հազարավոր մարդիկ այդ հոլովակների տակ գրում են "ամեն" ու հետևում այս ստին։ Անցյալ Կիրակի օրը մեր եկեղեցիներում Պատարագի ժամանակ ընթերցվեց Եսայում մարգարեության 9րդ գլխի 8-19 համարները։ Այնտեղ 4 շատ կարևոր ճշմարտություններ ու դասեր կային որ ամեն հայ մարդ պիտի իմանա։ Այսօր 4-րդի օրն է ու այն սուտի առաջնորդների մասին է։ Այնտեղ 12-14 համարներում այսպիսի տողեր կան։ Խնդրում եմ ուշադիր նայեք։ "Զորությունների Տիրոջը փնտրող չգտնվեց։ Եվ Տերը մեկ օրում վերացրեց Իսրայելի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։ Խորհրդատուն և տեղապահները գլուխն են, իսկ մարգարեն, որ անօրենություն էր ուսուցանում, պոչն է։" Սրանք սուտ և անօրենություն սովորեցնող առաջնորդներն են։ Ժողովրդին մոլորեցնող մարգարեն («պոչը») խորհրդանշում է այն ուսուցիչներին ու մտածողներին, ովքեր մարդկանց հաճոյանալու համար աղավաղում են ճշմարտությունը: Ի՞նչ անել որ ձեզ չխափեն ու դուք չմոլորվեք։ Սիրելի ժողովուրդ։ Քանի որ ձեզանից շատ շատերը չգիտեն մեր առաքելական հավատքը, չեն կարդում ու սովորում Աստուծո Խոսքն ըստ իր առաքելական եկեղեցու բացատրությամբ, ապա ով էլ գա ու մի քարող անի, ձեզանից շատերը կասեն "ախր նրանք էլ են նույն Աստվածաշունչը քարոզում։" Մանավանդ որ հոգևորականի հագուստով են։ Նույնը չեն քարոզում սիրելի մարդիկ։ Եթե նույնը քարոզեին, ապա նրանք Հայ Առաքելական Եկեղեցում կլինեին։ Բայց ձեզ խափում են եկեղեցականի հագուստով, արհեստական բանականությամբ ու ձեզ ասում են ականջի համար հաճելի բաներ։ Ասենք, "գրեք ամեն և Աստված ձեր տունը կօրհնի։" "Դու լավն ես, դու օրհնված ես, և սենց բաներ։" Նրանց նպատակը մեր ազգը պառակտելն է ու ձեզանից ձեր ինքնությունը խլելն է։ Միակ ձևը, որով դուք կարող էք պաշտպանվել հետևյալն է։ Պինդ ԿՊԵՔ մեր մայր Առաքելական Եկեղեցուն։ Մոտիկից ճանաչեք ձեր եկեղեցու քահանային։ Դուք պիտի իրեն ճանաչեք, իսկ ինքը ձեզ։ Եթե ձեզ մի էջ են հրավրում, ապա այդ էջը ցույց տվեք ձեր քահանային և հարցրեք թէ "տեր հայր հետևե՞մ այս էջին թէ՞ ոչ։" Եթե դուք մեր Հայ Առաքելական Եկեղեցու կյանքին ամբողջապես չմասնակցեք ու պինդ չբռնեք ձեր քահանայից, ապա ձեզ հեշտությամբ կխափեն սուտ առաջնորդները։ Նրանք դա արդեն անում են Աստվածաշնչով ու հայ հոգևորականի հագուստով։ Խնդրում եմ, եթե այս բաները ձեզ մտահոգում են, և դուք էլ կուզեիք որ ավելի շատ հայ մարդիկ իմանան այս բաների մասին և զգուշանան, ապա դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ տեսնեն։ Զգուշացեք սուտ մարգարեներից։

Բարի լույս սիրելի եղբայրներ ու քույրեր։ Ձեզ հրավիրու՞մ են Վաթսապի էջեր։ Խնդրում եմ զգուշացեք սուտ մարգարեներից, աղանդներից, ո
Բարի լույս սիրելի եղբայրներ ու քույրեր։ Ձեզ հրավիրու՞մ են Վաթսապի էջեր։ Խնդրում եմ զգուշացեք սուտ մարգարեներից, աղանդներից, ու արհեստական բանականությամբ պատրաստված էջերից։ Նրանց խափում են հենց Աստվածաշնչով և հայ հոգևորականի հագուստով։

Թվերի 31-րդ գլխում Աստված Մովսեսի պատվիրում է պատերազմով պատժել Մաիդամացիներին: Հարց, 12 ցեղերից ամեն ցեղ ինչքա՞ն զինվոր պետք է ուղարկեր այդ պատերազմի համար՝ ըստ Թվերի 31-րդ գլխի։
Anonymous voting

Ո՞րն է Թվերի 27-րդ գլխի ճիշտ պատասխանը։ Վերջը ո՞վ էր Մովսեսից հետո Իսրայելացիների իրական առաջնորդը։ Ողջույն սիրելի բարեկամներ։ Ահա հասանք Թվերի 31-րդ գլխին, բայց այստեղ ուզում եմ նախ անդրադառնալ Թվերի 27-րդ գլխի հարցին, որին ճիշտ էին պատասխանել ընդհամենը մասնակիցների 20 տոկոսը։ Սենց բան չէր եղել։ Հարցը հիշում էք չէ՞։ Այն այսպես էր։ Մովսեսից հետո ո՞վ էր լինելու ազգի իրական առաջնորդը։ Ու՞մ խոսքով էին շարժվելու՝ ըստ Թվեր 27-ի։ Երեք պատասխան տարբերակներ կային։ Հեսուն, Ահարոնը և Եղիազար քահանան։ Ահարոնը չէր կարող լինել, քանի որ նա արդեն մահացել էր (20-րդ գլխում էր)։ Հեսուն ոնց որ թէ ճիշտ պատասխանն էր թվում, քանի որ մարդը ազգի զինվորական առաջնորդն էր ու ինքը պիտի ազգին առաջնորդեր դեպի Ավետյաց Երկիր։ Չէ՞ Բայց հարցի մեջ գրեցի չէ՞, որ նրբություն կա։ Պիտի շատ ուշադիր կարդալ Աստուծո Խոսքը ժողովուրդ ջան, համարյա տառ առ տառ։ Ուրեմն 27-րդ գլխի 21-րդ համարում ճիշտ պատասխանն է։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է։ "Եղիազարի խոսքով պիտի շարժվեն, գործեն բոլորը՝ Հեսուն և իսրայելացի ամբողջ ժողովուրդը միաբան։" Եղիազար քահանան Ահարոնի որդին էր՝ Մովսեսի ախպոր տղեն։ Իր հոր մահից հետո Աստված Մովսեսի ասեց որ նա պիտի լինի Իսրայելի քահանայապետը, և "Եղիազարի խոսքով պիտի շարժվեն, գործեն բոլորը՝ Հեսուն և իսրայելացի ամբողջ ժողովուրդը միաբան։" Թվեր 27,21։ Հնարավոր է որ Արարատ թարգմանության մի քիչ այլ կերպ գրված լինի, բայց իմաստը նույնն է։ Խնդրում եմ հարազատներ ջան, ուշադիր կարդացեք Աստուծո Խոսքը, որ բան բաց չթողնենք։ Քիչ հետո կգրեմ այսօրվա հարցը։

Repost from HAYELI.AM
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետո
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։

Ռուսական բազան, կարկուտը, բանակները, "բնական" աղետները, իշխանությունները, թշնամիներն ու պատերազմները, բոլորը գործիքներ են Աստծո ձեռքին՝ Իր բուժիչ կամքը կատարելու համար։ Դրանցով օրհնում է, պատժում, խրատում, բուժում կամ փրկում։ Իսկ թէ այս ամենն ինչպես են օգտագործվում մարդկանց վրա՝ կախված է մարդկանց չարության ու բարության չափից։ Թէ արդյոք մարդը բարի բան է՞ փնտրում, թէ՞ չար։ Անցյալ Կիրակի օրվա Աստվածաշնչյան ընթերցումից 4 բան կար, որ անհրաժեշտ է ամեն հայ մարդու համար իմանալ։ Այսօր եկեք նայենք 3-րդին։ Եսայու մարգարեության 9-րդ գլխում Աստծո Խոսքն ասում է․ "Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում: Այս ամէնի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած" (Եսայի 9․17): Տեսա՞ք։ Տիրոջ զայրույթը ինչի հետևանքով չի իջնում ու բարեհաճ չէ նույնիսկ որբերին ու այրիներին գթալու, որովհետև գրված է, "նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում:" Սա նման է՞ մեր այս օրերին, երբ ամեն կողմից չարություն, հայհոյանք, ագրեսիա, իրար ծեծել, իրար նկատմամբ կարեկցանք չունենալ ու նման բաներ ենք տեսնում։ Ես Ռուսական բազայի մասին հատուկ գրեցի։ Որովհետև այսօր Ռուսաստանի նախագահը մոտավորապես ասեց, "Չեք ուզում մի օրում դուրս կգանք․․․" Իսկ թէ դրանից հետո ինչպես այս և նման մարգարեություններն իրականություն կդառնան, թողնում եմ ձեր մտածողությանը։ Ժողովուրդ ջան, սիրեք Քրիստոսին ու հնազանդվեք նրան, որպեսզի հավիտենական կյանք ունենաք։ Իսկ ինչքան չարությունն ու անտարբերությունն ավելանա այնքան մեր ցավն ու տառապանքը կավելանա։ Կյանքն առանց Քրիստոսի կործանման է տանում։

Բարի լույս սիրելի ժողովուրդ։ 4 բաներ որ սովորում ենք անցյալ Կիրակի օրվա Պատարագի Հին Կտակարանի ընթերցումից։ Տեքստը խնդրում եմ
Բարի լույս սիրելի ժողովուրդ։ 4 բաներ որ սովորում ենք անցյալ Կիրակի օրվա Պատարագի Հին Կտակարանի ընթերցումից։ Տեքստը խնդրում եմ, տեսեք ներքևում։

Թվերի 28-30 գլուխներում ամեն օր անդադար մատուցվող գառները խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Գառանը (Հովհ. 1:29)։ Հին Կտակարանի ամենօրյա կենդանական զոհերը փոխարինվեցին Քրիստոսի Մեկ և Հավիտենական Խաչի Զոհով, որը Եկեղեցին անարյուն ձևով մատուցում է Սուրբ Պատարագի ընթացքում։ Սա նաև հիշեցնում է քրիստոնյային անդադար աղոթքի (առավոտյան և երեկոյան) անհրաժեշտության մասին։

Սիրելի բարեկամներ, այսօր Աստվածաշնչյան հարց չի լինի, այլ առաջարկում եմ կարդալ Թվերի 28-30 գլուխները և պարզապես իմանալ այդ մասին։ Այդ գլուխներից դժվար է հարց առանձնացնել, որը նույնական կլինի և Էջմիածին և Արարատ թարգմանությունների համար։ «Թվեր» գրքի 28-30-րդ գլուխները (եբրայական բնագրում՝ 28:1–30:17) կազմում են Մովսեսի օրենսդրական պատգամների մի կարևոր ամբողջություն։ 26-27 գլուխներում նոր սերնդի հաշվառումից և Հեսուի՝ որպես առաջնորդ ընտրվելուց հետո, Աստված հրամայում է կարգավորել պաշտամունքի, զոհաբերությունների, տոների և ուխտերի կարգը նախքան Ավետյաց Երկիր մտնելը։ Կարևոր։ Այս բաներին պետք է ուշադրություն դարձնել Քրիստոնեական տեսանկյունից ու Ավետարանի լույսի ներքո։ Այդ մասին հարցերը կարող էք քննարկել ձեր քահանայի հետ։

Մեղքի մեջ չի կարելի համառել։ Ավելի լավ է այդ համառությունը, որ շատերս ունենք, թեքենք ուրիշ ուղղության՝ Աստծո Արքայությունը ու
Մեղքի մեջ չի կարելի համառել։ Ավելի լավ է այդ համառությունը, որ շատերս ունենք, թեքենք ուրիշ ուղղության՝ Աստծո Արքայությունը ուժով ձեռք բերելու համար (Մթ․ 11,12)։ Իսկ մեղքի մեջ համառել չի կարելի, որովհետև ըտենց բան կա, որ կոչվում է Աստուծո Պատիժ։ Աստուծո պատիժը բուժիչ բան է, ու դարձի հրավեր։ Սիրելի բարեկամենր, Կիրակի օրը մեր եկեղեցիներում ընթերցվեց Աստվածաշնչից մի հատված, ուր 4 կարևոր շեշտադրումներ կային, որոնք մեզ կարող են օգնել նոր ձևով մտածել ու հասկանալ թէ ինչ է կատարվում մեր շուրջըն ու ինչի են այդ բաները կատարվում։ Ահա դրանցից երկրորդը։ Աստծո բարկությունը վրեժխնդրություն չէ, այլ բժշկող դաստիարակություն: Տեսնու՞մ էք, «Նրա ձեռքը տակավին բարձրացած է» (Եսայի 9։11) արտահայտությունը նշանակում է, որ Աստված սպասում է ապաշխարության, սակայն մարդկանց համառությունն է ստիպում, որ պատիժը շարունակվի: Ինչքան մենք համառենք մեղքի մեջ, այնքան դառը բաժակ է դրվելու մեր առջև, որը մենք պիտի խմենք։

🙏 Ողջույն աղոթակից սիրելիներ, 🔔 Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցով, ըստ առաքելական կանոնի բոլոր ❗️ՉՈՐԵՔՇԱԲԹԻ և ❗️ՈւՐԲԱԹ օրերը պահքի օրեր են, հետհարության 40 օրերից` մինչև Համբարձում, հետծննդյան շաբաթից և Ս. Աստվածածնի Վերափոխման հաջորդող իննօրեքից:❗️ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Տեր Հիսուս Քրիստոսի մատնության, իսկ ❗️ՈւՐԲԱԹ՝ խաչելության օրերն են: 🔔 Ուստի, սիրելի եղբայրներ և քույրեր, հաշվի առնելով մեր առջև ծառացած մարտահրավերները, եկեք շաբաթվա այդ երկու օրերին շարունակենք միասնական աղոթքները՝ մեր մայր Եկեղեցու անսասանության և մեր ազգի դարձի ու ապաշխարության համար: 1️⃣ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն:
🕯Հա՛յր մեր, ...
‼️ Շարունակությունն այստեղ.👇👇👇 https://t.me/srbazan_hayastan/2128 ‼️Խնդրում ենք տարածել‼️

Լիքը մարդիկ կան ում համար երկնքից կրակ էլ թափվի, կասեն "բնական աղետ ա։" Ամառվա շոգին, Հունիսին, 10 օր մեր հայրենիքում հյուսիսից հարավ էլ ձվաչափ կարկուտ, էլ կամուրջ-ավերող կայծակ, էլ պտտահողմ, էլ ջրհեղեղ, բայց իրենց համար, բնական աղետ ա։ Մենք անհավատացել ենք։ Նույնսիկ նրանցից շատերը, ովքեր իրենց Քրիստոնյա են համարում, ասում ես լսեք, սենց ԱԱՆԱՍՏՎԱԾ ապրել չի կարելի, ասում են "թող կաթողիկոսն ապաշխարի, նոր մենք կանենք։" Մի մասեն էլ թէ "սաղ Նիկոլն ա մեղավոր․․․" ՄԵՆՔ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՄԵՂՔԸ։ Բայց Ահեղ Դատաստանի օրը, դու չես դատվելու ուրիշի մեղքի համար, այլ քո կյանքի ու քո վարքի համար։ «Հարուածեցի ձեզ անպտղութեամբ... ու կարկտով, ... բայց դուք չդարձաք դէպի ինձ, - ասում է Տէրը։ (Անգ 2:18) "Իսկ եթե այս էլ առհամարենք ու չշտապենք ապաշխարությամբ հաշտեցնել Աստծուն, Նա մեզ ճաշակել և ըմպել կտա ուրիշ դառը պատուհասներ, մեզ վրա կհեղի, կթափի ահավոր պատիժների բազմությունը, ՉԱՐԱՉԱՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՈՎ ՄԵԶ ԿԽՄԵՑՆԻ ԻՐ ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՀԱԳԻՆ ՄՐՈՒՐԸ, որովհետև խրատի գավազանի միջոցով նախապես չփութացինք հաշտեցնել Իրեն," գրում է Սբ․ Հովհան Մանդակունին կարկուտի մասին իր ճառում։ Երբ ամիսներ, կամ մի քանի տարի անց նոր կորուստներ ունենանք, մի գուցե այս բառերը հիշեք։ Իսկ լուծում մեկ է ու հեշտ՝ դարձեք առ Աստված, զղջացեք ձեր մեղքերի համար, ու փնտրեք Քրիստոսի կամքը։ Եվ հնազանդվեք այդ կամքին, որը միայն 2 բան է պահանջում։ Սիրիր քո Տեր Աստծուն (սա նշանակում է հնազանդվել Նրա պատվիրաններին) ու սիրիր քո մերձավորին (սա նշանակում է ոչ մեկին չխափել ու չքցել - ոչ հարևանին, ոչ օտարին, ոչ որևէ ընկերության, ոչ էլ պետության։ Չի կարելի): Ես հասկանում եմ, որ շատերն այս խոսքերին ականջ չեն դնի, իսկ մի մասն էլ ձեռ կառնի։ Բայց գրում ու հիշեցնում եմ Աստվածաշնչի Խոսքերը, որպեսզի նրանք ովքեր իրենց մեջ կրում են Աստծո նկատմամբ սուրբ երկյուղը, ավելի զգոն լինեն, ու ավելի դիմեն Աստծուն ապաշխարության աղոթքներով, որ բուժի մեր անաստվածությունն ու օգնի մեր անհավատությանը։ Այս նկարն այս գիշեր էր Երևանում։ Բայց ավաղ, շատերի համար երկնքից կրակ էլ թափվի՝ կասեն "բնական աղետ ա։"

Հաջորդ գրառումն այս մասին է։ Սա նկար է երեկվա գիշերային ահավոր կայծակից։ Երևանում է։ Առանձին եմ գրում, քանի որ նկարի հետ շատ
Հաջորդ գրառումն այս մասին է։ Սա նկար է երեկվա գիշերային ահավոր կայծակից։ Երևանում է։ Առանձին եմ գրում, քանի որ նկարի հետ շատ տեղ չի տալիս։