National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
الذهاب إلى القناة على Telegram
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
إظهار المزيد1 405
المشتركون
+224 ساعات
لا توجد بيانات7 أيام
+1730 أيام
أرشيف المشاركات
📣Հարգելի դիմորդներ,
📌 Հրապարակվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2024 թվականի բակալավրական կրթական ծրագրով առկա ընդունելության «Գծանկար» առարկայի հուլիսի 2-ի քննության գնահատականները։
‼️ Քննության բողոքարկումը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 3-ին, ժամը 11։00-13։00։
Ամփոփագիր՝ https://bit.ly/3XOPTmm
#Պոլիտեխնիկ #ԴԻՄՈՐԴ2024 #Համակարգչայինգրաֆիկա #Միջավայրիդիզայն
💁🏻♂️ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը իրականացվելու է հուլիսի 2-ից հուլիսի 12-ը ՀԱՊՀ ընդունելության կենտրոնում (Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ), ժամը 9:00-16:00 (ներառյալ ոչ աշխատանքային օրերը) կամ առցանց՝ 24/7 ռեժիմով:
✔️ Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2024-2025 ուսումնական տարվա Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ընդունելության համար հատկացվել է 20 տեղ:
🔍 Մանրամասներին կարող եք ծանոթանալ ➡️ https://polytech.am/international-baccalaureate/
#IBPrograme #InternationalBaccalaureate #Polytechnic #NpuaHighSchool
📣 Հարգելի՛ դիմորդներ,
Հրապարակվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2024 թվականի բակալավրական կրթական ծրագրով առկա ընդունելության «Գծանկար» առարկայի քննության գնահատականները։
‼️Քննության բողոքարկումը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 2-ին, ժամը 11։00-13։00։
Ամփոփագիր՝ https://bit.ly/3W5PTx2
#Պոլիտեխնիկ #ԴԻՄՈՐԴ2024 #Դիզայն
+4
✅ Պոլիտեխնիկում մեկնարկել են ներբուհական քննությունները
📌 Հուլիսի 1-ին ՀԱՊՀ-ում անցկացվել են Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի «Միջավայրի դիզայն» և «Գրաֆիկական դիզայն» կրթական ծրագրերով ներբուհական ընդունելության քննություններ: Գծանկարի քննությանը ներկայացել են բոլոր 63 դիմորդները: Քննությունը տևել է 6 ժամ է (3-ական ժամ՝ 1 ժամ ընդմիջումով):
📌 Դիմորդները նկարել են նատյուրմորտ՝ (կուժ, տերևի հարթաքանդակ), որն ընտրվել է վիճակահանությամբ։ Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս), նախքան քննությունը բացատրել է թղթի վրա բնօրինակի ճիշտ տեղադրման, առկա լուսավորության պայմանում համաչափությունների և ծավալների ճիշտ արտահայտման ու բնօրինակի նմանության ապահովման հարցերը:
📌 Գծանկար առարկայի երկրորդ խմբի քննությունը նշանակված է հուլիսի 2-ին: Արդյունքները կհրապարակվեն քննական օրվա ավարտին՝ ՀԱՊՀ պաշտոնական կայքում www.polytech.am։ Դիմորդներին մաղթում ենք հաջող ընթացք։
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Ընդունելություն #NPUA #Polytechnic
📚 Կրթության ճարտարապետությունը ձևավորվում է նախադպրոցական կրթության միջոցով. ՀԱՊՀ ռեկտոր Gor Vardanyan / Գոռ Վարդանյան
📎 ՍԹԵՄ( STEM) կրթության զարգաման նպատակով չափազան կարևոր է նախակրթարաններում ձևավորել համապատասխան գործիքակազմով պայմաններ և ուսուցման ծրագրեր երեխաների մոտ վաղ տարիքից կարողությունների ու մտածողության զարգացման նպատակով:
📎 Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipalityի և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի համագործացության արդյունքում, արդեն սեպտեմբերից Երևանի 10 մանկապարտեզներում կներդրվեն Պոլիտեխնիկի Մանկապարտեզ/ Polytechnic Kindergarten-ի ռոբոտատեխնիկայի հաջողված ծրագիրը:
#ՍԹԵՄ_Կրթություն #STEM_Education #NPUA_STEM_Kindergarten #ՀԱՊՀ_ՍԹԵՄ_Մանկապարտեզ
#Երևան #ԵրևանիՔաղաքապետարան
+2
📌 Պոլիտեխնիկը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի բրոքերային միջոցառումներում
Մանրամասն՝ https://polytech.am/wv8x
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
+6
🇦🇲🇩🇪 Պոլիտեխնիկը «Հայաստան-Գերմանիա գիտության օր» երկօրյա ֆորումում
Մանրամասն՝ https://polytech.am/b6d0
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
+1
🇪🇸 «Բարձրագույն կրթության միջազգայնացման սահմանների բացումը». Պոլիտեխնիկի ներկայացուցիչը՝ Կորունյա համալսարանի Անձնակազմի շարժունության միջազգային շաբաթի միջացառումներում
Մանրամասն՝ https://polytech.am/72es
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
👨🏻💻 Միջազգային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) հայտարարում է 2024-2025 թթ. հետազոտական աշխատանքների ներկայացման հնարավորություն
Մանրամասն՝ https://polytech.am/0tq4
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #polytechnic
+1
🇵🇱 Պոլիտեխնիկը հյուրընկալել է Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանի միջազգային բաժնի աշխատակիցներին
Մանրամասն՝ https://polytech.am/vc0j
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #polytechnic
+5
✨☀️ Էներգետիկայի ապագան վերականգնվող էներգիան է․ «Արևային էլեկտրակայանների ինտեգրումը Հայաստանում» խորագրով քննարկում Պոլիտեխնիկում
Մանրամասն՝ https://polytech.am/qtxd
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #polytechnic
✅ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մարտի 29-ի թիվ 431-Ա/2 հրամանով երաշխավորվել է իրականացնելու մանկավարժի որակավորում չունեցող անձանց, մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի դասընթացի միջոցով, մանկավարժի հավաստագրում։
📎 Պոլիտեխնիկը հրավիրում է բնագիտական (STEM) ոլորտի բարձրագույն կրթությամբ մասնագետներին վերապատրաստվել ՀԱՊՀ շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնում մանկավարժի հավաստագիր ստանալու նպատակով։
📎 Դասընթացների տևողությունը երկու ամիս, 120 ակադեմիական ժամ, առկա և հիբրիդային եղանակով։
📍 Հեռավոր շրջանների մասնակիցների համար ըստ անհրաժեշտության դասընթացի 80 տոկոսը կկազմակերպվի առցանց եղանակով։
📎 Դասընթացի արժեքը՝ 180 000 ՀՀ դրամ։
📌 Գրանցման հղումը՝ https://forms.gle/HMZ6jBmceKEknQW97
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #polytechnic
+3
📌 Հարաբերությունների նոր հեռանկարներ․ Պոլիտեխնիկի ներկայացուցիչները 𝐄𝐫𝐚𝐬𝐦𝐮𝐬+ 𝐌𝐄𝐃𝐈𝐀 համակարգման աշխատաժողովում
Մանրամասն՝ https://polytech.am/0vyi
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
🇵🇱 Գիտական գործակցության նոր շրջանակներ. ՀԱՊՀ ներկայացուցչի գործուղումը Լեհաստանի Կոշալինի պոլիտեխնիկական համալսարան
Մանրամասն՝ https://polytech.am/i3eh
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
📌 DAAD GO-East 2024 միջազգային ամառային դպրոցի մասնակցության հնարավորություն ուսանողների համար
Մանրամասն՝ https://polytech.am/wwfj
#NPUA #Polytechnic #Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ
📚 Պոլիտեխնիկի Երևանի ավագ դպրոցը պաշտոնապես դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate world school) դպրոց:
📌 ՀԱՊՀ ավագ դպրոցում Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ներդրումը եղել է Գոռ Վարդանյանի` որպես ռեկտորի թեկնածուի զարգացման հայեցակարգի կարևորագույն դրույթներից մեկը, որի իրականացման աշխատանքները սկսվել էր դեռևս 2021 թվականից:
2️⃣0️⃣2️⃣4️⃣ թվականի սեպտեմբերից ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը կընդունի IB ծրագրով առաջին սովորողներին:
✅ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում։ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտներն ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ։
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
🖐️ Հարգելի՛ դիմորդներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ ներբուհական քննությունների քնաթերթերը ուղարկվել է Ձեր էլետրոնային փոստի հասցեներին, որը քննությանը ներկայանալիս Ձեզ հետ պարտադիր տպված տարբերակով պետք է ներկայացնեք:
⁉️Եթե դեռ չեք ստացել, ստուգեք նաև էլէկտրոնային փոստի հասցեի սպամ բաժինը կամ կապ հաստատեք մեզ հետ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներբուհական քննությունները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝
🔹ԳԾԱՆԿԱՐ - Միջավայրի դիզայն և Գրաֆիկական դիզայն կրթական ծրագրերով դիմորդների համար՝ 01.07.2024 թվական, ժամը՝ 9:00
🔹ԳԾԱՆԿԱՐ - Միջավայրի դիզայն և Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրով դիմորդների համար՝ 02.07.2024 թվական, ժամը՝ 9:00
🔹ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ - Միջավայրի դիզայն, Գրաֆիկական դիզայն և Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրով դիմորդների համար՝ 03.07.2024 թվական, ժամը՝ 9:00
🔹ԿՈՄՊՈԶԻՑԻԱ - Միջավայրի դիզայն, Գրաֆիկական դիզայն և Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրով դիմորդների համար՝ 03.07.2024 թվական, ժամը՝ 10:00
Մաղթում ենք հաջողություն💙
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
#ընդունելություն2024
💡 Պոլիտեխնիկի հաջողության ևս մեկ նոտա. Արևային ֆոտովոլտային կայանների ավելացմանը զուգահեռ ստացված էներգիան կուտակելու հնարավորություն է ստեղծվում:
🔸 Ֆինանսավորումից հետո կկառուցվի արևային կայանի ջրածնային կուտակիչ:
🇦🇲 Արդյունքում Հայաստանը կդառնա այդպիսի տեխնոլոգիա կիրառող աշխարհում 6️⃣-րդ պետությունը:
🔸 Նոր տեխնոլոգիան թույլ կտա արևից ստացած հոսանքը վերածել ջրածնի ու կուտակել մինչև օգտագործելու պահը:
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+6
✨🎊🎉 «Մեր երազանքների իրականացման ճանապարհին»․ սաների հրաժեշտը Պոլիտեխնիկի մանկապարտեզին
🔷 Բուհի 2-րդ մասնաշենքի ճեմասրահը տոնական շնչով էր լցրել Պոլիտեխնիկի մանկապարտեզի 2️⃣0️⃣2️⃣4️⃣թվականի ավարտական միջոցառումը: Հնչում էր ուրախ երաժշտություն, երեխաները երգում ու պարում էին, արտասանում՝ գեղեցիկ ու մաքուր հայերենով, զարմացնում անգլերենի իմացությամբ։ Կատարումների մեջ ուրույն տեղ ուներ հայրենասիրության թեման՝ հայրենիքին ու եռագույնին նվիրված երգերով ու բանաստեղծություններով։
#NPUA #Polytechnic #polytechnic_kindergarten #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+3
Էներգետիկ անվտանգություն. ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Պոլիտեխնիկի համատեղ միջոցառումը
Հայաստանի էներգամատակարարումը դիվերսիֆիկացնելու, գազի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու և ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ համակարգում գործում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիր, որն աջակցում է պետական և մասնավոր շահագրգիռ կողմերին: Ծրագիրն ունի ընդգծված թիրախ՝ աջակցել կարողությունների զարգացմանը, խթանել երիտասարդների ու կանանց ներգրավվածությունը։
Ծրագրի շրջանակում Պոլիտեխնիկի 40 ուսանող և շրջանավարտ էներգետիկների համար կազմակերպվել էր շրջայց-հանդիպում, որի նպատակն էր այդ ոլորտում նրանց սեփական հեռանկարի բացահայտումը և էներգետիկ ենթակառուցվածքների խորքային ուսումնասիրումը:
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
متاح الآن! بحث تيليغرام 2025 — أهم رؤى العام 
