cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Երևանի ձայնը

إظهار المزيد
مشاركات الإعلانات
1 211
المشتركون
-224 ساعات
-127 أيام
-2930 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Photo unavailableShow in Telegram
Տավուշի սկանդալային ոստիկանապետը չի կարողացել ատեստավորվել Վերջին օրերին Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին իր ագրեսիվ գործողություններով աչքի է ընկնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը:  24News-ի տեղեկություններով՝ Արթուր Մկրտչյանը վերջերս դիմել է նաև Ոստիկանության ծառայողի ատեստավորման քննությունների` մասնակցել է ֆիզիկական և մարտական պատրաստականության քննություններին, հաղթահարել այն, սակայն հարցազրույցի փուլում «կտրվել է»։  Բացի այդ հայտնի դարձավ, որ նա իր կարիերայի տարբեր հատվածներում թույլ է տվել մի շարք առերևույթ խախտումներ, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ հեռացվել է պաշտոնից, տեղափոխվել  ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ, ապա կրկին վերականգնվել որևէ պաշտոնում։
إظهار الكل...
😁 2
Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում։ Ես կարող էի հետդ չխոսել, որովհետև դուք ստախոսության խողովակ եք։ Ալիևի տեսանյութի հետ կապված ընդունել եմ, որ որոշակի սխալ տեղեկություն էր, երանի բոլորն այդպես վարվեին, բայց Noldu Pashinyan երգ չկա՞, կա, Ալիևը որտեղ նստում է չի՞ ծաղրում Փաշինյանին, ծաղրում է, չի՞ ասել հարբեցող ծաղրածու, ասել է, չի՞ ասել, որ կոլխոզ էլ չի վստահի, ասել է։ Երբ որևէ երկրի ղեկավար որևէ երկրի ղեկավարի վիրավորում է ու ծաղրում, դա միայն այդ երկրի ղեկավարի հարցը չի՝ ամբողջ ժողովրդի հարցն է։ Բագրատ Սրբազանը՝ Civic-ի լրագրողին։
إظهار الكل...
00:52
Video unavailableShow in Telegram
Սփյուռքում հայ երիտասարդությունը հաճախ թաքցնում է իր ինքնությունը այն դեպքում, երբ իրենց նախնիների, ծնողների պետության հետ խեղճության ուղիղ գիծ է լինում։ Իրենք ուզում են, որ այն պետությունը, որից իրենք ծագել են շատ հեղինակավոր լինի ու իրենք չամաչեն որևէ ձևով հարաբերվելու այդ պետության հետ, չամաչեն այլ միջավայրում խոսելու այդ մասին։ Իրենք ուզում են, որ երբ հարցնեն որտե՞ղից են ձեր ծնողները, կարողանան հպարտությամբ ասեն՝ Հայաստանից։ Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձների հետ հանդիպմանը
إظهار الكل...
Երկիրը, հասարակական մշակույթը ստի մեջ է ապրում։ Սուտը դառնում է մեր կյանքի կարևոր մասը և երբ այդ սուտն ամենավերևի ատյանից է հնչում, ժողովրդի համար դառնում է օրինակ, վարքագիծ։ Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձների հետ հանդիպմանը
إظهار الكل...
Ալիևն ասում է՝ մեր մի պահանջով 4 գյուղ հետ բերեցինք, և ինչ ասում ենք, դա էլ պետք է լինի։ Այսքան ստորացումն ո՞ւմ հաշվին է արվում, դուք այսպիսի՞ հայրենիք, այսպիսի՞ պետականութուն եք երազել։ Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձների հետ հանդիպմանը
إظهار الكل...
Մենք ասում ենք, թող լինի սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, թող լինի խաղաղություն, բայց օրենքով լինի։ Ինչո՞ւ թշնամու կողմից երկու տարի առաջ գրավված հողերից չեք խոսում, բայց խոսում եք 90-ականների տարածքներից։ Քանդում եք երկրի ամենապաշտպանված բնագիծը։ Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձների հետ հանդիպմանը
إظهار الكل...
Photo unavailableShow in Telegram
Թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մեջ է, բայց վստահ չեմ, որ դա կերաշխավորի նրա «բոմժ» չդառնալու ապագան․ Իշխան Սաղաթելյան ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ դիմել է ընդդիմադիր պատգամավորներին՝ սպառնալով, որ, եթե իրենց չափը չճանաչեն, ապա նրանց կբանտարկեն, կսպանեն, կունեզրկեն։  Yerevan.Today-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին դիմեց՝ ՔՊ-ականի սպառնալիքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու։ «Անկհայտ է, որ թուրքական շահերը սպասարկող օլիգարխը ջղաձգումների մեջ է: Բայց, հաշվի առնելով Խաչատուր Սուքիասյանի անցյալը և տեսակը` վստահեցնում եմ ձեզ, որ նա առաջինն է լքելու Նիկոլի խորտակվող նավը։ Իսկ արդյո՞ք դա կերաշխավորի նրա «բոմժ» չդառնալու ապագան․ այդ հարցում վստահ չեմ»,-նշեց Սաղաթելյանը:
إظهار الكل...
Photo unavailableShow in Telegram
Բագրատ Սրբազանն այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարել Նախագահ Էբրահիմ Ռայիսիի ու Իրանի այլ պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։
إظهار الكل...
🤔 1
Ինչպե՞ս կողմնորոշվել հիփոթեքային վարկով բնակարան գնելու հարցում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիփոթեքային վարկով բնակարան գնել ցանկացողների համար տեղեկատվական հոլովակ է պատրաստել։ https://youtu.be/-JNDmxdPTOQ
إظهار الكل...
Ինչպե՞ս կողմնորոշվել բնակարան գնելու հարցում

Շատ են և՛ կառուցապատողները, և՛ Երևանում բնակելի շենքերն ու առաջարկները։ Իսկ ժամանակն անցնում է։

⚡️Սիրելի հետևորդներ, օրվա մամուլի հրապարակումներին ծանոթացեք «Մամուլի տեսություն» Telegram-յան ալիքում։ Առաջինը ծանոթացեք թերթերի ամենաուշագրավ և ամենահետաքրքիր հրապարակումներին։ «Մամուլի տեսություն»՝ տպագիր մամուլի ձեր ուղեցույցը։
إظهار الكل...
👍 2