ar
Feedback
ԵՊԲՀ լրահոս

ԵՊԲՀ լրահոս

الذهاب إلى القناة على Telegram

Հետևեք ԵՊԲՀ լրահոսին նաև այս հարթակից։

إظهار المزيد
1 564
المشتركون
+124 ساعات
+227 أيام
+9530 أيام
أرشيف المشاركات
🔊Դեռահասների մարզումն ու առողջությունը․ էնդոկրինոլոգի անդրադարձը 🏃Դեռահասությունը օրգանիզմի ակտիվ աճի, հորմոնալ վերակառուցմ
🔊Դեռահասների մարզումն ու առողջությունը․ էնդոկրինոլոգի անդրադարձը 🏃Դեռահասությունը օրգանիզմի ակտիվ աճի, հորմոնալ վերակառուցման և զարգացման կարևոր փուլ է։ Այս շրջանում ֆիզիկական ակտիվությունը պարզապես ժամանց չէ․ այն կարևոր է առողջ աճի, ոսկրերի ամրության, նյութափոխանակության, հորմոնալ հավասարակշռության և հոգեկան առողջության համար։ 👩‍⚕️Այս թեմայի շուրջ զրուցել ենք բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանի հետ: -Ինչպե՞ս պետք է մարզվի դեռահասը, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ։ -Դեռահասներին խորհուրդ է տրվում ամեն օր առնվազն 60 րոպե միջինից մինչև բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն։ Լավ տարբերակներ են ակտիվ քայլքը, վազքը, լողը, հեծանիվը, թիմային խաղերը, պարը, ուժային վարժությունները՝ սեփական քաշով կամ տարիքին համապատասխան ծանրաբեռնվածությամբ։ Ուժային մարզումները անվտանգ են, եթե կատարվում են ճիշտ տեխնիկայով և մասնագետի վերահսկողությամբ։ Խորհուրդ չի տրվում վաղ տարիքում կատարել առավելագույն ծանրություններով վարժություններ։ 🔸-Ինչպե՞ս կարող են հորմոնալ խանգարումները ազդել նիհարելու գործընթացի վրա։ https://t.ly/A5l5-

🔊Ինչպես պատրաստել անվտանգ միջավայր նորածնի համար Նորածնի ծնունդը ընտանիքի կյանքում ամենասպասված և հուզիչ իրադարձություններից
🔊Ինչպես պատրաստել անվտանգ միջավայր նորածնի համար Նորածնի ծնունդը ընտանիքի կյանքում ամենասպասված և հուզիչ իրադարձություններից մեկն է։ Սակայն փոքրիկի տուն գալուն նախապատրաստվելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն անհրաժեշտ իրերի ընտրությանը, այլև այն միջավայրին, որտեղ նա պետք է մեծանա, ինչպես նաև մայրիկի հանգստին ու վերականգնմանը։ 👩‍⚕️Նորածնի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ծննդատնից դուրսգրման կարևոր առանձնահատկությունների մասին խոսել է «Հերացի» պոլիկլինիկայի բաժնի վարիչ, ընտանեկան բժիշկ Անահիտ Խոցանյանը։ https://t.ly/ASH6A

🔉Սառույցի դրական և բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա ☀️Ամառային շոգը հաղթահարելու լավագույն միջոցներից է սառույցի օգտագործումը: Ստարտափների, սրճարանների և արդյունաբերության վիճակագրության համաձայն՝ ամռան շոգ ամիսներին սառույցի սպառման ծավալները ամբողջ աշխարհում աճում են 3-5 անգամ՝ համեմատած ձմեռային ժամանակահատվածի հետ: Ջերմաստիճանի յուրաքանչյուր աստիճան բարձրացումը հանգեցնում է սառույցի պահանջարկի կտրուկ թռիչքի: Սառույցի տարեկան սպառման 70-80%-ը բաժին է ընկնում հունիսից օգոստոս (հարավային կիսագնդում՝ դեկտեմբերից փետրվար) ամիսներին: Շոգին սառույցի գործարաններն ու մեծ սրճարանների սառցագեներատորներն անցնում են 24/7 աշխատանքային ռեժիմի, սակայն հաճախ միևնույն է առաջանում է դեֆիցիտ: ❗️Իր զովացուցիչ և դրական նշանակության հետ միասին սառույցը վարակիչ հիվանդությունների փոխանցման կարևոր և հաճախ թերագնահատված գործոն է, քանի որ ցածր ջերմաստիճանը չի սպանում ախտածին միկրոօրգանիզմների մեծ մասին, այլ պահպանում է դրանց կենսունակությունը երկար ժամանակ։ Շատերը սխալմամբ կարծում են, որ սառեցումը ախտահանում է ջուրը, սակայն իրականում սառույցը կարող է ծառայել որպես կենսաբանական շտեմարան զանազան բակտերիաների, վիրուսների և մակաբույծների համար։ Սառույցի միջոցով վարակումը հիմնականում տեղի է ունենում ֆեկալ-օրալ մեխանիզմով հետևյալ ուղիներով. 🔸Աղտոտված ջրի օգտագործում: Եթե սառույցը պատրաստվում է չզտված, կեղտոտված կամ մանրէաբանական տեսանկյունից անապահով ջրից։ Ոչ հիգիենիկ արտադրություն և պահպանում: Սառույց պատրաստող սարքերի անկանոն մաքրումը բերում է կենսաթաղանթների առաջացման։ Խաչաձև աղտոտում: Սառույցը բաժակների մեջ լցնելիս կեղտոտ ձեռքերի, չլվացված թիակների կամ այլ առարկաների հետ շփումը։ ➡️Նյութն ամբողջությամբ՝ https://t.ly/U5DTm

photo content

🔉«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները՝ «Մասնագետ» ծրագրի շրջանակում 📖Բժշկական համալսարանում Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Մասն
🔉«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները՝ «Մասնագետ» ծրագրի շրջանակում 📖Բժշկական համալսարանում Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Մասնագետ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ճանաչողական այցի։ 📘 Ծրագրի շրջանակում աշակերտները մասնակցել են առաջին օգնության դասընթացի՝ հնարավորություն ունենալով ավելի մոտիկից ծանոթանալ բժշկի մասնագիտությանը, ուսումնասիրել բժշկական կրթության առանձնահատկությունները, ավելի իրազեկված կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։ 📒Նման նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն մասնագիտական կողմնորոշման, այլև աշակերտների հետաքրքրությունների բացահայտման և գիտակցված որոշումներ կայացնելու գործում։

🔊Ստոմատոլոգիական մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելություն 🦷ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության
🔊Ստոմատոլոգիական մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելություն 🦷ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա ստոմատոլոգիական հիմնական մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելություն: Մասնագիտությունների ցանկին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://t.ly/4TIO4 ☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (010) 30-10-00- ներքին՝ 366:

🔊Բուժական մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելություն 👨‍⚕️ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտ
🔊Բուժական մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելություն 👨‍⚕️ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա բժշկական հիմնական մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի (ռեզիդենտուրայի) ընդունելություն: 📖Փաստաթղթերը կարող եք ներկայացնել՝ ԵՊԲՀ,Կորյուն 2, Վարչական մասնաշենք, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ, 28․07․2026թ. մինչև 03․09․2026թ. ներառյալ, մինչև ժամը 15։00: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (010) 30-10-00- ներքին՝ 429, 365: Մասնագիտությունների ցանկը և այլ մանրամասները՝ հղմամբ https://t.ly/tB_Rb

🔊Երեխաների ատամների բուժումը և հեռացումը ընդհանուր անզգայացմամբ 🦷Կարիեսի և դրա բարդությունների տարածվածությունը լուրջ սպառնալիք է երեխաների առողջության համար և շարունակում է մնալ մանկական ստոմատոլոգիայի կարևորագույն խնդիրներից մեկը։ 1.5-18 տարեկանում կարիեսի տարածվածությունը կազմում է մոտ 70–90 տոկոս։ Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Անահիտ Եղիազարյանի խոսքով, ցավալի է փաստել, որ մարդիկ հաճախ դիմում են ստոմատոլոգի միայն ցավային ախտանիշների ի հայտ գալուց հետո: 💬«Մենք հիմնականում կարողանում ենք ստոմատոլոգիական միջամտություններն իրականացնել ամբուլատոր պայմաններում։ Սակայն զգալի թիվ են կազմում այն երեխաները, որոնք թույլ չեն տալիս ոչ մի գործողություն կատարել: Մեզ դիմող երեխաների մոտ 75%-ի դեպքում առկա է վախի անհաղթահարելի զգացում, 20%-ը ունի նյարդաբանական ախտորոշումներ՝ աուտիզմ, մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, միկրոցեֆալիա, Դաունի համախտանիշ, զարգացման հապաղումներ և այլն, իսկ 5%-ի մոտ առկա են այլ սոմատիկ հիվանդություններ՝ սրտի արատներ, լսողության և տեսողության խանգարումներ, էնդոկրին և արյան հիվանդություններ։ Կա նաև «ստոմատոլոգիական հոգնածություն» երևույթը, երբ մի հաճախումից մյուսը երեխան դժվար է համակերպվում տեղային անզգայացմանը, բոռ մեքենայի ձայնին, դեղամիջոցների համ ու հոտին, բերանը երկար ժամանակ բաց պահելու պահանջին: Նման դեպքերում է ծնողի հետ միասին որոշվում իրականացնել ընդհանուր անզգայացմամբ բուժում»,-նշում է Թիվ 4 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավարը: Ամբողջ աշխարհում մինչև 3 տարեկան երեխաներին ատամների բուժումը խորհուրդ է տրվում միայն ընդհանուր անզգայացման պայմաններում: Այդ տարիքում վաղ մանկական կարիեսը առաջանում է հիմնականում գիշերները քաղցրեցված կաթնամթերքով, հյութերով կամ արդեն փշրվող ատամների դեպքում շարունակական կրծքի կաթով կերակրելու հետևանքով: 👩‍⚕️«Ընդհանուր անզգայացմամբ ատամների սանացիան հնարավորություն է ստեղծում մեկ այցով բուժել կարիեսը և դրա բարդությունները, խուսափել երեխայի հոգեհուզական լարումից, երբ նա քնած է չի զգում ձայներ, հպումներ, համ ու հոտ և կարևորը՝ ցավ: 10 տարուց ավելի մենք անեսթեզիոլոգների, մանկաբույժների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների և այլ մասնագետների հետ համատեղ, ինչպես նաև վերջիններիս կողմից կատարված խորհրդատվությունների հիման վրա՝ իրականացնում ենք ընդհանուր անզգայացմամբ սանացիա: Պլանային կարգով հետազոտվում է երեխայի սրտի աշխատանքը, կատարվում է արյան և մեզի կլինիկական, բիոքիմիական անալիզներ, կրծքավանդակի ռենտգեն՝ ըստ վիրահատվող հիվանդի հետազոտման գործելակարգի: Արդեն իսկ վիրահատարանում, քնած ժամանակ, շարժական ռենտգեն սարքի միջոցով կատարվում է լրացուցիչ հետազոտություն, որով ամրագրվում են վերջնական արդյունքները: Երեխայի դուրս գրման ժամանակ տրվում են լրացուցիչ խորհուրդներ և նշվում են հետագա այցերի ժամկետները»: 🩺Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս անգամ մի փոքր ատամի էմալի գույնի փոփոխության կամ փշրումի դեպքում անմիջապես դիմել բժշկի, քանի որ կարևոր է վաղ ախտորոշումը և շարունակական բուժումը: Ներկայումս ընդհանուր անզգայացմամբ առողջացումը (սանացիան) մանկական ստոմատոլոգիայի անբաժան մասն է և ունի միտում ավելի զարգանալու և ընդլայնվելու՝ ի բարօրություն մեր երեխաների առողջության:

photo content

🔊Սրտային հիվանդություններն ու մարզումները. ինչպես մարզվել անվտանգ 🏃‍♀️‍➡️Մարզվելն օրեցօր ավելի արդիական է դառնում, և ավելի
🔊Սրտային հիվանդություններն ու մարզումները. ինչպես մարզվել անվտանգ 🏃‍♀️‍➡️Մարզվելն օրեցօր ավելի արդիական է դառնում, և ավելի շատ մարդիկ են ֆիզիկական ակտիվությունը ներառում իրենց առօրյայում։ Սակայն սրտային տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց մոտ հաճախ առաջանում է կարևոր հարց՝ արդյո՞ք մարզվելն անվտանգ է։ 👩‍⚕️«Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի բժիշկ- սրտաբան, ԵՊԲՀ Սրտաբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Սահակյանն անդրադարձել է սրտային տարբեր հիվանդությունների դեպքում ֆիզիկական ակտիվության և մարզումների թույլատրելիությանը, հնարավոր սահմանափակումներին, ռիսկերին և այն կարևոր նախազգուշական միջոցներին, որոնք պետք է հաշվի առնել մարզվելիս։ Նյութն ամբողջությամբ՝ https://t.ly/1pOul

🔉Որ մրգերն ու հատապտուղներն են աղիքային վարակների փոխանցման ամենաբարձր ռիսկը ներկայացնում Աղիքային վարակների փոխանցման տեսան
🔉Որ մրգերն ու հատապտուղներն են աղիքային վարակների փոխանցման ամենաբարձր ռիսկը ներկայացնում Աղիքային վարակների փոխանցման տեսանկյունից ոչ բոլոր մրգերն ու հատապտուղներն են հավասարապես վտանգավոր: Առավել ռիսկային են համարվում այն տեսակները, որոնք ունեն անհարթ, ծակոտկեն կամ թավշյա մակերես (որտեղ հեշտությամբ թաքնվում են մանրէները), աճում են հողին շատ մոտ, կամ որոնց կեղևը չի հեռացվում ուտելուց առաջ: https://t.ly/kn9I4

🔊Սրտային հիվանդություններն ու մարզումները. ինչպես մարզվել անվտանգ 🏃‍♀️‍➡️Մարզվելն օրեցօր ավելի արդիական է դառնում, և ավելի
🔊Սրտային հիվանդություններն ու մարզումները. ինչպես մարզվել անվտանգ 🏃‍♀️‍➡️Մարզվելն օրեցօր ավելի արդիական է դառնում, և ավելի շատ մարդիկ են ֆիզիկական ակտիվությունը ներառում իրենց առօրյայում։ Սակայն սրտային տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց մոտ հաճախ առաջանում է կարևոր հարց՝ արդյո՞ք մարզվելն անվտանգ է։ 👩‍⚕️«Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի բժիշկ- սրտաբան, ԵՊԲՀ Սրտաբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Սահակյանն անդրադարձել է սրտային տարբեր հիվանդությունների դեպքում ֆիզիկական ակտիվության և մարզումների թույլատրելիությանը, հնարավոր սահմանափակումներին, ռիսկերին և այն կարևոր նախազգուշական միջոցներին, որոնք պետք է հաշվի առնել մարզվելիս։ Նյութն ամբողջությամբ՝ https://t.ly/1pOul

🔊Ո՞վ ունի հասանելիություն բժշկական տվյալներին․ բժշկական գաղտնիքը թվային դարաշրջանում. հարցազրույց 🔍Թվային առողջապահության զ
🔊Ո՞վ ունի հասանելիություն բժշկական տվյալներին․ բժշկական գաղտնիքը թվային դարաշրջանում. հարցազրույց 🔍Թվային առողջապահության զարգացումը նոր հնարավորությունների հետ մեկտեղ առաջ է բերում նաև բժշկական գաղտնիքի, անձնական տվյալների պաշտպանության և պացիենտների իրավունքների ապահովման կարևոր հարցեր։ Այս և ոլորտի մի շարք այլ արդիական թեմաների շուրջ զրուցել ենք ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի դասախոս, Իրավաբանական բաժնի ավագ մասնագետ Ռուզաննա Մովսիսյանի հետ։ 💬–Դուք վերջերս իրականացրել եք ծավալուն ուսումնասիրություն՝ նվիրված թվային դարաշրջանում բժշկական գաղտնիքի պաշտպանությանը և դրա իրավական ու էթիկական մարտահրավերներին Հայաստանում: Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց այս թեմայով, ի՞նչն է այսօր Ձեզ՝ որպես մասնագետի, ամենից շատ անհանգստացնում մեր առողջապահական համակարգում: -Թվային առողջապահությունը ժամանակակից բժշկագիտության մեծագույն ձեռքբերումներից է, և ինձ ոգևորում է այդ համակարգի ներուժը՝ բարելավելու պացիենտների բուժման որակը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ https://t.ly/Y49RD

🔊Ուղեղի առողջություն․ գլոբալ բեռից մինչև կանխարգելման հնարավորություն 🧠Հուլիսի 22-ին աշխարհը նշում է Գլխուղեղի համաշխարհայի
🔊Ուղեղի առողջություն․ գլոբալ բեռից մինչև կանխարգելման հնարավորություն 🧠Հուլիսի 22-ին աշխարհը նշում է Գլխուղեղի համաշխարհային օրը, որը Նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կոչված է համախմբելու միջազգային հանրության ջանքերը՝ ուղեղի առողջության պահպանման շուրջ։ 2026 թվականի կարգախոսը՝ «Ուղեղի առողջություն՝ հասանելիություն բոլորի համար», ընդգծում է նյարդային հիվանդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման, արդյունավետ բուժման և որակյալ նյարդաբանական օգնության հավասար հասանելիության ապահովման կարևորությունը։ 👩‍⚕️Ուղեղի առողջությունը միայն նյարդային հիվանդությունների բացակայությունը չէ։ Այն ներառում է ճանաչողական, զգայական, հուզական և շարժողական ֆունկցիաների լիարժեք պահպանումը, որոնք ապահովում են մարդու սովորելու, աշխատելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, սոցիալական հարաբերություններ կառուցելու և ակտիվ կյանք վարելու կարողությունը։ Նյութն ամբողջությամբ՝ ➡️ https://t.ly/64x7i

photo content
+2

photo content

🥉 ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտը՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացված Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանը գրանցել է նշանակալի հաջողություն՝ հայրենիք վերադառնալով մեդալներով։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Սարգսյանը արժանացել է բրոնզե մեդալի՝ լավագույնս ներկայացնելով Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցույթում։ Հատկանշական է, որ Հովհաննես Սարգսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի դիմորդ է, և նրա այս ձեռքբերումը վկայում է ոչ միայն գիտելիքի ու աշխատասիրության, այլև բժշկի մասնագիտությունն ընտրած երիտասարդների բարձր պատրաստվածության մասին։ Շնորհավորում ենք Հովհաննեսին այս կարևոր հաջողության առթիվ, մաղթում նորանոր հաղթանակներ, ձեռքբերումներ և հաջողություններ բժշկական կրթության ճանապարհին։ 📌Ի դեպ, սա Հովհաննեսի առաջին միջազգային հաջողությունը չէ։ Ինդոնեզիայում կայացած կենսաբանության օլիմպիադայից նա ոսկե մեդալով էր վերադարձել։ https://share.google/fhtTXOvhieDpXQHAM

🏥 Առողջապահության ապագան սկսվում է կրթությունից։ 📚 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կյանքի է կոչվում վերափոխվող նախագիծ․ պատմական գրադարանը վերածվում է 3000 քմ մակերեսով ժամանակակից Կրթական կենտրոնի՝ նորարարական, համագործակցային և թվային ուսուցման միջավայրի, որը կոչված է պատրաստելու ապագա բժիշկներին, հետազոտողներին և առողջապահության ոլորտի մասնագետներին։ 💻 «Կերոն» զարգացման հիմնադրամը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հրավիրում են միանալ արշավին՝ աջակցելու Կրթական Հաբում գերժամանակակից համակարգչային լաբորատորիայի ստեղծմանը։ 🏥 The future of healthcare starts with education. 📚 A transformative project is underway at Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, where the historic library is being reimagined into a 3,000 m² Educational Hub-a modern space designed to empower future doctors, researchers, and healthcare professionals through innovation, collaboration, and digital learning. 💻 Keron Development Foundation and the Yerevan State Medical University are inviting you to join the campaign funding a state-of-the-art Computer Lab at the YSMU Educational Hub. ⬇️ https://oncodaily.com/voices/yerevan-state-medical-university-545268?fbclid=IwdGRzaATL3L9jbGNrBMvcvGV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHkLthkrC3w__geEgHINeVbKBrJfQzgCCyqbadXwkpb3p4LeC1WM7Z_wQ_3V9_aem_rVNfwmlRLRIAtNtMEgiFLA

🇦🇲 Կրթությունը լավագույն ներգրումն է զարգացած ու առաջադեմ հասարակություն ունենալու համար։ Առողջապահության մեջ ներդրումն յուրաքանչյուր երկրի համար ունի նաև առանցքային նշանակություն: Կերոն հիմնադրամում մենք վստահ ենք, որ միջազգային չափանիշներին համապատասխան գրադարան ու կրթական հարթակ ունենալը կստեղծի միջավայր, որը ոչ միայն կոգեշնչի սովորել, հետազոտել և զարգանալ, այլև ձգտել լինել լավագույնը: Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University գրադարանի վերակառուցման նախագիծը հենց այդպիսի միջավայր ստեղծելու մասին է՝ ապագա բժիշկների, հետազոտողների և դասախոսների համար։ Այս վերափոխումն ավելի արագ կյանքի կոչելու նպատակով «Կերոն» զարգացման հիմնադրամը reArmenia հարթակում նախաձեռնել է դրամահավաք՝ աջակցելու ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկին՝ նոր Կրթական Կենտրոնի համակարգչային լսարանի ստեղծմանն ու ամբողջական կահավորմանը։ Դուք նույնպես կարող եք դառնալ այս կարևոր փոփոխության մասնակիցը։ «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը կոչ է անում միանալ դրամահավաքին reArmenia հարթակում: Նվիրաբերել՝ https://rearmenia.com/hy/fundraisers/investing-in-the-future-of-armenias-healthcare?tab=story 🇬🇧 Education is one of the most valuable investments in building a progressive and prosperous society. Investing in healthcare is equally vital for every country. At the Keron Development Foundation, we believe that a library and educational environment built to international standards can inspire learning, research, innovation, and the pursuit of excellence. The transformation of the Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University Library is about creating exactly that kind of environment, for future doctors, researchers, and educators. To help bring this transformation to life more quickly, the Keron Development Foundation has launched a fundraising campaign on the reArmenia platform to support one of the project's key components: the creation and full equipping of the new educational hub computer laboratory. You can become part of this important transformation. Vanane Ararktsyan, Executive Director of the Keron Development Foundation, invites everyone to join the fundraising campaign on the reArmenia platform. Donate: https://rearmenia.com/hy/fundraisers/investing-in-the-future-of-armenias-healthcare?tab=story