cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Համահայկական կամավորական միություն

«Համահայկական Կամավորական Միություն» ԵՀԿ-ն ստեղծվել է 2017թ․։ Կազմակերպության կարճ անվանումն է «ՀԿՄ» ԵՀԿ։ «ՀԿՄ»-ն աջակցում է տարատեսակ ծրագրերի իրականացմանը, կազմակերպում և աջակցում է պետական, սպորտային և այլ հայրենանվեր ծրագրերին։

إظهار المزيد
مشاركات الإعلانات
6 138
المشتركون
+324 ساعات
+287 أيام
+14230 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

2024 թ. սեպտեմբերի 28-29-ը էջմիածին քաղաքում տեղի է ունենալու Մայր Տաճարի վերաբացման, վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունը։ 📢 Անհրաժեշտ են կամավորներ նման կարևոր միջոցառման կազմակերպչական աշխատանքների իրականացման համար։ 🗓️ Սեպտեմբերի 28-29-ը ( երկու օրերին պարտադիր է մասնակցությունը) 📍 Էջմիածնի Մայր Տաճար ✅ Տրանսֆեր ✅ Հավաստագիր ✅ Սնունդ 🔽 Եթե վստահ չեք, որ երկու օրերին ձեր մասնակցությունը հստակ է , խնդրում ենք անտեսել հայտարարությունը։ 📢 Խնդրում ենք նաև գիտակցել միջոցառման լրջությունը ու վերաբերվել շատ բարձր պատասխանատվությամբ։ Հայտադիմումը կից https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc9VMUlw_oPbJtDzPXD0apB6g5Gz4KzjEc7ZBTcCgpOOrq83Q/viewform
إظهار الكل...
Մյուռոնօրհնեք

Սիրելի՛ կամավոր, 2024 թ. սեպտեմբերի 28-29-ը էջմիածին քաղաքում տեղի է ունենալու Մայր Տաճարի վերաբացման, վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունը։ Վերաբացումը նշվելու է բավականին մեծ շուքով, հրավիրված են լինելու բարձրաստիճան հյուրեր նաև արտերկրից: «Համահայկական կամավորական միություն» ԵՀԿ-ն հավաքագրում է 16 տարին լրացած կամավորների։ Խնդրում ենք նախատեսել երկու օրերի համար լրիվ զբաղվածություն։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք ուշադիր կարդալ բոլոր կետերը և հատկապես ճիշտ լրացնել անձնական տվյալները։ Մաղթում ենք Ձեզ հաջողություն։

📣 Անհրաժեշտ են կամավորներ Հունիսի 25-29 Երևանում անցկացվելու է Summeet Dance Festival-ը: Կամավորների գործառույթը լինելու է տեղում կազմակերպչական աշխատանքներին մասնակցելը: Պահանջվում է ամբօղջօրյա զբաղվածություն, բայց աշխատանքը կազմակերպվելու է հերթափոխերով: 📍Տարիքը 16+ 📍 Զբաղվածության վայրերը- Թատերական ինստիտուտ, Պարարվեստի ուսումնարան, Ստանիսլավսկու դրամատոկական թատրոն, Կինոյի տուն 📍 Տրվում է հավաստագիր
إظهار الكل...
Անհրաժեշտ են կամավորներ💣 Այս անգամ Ֆուտբոլային քաղաք-ը հանգրվանել է Շահումյանի հրապարակում,ստեղծելով իսկական ֆուտբոլային թեժ մթնոլորտ Euro2024-ի խաղերի դիտման համար։ Ֆան գոտու կազմակերպման համար անհրաժեշտ են կամավորներ հունիսի 20ից հուլիսի 14-ը 18:00-22:00: 📍Վայրը՝ Շահումյան հրապարակ 📍Սնունդը և սերտիֆիկատը ապահովվում են
إظهار الكل...
«Երեւանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ը «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Երեխաները երեխաների համար» ուսումնական տարվա բացօդյա ներառական համերգ: Անհրաժեշտ են անգլերենի իմացությամբ կամավորներ։ ✅Միջոցառումը կիրականանա հունիսի 13 -ին Անգլիական այգում։ ✅ Զբաղվածությունը ժամը 16:00-ից 21:00-ն։
إظهار الكل...
🔥 «Կամավորներին նվիրված օր» աննախադեպ միջոցառում 📢«Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Համահայկական Կամավորական միություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է կազմակերպել աննախադեպ միջոցառում, որի շրջանակներում երիտասարդները և կամավորական աշխատանքով զբաղվողներ անհատները և կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց անցած ուղին և մասնակցել մրցանակաբաշխության։ ✅Միջոցառումը բաց է բոլոր կազմակերպությունների, կամավորական նախաձեռնությունների ու բոլոր նրանց համար, ովքեր երբևէ զբաղվել են կամավորությամբ։ ✅Լինելու են բազմաթիվ մոտիվացիոն պատմություններ, նվերներ և անակնկալ համերգային շոու։  🗓️ Հունիսի 30-ին, ժամը 17։00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հ.Գ. սա կամավորական աշխատանք չէ, այլ կամավորներին և նրանց կատարած աշխատանքին նվիրված օր։ 🔽 Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը։ 🔽 Մնացած մանրամասները կհայտարարվեն լրացուցիչ կերպով։ https://docs.google.com/forms/d/1IxWOdk7wy6pv7H8gB5ArItQnwDzQgDbCZJ-3_S9Oobs/edit?pli=1
إظهار الكل...
«Կամավորներին նվիրված օր»

Սիրելի՛ երիտասարդներ, «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Համահայկական Կամավորական միություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում, հունիսի 30-ին ժամը 17։00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսվում է կազմակերպել աննախադեպ միջոցառում, որի շրջանակներում երիտասարդները և կամավորական աշխատանքով զբաղվողներ անհատները և կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց անցած ուղին և մասնակցել մրցանակաբաշխության։ Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր երբևէ զբաղվել են կամավորությամբ։ Լինելու են բազմաթիվ մոտիվացիոն պատմություններ, նվերներ և անակնկալ համերգային շոու։

🤼‍♀️ Ովքեր չեն հասցրել գրանցվել Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարին ունենք դեռ մի քանի ազատ տեղեր ու սպասում ենք հենց քեզ: 📎 Տեղի է ունենալու մայիսի 31-ից հունիսի 2-ը <<Դինամո>> մարզադահլիճում: 📎 Երեք օրերի համար մասնակցությունը պարտադիր է: 📎 Անհրաժեշտ է լինելու ուղեկցել մարզիկներին, դիմավորել հյուրերին և օգնել կազմակերպչական գործերում: 📎 Ժամային գրաֆիկը 10:00-20:00 Սնունդ և հավաստագիր տրվելու է ❗️
إظهار الكل...
🔥 Անհրաժեշտ են կամավորներ Ըմբշամարտի հուշամրցաշարի անցկացման համար։ 📢 Մայիսի 31-ից հունիսի 2-ը «Դինամո» մարզադահլիճում կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված Բենուր Փաշայանի հիշատակին: ✅Երեք օրերի համար խնդրում ենք նախատեսել լրիվ օրվա զբաղվածություն, այլապես չեք կարող մասնակցել։ ⤵️ Հետաքրքրված կամավորները կարող են դնել + ստորև։
إظهار الكل...
📌📌📌 Universe Art միջազգային մրցույթ-փառատոնի իրականացման համար անհրաժեշտ են ռուսերենի իմացությամբ ու ազատ գրաֆիկով  1 տղա և 1 աղջիկ կամավորներ։ Անհրաժեշտ է ընդունել աշխատանքները և դասավորել։ 📌 Աշխատանքներն իրականացվելու են մայիսի 20-25-ը։ Հերթափոխային է։ Կամավորները կապահովվեն նաև սննդով։ 📌 Կամավորության ավարտին տրվելու է սերտիֆիկատ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության բացակայությունը հարգելի դարձնող փաստաթուղթ Ցանկացողները կարող են դնել+, եթե համապատասխանում են նշված կետերին։
إظهار الكل...
🔥 Հանրաճանաչ ֆիլմերի սաունդթրեքերը Imperial Orchestra-ի կատարմամբ վերադառնում են։ 📢 Անհրաժեշտ են կամավորներ համերգի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար։ 🗓️ Մայիսի 18-ին ու 19-ին ( երկու օրերին պարտադիր է մասնակցությունը) 📍 Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Զբաղվածությունը տվյալ օրերին լինելու է մոտավորապես ժամը 14:00-ից սկսած, մինչև 21:00-ն ներառյալ։ ✅ Հավաստագիր ✅ Սնունդ 🔽 Եթե վստահ չեք, որ երկու օրերին ձեր մասնակցությունը հստակ է , խնդրում ենք անտեսել հայտարարությունը։
إظهار الكل...
📢«Զանգակ» գրատունը Հունիսի 1-ին և 2-ին կազմակերպում է «Մանկական գրքի փառատոն»։ ✅ Անհրաժեշտ են կամավորներ միջոցառման պատշաճ իրականացման համար։ 📍Հունիսի 1, հունիսի 2 ( երկու օրերին պարտադիր է նույն կամավորների ներկայությունը) ✅ Անգլիական այգում, ✅ Անհրաժեշտ է նախատեսել զբաղվածություն ժամը 09։00-22։00։ Կամավորների գործառույթները լինելու են ըստ ուղղությունների - Գրանցում - Մուտքերի վերահսկողություն - Ինտերակտիվ զոնա - Բեմ - Տարբեր տաղավարներ ⤵️ Սերտիֆիկատ և սնունդը ապահովվում է։ 👇 Մասնակցելու համար կարող եք դնել +։
إظهار الكل...
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.