cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Yerevan Live!

Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։

إظهار المزيد
مشاركات الإعلانات
2 610
المشتركون
+124 ساعات
-107 أيام
-1830 أيام
توزيع وقت النشر

جاري تحميل البيانات...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
تحليل النشر
المشاركاتالمشاهدات
الأسهم
ديناميات المشاهدات
01
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվեց Ավելի վաղ երկամսա կալանավորման որոշումներ էին կայացվել ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։
2250Loading...
02
Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել @liveYerevan
4802Loading...
03
Ինչո՞ւ դաժանորեն ջարդեցիք մարդկանց, եթե Շարժումը մարում է․ ձեր դեմ ընդվզողը ժողովուրդն է Իշխանության գործողությունները չեն կարող ճնշել ժողովրդին, նրանք հասկանում են, որ անվտանգային խնդիրները չոքել են իրենց դուռը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ «Ինչո՞ւ դաժանորեն ջարդեցիք մարդկանց, եթե Շարժումը մարում է, գիտեք, որ այն քաղաքական չէ, մարդիկ են ընդվզում։ Սա միայն Սրբազանի կամ առաջնորդների պայքարը չէ, այն մարդկանց մտավախությունների արտացոլումն է։ Հիմա իշխանությունը կռիվ է տալիս աթոռները պահելու համար, բայց նենգաբար ստում է, թե կռիվ են տալիս ՀՀ ամեն միլիմետրի համար։ Նրանք համոզում են մեզ, որ Թուրքիային ձեռնտու գործընթացներն իբր իրենց որոշումներն են, ինչն ավելի վատ է»,- ընդգծեց Աբովյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=hIJkpqvJsdc&ab_channel=24TV
5121Loading...
04
Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի կալանավորման 1 տարին լրանում է այսօր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է 5 հարցերի: Մանրամասները՝ հղմամբ։ @liveYerevan
4692Loading...
05
Պատգամավորները և քաղաքացիները դիմավորում են Էրեբունու ՁՊՎ-ից դուրս եկող քաղաքացիներին @liveYerevan
4710Loading...
06
Փողոցի մարտավարությունն ու գործողությունն այլ կլինի և հանդես կգան նոր դեմքեր․ Բագրատ Սրբազան Մանրամասները՝ տեսանյութում։ @liveYerevan
4480Loading...
07
Թուրքական ընկերությունները հայտնվել են Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների տակ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման ընդունման մասին: Նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև մոսկովյան բորսան: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է 50 ընկերություն, դրանց թվում են նաև թուրքական ընկերություններ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքով, քայլը միտված է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանի ռազմական ներուժը թուլացնելուն: Ի պատասխան սահմանված պատժամիջոցների, ռուսական կողմը հայտարարել է հունիսի 13-ից դոլարով և եվրոյով գործարքների ամբողջական դադարեցման մասին: Մեծ Բրիտանիայի պատժամիջոցերին նախորդել էր ԱՄՆ-ի նմանատիպ որոշումը: Այս դեպքում պատժամիջոցներ էին սահմանվել 300 ընկերության նկատմամբ, որից 13-ը միայն թուրքական: @liveYerevan
4440Loading...
08
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր՝ հունիսի 15-ին, հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։ Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։ Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։ @liveYerevan
4181Loading...
09
Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիրը F16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի հետ ստորագրած պայմանագիրը F16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Պայմանագրերը կնքվել են։ Մանրամասների վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են պատվիրակությունների միջև։ Մանրամասները, որոնք ի հայտ կգան ընդունված որոշումներից հետո, ավելի ուշ կներկայացվեն հանրությանը»,- նշել է աղբյուրը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել էր Թուրքիայի կողմից պաշտոնական նամակի ստորագրումը, որը հավաստում է 23 մլրդ դոլար արժողությամբ 40 միավոր նոր F-16 տեսակի 70 հատ կործանիչներ ներառող ռազմական վաճառքի փաթեթը։ Մանրամասները՝ տեսանյութում։ @liveYerevan
4271Loading...
10
ԱԱԾ-ն ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և հորդորում չմասնակցել հավաքներին․ փաստաբան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց՝ նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին։ Այս մասին հայտնում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «Ընդ որում, նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի»,- նշել է նա:
4470Loading...
11
Շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը, օգնության են հասել փրկարարները Հունիսի 15-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցի թիվ 103/5 շենքի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ շունն ընկել է Հրազդան գետի ներքին ջրանցքը։ Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից։
4110Loading...
12
🏆Եվրո2024 ⚽️Այսօր տեղի կունենան Եվրոպայի առաջնության խմբային փուլի հերթական հանդիպումները։ Ա խումբ  🇭🇺🇨🇭Հունգարիա - Շվեյցարիա, 17։00 Բ խումբ  🇪🇸🇭🇷Իսպանիա - Խորվաթիա, 20։00 🇮🇹🇦🇱Իտալիա - Ալբանիա, 23։00
4010Loading...
13
Արամ Ա Հայրապետը Հռոմի պապից հայցել է աջակցություն՝ Բաքվում գտնվող գերիների ազատ արձակման համար Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ ունեցած հանդիպման ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նախ իր ջերմ շնորհակալությունն է հայտնել Արցախի հարցի վերաբերյալ նրա ցուցաբերած զօրակցության համար՝ միաժամանակ խնդրելով, որ նույն զօրակցությունը շարունակի Արցախի հայության միջազգային երաշխավորությամբ Արցախ վերադառնալու և Ադրբեջանում գտնվող գերիներին շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Կիլիկիա Թի Վի-ն։ Մանրամասները՝ տեսանյութում։ @liveYerevan
4330Loading...
14
Այս պահին խուզարկում են GG  ընկերության գրասենյակը: Ես և փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեկնում ենք այնտեղ: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգանք հայտարարությամբ: Արսեն Բաբայան Փաստաբան
4210Loading...
15
Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին։ Նրանց ձերբակալել են Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Ռուբեն Մելիքյան
4340Loading...
16
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ այն պնդումները, որ ոստիկանությունը հնարավոր է անհարկի կամ չափից դուրս ուժ է կիրառել: Իշխանությունների արձագանքը բողոքի ցույցերին, նույնիսկ, երբ դրանք բռնի բնույթ են ստանում, պետք է խստորեն համապատասխանեն մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Իրավապահները պետք է խուսափեն ուժի կիրառումից։ Եթե դա հնարավոր չէ, ապա ուժը պետք է կիրառվի նվազագույն չափով, միայն այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ և համաչափ է իրավապահ մարմինների օրինական նպատակին հասնելու համար։ @liveYerevan
4460Loading...
17
Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք. Ռուբեն Մելիքյան 5 իրավապաշտպաններ նախաձեռնության անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է զանգվածային ձերբակալությունների մասին:  «Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք։ Մարտունի, Գավառ, Վանաձոր, Ուջան, Երևան»,- գրել է նա։
4150Loading...
18
Փրկարարներն Արագած լեռան վրա հայտնաբերել են օտարերկրյա քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք Հունիսի 14-ին, ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Փրկարարներն Արագած լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են 13 քաղաքացու (ԻԻՀ քաղաքացիներ), որոնց ուղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ։
4140Loading...
19
Այսօրվանից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու Արցախի տեղեկեկատվական շտաբը հայտնում է, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն` սույն թվականի հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու։ Խոսքը վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին։
3960Loading...
20
Քաղաքացիները ՔՊ-ական պատգամավորների բնակության վայրերում, բակերում և շքամուտքերում փակցրել են թուրք-ադրբեջանական տանդեմին 30 արծաթով վաճառվածների պաստառները։ @liveYerevan
4400Loading...
21
Փաշինյանն ու Ալիևը սինխրոն են աշխատում․ «Հրապարակ» «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բաքվի բանտերում հայ գերիներին են խոշտանգում, այդ թվում եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, ում Ադրբեջանը թույլ չտվեց հասնել Հայաստան` Հակարիի կամրջի վրայից կալանավորեցին ու տարան: Իսկ Հայաստանում քրեական հետապնդումներ են հարուցում եւ բանտարկում Արցախի իշխանությունների մյուս ներկայացուցիչներին, որոնց Ադրբեջանը թույլ է տվել մտնել Հայաստան: Երեկ լուր ստացանք, որ Ռուբեն Վարդանյանին են Բաքվի բանտում խոշտանգում, վստահաբար` մեր մյուս յոթ գործիչներին էլ: Իսկ հայկական դատարանը տնային կալանք սահմանեց Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ: Արձանագրենք, որ շատ սինխրոն աշխատում են երկու հարեւան երկրների ղեկավարները: Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: @liveYerevan
4580Loading...
22
Իրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ահազանգ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ահազանգում է․ «Իրավապահների հերթական խայտառակությունը... Վայոց Ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ: Ընկերուհի Արփինեն երեք զավակների մայր է, երրորը՝ մանկահասակ երեխան դեռ նոր է ապաքինվել կարմրուկ հիվանդությունից, իսկ ավագ որդին մի քանի օր անց զորակոչվելու է Հայոց Բանակ... Հայկական «ժողովրդավարության բաստիոն» ու անբարոյություն...»,- նշել է պատգամավորը։ @liveYerevan
5540Loading...
23
Գերմանիայում տեղի ունեցավ Եվրո-2024-ի բացման արարողությունը։ @liveYerevan
4920Loading...
24
«Հատուկ ռազմական գործողության գոտում գրեթե 700 հազար ռուս զինվորական կա»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ @liveYerevan
5020Loading...
25
Հունիսի 12-ի կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ 2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։ Մանրամասները՝ հղմամբ։ @liveYerevan
4790Loading...
26
Վայոց Ձորի քննչականում առևանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների․ «Այս պահին գործընկերոջս՝ Արման Ղազարյանի եւ փաստաբանների հետ Եղեգնաձորում, Վայոց Ձորի քննչական վարչությունում ենք, ուր առեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց։ Թույլ չեն տալիս նրանց իրավունքները պաշտպանել փաստաբաններին, չեն տրամադրում տեղեկություններ...»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան @liveYerevan
4400Loading...
27
Այս պահին հայտնի է Վայոց Ձորի մարզում 10 ձերբակալվածի մասին. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Նույնիսկ չգիտենք՝ որտեղ են գտնվում, որ փաստաբաններ մոտենան: Ձերբակալվածների թվում նաեւ կանայք կան: Փաստաբաններն ու պատգամավորները փորձում են պարզել՝ քանի հոգու են ձերբակալել։ @liveYerevan
4281Loading...
28
Որևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը․ «ԵՄ առաքելությունը շարունակում է իր ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում: Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել», - ասվում է առաքելության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ @liveYerevan
4280Loading...
29
Անսովոր է այն բառապաշարը, որը գործածում եմ ու պետք է մի 20 տարվա ճգնություն, որպեսզի մաքրվեմ․ Բագրատ Սրբազան Երկվություն կա իմ մեջ, ի վերջո հոգևորական ծառայության իմ կոչումը լրիվ ուրիշ աստճանի վրա է, ուրիշ միջավայրում։ Անսովոր է այն միջավայրը, որում հայտնվել եմ, անսովոր է այն բառապաշարը, որը ցավոք հաճախ գործածում եմ ու դրա համար պետք է մի 20 տարվա ճգնություն, որպեսզի մաքրվեմ։ Եվ այդ երկվությունը անընդհատ բախվում է իմ մեջ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Ժողովուրդ ջան, կարող էի հայտարարել՝ ինչ արել ենք միասին, հրաշալի է, մի քանի հատ էլ բարձր ձևակերպումներ տալ ու ասել՝ թողեք ես գնամ։ Բայց չէ՛, այդ պատասխանատվությունը վերցրել ենք ու մինչև վերջ էլ պետք է տանենք։ Այդ պատասխանատվությունը ոչ միայն հավաքական է, այլև պատասխանատվություն այն անձանց նկատմամբ, ովքեր անհատապես հավատացել են շարժմանը, թողել են ամեն բան ու ներգրավվել ամբողջովին»-ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ @liveYerevan
4450Loading...
30
Հունիսի 12-ին ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսայի կինը՝ Նաիրա Սահակյանը, մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին. «Վիճակը կայուն է, բայց աջ ձեռքը լուրջ վնասվել է, բժիշկները սկզբից մտածել են ամբողջությամբ ամպուտացնել դաստակը, բայց հետո փորձել են ափը փրկել ու մատերից երկուսը հավաքել։ Որքանով ֆունկցիան կվերականգնվի, դեռ պարզ չի։ Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից մինչև ոտքեր բեկորային վնասվածներ են, այրվածքներ։ Կրծքի և թևի հատվածում համեմատաբար խորն են, վրաները կարեր են դրված։ Անկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի։ Ինչու է վերցրել նռնակը Կողքին մի քանի նռնակներ են պայթել, այդ պահին մտածել է, որ պայթած նռնակի մաս է վերցնում, որ մարդկանց ոտքի տակից հանի։ Կադրերը նայած կլինեք, ակնհայտ երևում է, որ չի շտապում։ Իշխանության որոշ խեղկատակների պնդումները, թե ոստիկանների կողմն էր նետում, ուղղակի զազրելի են։ Ի վերջո մի մոռացեք, որ այդ նռնակը ով է գցել։ Նռնակը նետել է ՈՍՏԻԿԱՆԸ այս իշխանության հրամանով ու քաջալերանքով։ Արժեր որ վերցներ, իհարկե, ոչ։ Ավելի զգույշ էր պետք լինել։ Բայց դե երբ կողքդ քաոս է, նռնակներ են պայթում, այդ պահին սառը դատելը դժվար է։ Ինչ կամենում եք ամուսնուս ու իմ ընտանիքին, տասնապատիկը ստանաք։ Լավը կկամենաք, լավը ստացեք, վատը կկամենաք, վատը։ Բնականաբար չեմ անդրադառնում նիկոլական խաժամուժի գրածներին ու հայհոյանքներին։ Մարդիկ այնքան են ուղեղները լվացած ու զոմբիացած, որ մի տեղ անգամ կոչ էին անում ցուցարար վիրավորներին բժշկական օգնություն ցույց չտալ։ Սրան անդրադառնալն էլ ժամանակի անիմաստ կորուստ է։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ արձագանք, այց չի եղել։ Չէինք էլ ակնկալում որովհետև այսօրվա ՄԻՊ-ը, իրականում ՆԻՊ է՝ Նիկոլի իրավունքների պաշտպան։ Այնպես ինչպես ոստիկանությունը զինվել ու ուժեղացվել է մի նպատակով պահել ներկայիս իշխանությանը, այդ նույն տրամաբանության մեջ էլ աշխատում է իշխանության ՄԻՊ-ը։ Երկրորդն օրն է անցել, անգամ դատաբժիշկ չի եկել։ Ինչու են կառչած աթոռին։ Այս իշխանությունը վերջին վեց տարիների ընթացքում ավելի շատ կեղտ է կուտակել իր տակ, քան նախկին երեքը երեսուն տարում։ Պարզ է, որ իրենց համար աթոռին կառչելը գոյության կռիվ է։ Բայց դե պարզ է, չէ, որ երկար չեն ձգելու։ Անգամ եթե այս շարժումը չհաջողի, էներգիան որ կուտակվում է, մի օր պայթելու է։ Իրենք էլ են անցողիկ։ Մնում է մինչև երկրի ամբողջական կործանումը, կամ էլ ոստիկանական բռնատիրություն ստեղծելը հեռացվեն»։ @liveYerevan
4150Loading...
Photo unavailableShow in Telegram
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվեց Ավելի վաղ երկամսա կալանավորման որոշումներ էին կայացվել ՀՅԴ անդամներ Վահե Դանիելյանի և Լևոն Սաֆարյանի վերաբերյալ։
إظهار الكل...
👍 1
00:14
Video unavailableShow in Telegram
Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել @liveYerevan
إظهار الكل...
IMG_4981.MP42.51 MB
😢 3 1
Photo unavailableShow in Telegram
Ինչո՞ւ դաժանորեն ջարդեցիք մարդկանց, եթե Շարժումը մարում է․ ձեր դեմ ընդվզողը ժողովուրդն է Իշխանության գործողությունները չեն կարող ճնշել ժողովրդին, նրանք հասկանում են, որ անվտանգային խնդիրները չոքել են իրենց դուռը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ «Ինչո՞ւ դաժանորեն ջարդեցիք մարդկանց, եթե Շարժումը մարում է, գիտեք, որ այն քաղաքական չէ, մարդիկ են ընդվզում։ Սա միայն Սրբազանի կամ առաջնորդների պայքարը չէ, այն մարդկանց մտավախությունների արտացոլումն է։ Հիմա իշխանությունը կռիվ է տալիս աթոռները պահելու համար, բայց նենգաբար ստում է, թե կռիվ են տալիս ՀՀ ամեն միլիմետրի համար։ Նրանք համոզում են մեզ, որ Թուրքիային ձեռնտու գործընթացներն իբր իրենց որոշումներն են, ինչն ավելի վատ է»,- ընդգծեց Աբովյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=hIJkpqvJsdc&ab_channel=24TV
إظهار الكل...
👍 5 2
Photo unavailableShow in Telegram
Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի կալանավորման 1 տարին լրանում է այսօր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է 5 հարցերի: Մանրամասները՝ հղմամբ։ @liveYerevan
إظهار الكل...
👍 6🤬 2
Պատգամավորները և քաղաքացիները դիմավորում են Էրեբունու ՁՊՎ-ից դուրս եկող քաղաքացիներին @liveYerevan
إظهار الكل...
IMG_7230.MP41.42 MB
IMG_7231.MP42.12 MB
👍 3
00:39
Video unavailableShow in Telegram
Փողոցի մարտավարությունն ու գործողությունն այլ կլինի և հանդես կգան նոր դեմքեր․ Բագրատ Սրբազան Մանրամասները՝ տեսանյութում։ @liveYerevan
إظهار الكل...
Sequence 01 (online-video-cutter.com) (1).mp424.96 MB
6😁 2👍 1
00:41
Video unavailableShow in Telegram
Թուրքական ընկերությունները հայտնվել են Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների տակ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման ընդունման մասին: Նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև մոսկովյան բորսան: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է 50 ընկերություն, դրանց թվում են նաև թուրքական ընկերություններ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքով, քայլը միտված է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանի ռազմական ներուժը թուլացնելուն: Ի պատասխան սահմանված պատժամիջոցների, ռուսական կողմը հայտարարել է հունիսի 13-ից դոլարով և եվրոյով գործարքների ամբողջական դադարեցման մասին: Մեծ Բրիտանիայի պատժամիջոցերին նախորդել էր ԱՄՆ-ի նմանատիպ որոշումը: Այս դեպքում պատժամիջոցներ էին սահմանվել 300 ընկերության նկատմամբ, որից 13-ը միայն թուրքական: @liveYerevan
إظهار الكل...
BRITANIA tele.mp410.45 MB
👍 4
Photo unavailableShow in Telegram
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր՝ հունիսի 15-ին, հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։ Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։ Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։ @liveYerevan
إظهار الكل...
👍 1
01:02
Video unavailableShow in Telegram
Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիրը F16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի հետ ստորագրած պայմանագիրը F16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ «Պայմանագրերը կնքվել են։ Մանրամասների վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են պատվիրակությունների միջև։ Մանրամասները, որոնք ի հայտ կգան ընդունված որոշումներից հետո, ավելի ուշ կներկայացվեն հանրությանը»,- նշել է աղբյուրը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել էր Թուրքիայի կողմից պաշտոնական նամակի ստորագրումը, որը հավաստում է 23 մլրդ դոլար արժողությամբ 40 միավոր նոր F-16 տեսակի 70 հատ կործանիչներ ներառող ռազմական վաճառքի փաթեթը։ Մանրամասները՝ տեսանյութում։ @liveYerevan
إظهار الكل...
TURQIA tele.mp415.09 MB

🤬 4👎 1