💡Reminders:
الذهاب إلى القناة على Telegram
528
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-47 أيام
-430 أيام
أرشيف المشاركات
528
«Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։»
Կողոսացիներին 3:15
Քրիստոսի խաղաղությունը չի նշանակում, որ մեր կյանքում խնդիրներ չեն լինելու։ Այն նշանակում է, որ նույնիսկ դժվարությունների մեջ կարող ենք հանգիստ լինել՝ վստահելով Աստծուն։ 🤍
528
«Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Որքա՜ն պատվական են ինձ համար քո խորհուրդները, ո՜վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը։»
ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:16-17 ✨✨
528
«Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։»
ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:14 💕
528
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:11-15
“Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ։ Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար. Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից։ Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։” 🤍
528
«Ուրեմն մի՛ մտահոգվեք ասելով՝ ի՛նչ ենք ուտելու կամ ի՛նչ ենք խմելու կամ ի՛նչ ենք հագնելու, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում. որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այդ ամենի կարիքն ունեք։ Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։»
Մատթեոս 6:31-34
528
«Մեր բոլոր խնդիրների արմատը Տեր Աստծուց հեռանալու մեջ է։ Մեր բոլոր խնդիրների լուծումը՝ Նրան մոտենալու և Նրա հոգատար պաշտպանության ներքո վերադառնալու մեջ։ Ինչ էլ պատահի քեզ հետ․․․, եթե դու Տեր Աստծուն սիրող մարդ ես, ի վերջո, ամեն բան դեպի բարին է շրջվելու։ Ամեն բանից առավել, մտահոգվի՛ր երկնային Հոր հետ քո հարաբերությունների վերականգնման մասին։ Մնացած ամեն բանի համար Աստված Ինքը կհոգա »։ 🤍
528
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 17:
30 Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտեսելով, այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք ամեն տեղ ապաշխարի։ 🤍
528
“Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։ Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան։ Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ նրա սրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։ Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։”
ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:7-1✨✨✨
528
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:
10 Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։ 🤍
528
“Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է և հևում է դեպի վախճանը. չի ստում, եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։”
ԱՄԲԱԿՈՒՄ 2 : 3
