𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
الذهاب إلى القناة على Telegram
965
المشتركون
-124 ساعات
-27 أيام
-330 أيام
أرشيف المشاركات
Ես, էս դեմքով նստած երազում եմ քաղաքից դուրս գնալու մասին 🌳
any ideas ?) 😂🥺
Ես երանի եմ տալիս էն բոլոր մարդկանց, ովքեր քաղաքում չեն ապրում, ապրում են բնության գրկում ... Բնության մեջ ես ամենահանգիստն եմ, ամենախաղաղը ու ոչ մի բան ինձ չի անհանգստացնում։ Բնությունը ամեն վատ բան կլանում ա, ոնց օրինակ ծառերը` ածխաթթու գազը, դրա փոխարեն մեզ մաքուր օդ տալով ։ Նույն կերպ վատ մտքերը կլանում ա բնությունը ու դրա փոխարեն մեզ տալիս դրական, հանգիստ մտքեր ...
Դրա համար երազում եմ անընդհատ քաղաքից դուրս լինելու ու բնությանը ավելի մոտ լինելու մասին ... 🌳
և ժամանակդ ավելի հաճախ պիտի ծախսես իմ մասին մի լուր իմանալու վրա ...
ու զանգերն ավելի երկար պիտի չանջատվեն, որ մի թեմայից մյուսը անցնելու արանքում որսաս ինձ ...
և հանդիպումներին պիտի պատրաստվես երկար առաջին ժամադրության պես, ու գիշերները ավելի հաճախ պիտի արթնանաս` ձայնս լսելու ծարավից ...
... թե չէ ես կգտնեմ վայրկյան, որում դու ինձ մոռացել ես ու կփոխվեմ անճանաչելի ... ) 🤍
Տխուր էր նրա աչքերը, կանաչ,
նեղ բիբեր,
շուրթերը՝ չոր
վիզը՝ թեքված ու հենված աջ ուսին...
ասես ինչ-որ մեկը մոռացել էր ջրել ծաղկանոցը ...
Չգիտեմ` ինչից են պատրաստված հոգիները, բայց իմն ու նրանը նույնն են ... ) 🤍
Էնքան հետաքրքիր ա էս կյանքը անկեղծ ... Նարեկի հետ էսօր շա՜տ միամիտ գնացինք հենց էն եկեղեցին, որտեղ միշտ գնում էի ու իր համար աղոթում ) Վերջին սկսած պատերազմի ժամանակ էր, որ չէինք խոսում համարյա ու ես շատ էի վախենում ու ոչմիձև չէի հանդարտվում... ամեն անգամ հենց էդ եկեղեցի էի գնում ու սկսում աղոթել, որ լավ լինի, որ իրեն ու մնացած բոլոոո՜ր զինվորներին ոչմիբան չլինի, որ պատերազմը ավարտվի, որ զանգի ... ու զանգում էր ։ Իսկ էսօր իրար կողքի էինք նստած, էնտեղ, որտեղ ամիսներ առաջ մենակ էի նստում ու աղոթում։
Աստված լսում ա ինձ ու կատարում բոլո՜ր խնդրանքներս միշտ ) ու վստահ եմ, բոլոոո՜ր անկեղծ ու բարի աղոթքները անպատասխան չեն մնում ... աղոթե՜ք` միշտ, միշտ, մի՜շտ ։
Բարի ու խաղաղ գիշեր ☁️
